Սեղմել Esc փակելու համար:
«ՕՐԲԻՏԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՕՐԲԻՏԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑ ...

 

 

040.2168.280103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 2002 թվականի N 2168-Ա

 

«ՕՐԲԻՏԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով 3462934 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Օրբիտա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Ռուսավիասպեցկոմպլեկտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):

i

2. Ավելացնել «Օրբիտա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և այն սահմանել 3212000 հազ. դրամ, որը համապատասխանում է 5839 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 550094 դրամ անվանական արժեքով:

(2-րդ կետը փոփ. 23.07.03 թիվ 1047-Ն որոշում)

3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 200 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

4. «Օրբիտա» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

i

ա) 1-ամսյա ժամկետում վճարել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 200 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

բ) ստեղծել

2004 թվականին` 250 աշխատատեղ` 40 հազար դրամ ամսական միջին աշխատավարձով,

2005 թվականին` 250 աշխատատեղ` 60 հազար դրամ ամսական միջին աշխատավարձով,

2006 թվականին` 250 աշխատատեղ` 60 հազար դրամ ամսական միջին աշխատավարձով,

գ) արտադրական ծավալները հասցնել

2003-2004 թվականներին` 2 մլն ԱՄՆ-ի դոլարի.

2005-2006 թվականներին` 1356900 հազ. դրամի.

դ) եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարել Հայխնայբանկից «Օրբիտա» փակ բաժնետիրական ընկերության բյուջետային երաշխիքով ստացած վարկը և դրա տոկոսները` վճարման պահի դրությամբ.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարել մասնավորեցման պայմանագրի կնքման պահի դրությամբ «Օրբիտա» փակ բաժնետիրական ընկերության ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորությունները.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր միջոցների հաշվին, վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.

է) տաս տարվա ընթացքում «Օրբիտա» փակ բաժնետիրական ընկերությունում պահպանել օպտիկական և ջերմատեսիլային սարքերի նախագծման և արտադրության մասնագիտական ուղղվածությունը.

ը) 2005-2006 թվականների ընթացքում ընկերության շենքերի, շինությունների վերանորոգման և վերակառուցման, հաստոցային պարկի վերազինման, նոր լաբորատորիաների և արտադրատեսակների ներդրման նպատակով կատարել 135690 հազ. դրամի չափով ներդրում:

(5-րդ կետը փոփ. 03.04.03 թիվ 391-Ն, 06.10.05 թիվ 1891-Ա որոշումներ)

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել «Օրբիտա» փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած հողամասի կադաստրային արժեքը` դրա վաճառքն իրականացնելու համար:

i

7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր, որում նախատեսել, որ «Օրբիտա» փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած հողամասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության է տրամադրվում է «Օրբիտա» փակ բաժնետիրական ընկերությանը 99 տարի ժամկետով` հողի հարկի դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, հետագայում հողամասը կադաստրային արժեքով գնելու իրավունքով:

(7-րդ կետը փոփ. 03.04.03 թիվ 391-Ն, 23.07.03 թիվ 1047-Ն, 06.10.05 թիվ 1891-Ա որոշումներ)

8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.10.2002
N 2168-Ա
Որոշում