Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՀՐԵՅՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՀՐԵՅՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈ ...

 

01.01.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 2025 թվականի N 610-Ն

 

ԲԱՀՐԵՅՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ, ՇԵՆԳԵՆՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՐԿՐՆԵՐԻ, ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱՀՐԵՅՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2025 թվականի հուլիսի 1-ից:

2. Հաստատել այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահին ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության առնվազն 6 ամիս վավերականությամբ կացության կարգավիճակ, ազատվում են մուտքի վիզայի պահանջից` համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 29.12.2025 թիվ 1984-Ն որոշում)

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում` «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետով:

(3-րդ կետը փոփ. 29.12.2025 թիվ 1984-Ն որոշում)

3.1. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված քաղաքացիների համար 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը կգործի առանց մուտքի վիզայի ռեժիմ:

(3.1-ին կետը լրաց. 29.12.2025 թիվ 1984-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման մասին ծանուցել որոշման 1-ին կետում թվարկված պետությունների իրավասու մարմիններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի մայիսի 22-ի

N 610-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՀԻՆ ՈՒՆԵՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ, ՇԵՆԳԵՆՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՐԿՐՆԵՐԻ, ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱՀՐԵՅՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՆՎԱԶՆ 6 ԱՄԻՍ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ, ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՊԱՀԱՆՋԻՑ

 

._____________________________________________________________________.

|1.  |Ալժիր                                                           |

|____|________________________________________________________________|

|2.  |Անգոլա                                                          |

|____|________________________________________________________________|

|3.  |Անտիգուա և  Բարբուդա                                            |

|____|________________________________________________________________|

|4.  |Բահամաներ                                                       |

|____|________________________________________________________________|

|5.  |Բելիզ                                                           |

|____|________________________________________________________________|

|6.  |Բենին                                                           |

|____|________________________________________________________________|

|7.  |Բութան                                                          |

|____|________________________________________________________________|

|8.  |Բոլիվիա                                                         |

|____|________________________________________________________________|

|9.  |Բոսնիա և  Հերցեգովինա                                           |

|____|________________________________________________________________|

|10. |Բոցվանա                                                         |

|____|________________________________________________________________|

|11. |Բրունեյ Դարուսսալամ                                             |

|____|________________________________________________________________|

|12. |Բուրկինա Ֆասո                                                   |

|____|________________________________________________________________|

|13. |Բուրունդի                                                       |

|____|________________________________________________________________|

|14. |Գաբոն                                                           |

|____|________________________________________________________________|

|15. |Գամբիա                                                          |

|____|________________________________________________________________|

|16. |Գայանա                                                          |

|____|________________________________________________________________|

|17. |Գանա                                                            |

|____|________________________________________________________________|

|18. |Գվատեմալա                                                       |

|____|________________________________________________________________|

|19. |Գվինեա                                                          |

|____|________________________________________________________________|

|20. |Գվինեա-Բիսաու                                                   |

|____|________________________________________________________________|

|21. |Գրենադա                                                         |

|____|________________________________________________________________|

|22. |Դոմինիկա                                                        |

|____|________________________________________________________________|

|23. |Դոմինիկանայի Հանրապետություն                                    |

|____|________________________________________________________________|

|24. |Եգիպտոս                                                         |

|____|________________________________________________________________|

|25. |Եթովպիա                                                         |

|____|________________________________________________________________|

|26. |Եմեն                                                            |

|____|________________________________________________________________|

|27. |Զամբիա                                                          |

|____|________________________________________________________________|

|28. |Զիմբաբվե                                                        |

|____|________________________________________________________________|

|29. |Էլ Սալվադոր                                                     |

|____|________________________________________________________________|

|30. |Էսվատինի                                                        |

|____|________________________________________________________________|

|31. |Էրիթրեա                                                         |

|____|________________________________________________________________|

|32. |Թաիլանդ                                                         |

|____|________________________________________________________________|

|33. |Թիմոր-Լեշտի                                                     |

|____|________________________________________________________________|

|34. |Թունիս                                                          |

|____|________________________________________________________________|

|35. |Թուրքմենստան                                                    |

|____|________________________________________________________________|

|36. |Ինդոնեզիա                                                       |

|____|________________________________________________________________|

|37. |Իսրայել                                                         |

|____|________________________________________________________________|

|38. |Իրաք                                                            |

|____|________________________________________________________________|

|39. |Լաոս                                                            |

|____|________________________________________________________________|

|40. |Լիբանան                                                         |

|____|________________________________________________________________|

|41. |Լիբերիա                                                         |

|____|________________________________________________________________|

|42. |Լիբիա                                                           |

|____|________________________________________________________________|

|43. |Կաբու Վերդի                                                     |

|____|________________________________________________________________|

|44. |Կամբոջա                                                         |

|____|________________________________________________________________|

|45. |Կամերուն                                                        |

|____|________________________________________________________________|

|46. |Կանադա                                                          |

|____|________________________________________________________________|

|47. |Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն                            |

|____|________________________________________________________________|

|48. |Կիրիբատի                                                        |

|____|________________________________________________________________|

|49. |Կոլումբիա                                                       |

|____|________________________________________________________________|

|50. |Կոմորներ                                                        |

|____|________________________________________________________________|

|51. |Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն                         |

