Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱՏԱՐԱ ...

01.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.08.2002  -ից մինչեւ   01.07.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)

i

606.0007.160802

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                       «16»        08           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602146

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2002 թվականի N 7/6

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՐԱԿԱԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 17.1-րդ և 140-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

Հաստատել կազմավորված և համարակալված թվով 56 մեծամասնական ընտրատարածքների նկարագիրը և գծապատկերը:

Կից` 56 միամանդատ ընտրատարածքների նկարագիրը և գծապատկերը:

 

ԵՐԵՎԱՆԻ 18 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Հ. 1 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ԱՎԱՆ, ՀԱՏՎԱԾ ՆՈՐ ՆՈՐՔԻՑ/

 

Ընդգրկում է Երևանի Ավան թաղամասն ամբողջությամբ, Նոր Նորք համայնքի 2-րդ միկրոշրջանի մի հատվածը` Գայի պողոտայի, Մոլդովական, Երիտասարդական, Դ. Մալյան փողոցների միջև ընկած հատվածը:

Ընտրողների թիվը` 40535:

 

Հ. 2 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ՆՈՐ ՆՈՐՔ/

 

Ընդգրկում է Մոլդովական փողոցի աջակողմյան, Գայի պողոտայի ձախակողմյան, Սաֆարյան փողոցի ձախակողմյան, Բ. Մուրադյան փողոցի աջակողմյան և Թևոսյան փողոցի աջակողմյան հատվածները` Նորքի 2-րդ մ/շրջանը, բացի Մոլդովական և Դ. Մալյան փողոցների միջև ընկած հատվածից, 3-րդ, 4-րդ և 6-րդ մ/շրջանները և Ջրվեժ թաղամասն ամբողջությամբ:

Ընտրողների թիվը` 39626:

 

Հ. 3 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ՆՈՐ ՆՈՐՔ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ/

 

Ընդգրկում է Թևոսյան փողոցի աջակողմյան Բ. Մուրադյան փողոցի ձախակողմյան հատվածները` Նորքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ մ/շրջաններն ամբողջությամբ և Նորք-Մարաշ թաղամասն ամբողջությամբ:

Ընտրողների թիվը` 40039:

 

Հ. 4 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, ՀԱՏՎԱԾ ՆՈՐ ՆՈՐՔԻՑ/

 

Սկսվում է Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկից, Ազատության պողոտայով մինչև Կ. ՈՒլնեցու փողոցի հետ հատվելը և թեքվում ձախ, Կ. ՈՒլնեցու փողոցով բարձրանում մինչև Պ. Սևակի փողոց, այնուհետև թեքվելով աջ անցնում Պ. Սևակի փողոցով մինչև Դրոյի փողոցի հետ հատվելը, որտեղից թեքվելով ձախ Դրոյի փողոցով մինչև Մ. Ավետիսյան 4-րդ փողոց, ընդգրկելով նշված փողոցների աջակողմյան տարածքում գտնվող շենքերը և բնակելի տները: Այնուհետև Մ. Ավետիսյան փողոցով թեքվում աջ և ուղիղ գծով միանում երկաթգծին և Ռուբինյանց փողոցին, շարունակելով փողոցը հատում է Մյասնիկյան պողոտան` միանալով Գայի պողոտային, Գայի պողոտայով բարձրանում մինչև Սաֆարյան փողոց, թեքվելով աջ շարունակում մինչև Լվովյան փողոց և փողոցով շարժվում մինչև Գայի պողոտա` ընդգրկելով Նոր Նորքի բնակելի զանգվածի առաջին միկրոշրջանը: Այնուհետև Մյասնիկյան պողոտայով իջնում է մինչև հ. 57/3 բնակելի տունը, թեքվելով աջ ուղիղ գծով միանում Բաբայան փողոցին` ընդգրկելով Մյասնիկյան պողոտայի հ.հ.41 - 57/3 բնակելի տները: Բաբայան փողոցով միանում է Ազատության պողոտային:

Ընտրողների թիվը` 39641:

 

Հ. 5 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, ՀԱՏՎԱԾ ԱՐԱԲԿԻՐԻՑ/

 

Հյուսիսային ճառագայթով Ն. Զարյանի փող. դեպի Գրիբոյեդովի փող., Գրիբոյեդովի փող. դեպի Կոմիտասի պողոտա, այստեղից Շիրվանզադեի փող. զույգ և կենտ համարների տները և շենքերը, ներառյալ Կոմիտասի թիվ 63 շենքը, Շիրվանզադեի և Մամիկոնյանց փող. դեպի Ազատության պողոտա` ընդգրկելով բոլոր նշված փողոցների աջակողմյան մասում գտնվող շենքերն ու բնակելի տները, դուրս թողնելով միայն Տիգրանյան փողոցի աջակողմյան հ.հ. 2 և 6 շենքերը: Այնուհետև Թբիլիսյան խճուղով բարձրանում մինչև Ռադիոկայմ` հատվելով երկաթգծին, թեքվում երկաթգծով աջ, շարունակվում մինչև «Ալմաստ» գործարան, որտեղից թեքվելով աջ բարձրանում է Մ. Ավետիսյան 4-րդ փողոց և շարունակվում մինչև Դրոյի փողոց, դուրս թողնելով Մ. Ավետիսյան հ.հ. 12, 14, 16, 18, 20, 22 շենքերը: Այնուհետև Դրոյի փողոցով իջնում մինչև Պ. Սևակի փողոց, թեքվելով աջ փողոցով շարունակում մինչև Կ. ՈՒլնեցու փողոց և Կ. ՈՒլնեցու փողոցով իջնում մինչև Ահարոնյան փողոց, թեքվելով աջ անցնում մինչև Ազատության պողոտա` ընդգրկելով փողոցի ձախ մասի շենքերը և բնակելի տները: Ազատության պողոտայով իջնում մինչև Բաբայան փողոցի հետ հատվելը:

