Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈ ...

04.08.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.05.2006  -ից մինչեւ   04.08.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 04.05.07 թիվ 135-Ն որոշում)

i

050.0437.210103

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»         01           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003025

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2002 թվականի N 437-Ն

 

i

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 12-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.3-րդ հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է`

(նախաբանը փոփ. 10.06.05 թիվ 297-Ն որոշում)

1. Հաստատել «Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված իրավական ակտի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող արժութային դիլերները սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում կարող են իրականացնել կանխիկ գործառնություններ:

i

3.1. Սահմանել, որ օդանավակայաններում գործող արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող արժութային դիլերներն իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումների ընդունում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 10-ի թիվ 2 որոշման:

(3.1-րդ կետը լրաց. 26.08.03 թիվ 305-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2002 թվականի դեկտեմբերի 17-ի

թիվ 437-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 12 ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կանոնակարգը սահմանում է արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող արժութային դիլերների (այսուհետև` արժութային դիլեր) լիցենզավորման և կարգավորման ընթացակարգերը, ինչպես նաև արժութային դիլերների կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգը:

(1-ին կետը փոփ. 10.06.05 թիվ 297-Ն, 01.03.06 թիվ 84-Ն որոշումներ)

i

2. Արտարժութային դիլերային գործունեություն է համարվում Քաղաքացիական օրենսգրքի դրույթներին համապատասխան կնքված հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա արտարժույթի անկանխիկ առուվաճառքը` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արտարժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ, կամ որևէ այլ պայմանով և (կամ) նման գործարքներ իրականացնելու առաջարկությամբ հանդես գալը: Արտարժութային դիլերային գործունեություն իրականացնող անձինք արտարժութային դիլերային առք ու վաճառքով կարող են զբաղվել նաև իրենց անունից և իրենց հաշվին:

(2-րդ կետը փոփ. 14.10.03 թիվ 346-Ն, 01.03.06 թիվ 84-Ն որոշումներ)

i

2.1. Արժութային դիլերներին արգելվում է իրականացնել այլ գործունեություն` բացառությամբ արժեթղթերի բրոքերային (դիլերային) գործունեության` համապատասխան լիցենզիաների առկայության դեպքում:

(2.1-րդ կետը լրաց. 01.03.06 թիվ 84-Ն որոշում)

2.2. Արժութային դիլերն իր գործունեությունը միայն կարող է իրականացնել Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայում նշված գործունեության վայրում:

(2.2-րդ կետը լրաց. 01.03.06 թիվ 84-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 2. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

i

3. Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև` Կենտրոնական բանկ) են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի),

բ) անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը, իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները: Այն դեպքերում, երբ լիցենզավորվող անձը իր գործունեությունը իրականացնելու է ոչ թե իր գրանցման վայրում, այլ տարածքային ստորաբաժանումում, ապա Կենտրոնական բանկ ներկայացվում է նաև առանձնացված տարածքային ստորաբաժանման հաշվառման վկայականի պատճենը,

գ) իրավաբանական անձի դեպքում` իրավասու մարմնի որոշումը իրավաբանական անձի ղեկավարի (գործադիր տնօրեն կամ նման պարտականություններ իրականացնող անձ) նշանակման մասին,

դ) տեղեկանք բանկից (բանկերից)` ֆիզիկական և իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) առաջին խմբի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար) մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առնվազն 1 միլիոն դրամ գումարի առկայության մասին,

ե) տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

զ) հայտարարագիր` աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` նշելով շաբաթվա աշխատանքային օրերը և ժամերը,

է) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

ը) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից` հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ստացման կամ ունենալու մասին,

թ) տեղեկանք` լիցենզավորվող անձի (անձանց) մասին. անհատ ձեռնարկատերերի համար (Հավելված 3-ի ենթահավելված 3.1), իրավաբանական անձանց համար (Հավելված 3-ի ենթահավելված 3.2),

ժ) լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատիրոջ կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի ղեկավարի համար իրավասու պետական մարմնից տեղեկանք` դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու, և քրեական գործով որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ ներգրավված չլինելու վերաբերյալ,

ժա) լիցենզիայով նախատեսված գործունեություն իրականացնելու համար ներկայացված պատասխանատու անձի (անձանց) (այսուհետ` աշխատակից) Կենտրոնական բանկի կողմից տրված մասնագիտական որակավորման վկայականը (վկայականները),

ժբ) աշխատակցի համար իրավասու պետական մարմնից տեղեկանք` դատվածություն չունենալու, և քրեական գործով որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ ներգրավված չլինելու վերաբերյալ:

