Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒ ...

 

09.01.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2023 թվականի N 1800-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ և 21-րդ մասերի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «զ» ենթակետի, 10-րդ հոդվածի, 19-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների, 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշման և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությանը 2023 թվականի պետական բյուջեից (տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) տրամադրել 2,000,000,000 (երկու միլիարդ) դրամ բյուջետային վարկ` տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով:

2. Սահմանել, որ «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկի համար գրավի առարկա է համարվում ձեռք բերված հայկական կոնյակի սպիրտը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել նախատեսված վարկի տրամադրման համապատասխան պայմանագիր:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 08.01.2026 թիվ 18-Ն որոշում)

i

4.1. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված բյուջետային վարկը վերակառուցել վարկի գծով առկա 1,547,880,076 դրամ մնացորդային պարտավորությունների, վերակառուցման նպատակով հաստատվող համաձայնագրի կնքման օրվան նախորդող օրվա դրությամբ բյուջետային վարկի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի և տույժի հանրագումարի չափով` տարեկան 7.47% տոկոսադրույքով:

(4.1-ին կետը լրաց 08.01.2026 թիվ 18-Ն որոշում)

4.2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին մինչև 2026 թվականի հունվարի 30-ը համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2023 թվականի նոյեմբերի 9-ին կնքված N 2/2023 վարկային պայմանագրում` վարկի մայր գումարի և տոկոսների մարման վերջնաժամկետ նախատեսելով 2027 թվականի հունվարի 30-ը, և սահմանել վարկի մարման գրաֆիկը:

(4.2-րդ կետը լրաց 08.01.2026 թիվ 18-Ն որոշում)

5. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում, N 3 հավելվածի NN 1, 1.1, 1.1.1 և 1.1.1.1 աղյուսակներում կատարել վերաբաշխում, փոփոխություններ և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                          Ն. Փաշինյան

 

2023 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

Հավելված N 1
 ՀՀ կառավարության
 2023 թվականի հոկտեմբերի 19-ի
N 1800-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

_________________

ԻՐՏԵԿ - N 1 հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2023 թվականի հոկտեմբերի 19-ի
N 1800-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

_________________

ԻՐՏԵԿ - N 2 հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

Հավելված N 3
 ՀՀ կառավարության
2023 թվականի հոկտեմբերի 19-ի
 N 1800-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1.1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 4 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

_________________

ԻՐՏԵԿ - N 3 հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2023 թվականի հոկտեմբերի 19-ի
N 1800-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1.1.1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 5 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

_________________

ԻՐՏԵԿ - N 4 հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

Հավելված N 5
 ՀՀ կառավարության
2023 թվականի հոկտեմբերի 19-ի
N 1800-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ, ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

_________________

ԻՐՏԵԿ - N 5 հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
 2023 թվականի հոկտեմբերի 19-ի
 N 1800-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

_________________

ԻՐՏԵԿ - N 6 հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2023 թվականի հոկտեմբերի 19-ի
N 1800-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.10 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.10 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

_________________

ԻՐՏԵԿ - N 7 հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հոկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.10.2023
N 1800-Ն
Որոշում