Ընտրողների թիվը` 39864:

 

Հ. 6 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ԱՐԱԲԿԻՐ/

 

Սկսվում է Պռոշյան փողոցի հ. 42 հասցեից, շարունակվում մինչև Բաղրամյան պողոտա: Սոսեի I նրբ., Ա. Սերոբի փող., Վ. Փափազյան փող. ընդգրկելով սահմանի ձախ հատվածը: Գյուլակյան փող. զույգ և կենտ համարի տներով և շենքերով դեպի Վ. Վաղարշյան և Հր. Քոչարի փող., ներառյալ Վ. Փափազյանի 27 շենքը: Մանուշյան փող. զույգ և կենտ համարի տներով Վ. Վաղարշյան փող. մինչև Հրազդանի կիրճ, ընդգրկելով սահմանի ձախ մասը:

Ընտրողների թիվը` 41520:

 

Հ. 7 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ԱՐԱԲԿԻՐ/

 

Սկսվում է Վ. Փափազյան փողոցից Գայդարի փող. զույգ և կենտ համարի շենքերով և տներով Վ. Վաղարշյան փող., Վ. Վաղարշյան փող. Հ. Քոչարի փող. դեպի Վ. Փափազյան փող.: Վ. Փափազյան փող. Հ. Էմինի փող. զույգ և կենտ համարի տներով դեպի Վ. Վաղարշյան փող.: Քանաքեռ ՀԷԿ - ի թաղամասը, այստեղից Ն. Ադոնցի փող.: Ն. Ադոնցի փողոցով Ազատության պողոտա, Մամիկոնյանց փողոց ներառելով Մամիկոնյանց փող. 15 շենքը, ընդգրկելով սահմանի ձախ հատվածը: Շահսուվարդյան փող. զույգ և կենտ համարի շենքերով և տներով Կոմիտասի պողոտա: Կոմիտասի պողոտայով դեպի Գրիբոյեդովի փող., Ն. Զարյանի փող. և Հյուսիսային ճառագայթ: Հյուսիսային ճառագայթից դեպի Բաբայան փող., Բաբայան փող. դեպի Արաբկիր կայարան, Աղբյուր Սերոբի զույգ և կենտ համարի տներով միանում է Վ. Փափազյան փող.:

Ընտրողների թիվը` 41859:

 

Հ. 8 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ԱՋԱՓՆՅԱԿ, ՀԱՏՎԱԾ ԴԱՎԻԹԱՇԵՆԻՑ/

 

Սկսվում է Կիևյան կամրջի մոտից Լենինգրադյան, Շինարարների, Արզումանյան, Բաշինջաղյան փող. խաչմերուկը, այնուհետև Բաշինջաղյան փող. մինչև Բեկնազարյան փող., 94-րդ դպրոցի հարավային եզրով շարունակվում է սեփական տնատիրության և բազմաբնակարանային շենքերի բաժանման գծով, անցնում է Շինարարների և Պարսեղովի փող. միջնամասով /սեփական տնատիրության և բազմաբնակարանային շենքերի բաժանման գծով/ շարունակվում Մարգարյան 2-րդ նրբ., Մարգարյան, Բաշինջաղյան փող. 15-րդ թաղամասի միջնամասով, անցնում Շիրազի փող. շարունակվում Մազմանյան, Բեկնազարյան, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքների վարչատարածքային բաժանման սահմանագծով հասնում Հալաբյան փող. վերջնամասով սեփական տնատիրության հարավ -արևելյան եզրով, շարունակվում Տ. Պետրոսյանի փող., շարունակվում 1-ին 2-րդ զանգվածների բաժանման փող., թեքվում արևելք, միանում Եղվարդի խճուղուն, իր մեջ ընդգրկելով Դավիթաշեն թաղամասի 2-րդ, 3-րդ և 4-րդ զանգվածները, շարունակվում Դավիթաշենի կամրջով և Աջափնյակ, Արաբկիր համայնքների վարչատարածքային բաժանման սահմանագծով, շարունակվում մինչև Կիևյան կամուրջ և միանում Լենինգրադյան փող. սկզբնամասին:

Ընտրողների թիվը` 43440:

 

Հ. 9 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ԱՋԱՓՆՅԱԿ, ՀԱՏՎԱԾ ԴԱՎԻԹԱՇԵՆԻՑ/

 

Սկսվում է Շինարարների և Լենինգրադյան փող. խաչմերուկից Արզումանյան, Բաշինջաղյան փող., 94-րդ դպրոցի հարավային եզրով սեփական տնատիրության և բազմաբնակարանային շենքերի բաժանման գծով շարունակվում է Շինարարների և Պարսեղովի փող. միջնամասով /սեփական տնատիրության և բազմաբնակարանային շենքերի բաժանման գծով/, շարունակվում Մարգարյան 2-րդ նրբանցքով, Մարգարյան, Բաշինջաղյան, փող. 15-րդ թաղամասի միջնամասով, անցնում Շիրազի փող., շարունակվում Մազմանյան, Բեկնազարյան փող., Աջափնյակ, Դավիթաշեն համայնքների վարչատարածքային սահմանագծով, անցնում Հալաբյան փող. վերջնամասով, շարունակվում Տ. Պետրոսյան փող., ընդգրկելով Դավիթաշենի սեփական տնատիրությունը և Դավիթաշեն թաղամասի 1-ին զանգվածը, այնուհետև թեքվում Նորաշեն թաղամաս, ընդգրկելով 24, 25 ընտրական տեղամասերը, շարունակվում Գ. Չաուշի փող., թեքվում հարավ - արևմուտք, ընդգրկելով Լուկաշին թաղամասը և արևմտյան եզրով շարունակվում մինչև Շահումյանի 16-րդ փող., Աջափնյակ և Մալաթիա - Սեբաստիա թաղամասերի վարչատարածքային սահմանով շարունակվում մինչև Լենինգրադյան, Շինարարների փող. հատման մասը:

Ընտրողների թիվը` 41016:

 

Հ. 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ՀԱՏՎԱԾ ԱՋԱՓՆՅԱԿԻՑ/

 

Սահմանագիծն ընդգրկում է Աջափնյակ համայնքի Նորաշեն թաղամասի 311 և 207 մսուր-մանկապարտեզների տեղամասերը, Գ-3 թաղամասը և Սիլիկյան թաղամասը ամբողջությամբ, ներառելով Հաղթանակ գյուղը, այնուհետև Րաֆֆու փող. մինչև Անդրանիկի փող. խաչմերուկ, Անդրանիկի փող. մինչև Օհանովի փող. խաչմերուկ, Օհանովի փող. մինչև Հրազդանի ջրանցք հատելով այն ուղիղ գծով դուրս է գալիս Սեբաստիայի փող., Սեբաստիա փողոցից մինչև Շահումյանի 14-րդ փող., այնուհետև Աջափնյակ համայնքի վարչական սահմանագծով: Տարածքն ընդգրկում է նաև Ա-1, Ա-2 և Նոյ թաղամասերն ամբողջությամբ:

Ընտրողների թիվը` 41499:

 

Հ. 11 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՏՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԻՑ/

 

Ընդգրկում է Հարավ - արևմտյան Բ-1, Բ-3, Բ-4, Ա-3 թաղամասերն ամբողջությամբ, Նոր Մալաթիա թաղամասը մինչև Շահումյան 14-րդ փողոց, ինչպես նաև Արարատյան 2-րդ զանգվածը: Կիլիկիա թաղամասը ամբողջությամբ:

Ընտրողների թիվը` 42994:

 

Հ. 12 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ՇԵՆԳԱՎԻԹ/

 

Սահմանագիծը սկսվում է Բագրատունյաց պողոտայի սկզբնամասից` Երևանյան լճի ամբարտակով հասնում է մինչև Չեխովի փող. հետ հատվելը, թեքվում է աջ, Չեխովի փող. 35 շենքի մոտից հասնում է մինչև Ն. Շենգավիթի 9-րդ փող. սկիզբը` ընդգրկելով հանրակացարանային հատվածի շենքերը, հասնում Արշակունյաց պող., ընդգրկելով Նորագավիթ, Ն. Չարբախ, Աէրացիա թաղամասերը, այնուհետև Հրազդան գետի ձախ ափով հասնում մինչև Երևանյան լճի ամբարտակը և Բագրատունյաց պողոտայի հետ հատման կետը:

Ընտրողների թիվը` 40385:

 

Հ. 13 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ՇԵՆԳԱՎԻԹ/

 

Սահմանագիծը սկսվում է Չեխովի փողոցից` ընդգրկելով Չեխովի համար 35, 33, 31, 31/1, 29 և 27 շենքերը, շարունակվելով հատում է Հ. Հովսեփյանի փող., մինչև Բագրատունյաց պողոտայի հետ հատման կետը, այնուհետև թեքվելով աջ ուղիղ գծով հասնում է մինչև Գ. Նժդեհի հրապարակ, այնուհետև թեքվում ձախ Մանանդյան փող. հատելով Մանթաշյան և Նիզամի փող. հասնում է մինչև Մայիսի 9-ի փող. հետ հատման կետը: Շարունակվելով մտնում է Վ. Շենգավիթի 1-ին փող. ընդգրկելով 27-ից 51 և 14-ից 52 տները, Վ. Շենգավիթի 2-րդ փող. 1, 2, 3, 4, 5, 7, 20/1, 20/2, 20/3 չքանդված տներն ու շենքերը, հասնում Արշակունյաց 36/1, 36/3 շենքերը, Արշակունյաց պողոտայից թեքվում է աջ մինչև Գ. Նժդեհի փողոցի հետ հատվելը, թեքվելով ձախ մինչև մետրոպոլիտենի ուղետարը, այնուհետև շարունակվում մինչև Բագրատունյաց պողոտայի հետ հատվելը, այնուհետև թեքվելով աջ` ուղիղ գծով մինչև Արշակունյաց պողոտայի հետ հատվելը /Աշխատանքի հրապարակում/, թեքվում է աջ ընդգրկելով Ն. Շենգավիթի 9-րդ փող. աջակողմյան տները, հասնելով Ս. Տարոնցի փող. հատման կետը, այնուհետև շարունակվելով ընդգրկում է Պոլիվինիլացետատ, Ավտոդողերի 2, 3, Երքիմշին 1/1, զ հանրակացարանները և շարունակվում հասնելով մինչև Չեխովի փող. 35 շենքը:

Ընտրողների թիվը` 39120:

 

Հ. 14 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ՇԵՆԳԱՎԻԹ, ՀԱՏՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԻՑ ԵՎ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻՑ/

 

Սահմանագիծը սկսվում է Երևանյան լճի ամբարտակի և Բագրատունյաց պողոտայի միացման կետից, ընթանում է Հրազդան գետի ձախ ափով մինչև Կոմիտասի անվան զբոսայգու վերջնամասը, շարունակվելով մինչև Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փող. հատման կետը, հասնում Սևանի փող. 124,128,130 և Սևանի փող. 2-րդ նրբանցքի շենքերն ու տները` ընդգրկելով «Կանվոլնի» հանրակացարանի շենքերը, թեքվում աջ, հասնում Գ. Նժդեհի փող., Արշակունյաց պողոտայի հատման կետից հասնում մինչև Արշակունյաց 36/3 շենքը, Մայիսի 9-ի և Մանանդյան փող. հատման կետով մինչև Գ. Նժդեհի հրապարակ, այնուհետև թեքվելով աջ, Բագրատունյաց պողոտայով մինչև Երևանյան լճի ամբարտակի միացման կետ: Ընտրատարածքը համալրվում է`

