Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐ ...

01.01.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.07.1994  -ից մինչեւ   01.01.1996  -ը:
 

 

i

/ուժը կորցրել է 27.12.95 հրամանագիր/

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ/ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔՈՒՄ ՄԵԿ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԸՆԿՆՈՂ ՍՊԱՌՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

1. 1994 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների /անկախ սեփականության ձևից/ կողմից թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ինքնարժեքում մեկ աշխատողին ընկնող սպառմանն ուղղված միջոցների առավելագույն մեծություն սահմանել Հայաստանի Հանրապետությունում սահմանված աշխատավարձի նվազագույն չափի տասնապատիկը:

2. Սահմանել, որ սպառման ուղղված միջոցների առավելագույն մեծությունը գերազանցող գումարն ավելացվում է ձեռնարկությունների և կազմակերպությունների փաստացի շահույթին և հարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների /անկախ սեփականության ձևից/ կողմից թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ինքնարժեքում մեկ աշխատողին ընկնող սպառմանն ուղղված միջոցների չափի մասին» հրամանագիրը:

 

11 հուլիսի 1994 թ.

ՆՀ-345

 

 

pin
ՀՀ Նախագահ
11.07.1994
N ՆՀ-345
Հրամանագիր