|____|________________________________________________________________|

|52. |Կոնգո                                                           |

|____|________________________________________________________________|

|53. |Կոստա Ռիկա                                                      |

|____|________________________________________________________________|

|54. |Կոտ դ'Իվուար                                                    |

|____|________________________________________________________________|

|55. |Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն             |

|____|________________________________________________________________|

|56. |Կուբա                                                           |

|____|________________________________________________________________|

|57. |Հայիթի                                                          |

|____|________________________________________________________________|

|58. |Հյուսիսային Մակեդոնիա                                           |

|____|________________________________________________________________|

|59. |Հասարակածային Գվինեա                                            |

|____|________________________________________________________________|

|60. |Հարավային Աֆրիկա                                                |

|____|________________________________________________________________|

|61. |Հնդկաստան                                                       |

|____|________________________________________________________________|

|62. |Հոնդուրաս                                                       |

|____|________________________________________________________________|

|63. |Հորդանան                                                        |

|____|________________________________________________________________|

|64. |Մադագասկար                                                      |

|____|________________________________________________________________|

|65. |Մալայզիա                                                        |

|____|________________________________________________________________|

|66. |Մալավի                                                          |

|____|________________________________________________________________|

|67. |Մալդիվներ                                                       |

|____|________________________________________________________________|

|68. |Մալի                                                            |

|____|________________________________________________________________|

|69. |Մավրիկիոս                                                       |

|____|________________________________________________________________|

|70. |Մավրիտանիա                                                      |

|____|________________________________________________________________|

|71. |Մարոկկո                                                         |

|____|________________________________________________________________|

|72. |Մեքսիկա                                                         |

|____|________________________________________________________________|

|73. |Միկրոնեզիա                                                      |

|____|________________________________________________________________|

|74. |Մոզամբիկ                                                        |

|____|________________________________________________________________|

|75. |Մոնղոլիա                                                        |

|____|________________________________________________________________|

|76. |Նամիբիա                                                         |

|____|________________________________________________________________|

|77. |Նաուրու                                                         |

|____|________________________________________________________________|

|78. |Նեպալ                                                           |

|____|________________________________________________________________|

|79. |Նիգեր                                                           |

|____|________________________________________________________________|

|80. |Նիկարագուա                                                      |

|____|________________________________________________________________|

|81. |Շրի Լանկա                                                       |

|____|________________________________________________________________|

|82. |Չադ                                                             |

|____|________________________________________________________________|

|83. |Չիլի                                                            |

|____|________________________________________________________________|

|84. |Պալաու                                                          |

|____|________________________________________________________________|

|85. |Պակիստան                                                        |

|____|________________________________________________________________|

|86. |Պաղեստինի Պետություն                                            |

|____|________________________________________________________________|

|87. |Պարագվայ                                                        |

|____|________________________________________________________________|

|88. |Պերու                                                           |

|____|________________________________________________________________|

|89. |Ջամայկա                                                         |

|____|________________________________________________________________|

|90. |Ջիբութի                                                         |

|____|________________________________________________________________|

|91. |Ռուանդա                                                         |

|____|________________________________________________________________|

|92. |Սեյշելներ                                                       |

|____|________________________________________________________________|

|93. |Սենեգալ                                                         |

|____|________________________________________________________________|

|94. |Սենթ Լյուսիա                                                    |

|____|________________________________________________________________|

|95. |Սենթ Վինսենթ և  Գրենադիններ                                     |

|____|________________________________________________________________|

|96. |Սենթ Քիտս և  Նևիս                                               |

|____|________________________________________________________________|

|97. |Սիեռա Լեոն                                                      |

|____|________________________________________________________________|

|98. |Սիրիայի Արաբական Հանրապետություն                                |

|____|________________________________________________________________|

|99. |Սողոմոնի Կղզիներ                                                |

|____|________________________________________________________________|

|100.|Սոմալի                                                          |

|____|________________________________________________________________|

|101.|Սուդան                                                          |

|____|________________________________________________________________|

|102.|Սուրինամ                                                        |

|____|________________________________________________________________|

|103.|Վանուատու                                                       |

|____|________________________________________________________________|

|104.|Վենեսուելա                                                      |

|____|________________________________________________________________|

|105.|Վիետնամ                                                         |

|____|________________________________________________________________|

|106.|Տանզանիայի Միացյալ Հանրապետություն                              |

|____|________________________________________________________________|

|107.|Տոգո                                                            |

|____|________________________________________________________________|

|108.|Տրինիդադ և  Տոբագո                                              |

|____|________________________________________________________________|

|109.|Տուվալու                                                        |

|____|________________________________________________________________|

|110.|Ուգանդա                                                         |

|____|________________________________________________________________|

|111.|Քենիա                                                           |

|____|________________________________________________________________|

|112.|Ֆիլիպիններ                                                      |

|____|________________________________________________________________|

|113.|Ֆիջի                                                            |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը լրաց. 29.12.2025 թիվ 1984-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2025 թ. մայիսի 22

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 մայիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.05.2025
N 610-Ն
Որոշում