Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.2174.310103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2174-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով 8913 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Փայտամշակման տնտհաշվարկային տեղամաս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

2. Սահմանել «Փայտամշակման տնտհաշվարկային տեղամաս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 8180 հազար դրամ, որը համապատասխանում է 8180 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 2045 հազար դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

4. «Փայտամշակման տնտհաշվարկային տեղամաս» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 733 հազար դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 304 հազար դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 429 հազար դրամ:

5. «Փայտամշակման տնտհաշվարկային տեղամաս» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6. Սահմանել, որ «Փայտամշակման տնտհաշվարկային տեղամաս» պետական փակ բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվը պարտավոր է`

ա) շինարարական աշխատանքներն ավարտել երկու տարում` ներդնելով 1500 հազար դրամ, ընդ որում, ներդրումները չպետք է կատարվեն ընկերության ակտիվների նվազեցման հաշվին.

բ) շինարարության ավարտից հետո`

մեկ տարվա ընթացքում ներդնել 1000 հազար դրամ,

ապահովել 10 աշխատատեղ` 40 հազար դրամ աշխատավարձով,

երեք տարի ժամկետով պահպանել ընկերության գործունեության տեսակը.

գ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Վճարումներն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2002
N 2174-Ա
Որոշում