Հայտարարագրերը և ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատիրոջ կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի իրավասու անձի կողմից, ընդ որում, պատճենները պետք է ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:

Ներկայացվող տեղեկանքների վաղեմությունը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից չպետք է գերազանցի մեկամսյա ժամկետը:

(3-րդ կետը փոփ. 14.10.03 թիվ 346-Ն, 01.03.06 թիվ 84-Ն որոշումներ)

i

4. Վերոհիշյալ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ: Եթե նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ:

(4-րդ կետը փոփ. 14.10.03 թիվ 346-Ն որոշում)

i

5. Լիցենզավորվող անձին լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը արժութային դիլերին տալիս է լիցենզիա (հավելված 4-ի ենթահավելված 4.1), ինչպես նաև լիցենզիայով նախատեսված գործունեություն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիրը (հավելված 5):

Լիցենզիայի ներդիրում լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց (աշխատակիցների) փոփոխության դեպքում արժութային դիլերը այդ մասին դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ` օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնելով նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը: Նոր աշխատակից ընդգրկելիս ներկայացվում է նաև սույն կանոնակարգի 3-րդ կետի «ժա» և «ժբ» ենթակետով նախատեսված փաստաթղթերը: Դիմումը տալու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տրամադրում է լիցենզիայի ներդիրը կամ սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված հիմքերով մերժում է դիմումը` նշելով մերժման իրավական հիմքերը:

(5-րդ կետը փոփ. 14.10.03 թիվ 346-Ն, 01.03.06 թիվ 84-Ն որոշումներ)

6. Մինչև սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելը, թեկնածուները պարտավոր են Կենտրոնական բանկում անցնել մասնագիտական համապատասխանության ստուգում` սույն կանոնակարգի 7-րդ գլխով սահմանված կարգով:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է լիցենզիա ստանալու հայտը, եթե`

i

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,

բ) լիցենզավորվող անձը կամ աշխատակիցը օրենքի (իրավաբանական անձի համար` նաև կանոնադրության) ուժով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով իրավունք չունի զբաղվել արտարժույթի առք ու վաճառքով,

գ) անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում փայամասնակցություն ունեցող անձինք, կամ իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձինք կամ աշխատակիցը «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն իրավունք չունեն զբաղվել արտարժույթի առք ու վաճառքով (սկսած 2005 թվականի հունիսի 28-ից),

դ) լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատերը կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի ղեկավարը կամ լիցենզավորվող անձի աշխատակիցը դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն:

(7-րդ կետը փոփ. 14.10.03 թիվ 346-Ն, 01.03.06 թիվ 84-Ն որոշումներ)

8. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:

i

9. Փաստաթղթերի թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող տաս օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից տաս օրվա ընթացքում` նշելով թերի ներկայացված բոլոր փաստաթղթերը:

(9-րդ կետը փոփ. 14.10.03 թիվ 346-Ն որոշում)

10. Լիցենզիայի հայտը մերժելու դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

i

11. Հայտը մերժելու դեպքում համապատասխան որոշումը տրամադրվում է հայտատուին` Կենտրոնական բանկի կողմից այդ որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում:

(11-րդ կետը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 3. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Լիցենզավորվող անձինք պետք է ունենան սեփականության իրավունքով պատկանող կամ օգտագործման վերցված տարածք: Տարածքի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրից բխող իրավունքները պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:

Վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրերի ժամկետները լրանալուց հետո անմիջապես կնքվում են նոր պայմանագրեր, և 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ են ներկայացվում դրանք կամ նախկին պայմանագրերի ժամկետների երկարաձգումը հավաստող փաստաթղթեր:

(12-րդ կետը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 4. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱ- ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

13. Լիցենզիաների ձևերը խիստ հաշվառման փաստաթղթեր են, ունեն հաշվառման համար, սերիա և հաշվառվում ու պահպանվում են Կենտրոնական բանկի` լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից:

14. Կենտրոնական բանկի` լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում են լիցենզիայի գրանցամատյաններ, որոնցում պետք է նշվեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները: Նշված ստորաբաժանումը յուրաքանչյուր արժութային դիլերի համար կազմում է անհատական գործ, որին կարվում է նաև լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով վերադարձված լիցենզիան:

15. Լիցենզիաների գրանցամատյաններում բովանդակվող տեղեկությունները բաց են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Նշված տեղեկությունները պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով տրամադրվում են անվճար` 3 օրվա ընթացքում:

Լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում են պետական տուրքի վճարման դեպքում` 3 օրվա ընթացքում (տուրքի չափը չի կարող գերազանցել դրա տրամադրման համար իրականացվելիք ծախսերը): Լիցենզիաների գրանցամատյաններից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում է անվճար` 3 օրվա ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 5. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ՆԵՐԴԻՐԻ ԿԱՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

i

16. Լիցենզիայի, ներդիրի կամ որակավորման վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում հայտատուն դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ` կրկնօրինակը ստանալու համար և հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով:

Կենտրոնական բանկը կորած լիցենզիայի, ներդիրի կամ որակավորման վկայականի կրկնօրինակը հայտատուին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Լիցենզիան, ներդիրը կամ որակավորման վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում հայտատուն դրա մասին նույնպես հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ` կրկնօրինակը ստանալու համար: Կրկնօրինակը հայտատուին տրվում է նրա կողմից դիմումը տալու օրվան հաջորդող երրորդ օրը, միաժամանակ նրանից վերցվում է ոչ պիտանի դարձածը:

Լիցենզիաների, ներդիրների կամ որակավորման վկայականների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրում:

(16-րդ կետը փոփ. 14.10.03 թիվ 346-Ն որոշում)

i

16.1. Լիցենզիայի տրամադրման պայմաններից յուրաքանչյուրի փոփոխության դեպքում արժութային դիլերը պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել գրավոր հայտարարություն նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերի կրկնօրինակները:

(16.1-րդ կետը լրաց. 01.03.06 թիվ 84-Ն որոշում)

i

17. Արժութային դիլերի գործունեության վայրի, կազմակերպաիրավական տեսակի, անվանման կամ գտնվելու վայրի (ֆիզիկական անձի համար` անվան կամ բնակության վայրի) փոփոխման դեպքում արժութային դիլերը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը և վերաձևակերպման ենթակա լիցենզիան:

Իրավաբանական անձի` առանձնացված ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան այդ իրավաբանական անձից առանձնացված իրավահաջորդին (իրավահաջորդներին), ինչպես նաև իրավաբանական անձի` բաժանման ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան բաժանված իրավաբանական անձին (անձանց) տրվում է միայն սույն կանոնակարգին համապատասխան:

Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է արժութային դիլերի կողմից համապատասխան հայտը Կենտրոնական բանկ մուտք լինելու պահից տասն օրվա ընթացքում:

Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ Կենտրոնական բանկը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

Լիցենզիայի վերաձևակերպման հայտերը մերժվում են սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում:

Լիցենզիայի վերաձևակերպման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության: Սակայն հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով իրականացվում է հայտի քննարկում` լսումների կարգով, որը սույն կանոնակարգի իմաստով` իրականացվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովում` սույն կանոնակարգի 2-րդ գլխով սահմանված կարգով և ժամկետներում:

Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի կրկնօրինակի տրման համար գանձվում է պետական տուրք` օրենսդրությամբ սահմանված կարգով:

(17-րդ կետը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն որոշում)

 

i
ԳԼՈՒԽ 6. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ

(6-րդ գլուխը խմբ. 01.03.06 թիվ 84-Ն որոշում)

 

i

18. Արժութային դիլերների կողմից այլ վայրում ևս արտարժույթի դիլերային առք ու վաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու համար արժութային դիլերը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) արժութային դիլերի կողմից այլ վայրում ևս արտարժույթի դիլերային առք ու վաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու մասին հայտ` նշելով նախկինում իր ստացած լիցենզիայի վավերապայմանները (հավելված 6),

բ) գրավոր հայտարարություն` նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին,

գ) իրավաբանական անձի համար` կանոնադրության պատճենը և առանձնացված ստորաբաժանման հաշվառման մասին իրավասու մարմնի կողմից տրված վկայականի պատճենը,

դ) տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

ե) տեղեկանք բանկից (բանկերից)` լիցենզավորվող անձի` հայկական դրամով և (կամ) առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում համապատասխան գումարի (բացի գլխամասի գործունեության համար անհրաժեշտ 1 մլն դրամից կամ դրան համարժեք առաջին խմբի արտարժույթից, յուրաքանչյուր գործունեության նոր վայրի համար ավելացվում է նույնչափ գումար) առկայության մասին,

զ) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

է) հայտարարագիր` աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` նշելով շաբաթվա աշխատանքային օրերը և ժամերը,

ը) աշխատակցի վերաբերյալ սույն կանոնակարգի 2-րդ գլխի 3-րդ կետի «ժա» և «ժբ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

Հայտարարագրերը և ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատիրոջ կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի իրավասու անձի կողմից, ընդ որում, պատճենները պետք է ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:

Ներկայացվող տեղեկանքների վաղեմությունը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից չպետք է գերազանցի մեկամսյա ժամկետը:

