Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 68 ...

 

 

040.0024.280103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 2003 թվականի N 24-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 682 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշման կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ավագանու 2002 թվականի հուլիսի 18-ի N 20 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բնակարանային խնդիրները լուծելու նպատակով լրացուցիչ դրամական աջակցություն ցույց տալ տաս ընտանիքի` Երևանի Շինարարների փողոցի N 6 շենքի 1-3-րդ չքանդվող մուտքերի բնակիչներին նախատեսված գումարների հաշվին` համաձայն Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ավագանու կողմից հաստատված ցուցակի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման և այդ տների քանդման ծրագրից դուրս մնացած երեք ընտանիքի տրամադրել դրամական աջակցություն` նշված ծրագրով նախատեսված գումարների տնտեսման հաշվին` համաձայն Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ավագանու կողմից հաստատված ցուցակի:

3. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Երևան քաղաքի մասով փաստացի գերազանցած մուտքերից 58,0 միլիոն դրամ տրամադրել Երևանի Աջափնյակ թաղային համայնքին` 4 վթարային շենքում` կարգադրությունների (նախկին Երքաղխորհրդի գործկոմի, նախկին Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Աջափնյակ թաղային համայնքի) հիման վրա, ինչպես նաև ապօրինի բնակվող ընտանիքներին դրամական աջակցություն ցույց տալու համար` համաձայն Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ավագանու կողմից հաստատված ցուցակի:

4. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Երևան քաղաքի մասով փաստացի գերազանցած մուտքերից 60 միլիոն դրամ տրամադրել Երևանի Աջափնյակի թաղապետարանին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի N 682 որոշմամբ նախատեսված Երևանի Շինարարների փողոցի N 6, Ֆուչիկի փողոցի NN 10, 19 և Սիսակյան փողոցի N 16 շենքերի մնացած բնակիչներին (հիմնական ու փախստական ընտանիքներ) դրամական աջակցություն ցույց տալու համար:

5. Նախատեսվող աջակցության համար անհրաժեշտ գումարները տրամադրել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

6. Ընդունել ի գիտություն, որ`

ա) Երևանի Շինարարների փողոցի N 6 շենքի 1-3-րդ մուտքերի ամրացումը կատարվելու է Երևանի Աջափնյակ թաղային համայնքի միջոցների հաշվին` համաձայն Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ավագանու 2003 թվականի հունվարի 7-ի N 37 որոշման.

բ) կարգադրությունների հիման վրա (նախկին Երքաղխորհրդի գործկոմի, նախկին Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Աջափնյակ թաղային համայնքի), ինչպես նաև ապօրինի բնակվող բնակիչներին դրամական աջակցությունը ցույց է տրվելու Երևանի Աջափնյակ թաղային համայնքի կողմից` համաձայն Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ավագանու համապատասխան որոշումների ու ճշտված ցուցակի:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.01.2003
N 24-Ն
Որոշում