Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 165 ...

02.07.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.11.1995  -ից մինչեւ   02.07.1997  -ը:
 

/ուժը կորցրել է 02.07.97 թիվ 269 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 նոյեմբերի 1995 թվականի թիվ 278

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 165 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ հիմնելու մասին» թիվ 165 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

i

որոշմամբ հաստատված կանոնադրության 19-րդ կետում «ոչ պետական ձեռնարկություններից մեկ ներկայացուցիչ» բառերը փոխարինել «ոչ պետական ձեռնարկություններից երկու ներկայացուցիչ» բառերով:

i

2. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի խորհրդի անդամներ նշանակել`

Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության տնտեսագիտական վարչության պետ Աշոտ Ավետիսյանին` Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության ներկայացուցիչ.

Ամերիկայի հայկական համագումարի երևանյան գրասենյակի տնօրեն Էդիթ Խաչատրյանին` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ.

Հայ գործարարների ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Պողոսյանին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային կից սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Պողոսյանին` ոչ պետական ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.11.1995
N 278
Որոշում