(18-րդ կետը փոփ. 14.10.03 թիվ 346-Ն որոշում)

19. Արժութային դիլերի կողմից արտարժույթի դիլերային առք ու վաճառք այլ վայրում ևս իրականացնելու լիցենզիա ստանալու հայտը մերժվում է սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում:

i

20. Սույն կանոնակարգի 18-րդ կետով սահմանված փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու պահից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհուրդը կայացնում է որոշում` արտարժույթի դիլերային առք ու վաճառքը այլ վայրերում ևս իրականացնելու լիցենզիա տրամադրելու կամ հայտը մերժելու վերաբերյալ:

Հայտը մերժելու դեպքում համապատասխան որոշումը տրամադրվում է հայտատուին Կենտրոնական բանկի կողմից այդ որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում:

Արժութային դիլերին արտարժույթի դիլերային առք ու վաճառքը այլ վայրերում ևս իրականացնելու լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը արժութային դիլերին տալիս է արտարժույթի դիլերային առք ու վաճառքը այլ վայրում ևս իրականացնելու լիցենզիա (հավելված 4-ի ենթահավելված 4.2), ինչպես նաև լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիրը (հավելված 5):

(20-րդ կետը փոփ. 14.10.03 թիվ 346-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 7. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՔՆՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

21. Արժութային դիլերի լիցենզիայի ներդիրում նշված անձինք (այսուհետև` թեկնածուներ) պետք է բավարարեն հետևյալ մասնագիտական չափանիշներին`

- Հայաստանի Հանրապետության արժութային օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն,

- իրենց կողմից իրականացվող արժութային գործառնությունների իմացություն:

(21-րդ կետը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն որոշում)

i

22. Թեկնածուների մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը` տեստային եղանակով, համակարգչի միջոցով:

(22-րդ կետը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն որոշում)

23. Թեկնածուները պարտավոր են Կենտրոնական բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) քննությանը մասնակցելու հայտ (հավելված 7),

բ) որակավորման քննությանը մասնակցելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

i

24. Գրավոր քննության տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից:

Հարցերը, ինչպես նաև դրանցում կատարվող լրացումներն ու փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից:

(24-րդ կետը փոփ. 14.10.03 թիվ 346-Ն որոշում)

25. Տեստում պարունակվող հարցերի թիվը 30 է: Տեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե:

26. Տեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից մեկն է ճիշտ:

Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր:

27. Թեկնածուներին թույլատրվում է մասնակցել քննությանը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում:

Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել օրենքներից և այլ իրավական ակտերից ու այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել մյուս թեկնածուների հետ:

Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

28. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները ամփոփվում են մինչև հանձնաժողովի նիստը և ներկայացվում հանձնաժողովի նիստին:

i

29. Տեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է`

- մինչև 21 միավոր, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին,

- 21 և ավելի միավոր, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով համապատասխանում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

(29-րդ կետը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն որոշում)

i

30. Որակավորման քննության դրական արդյունքների դեպքում թեկնածուին տրվում է որակավորման վկայական` դրա տրամադրման պահից հաշված 3 (երեք) տարի ժամկետով` Կենտրոնական բանկի ձևաթերթի վրա, կնքված վիճակում (հավելված 8): Եթե թեկնածուն որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին, ապա նա կարող է կրկին դիմել` որակավորման և մասնագիտական քննություն անցնելու համար:

(30-րդ կետը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն որոշում)

31. Տեստավորման արդյունքների մասին որակավորվող անձին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան ուղարկվում են ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

32. Կենտրոնական բանկի կողմից մասնագիտական ստուգումները իրականացվում են յուրաքանչյուր ուրբաթ` ժամը 10.00-ին:

 

i
ԳԼՈՒԽ 8. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ: ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

(8-րդ գլուխը խմբ. 01.03.06 թիվ 84-Ն որոշում)

(վերնագիրը փոփ. 10.06.05 թիվ 297-Ն որոշում)

 

33. Արժութային դիլերն արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ իրականացնելիս ինքնուրույն է սահմանում առք ու վաճառքի փոխարժեքները:

34. Արժութային դիլերը պարտավոր է հաճախորդի համար տեսանելի տեղում փակցնել իր կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների տեսակների ցանկը, աշխատանքային ժամերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի պատճենը:

35. Աշխատանքի ընթացքում արժութային դիլերի աշխատակիցները պարտավոր են ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և կրել լուսանկարով այցեքարտ, որտեղ պետք է նշված լինեն արժութային դիլերի անվանումը, աշխատողի անունը, ազգանունը:

i

36. Արժութային դիլերը պարտավոր է հաճախորդին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագիր` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգով» թիվ 293-Ն որոշմամբ սահմանված կարգով, ձևով և պարտադիր վավերապայմաններով:

