Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.12.1993  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով գների ու սակագների կտրուկ աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոշում եմ.

i

1. 1994 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 110 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում` 121 դրամ: Նշված բարձրացումը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատագրված գներով իրացվող ապրանքների եվ ծառայությունների գների ու սակագների փոփոխման կապակցությամբ փոխհատուցումը, որը կազմում է 26 դրամ:

Նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքների համար կիրառել 3.0 գործակիցը, այն համապատասխանաբար տարածելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունների վրա:

Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը սահմանել`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 0.65 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 0.72 դրամ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 0.86 դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 0.71 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 0.79 դրամ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 0.94 դրամ:

/1 կետը ուժը կորցրել է 31.03.94 հրամանագիր/

2. Հայաստանի Հանրապետությունում, լրիվ աշխատանքային ստաժի դեպքում, 36.7-73.5 դրամ կազմող կենսաթոշակները բարձրացնել 3.0 անգամ, իսկ 73.5 դրամը գերազանցող կենսաթոշակներին սահմանել 147 դրամ հավելում:

3. Խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների չափերին սահմանել 50 դրամ հավելում:

4. Ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տարիքային աշխատանքային կենսաթոշակների, ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամներին տրվող կենսաթոշակների, ծերության և հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին տրվող սոցիալական կենսաթոշակների չափերին սահմանել 38.75 դրամ հավելում:

i

5. Կերակրողին կորցնելու կապակցությամբ երեխաներին նշանակված սոցիալական կենսաթոշակներին վճարել փոխհատուցում այն հաշվով, որ`

ա) ծնողներին կորցրած երեխաներին, ինչպես նաեվ մեկ ծնողին կորցրած այն երեխաներին, որոնց մյուս ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն սույն հրամանագրի 1-ին կետով սահմանված նվազագույն աշխատավարձի 120 %-ը.

բ) մեկ ծնողին կորցրած երեխաներին նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն սույն հրամանագրի 1-ին կետով սահմանված նվազագույն աշխատավարձի 100 %-ը:

/5 կետը ուժը կորցրել է 31.03.94 հրամանագիր/

6. Կերակրողին կորցնելու կապակցությամբ ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին նշանակված սոցիալական կենսաթոշակին սահմանել 26 դրամ հավելում, բացառությամբ այն անձանց, ովքեր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ստանում են այլ կենսաթոշակներ:

7. Հայաստանի Հանրապետության զինծառայողների կենսաթոշակների չափերին սահմանել 31.5 դրամ հավելում:

i

8. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթաթոշակի չափը սահմանել նվազագույն աշխատավարձի 80 տոկոսի (88 դրամ), իսկ ավարտական կուրսերի ուսանողներինը` 90 տոկոսի (99 դրամ) չափով, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) սովորողների կրթաթոշակի չափը` նվազագույն աշխատավարձի 60 տոկոսի (66 դրամ) չափով, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակի չափը` նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի (55 դրամ) չափով:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը սահմանել 110 դրամ: Անկախ գերատեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել ամսական 200 դրամ, իսկ դոկտորանտներինը` 300 դրամ:

/8 կետը ուժը կորցրել է 31.03.94 հրամանագիր/

9. 1994 թվականի փետրվարի 1-ից սահմանել`

ա) պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում.

միայն «գերազանց» գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը` 132 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողներինը` 148.5 դրամ.

«գերազանց» և «լավ «գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը` 110 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողներինը` 124 դրամ.

բ) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում (այդ թվում` քոլեջներում).

միայն «գերազանց» գնահատականներ ունեցող սովորողների կրթաթոշակը` 99 դրամ, իսկ «գերազանց» և «լավ «գնահատականներ ունեցող սովորողներին` 82.5 դրամ:

/9 կետը ուժը կորցրել է 31.03.94 հրամանագիր/

10. Պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների)` բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող ուսանողներին և սովորողներին, վճարել նպաստ` ամսական 26 դրամի չափով` ուսումնական հաստատությունների հաշվին:

/10 կետը ուժը կորցրել է 31.03.94 հրամանագիր/

11. Մինչեվ 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափը սահմանել 38 դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել 42 դրամ:

/11 կետը ուժը կորցրել է 31.03.94 հրամանագիր/

12. Մինչև 17 տարեկան երեք և ավելի երեխաներ (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) ունեցող ընտանիքների համար մեկ երեխային տրվող ամսական նպաստի չափը սահմանել 47 դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել 52 դրամ:

/12 կետը ուժը կորցրել է 31.03.94 հրամանագիր/

13. Մինչև երեխայի 2 տարին լրանալը, նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը սահմանել 38 դրամ:

/13 կետը ուժը կորցրել է 31.03.94 հրամանագիր/

14. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար վճարել նպաստ` ամսական 38 դրամի չափով:

/14 կետը ուժը կորցրել է 31.03.94 հրամանագիր/

15. Մինչեվ 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը սահմանել 38 դրամ:

/15 կետը ուժը կորցրել է 31.03.94 հրամանագիր/

16. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 225 դրամ:

/16 կետը ուժը կորցրել է 31.03.94 հրամանագիր/

17. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սպայական կազմի և ենթասպայական կազմի համար պարենամթերքի փոխհատուցման ամսական չափը բարձրացնել 15 դրամով:

/17 կետը ուժը կորցրել է 31.03.94 հրամանագիր/

18. Ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին:

19. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկամսյա ժամկետում մշակել և առաջարկություն ներկայացնել կրթաթոշակների ու տարբեր տիպի նպաստների հատկացման ու ինդեքսավորման տարբերակված համակարգի ներդրման վերաբերյալ:

i

20. 1994 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների անցնելու մասին» հրամանագրի 2-րդ կետը և 1993 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 1-ին, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերը:

 

31 դեկտեմբերի 1993 թ.

ՆՀ-271

 

 

pin
ՀՀ Նախագահ
31.12.1993
N ՆՀ-271
Հրամանագիր