Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱ ...

 

01.01.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2024 թվականի N 249-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան քաղաքի վարչական տարածքում առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները և լրացուցիչ կանոններ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Երևանի  քաղաքապետ`                     Տ. Ավինյան

 

2024 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 24-ի

N 249-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են ի լրումն առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների` Երևան քաղաքում այդ կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները, ինչպես նաև լրացուցիչ կանոններ:

2. Լրացուցիչ պայմանները և կանոնները պարտադիր պահանջներ են, որոնք ուղղված են Երևան քաղաքում առևտրի և ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության կանոնակարգմանը:

3. Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի, այդ թվում` բանկոմատների, վճարային տերմինալների կամ սառնարանների, սուրճի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների կամ այլ դիսպենսերների, սարքերի, սարքավորումների (այսուհետ` սարքավորում) տեղադրման թույլտվություն ստանալու նպատակով դիմումատուն Երևանի քաղաքապետին ներկայացնում է դիմում` էլեկտրոնային եղանակով` www.dimum.yerevan.am առցանց հարթակի միջոցով, որին կից ներկայացվում են`

1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում` պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը.

2) տեղադրվող սարքավորումների քանակին համապատասխան տեղական վճարի վճարման անդորրագրի պատճենը.

3) լուսանկարներ, որոնք արտացոլում են տեղադրվող սարքավորման տեղադիրքը:

(3-րդ կետը փոփ. 23.12.2025 թիվ 480-Ն որոշում)

4. Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս սարքավորումների տեղադրման թույլտվությունը (այսուհետ` թույլտվություն) տալիս է Երևանի քաղաքապետը, եթե ներկայացված դիմումը բավարարում է սույն հավելվածով սահմանված պահանջներին և պայմաններին:

(4-րդ կետը փոփ. 23.12.2025 թիվ 480-Ն որոշում)

5. Դիմումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում դիմումատուին տրվում է համապատասխան թույլտվություն կամ դիմումը մերժվում է: Դիմումը մերժվում է եթե սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են թերի (այդ թվում` տեղական վճարի գումարը վճարվել է Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին դիմումատուին տեղեկացնելու օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել:

6. Թույլտվությունը տրվում է յուրաքանչյուր ամսվա համար, սակայն հաջորդ ամիսների համար տեղադրվող սարքավորումների քանակին համապատասխան տեղական վճարի վճարման անդորրագրի պատճենը ներկայացնելու դեպքում թույլտվությունը համարվում է երկարաձգված` առանց սույն հավելվածով նշված ընթացակարգը կրկին անցնելու, իսկ սույն հավելվածով սահմանված պահանջների և պայմանների պահպանության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է ընթացիկ հսկողություն:

(6-րդ կետը փոփ. 23.12.2025 թիվ 480-Ն որոշում)

7. Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ընթացիկ հսկողության արդյունքում խախտումներ հայտնաբերելու պարագայում այդ մասին ծանուցվում է դիմումատուն, որից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում խախտումները չվերացնելու դեպքում թույլտվությունը Երևանի քաղաքապետի որոշմամբ դադարեցվում է:

8. Սույն հավելվածի իմաստով ավտոմատ ինքնասպասարկող սարք է համարվում առևտրային գործառնությունների իրականացման համար նախատեսված էլեկտրոնային ծրագրատեխնիկական սարքը, որն ապահովում է առևտրի իրականացումը կամ ծառայությունների մատուցումն առանց աշխատակցի անմիջական միջամտության:

9. Սարքավորումը կարող է տեղադրվել մայթերին` ապահովելով ոչ պակաս, քան մայթի 1,5 մետր լայնությամբ ազատ անցուղին, բակային տարածքներում կամ շենքերին, շինություններին անմիջական կից կառուցված հարթակներին:

(9-րդ կետը փոփ. 23.12.2025 թիվ 480-Ն / փոփոխությունն ունի անցումային դրույթ/ որոշում)

10. Արգելվում է սարքավորումը տեղադրել ճանապարհի կամ փողոցի երթևեկելի մասում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան շենքերի, շինությունների արտաքին պատերին կից հատվածներում և դրանց անմիջական կից մայթերին, դրանցից և Երևան քաղաքում տեղադրված հուշատախտակներից մինչև 10 մետր հեռավորության վրա, կանաչապատ գոտիներում, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի դիմաց, ինչպես նաև ստորև նշված փողոցների կառուցապատման գծերից դուրս հատվածներում` բացառությամբ կանգառասրահներում և դրանցից մինչև 10 մետր հեռավորության վրա ծառայություններ մատուցող բանկոմատների և վճարային տերմինալների.

1) Կիևյան փողոց,

2) Մերգելյանի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,

3) Վազգեն Առաջին Վեհափառի փողոց,

4) Վ. Դավթյանի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,

5) Էրեբունի փողոց,

6) Տիտոգրադյան փողոց,

7) Տ. Մեծի պողոտայի` Քրիստափոր-Սասունցի Դավիթ փողոցների միջև ընկած հատված,

8) Աբովյան փողոց,

9) Ամիրյան փողոց,

10) Ա. Թամանյան փողոց,

11) Ագաթանգեղոսի փողոցի` Տ. Մեծի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի միջև ընկած հատված,

12) Ազատության հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,

13) Բեյրութի փողոց,

14) Իտալիայի փողոց,

15) Իսահակյան փողոցի` Մ. Մաշտոցի և Մ. Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատված,

16) Կոմիտասի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,

17) Հ. Թումանյան փողոց,

18) Հանրապետության փողոց,

19) Հյուսիսային պողոտա,

20) Հանրապետության հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,

21) Ղ. Փարպեցու փողոց

22) Մ. Բաղրամյան պողոտա,

23) Մ. Մաշտոցի պողոտա,

24) Մհեր Մկրտչյան փողոց,

25) Մոսկովյան փողոցի` Մ. Մաշտոցի պողոտայի և Հ. Թումանյան փողոցի միջև ընկած հատված,

26) Մ. Սարյան փողոցի` Հ. Թումանյան և Ամիրյան փողոցների միջև ընկած հատված,

27) Մարտիրոս Սարյանի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,

28) Մ. Մաշտոցի և Սայաթ-Նովա պողոտաների ու Մոսկովյան փողոցի միջև ընկած այգի,

29) Նալբանդյան փողոց,

30) Շահումյանի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,

31) Սայաթ-Նովա պողոտա,

32) Վ. Սարգսյան փողոց,

33) Տ. Մեծի պողոտայի` Հանրապետության հրապարակի և Խանջյան ու Ագաթանգեղոսի փողոցների միջև ընկած հատված,

34) Տերյան փողոցի` Արամ և Իսահակյան փողոցների միջև ընկած հատված,

35) Փ. Բուզանդի փողոց,

36) Ֆրանսիայի հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,

37) Գայի պողոտա,

38) Գայի պողոտայի շատրվանների այգի և դրան անմիջական կից մայթեր,

39) Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի և դրան անմիջական կից մայթեր,

40) Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու այգի և դրան անմիջական կից մայթեր,

41) Վերածննդի այգի և դրան անմիջական կից մայթեր,

42) Տ. Մեծի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,

43) Ֆ. Նանսենի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր:

(10-րդ կետը փոփ. 23.12.2025 թիվ 480-Ն / փոփոխությունն ունի անցումային դրույթ/ որոշում)

11. Սարքավորման աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ հոսանքի ապահովումը կամ այլ միացումները պետք է իրականացվեն այնպես, որ արտաքինից տեսանելի չլինեն:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 դեկտեմբերի 2024 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
24.12.2024
N 249-Ն
Որոշում