Սույն պահանջները չեն տարածվում արժութային դիլերի և Կենտրոնական բանկի կողմից արժութային դիլերների միջև, ինչպես նաև արժութային դիլերի և հաճախորդների միջև կնքված անկանխիկ արտարժույթի առք ու վաճառքի այն գործառնությունների վրա, որոնց հիմքում առկա են արտարժույթի առք ու վաճառքի` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու պայմանով, գրավոր պայմանագրեր կամ հայտեր, որոնք առնվազն պարունակում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ 293-Ն որոշմամբ հաստատված «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգի» 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պայմանները:

(36-րդ կետը փոփ. 14.10.03 թիվ 346-Ն որոշում)

37. Արժութային դիլերների կողմից իրականացված բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց գրանցումների մատյանում (հավելված 9), որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները,

բ) արժութային դիլերի սեփականատիրոջ կողմից ավելացված կամ պակասեցված գումարները (շրջանառության միջոցների ավելացում կամ պակասեցում),

գ) արժութային դիլերի կողմից իրենց գործունեության համար անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարվող պարտադիր վճարները և արժութային դիլերի կողմից ստացված վարկերը (փոխառությունները):

38. Գրանցումների մատյանների էջերը կարվում և համարակալվում են արժութային դիլերների կողմից և հաստատվում Կենտրոնական բանկի կողմից:

Գրանցումների մատյանները արժութային դիլերի կողմից ամբողջովին լրացվելուց հետո պահպանվում են առնվազն երեք տարի:

39. Սույն կանոնակարգի իմաստով` գործառնական օր է համարվում արժութային դիլերի կողմից հաճախորդներին սպասարկելու ժամանակը:

Գործառնական օրվա ցանկացած պահին արժութային դիլերի ցպահանջ և ժամկետային հաշիվներում միջոցների գումարը չի կարող պակաս լինել 1 մլն դրամից և/կամ դրան համարժեք առաջին խմբի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար) արտարժույթից:

40. Գրանցումների մատյաններում արտացոլված տվյալների հիման վրա լրացվում են Կենտրոնական բանկի կողմից պահանջվող հաշվետվությունները արտարժույթի առք ու վաճառքի իրականացվող գործառնությունների գծով:

Արժութային դիլերները պարտավոր են յուրաքանչյուր շաբաթ, մինչև հաջորդ շաբաթվա չորեքշաբթի օրը, Կենտրոնական բանկ ներկայացնել արտարժույթի առք ու վաճառքի վերաբերյալ հաշվետվություն (հավելված 11)` գործարքների ծավալների (անկախ դրանց մեծությունից) վերաբերյալ: Այդ հաշվետվությունները պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կրիչներով կամ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով («Մայքրոսոֆթ էքսել» տարբերակով, ընդ որում` էլեկտրոնային ֆայլերը պետք է պաշտպանված լինեն գաղտնագրով, որը նախապես կտեղեկացվի Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման պատասխանատու աշխատակիցներին), իսկ այդ ձևերով ներկայացման անհնարինության դեպքում` թղթային տարբերակով:

41. Արժութային դիլերները (բացի ֆիզիկական անձ հանդիսացող արժութային դիլերներից) յուրաքանչյուր ամիս` մինչև հաջորդ ամսվա 10-ը, Կենտրոնական բանկ են ներկայացնում նաև ամսական հաշվեկշիռ:

42. Արժութային դիլերները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելիս օգտագործում են իրենց կողմից իրականացված արտարժույթի առք ու վաճառքի միջին փոխարժեքները` առանձին առքի և առանձին վաճառքի համար, յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՄՓառք=(ԱԾ1*ԱՓ1+ԱԾ2*ԱՓ2+...+ԱԾn*ԱՓn)/(ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾn),

ՄՓվաճառք=(ՎԾ1*ՎՓ1+ՎԾ2*ՎՓ2+...+ՎԾn*ՎՓn)/(ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾn), որտեղ`

 

ՄՓառք (ՄՓվաճառք) - առքի (վաճառքի) միջին փոխարժեք,

ԱԾi (ՎԾi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) ծավալ,

ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) փոխարժեք,

«i» - փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»:

Սույն հաշվարկը կատարվում է արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար, որով գործարք է կատարվել:

43. Արժութային դիլերները ժամանակավորապես կարող են դադարեցնել իրենց կամ իրենց տարածքային ստորաբաժանումների գործունեությունը ոչ ավելի` քան 3 ամսով` նախապես տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին: Արժութային դիլերները իրենց գործունեությունը կարող են վերսկսել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տեղեկացնելուց հետո:

44. Օրենքով սահմանված հիմքերով արժութային դիլերի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ստանալով` արժութային դիլերը լիցենզիան վերադարձնում է Կենտրոնական բանկին` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

45. Արժութային դիլերի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը հիմք չէ մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիցենզիան չվերադարձնելու համար:

 

ԳԼՈՒԽ 9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

46. Արժութային դիլերները պատասխանատվության են ենթարկվում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

ԳԼՈՒԽ 10. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

47. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով: Վերադասության կարգով բողոքարկումը Կենտրոնական բանկում իրականացվում է լսումների կարգով, որը սույն կանոնակարգի իմաստով` իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը` բողոքը ստանալու պահից երեսնօրյա ժամկետում: Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովին` որակավորման բացասական եզրակացությունը ստանալու պահից մեկամսյա ժամկետում:

 

ԳԼՈՒԽ 11. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

48. Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է` «ԿԲ կանոնակարգ 12»:

(որոշումը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն որոշում)

 

Հավելված 1

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ

(իրավաբանական անձի համար)

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

...................

 

Խնդրում եմ տրամադրել արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա:

 

Իրավաբանական անձի անվանումը  -------------------

    Կազմակերպական-իրավական ձևը     ------------------

    Գտնվելու վայրը         --------------------------

Գործունեության վայրը --------------------------------------

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը -----------

Կից ներկայացնում եմ.

-----------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------

 

    Դիմող`    -------------     -------------

              (անուն, ազգանուն) (ստորագրություն)

 

Հավելված 1

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ

(անհատ ձեռնարկատիրոջ համար)

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

...................

 

Խնդրում եմ տրամադրել արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա:

 

Անունը, ազգանունը ------------------------

Բնակության վայրը ------------------------

Գործունեության վայրը --------------------

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ------------

Կից ներկայացնում եմ.

-----------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------

 

    Դիմող`    -------------     -------------

              (անուն, ազգանուն) (ստորագրություն)

 

Հավելված 3

i

Ենթահավելված 3.1

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Լիցենզավորվող անձի (անհատ ձեռնարկատեր) մասին

 

Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

._________________________________________________________________________.

|1. Անձնական տվյալներ                                                     |

|_________________________________________________________________________|

|1.1. Անունը, ազգանունը, հայրանունը ______________________________________|

|                                                                         |

|               1.2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ___________________|

|                                                          օր/ամիս/տարի   |

|1.3. Քաղաքացիությունը ___________________________________________________|

|                      ___________________________________________________|

|1.4. Անձնագրի սերիան և  համարը _____________________________             |

|     Սոցիալական քարտի համարը _______________________________             |

|1.5. Բնակության վայրը ________________________________                   |

|     Գործունեության վայրը ____________________________                   |

|1.6. Հեռախոսահամար _______  1.7. Էլեկտրոնային փոստի հասցե _______________|

|_________________________________________________________________________|

|2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք   |

|տվող մասնակցությունների վերաբերյալ                                       |

|_________________________________________________________________________|

|2.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (փայերի) համար`                    |

|_________________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը,| |Գտնվելու| |Մասնակցության | | Մասնակցության  |

|ՀՎՀՀ (ռեզիդենտների համար) | | վայրը  | |չափը (համարժեք| |    չափը (%)    |

|                          | |        | |   դրամով)    | |                |

|__________________________| |________| |______________| |________________|

|1.                        | |________| |______________| |________________|

|__________________________| |________| |______________| |________________|

|2.                        | |________| |______________| |________________|

|__________________________| .________. .______________. .________________|

|__________________________.                                              |

|_________________________________________________________________________|

|3. Աշխատանքային գործունեություն                                          |

|Այս կետը լրացնելու փոխարեն թեկնածուն կարող է ներկայացնել իր              |

|ինքնակենսագրությունը, որտեղ նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով    |

|սահմանված տեղեկատվությունը                                               |

|_________________________________________________________________________|

|3.1. Աշխատանքային գործունեությունը վերջին 5 տարվա կտրվածքով              |

|_________________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը,|  Աշխատանքի ընդունման  | Պաշտոնը |Աշխատանքային|

|գտնվելու վայրը, հեռախոսը, |      և  ազատման       |         | պարտականու-|

|  երաշխավորողի անունը     |      ժամկետները       |         |  թյունները |

|__________________________|_______________________|_________|____________|

|__________________________|_______________________|_________|____________|

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|3.2. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ     |

|աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, որոնք, անհրաժեշտության դեպքում,     |

|կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք    |

|կան).                                                                    |

|                      | | Աշխատանքի | |                  |  |            |

|  Անունը, ազգանունը   | |  վայրը,   | | Բնակության վայրը |  |  Հեռախոսը  |

|                      | | պաշտոնը   | |                  |  |            |

|______________________| |___________| |__________________|  |____________|

|1.                    | |           | |                  |  |            |

|______________________| |___________| |__________________|  |____________|

|2.                    | |           | |                  |  |            |

|______________________| |___________| |__________________|  |____________|

|______________________| |___________| |__________________|  |____________|

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|4. Այլ տեղեկատվություն                                                   |

|_________________________________________________________________________|

|4.1. Նշեք Ձեզ հետ փոխկապակցված ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ   |

|աշխատած անձանց վերաբերյալ տվյալները.                                     |

|                                                                         |

|    Անունը, ազգանունը,   | | Աշխատանքի | |                  | |          |

|     անձնագրի համարը,    | |  վայրը,   | | Բնակության վայրը | | Հեռախոսը |

| սոցիալական քարտի համարը | |  պաշտոնը  | |                  | |          |

|  (առկայության դեպքում)  | |           | |                  | |          |

|_________________________| |___________| |__________________| |__________|

|1.                       | |           | |                  | |          |

|_________________________| |___________| |__________________| |__________|

|2.                       | |           | |                  | |          |

|_________________________| |___________| |__________________| |__________|

|                         | |           | |                  | |          |

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|4.2. Արդյոք նախկինում դատվածություն ունեցել եք, կամ     Այո .__. Ոչ .__. |

|ներկայումս գտնվում եք նախաքննության, դատաքննության մեջ:                  |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:                        |

|                                                                         |

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|4.3. Արդյոք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում      Այո .__. Ոչ .__. |

|գործող բանկի կամ վարկային կազմակերպության հանդեպ                         |

|ժամկետանց պարտավորություններ:                                            |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները (գումար, ժամկետ,|

|այլ)                                                                     |

|                                                                         |

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|4.4. Արդյոք նախորդող երեք տարիների ընթացքում զրկվել     Այո .__. Ոչ .__. |

|եք արտարժույթի առուվաճառք իրականացնող անձի կամ                           |

|արտարժույթի սակարկություններ կազմակերպող անձի գործունեության լիցենզիայից |

|(սկսած 2005թ-ի հունիսի 28-ից):                                           |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:                        |

|                                                                         |

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը   |

|արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ  փաստի սխալ           |

|ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական  |

|և  վարչական պատասխանատվության:                                           |

|   Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե |

|փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:                       |

|                                                                         |

|Ստորագրություն _________________   Ամսաթիվ ______________                |

|                                            օր/ամիս/տարի                 |

._________________________________________________________________________.

 

Ենթահավելված 3.2

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Լիցենզավորվող անձի (իրավաբանական անձ) մասին

 

Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

._________________________________________________________________________.

|1. Լիցենզավորվող անձի տվյալները                                          |

|_________________________________________________________________________|

|1.1. Անվանումը __________________________________________________________|

|1.2. Գտնվելու վայրը/Հասցեն/ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)                     |

|1.3. Գրանցման ամսաթիվը _________________   վայրը ________________________|

|                         օր/ամիս/տարի                                    |

|_________________________________________________________________________|

|2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում լիցենզավորվող    |

|անձի ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ.                  |

|_________________________________________________________________________|

|2.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (փայերի) համար`                    |

|_________________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը,| |Գտնվելու| |Մասնակցության | | Մասնակցության  |

|ՀՎՀՀ (ռեզիդենտների համար) | | վայրը  | |չափը (համարժեք| |    չափը (%)    |

|                          | |        | |   դրամով)    | |                |

|__________________________| |________| |______________| |________________|

|1.                        | |________| |______________| |________________|

|__________________________| |________| |______________| |________________|

|2.                        | |________| |______________| |________________|

|__________________________| .________. .______________. .________________|

|__________________________.                                              |

|_________________________________________________________________________|

|3. Տեղեկություններ լիցենզավորվող անձի նշանակալից մասնակիցների վերաբերյալ |

|_________________________________________________________________________|

|3.1. Նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձինք.              |

|_________________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը,| |Գտնվելու| |Մասնակցության | | Մասնակցության  |

|ՀՎՀՀ (ռեզիդենտների համար) | | վայրը  | |չափը (համարժեք| |    չափը (%)    |

|                          | |        | |   դրամով)    | |                |

|__________________________| |________| |______________| |________________|

|1.                        | |        | |              | |                |

|__________________________| |________| |______________| |________________|

|2.                        | |        | |              | |                |

|__________________________|_|________|_|______________|_|________________|

|__________________________|_|________|_|______________|_|________________|

|_________________________________________________________________________|

|3.2. Նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձինք.                 |