Մալաթիա-Սեբաստիա համայնքից ընդգրկվում է Սեբաստիա և Մանուկյան փողոցների հատման մասից մինչև Հարավ-արևմտյան Բ-3 թաղամաս, այնուհետև Բ-3 թաղամասի սահմանով մինչև Զորավար Անդրանիկի փողոց, Զորավար Անդրանիկի փողոցից մինչև Բաբաջանյան փողոցի հատման մասը, Բաբաջանյան փողոցով մինչև Ծովակալ Իսակովի պողոտա` ընդգրկելով Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասն ամբողջությամբ /Գունավոր տպարանի տարածքին հարող շենքերի հետ/ և սեփական տնատիրույթների տարածքը, այնուհետև սահմանագիծն անցնում է Սեբաստիա և Մանուկյան փողոցների հատման մասից Սեբաստիա փողոցով, ընդգրկելով Արարատյան 1-ին զանգվածը մինչև Շենգավիթ համայնքի տարածք:

Ընդգրկվում է Կենտրոն համայնքից Նորագյուղ թաղամասն ամբողջությամբ:

Ընտրողների թիվը` 40434:

 

Հ. 15 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ԿԵՆՏՐՈՆ/

 

Ընդգրկում է Քրիստափորի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից, Արշակունյաց պողոտայով /կենտ համարներ/ մինչև Արշակունյաց պողոտա Գր. Լուսավորիչ փողոցի խաչմերուկ, Ագաթանգեղոսի փողոցով /զույգ համարներ/ մինչև Ագաթանգեղոսի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկ: Տիգրան Մեծի պողոտայով մինչև Հանրապետության փողոցի խաչմերուկ, Հանրապետության փողոցով /զույգ համարներ/ մինչև Գլխավոր պողոտա, Գլխավոր պողոտայով մինչև Խանջյան, Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկ, Սայաթ-Նովայի փողոցով /կենտ համարներ/ մինչև Սայաթ-Նովայի փողոցի Բաղրամյան և Մաշտոցի պողոտաների խաչմերուկ, Թամանյան փողոցով /զույգ համարներ/ մինչև Խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակի հուշահամալիր, այնուհետև համայնքի հյուսիսային, արևելյան և հարավային վարչական սահմաններով մինչև Քրիստափորի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկ:

Ընտրողների թիվը` 40966:

 

Հ. 16 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ԿԵՆՏՐՈՆ/

 

Ընդգրկում է Գր. Լուսավորիչ, Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից Ագաթանգեղոս փողոցով /կենտ համարներ/ մինչև Տիգրան Մեծի պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկ, այնուհետև Տիգրան Մեծի պողոտայով /զույգ համարներ/ մինչև Տիգրան Մեծի պողոտա Հանրապետության փողոցի խաչմերուկ: Հանրապետության փողոցով /կենտ համարներ/ մինչև Գլխավոր պողոտա, Գլխավոր պողոտայից մինչև Խանջյան փող., Խանջյան փողոցով /կենտ համարներ/ մինչև Սայաթ-Նովա, Խանջյան փողոցների խաչմերուկ, Սայաթ-Նովա փող. /զույգ համարներ/ մինչև Սայաթ-Նովայի փողոցի Մաշտոց, Բաղրամյան պողոտաների խաչմերուկ, Թամանյան փող. /կենտ համարներ/ մինչև Խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակի հուշահամալիր, այնուհետև համայնքի հյուսիսային և արևմտյան վարչական սահմաններով մինչև Հաղթանակի կամուրջ, Խորհրդարանի փող. /կենտ համարներ/ մինչև Գր. Լուսավորիչ, Խորհրդարանի փողոցների խաչմերուկ, Գր. Լուսավորիչի փողոցով /զույգ համարներ/ մինչև Գր. Լուսավորիչ, Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկ:

Ընտրողների թիվը` 40450:

 

Հ. 17 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ԷՐԵԲՈՒՆԻ/

 

Սահմանագիծը սկսվում է Քրիստափորի և Սևանի փողոցների հատման մասից, Քրիստափորի աջակողմյան եզրով շարունակվում դեպի արևելք մինչև Երկաթգիծ և Երկաթգծով շարունակվում մինչև Չարենցի փողոցի առաջին նրբանցքի հետ հատվելը, Սարի թաղի կառուցապատման եզրով շարունակվում մինչև Դավիթ Բեկի փողոց, թեքվում աջ և Դավիթ Բեկի փողոցով շարունակվում մինչև Նուբարաշենի խճուղու հետ հատվելը, ընդգրկելով փողոցի աջ և ձախ կողմերի բոլոր տները, թեքվում Նուբարաշենի խճուղի, ընդգրկելով փողոցի աջ և ձախ կողմերի բոլոր տները և շարունակվում Նոր Արեշի 50-րդ փողոցով մինչև Նոր Արեշի 11-րդ փողոց, Նոր Արեշի 11-րդ փողոցով շարունակվում մինչև Նոր Արեշի 26-րդ փողոցի հետ հատվելը և Նոր Արեշի 26-րդ փողոցով շարունակվում մինչև Էրեբունի փողոց թեքվում աջ և Էրեբունի փողոցով շարունակվում, հասնելով մինչև Երկաթգիծ` չընդգրկելով Էրեբունի փողոցի շենքերը և Երկաթգծով շարունակվում մինչև Քրիստափորի փողոցի հետ հատվելը:

Ընտրողների թիվը` 39461:

 

Հ. 18 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ /ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ/

 