|_________________________________________________________________________|

|    Անունը, ազգանունը,   | |          | |Մասնակցության | |               |

|     անձնագրի համարը,    | |Բնակության| |չափը (համարժեք| | Մասնակցության |

| սոցիալական քարտի համարը | |  վայրը   | |   դրամով)    | |    չափը (%)   |

|  (առկայության դեպքում)  | |          | |              | |               |

|_________________________| |__________| |______________| |_______________|

|1.                       | |          | |              | |               |

|_________________________| |__________| |______________| |_______________|

|2.                       | |          | |              | |               |

|_________________________| |__________| |______________| |_______________|

|_________________________| |__________| |______________| |_______________|

|_________________________________________________________________________|

|3.2.1. Արդյոք կազմակերպությունում նշանակալից            Այո .__. Ոչ .__. |

|մասնակցություն ունեցող ֆիզիկական անձն ունի դատվածություն                 |

|կամ գտնվում է նախաքննության, դատաքննության գործընթացում                  |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները                 |

|                                                                         |

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|4. Այլ տեղեկատվություն                                                   |

|_________________________________________________________________________|

|4.1. Արդյոք կազմակերպությունը ունի կամ ունեցել է ՀՀ     Այո .__. Ոչ .__. |

|տարածքում գործող բանկի կամ վարկային կազմակերպության                      |

|հանդեպ ժամկետանց պարտավորություններ:                                     |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները (գումար, ժամկետ,|

|այլ)                                                                     |

|                                                                         |

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|4.2. Արդյոք նախորդող երեք տարվա ընթացքում իրավաբանական  Այո .__. Ոչ .__. |

|անձը կամ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում                       |

|մասնակցություն ունեցող անձինք, կամ իրավաբանական անձի որոշումները         |

|կանխորոշելու հնարավորություն ունեցող անձինք զրկվել են արտարժույթի        |

|առուվաճառք իրականացնող անձի կամ արտարժույթի առուվաճառքի                  |

|սակարկություններ կազմակերպող անձի լիցենզիայից (սկսած 2005թ-ի հունիսի     |

|28-ից):                                                                  |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները                 |

|                                                                         |

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը   |

|արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ  փաստի սխալ           |

|ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական  |

|և  վարչական պատասխանատվության:                                           |

|   Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե |

|փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:                       |

|                                                                         |

|Տնօրենի անունը, ազգանունը ___________________________                    |

|                                                                         |

|Ստորագրություն _________________   Ամսաթիվ ______________                |

|                                            օր/ամիս/տարի                 |

|Կ.Տ.                                                                     |

._________________________________________________________________________.

(3-րդ հավելվածը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն որոշում)

 

Հավելված 4

Ենթահավելված 4.1

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

Լիցենզիան * տրվել է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

__ ____________ 200_ թ.

թիվ __________ որոշմամբ

 

Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա թիվ _____

 

Սույն լիցենզիան տրվում է _____________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի

անունը, ազգանունը, անձնագրի համարը)

արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար:

Բնակության վայրը` ֆիզիկական անձի դեպքում _____________________

Գտնվելու վայրը` իրավաբանական անձի դեպքում ___________________

Գործունեության վայրը (հասցեն) _________________________________

Լիցենզիան տրված է անժամկետ:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` ______________________________

 

Կ.Տ.

 

_______________________

* Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում այդ մասին նշվում է լիցենզիայի վերին աջ անկյունում:

 

Ենթահավելված 4.2

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

Լիցենզիան * տրվել է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

__ ____________ 200_ թ.

թիվ __________ որոշմամբ

 

Արտարժույթի դիլերային առք ու վաճառքը այլ վայրում ևս իրականացնելու լիցենզիա թիվ __

 

Սույն լիցենզիան տրվում է ____________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական

անձի անունը, ազգանունը, անձնագրի համարը)

արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար:

Բնակության վայրը` ֆիզիկական անձի դեպքում _____________________

Գտնվելու վայրը` իրավաբանական անձի դեպքում ___________________

 

Այլ վայրում գտնվող առանձնացված տարածքային ստորաբաժանման

գտնվելու վայրը (հասցեն) ______________________________________

 

Լիցենզիան տրված է անժամկետ:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` ______________________________

 

Կ.Տ.

 

_______________________

* Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում այդ մասին նշվում է լիցենզիայի վերին աջ անկյունում:

 

(4-րդ հավելվածը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն որոշում)

 

--------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
17.12.2002
N 437-Ն
Որոշում