Սահմանագիծը սկսվում է Սարի թաղի կառուցապատման արևելյան եզրի և Դավիթ Բեկի փողոցի հատման եզրից, թեքվում աջ և Դավիթ Բեկի փողոցով շարունակվում մինչև Նուբարաշենի խճուղու հետ հատվելը` չընդգրկելով Դավիթ Բեկի փողոցի աջ և ձախ կողմերի տները, թեքվում Նուբարաշենի խճուղի` չընդգրկելով Նուբարաշենի խճուղու աջ և ձախ կողմերի տները, շարունակվում Նոր Արեշի 50-րդ փողոցով մինչև Նոր Արեշի 11-րդ փողոցի հետ հատվելը և Նոր Արեշի 11-րդ փողոցով շարունակվում մինչև Նոր Արեշի 26-րդ փողոց և 26-րդ փողոցով շարունակվում մինչև Էրեբունի փողոց, թեքվում աջ և Էրեբունի փողոցով շարունակվում մինչև Երկաթգիծ` ընդգրկելով Էրեբունի փողոցի բոլոր շենքերը, թեքվում դեպի ձախ և շարունակվում համայնքի տարածքի սահմանագծով` ընդգրկելով Նուբարաշեն համայնքի տարածքն ամբողջությամբ:

Ընտրողների թիվը` 40780:

 

ԱՐԱԳԱԾՈՏՆ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 19

 

ք. Թալին, ք. Աշտարակ /ՌՖԷ և ՖՀ ինստիտուտների տարածքները և Արայի թաղամասը ամբողջությամբ/, Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ, Վ. Սասունիկ, Աղձք, Բյուրական, Օրգով, Ագարակ, Կարին, Տեղեր, Անտառուտ, Սասունիկ, Ագարակ, Ակունք, Աշնակ, Ավան, Ավթոնա, Արագածոտն, Արեգ, Արուճ, Բայսզ, Բարոժ, Գառնահովիտ, Գետափ, Գիալթո, Դաշտադեմ, Դավիթաշեն, Դիան, Դպրեվանք, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թլիկ, Իրինդ, Լեռնարոտ, Լուսակն, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Կոշ, Հակկո, Հացաշեն, Ղարաղթափա, Մաստարա, Ն. Բազմաբերդ, Ն. Սասնաշեն, Նոր Ամանոս, Նոր Արթիկ, Նոր Եդեսիա, Շամիրամ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սորիկ, Սուսեր, Վ. Բազմաբերդ, Վ. Սասնաշեն, Ցամաքասար, ՈՒջան

45129

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 20

 

ք. Աշտարակ /բացառությամբ` ՌՖԷ և ՖՀ ինստիտուտների տարածքները և Արայի թաղամասը ամբողջությամբ/, Փարպի, Բազմաղբյուր, ք. Ապարան, Ալագյազ, Ամրեթազա, Ավշեն, Արագած, Արայի, Արտաշավան, Ափնագյուղ, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Դերեկ, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լեռնապար, Լուսագյուղ, Ծաղկահովիտ, Ծաղկաշեն, Ծիլքար, Կարբի, Հարթավան, Հնաբերդ, Ձորագլուխ, Ղազարավան, Մելիք գյուղ, Միրաք, Մուլքի, Նիգավան, Նորաշեն, Նորաշեն /Արագած/, Շենավան, Շենկանի, Չքնաղ, Ջամշլու, Ջրամբար, Ռյա Թազա, Սաղմոսավան, Սանգյառ, Սարալանջ, Սիփան, Վարդաբլուր, Վարդենիս, Վարդենուտ, ՈՒշի, Քուչակ, Օհանավան, Օրթաճայ

44891

 

ԱՐԱՐԱՏ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 21

 

ք. Մասիս, Արգավանդ, Գեղանիստ, Արբաթ, Գետափնյա, Ազատաշեն, Խաչփառ, Հայանիստ, Ղուկասավան, Սիփանիկ, Դարբնիկ, Դարակերտ, Հովտաշատ, Նորաբաց, Դաշտավան, Զորակ, Նիզամի, Սիս, Ռանչպար, Նորամարգ, Սայաթ-Նովա

35934

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 22

 

Այնթապ, Նոր-Կյուրին, Նոր-Խարբերդ, Բարձրաշեն, Մարմարաշեն, Լանջազատ, Ջրաշեն, Ջրահովիտ, Դիտակ, Արևաբույր, Մրգավետ, Հովտաշեն, Մխչյան, Դիմիտրով, Արաքսավան, Աբովյան, Արևշատ, Գետազատ, Վարդաշեն, Նշավան, Մրգանուշ, Դեղձուտ, Վ. Դվին, Բյուրավան, Կանաչուտ, Դվին

34288

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 23

 

ք. Արտաշատ, Մրգավան, Ոստան, Բուրաստան, Հնաբերդ, Մասիս, Այգեստան, Ազատավան, Բերդիկ, Բաղրամյան, Դալար, Բերքանուշ

35223

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 24

 

ք. Վեդի, Նարեկ, Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ, Շահումյան, Նորաշեն, Վ. Արտաշատ, Վեդու գինու գործ., Տափերական, Նոր-ՈՒղի, Դաշտաքար, Փոքր-Վեդի, Սիսավան, Արալեզ, Վանաշեն, Գոռավան, Նոր-Կյանք, Լուսառատ

36691

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 25

 

ք. Արարատ, Ավշար, Եղեգնավան, Նոյակերտ, Լուսաշող, գ. Արարատ, Լանջառ, Վարդաշատ, ՈՒրցալանջ, Զանգակատուն, Սուրենավան, Արմաշ, Պարույր Սևակ /Տիգրանաշեն/, Երասխ, Ոսկետափ, Այգևան, ՈՒրցաձոր, Շաղափ, Լանջանիստ

38809

 

ԱՐՄԱՎԻՐ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 26

 

ք. Վաղարշապատ, Ծաղկունք, Հովտամեջ, Սամաղար

39347

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 27

 

Փարաքար, Ոսկեհատ, Արևաշատ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան (Էջմ.), Նորակերտ, Մուսալեռ, Պտղունք, Շահումյան, Շահումյանի թ.ֆ., Դաշտ, Մրգաստան, Ամբերդ, Դողս, Այգեշատ (Էջմ.), Գրիբոյեդով, Ակնաշեն, Լուսագյուղ, Գայ, Ջրառատ, Ջրառատի թ.ֆ., Մեծամոր, Հայկաշեն, Արաքս (Էջմ.), Ապագա, Երասխահուն, Վարդանաշեն

37668

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 28

 

Արշալույս, Ակնալիճ, Արտիմետ, Խորոնք, Լեռնամերձ, Աղավնատուն, Ծիածան, Արագած, Ծաղկալանջ, Ֆերիկ, Հայթաղ, Տարոնիկ, Առատաշեն, Մարգարա, Արտաշար, Նալբանդյան, Նոր Արտագերս, Ջրաշեն, Արազափ, Արգավանդ, Եղեգնուտ, Զարթոնք, Արևիկ, Արմավիր, Այգեշատ /Արմ./, Տանձուտ, Փշատավան, Հայկավան, Ջանֆիդա

40513

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 29

 

ք. Արմավիր, ք. Մեծամոր, Նորապատ, Նորավան, Ժդանով /Մայիսյան/, Հոկտեմբեր

40771

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 30

 

Մրգաշատ, Սովետական, Արգինա, Քարակերտ, Լեռնագոգ, Շենիկ, Դալարիկ, Մյասնիկյան, Բաղրամյան /Բաղ./, Կողբավան, Բագարան, Վանանդ, Արտամետ, Հացիկ, Արևադաշտ, Երվանդաշատ, Տալվորիկ, Նոր Կեսարիա, Բերքաշատ, Գետաշեն, Շենավան, Հուշակերտ, Արաքս /Արմ./, Ձերժինսկի, Բամբակաշատ, Լենուղի, Նոր Արմավիր, Ամասիա, Լուկաշին, Խանջյան ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻՑ Արագած, Արտենի

40672

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 31

 

ք. Մարտունի, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Լիճք, Մադինա, Աստղաձոր, Գեղհովիտ, Վաղաշեն, Վարդաձոր, Ծակքար, Ձորագյուղ, Երանոս, Թազագյուղ

40844

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 32

 

ք. Գավառ, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Գանձակ, Ծաղկաշեն, Սարուխան, Կարմիրգյուղ, Բերդկունք, Լճափ, Հայրավանք, Նորատուս

42836

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 33

 

ք. Սևան, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Ծովագյուղ, Սեմյոնովկա, Վարսեր, Այգուտ, Անտառամեջ, Գետիկ, Դպրաբակ, Դրախտիկ, Թթուջուր, Կալավան, Ձորավանք, Ճամբարակ, Մարտունի, Վահան, Աղբերք, Շորժա, Արտանիշ, Ջիլ

42304

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 34

 

ք. Վարդենիս, Զոլաքար, Ակունք, Այրք, Արծվանիստ, Գեղամաբակ, Գեղաքար, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կարճաղբյուր, Մաքենիս, Շատջրեք, Ն. Շորժա, Վ. Շորժա, Ջաղացաձոր, Ազատ, Արեգունի, Արփունք, Գեղամասար, Դարանակ, Ծափաթաղ, Կախակն, Կութ, Կուտական, Մ. Մասրիկ, Փ. Մասրիկ, Նորաբակ, Նորակերտ, Շատվան, Սոթք, Վանևան, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Վարդենիկ, Ծովինար, Ավազան, Ախպրաձոր

39996

ԼՈՌԻ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 35

 

ք. Սպիտակ, ք. Վանաձոր /Տարոն - 2 և Տավրոս թաղամասերի տարածքը, Սարի թաղը, ընդգրկելով Հարավսլավական տնակային ավանը հյուսիսային ուղղությամբ, իր մեջ ներառելով ՈՒկրշին, Կանակա, Պրոմեթևս տնակային ավանները/, Դարպաս, Արջուտ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնապատ, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հալավար, Հարթագյուղ, Ղուրսալ, Մեծ Պառնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր

41220

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 36

 

ք. Վանաձոր /Հաղթանակի պուրակից Նաիրի փող. հյուսիսային ուղղությամբ, Ներսիսյան փող. մինչև Աղայան փող., Աղայան փող. արևմտյան մասով մինչև Տանձուտ գետը, ապա արևմտյան ուղղությամբ Մոսկովյան փող. Կայարանի փող. մինչև Կայարանի այգու արևմտյան սահմանը, ապա դեպի հարավ մինչև Լուսավորչի փող., Լուսավորչի փող. դեպի արևմուտք Բաթումի փող. մինչև Վարդանանց փող., ապա դեպի արևմուտք Շիրակացու փող., դեպի հյուսիս Դեմիրճյան փող. արևմուտք Ռուբին գործարանի սահմանագծով մինչև քաղաքի հարավային սահմանը, հարավային սահմանի ուղղությամբ սարալանջով մինչև Հաղթանակի պուրակ/

38104

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 37

 

ք. Վանաձոր /քաղաքի արևելյան սահմանագծի հարավային լանջով մինչև Նաիրի փող., Ներսիսյան փող., Աղայան փող. արևելյան ուղղությամբ, Գուգարք համայնքի արևմտյան, ապա հյուսիսային սահմանով մինչև քաղաքի արևելյան սահմանը/, Ֆիոլետովո, Մարգահովիտ, Լերմոնտով, Անտառաշեն, Շահումյան, Գուգարք

39205

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 38

 

ք. Ստեփանավան /քաղաքի Իսահակյան փող. I և II փակուղիների արևելյան մասով դեպի հյուսիս, Րաֆֆու փող. դեպի արևելք, Դուրյան փող. արևելյան մասով դեպի հյուսիս` գերեզմանատան սահմանով դեպի արևելք, Ձորագետ գետի աջ ափով մինչև քաղաքի վարչական սահմանը/, ք. Վանաձոր /քաղաքի արևելյան սահմանից Աղայան փող. արևմտյան ուղղությամբ մինչև Տանձուտ գետը, ապա արևմտյան ուղղությամբ Մոսկովյան փող., Կայարանի փող. մինչև Կայարանի այգու արևմտյան սահմանը, ապա դեպի հարավ մինչև Լուսավորչի փող., Լուսավորչի փող. դեպի արևմուտք, Բաթումի փող. մինչև Վարդանանց փող.. ապա դեպի արևմուտք Շիրակացու փող., դեպի հյուսիս Դեմիրճյան փող. դեպի արևմուտք մինչև Շիրակի խճուղի: Շիրակի խճուղով դեպի արևելք մինչև քաղաքային գերեզմանատուն, Տավրոս և Տարոն 4 թաղամասերի սահմանագծով ներառելով Տարոն 4 թաղամասը, ապա քաղաքի վարչական սահմանագծով մինչև Տանձուտ գետը/, Անտառամուտ, Դեբետ, Դսեղ, Եղեգնուտ, Ձորագետ, Չկալով, Վահագնաձոր, Վահագնի, Փամբակ, Քարաբերդ, Գարգառ, Գյուլագարակ, Կուրթան, Հոբարցի, Ձորագյուղ, Պուշկինո, Վարդաբլուր, Ազնվաձոր, Բազում, Ամրակից

37958

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 39

 

ք. Տաշիր, ք. Ստեփանավան /քաղաքի Իսահակյան փող. I և II փակուղիների արևմտյան մասով դեպի հյուսիս, Նժդեհի փող. արևմտյան մասով մինչև Րաֆֆու փող., Րաֆֆու փող. հյուսիսային մասով Դուրյան փող., Դուրյան փող. արևմտյան մասով մինչև քաղաքային գերեզմանատուն, Չարենցի փող. դեպի արևմուտք, գերեզմանատան սահմանով, Ձորագետ գետի ձախափնյա ամբողջ բնակելի տարածքը և Արմանիս թաղամասը/, Ագարակ, Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե, Բովաձոր, Դաշտադեմ, Լեջան, Լեռնահովիտ, Կաթնաղբյուր, Կաթնառատ, Ձյունաշող, Ձորամուտ, Մեդովկա, Մեծավան, Մեղվահովիտ, Միխայլովկա, Նովոսելցովո, Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Սարչապետ, Սվերդլով, ՈՒռուտ, ՈՒրասար, Լոռի Բերդ, Օձուն, Հագվի, Կարմիր Աղեգ, Կողես, Ծաթեր, Հովնանաձոր, Արևածագ, Յաղդան, Մղարթ, Այգեհատ, Արդվի

37417

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 40

 

ք. Ալավերդի, Ախթալա, Կաճաճկուտ, Շամլուղ, Աքորի, Թեղուտ, Ծաղկաշատ, Հաղպատ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շնող, Ջիլիզա, Քարկոփ, Թումանյան, Քարինջ, Շամուտ, Աթան, Լորուտ, Մարց, Ահնիձոր, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻՑ Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան, Զորական, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան, Այրում, Բերդավան

40537

 

ԿՈՏԱՅՔ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 41

 

ք. Հրազդան (բացառությամբ` Կոճոռ թաղամասի), Երևանյան խճուղի, Ավետիսյան, Կոճոռ, Նար-Դոս, Նարեկացու փողոցները և Շահումյան փողոցի թիվ 1 շուկայից վերև ընկած հատվածը (, Սպանդարյան փողոցի կենտ համարներով շենքերի, Շահումյան փողոցի թիվ 21, 27, 27բ, 31, 41, 43, 66, 68, 74, 78, 80, 96 շենքերի, Մյասնիկյան փողոցի թիվ 1ա և 2 շենքերի, Ղուկասյան փողոցի և Երիտասարդական թաղամասի), ք. Ծաղկաձոր, Աղավնաձոր, Արտավազ (Փյունիկ), Հանքավան, Մարմարիկ, Մեղրաձոր, Ջրառատավան

40542

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 42

ք. Աբովյան, Առինջ

40120

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 43

 

ք. Չարենցավան, ք. Հրազդան` Կոճոռ թաղամասը /Երևանյան խճուղի, Ավետիսյան, Կոճոռ, Նար-Դոս, Նարեկացու փողոցները և Շահումյան փողոցի թիվ 1 շուկայից վերև ընկած հատվածը/, Սպանդարյան փողոցի կենտ համարներով շենքերը, Շահումյան փողոցի թիվ 21, 27, 27բ, 31, 41, 43, 66, 68, 74, 78, 80, 96 շենքերը, Մյասնիկյան փողոցի թիվ 1ա և 2 շենքերը, Ղուկասյան փողոցը և Երիտասարդական թաղամասը, Կարենիս, Ֆանտան, Բջնի, Սոլակ, Քաղսի, Լեռնանիստ, Արզական, Ալափարս, Նոր Գեղի, Արգել, Նուռնուս

41710

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 44

 

ք. Եղվարդ, ք. Նոր Հաճն, ք. Արզնի, Արագյուղ, Պռոշյան, Քասախ, Նոր Երզնկա, Բուժական, Սարալանջ, Զորավան, Գետամեջ, Քարաշամբ, Թեղենիք, Նոր-Արտամետ, Զովունի, Մրգաշեն, Քանաքեռավան, Վ. Պտղնի, Պտղնի

39210

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 45

 

ք. Բյուրեղավան, Բալահովիտ, Ջրաբեր, Մայակովսկի, Ռադիոկայան, Գաղութ, Ջրվեժ, Գառնի, Հացավան, Գողթ, Գեղարդ, Գեղադիր, Ողջաբերդ, Ձորաղբյուր, Զովք, Գեղաշեն, Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր, Զառ, Նոր Գյուղ, Ակունք, Կոտայք, Սևաբերդ, Կապուտան, Հատիս, Զովաշեն

36609

 

ՇԻՐԱԿ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 46

 

ք. Գյումրի /քաղաքի հարավարևելյան սահմանագիծ, հարավային սահմանագիծ, արևմտյան սահմանագիծ, Կարսի խճուղի, Օզանյան փողոց, Չապաևի փողոց, Շերամի փողոց, Կինգիսեպի փողոց, Կենտրոնական հրապարակ, Սպանդարյան փողոց, Մուսայելյան փող., Տերյան փողոց, Նժդեհի հրապարակ, Ախուրյանի խճուղի, քաղաքի հարավարևելյան սահմանագիծ: Ընտրատարածքը ընդգրկում է սահմանագծի նկարագրում փողոցների հերթականությամբ պայմանավորված ուղղությամբ քաղաքի սահմանագծերից, փողոցներից և հրապարակներից աջ գտնվող տարածքները/, Ազատան, Ղարիբջանյան, Գետք, Երազգավորս, Բայանդուր, Անի կայարան, Անի-Պեմզա, Աղին, Բագրավան, Գուսանագյուղ, Իսահակյան, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Շիրակավան, Ջրափի, Սարակապ, Քարաբերդ

40169

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 47

 

ք. Գյումրի /քաղաքի արևմտյան սահմանագիծ, հյուսիսային սահմանագիծ, Խորենացու փողոց, Վ. Սարգսյան փողոց, Սավոյան փողոց, Մանուշյան փողոց, Շ. Ազնավուրի հրապարակ, Ռեպինի փողոց, Տիմիրյազևի փողոց, Մնջոյան փողոց, Շիրակացի փողոց, Օզանյան փողոց, Կարսի խճուղի, քաղաքի արևմտյան սահմանագիծ: Ընտրատարածքը ընդգրկում է սահմանագծի նկարագրում փողոցների հերթականությամբ պայմանավորված ուղղությամբ քաղաքի սահմանագծերից, փողոցներից և հրապարակներից աջ գտնվող տարածքները/, Առափի, Հայկավան, Ոսկեհասկ, Ախուրիկ

39251

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 48

 

ք. Գյումրի /քաղաքի հյուսիսային սահմանագիծ, Խրիմյան Հայրիկի փողոց, Անկախության հրապարակ, Ալեք Մանուկյան փողոց, Շիրակացի փողոց, Մնջոյան փողոց, Տիմիրյազևի փողոց, Ռեպինի փողոց, Շ. Ազնավուրի հրապարակ, Մանուշյան փողոց, Սավոյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Մովսես Խորենացու փողոց, քաղաքի հյուսիսային սահմանագիծ: Ընտրատարածքը ընդգրկում է սահմանագծի նկարագրում փողոցների հերթականությամբ պայմանավորված ուղղությամբ քաղաքի սահմանագծերից, փողոցներից և հրապարակներից աջ գտնվող տարածքները/, Շիրակ, Կրաշեն, Մեծ Սարիար, Ջաջուռ կայարան, Լեռնուտ, Հացիկ, Կարմրաքար, Մայիսյան, Քեթի, Փոքրաշեն, Մարմարաշեն, Վահրամաբերդ, Կապս, Հովունի, Ամասիա, Ողջի, Մեղրաշատ, Գյուլիբուլաղ, Գտաշեն, Արեգնադեմ, Հովտուն, Հողմիկ, Ջրաձոր, Բանդիվան, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Գառնառիճ, Շաղիկ, Ալվար, Արդենիս, Աղվորիկ, Աշոցք, Սարագյուղ, Բավրա, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Կրասար, Զույգաղբյուր, Կարմրավան, Հարթաշեն, Մուսայելյան, Սալուտ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Գոգհովիտ, Թորոսգյուղ, Արփենի, Լեռնագյուղ, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Սարապատ, Ձորաշեն

40327

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 49

 

ք. Գյումրի /քաղաքի արևելյան սահմանագիծ, Ախուրյանի խճուղի, Նժդեհի հրապարակ, Տերյան փողոց, Մուսայելյան փող., Սպանդարյան փողոց, Կենտրոնական հրապարակ, Կինգիսեպի փողոց, Շերամի փողոց, Չապաևի փողոց, Շիրակացի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Անկախության հրապարակ, Խրիմյան Հայրիկի փողոց, քաղաքի արևելյան սահմանագիծ: Ընտրատարածքը ընդգրկում է սահմանագծի նկարագրում փողոցների հերթականությամբ պայմանավորված ուղղությամբ քաղաքի սահմանագծերից, փողոցներից և հրապարակներից աջ գտնվող տարածքները/, Ախուրյան, Կառնուտ, Կամո, Ջաջուռ, Արևիկ, Հովիտ, Մուսայելյան /Ախ./, Ջրառատ, Բենիամին, Այգաբաց

41142

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 50

 

ք. Արթիկ, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ, Մարալիկ, Լանջիկ, Ձորակապ, Սառնաղբյուր

42191

 

ՍՅՈՒՆԻՔ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 51

 

ք. Սիսիան, Դաստակերտ, Ախլաթյան, Աղիտու, Անգեղակոթ, Աշոտավան, Արևիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Գորայք, Դարբաս, Թանահատ, Թասիկ, Լծեն, Լոր, Ծղուկ, Հացավան, Ղջլջուղ, Մուցք, Նորավան, Շաղաթ, Շաքի, Շենաթաղ, Որոտան, Սալվարդ, Սառնակունք, Սոֆլու, Սպանդարյան, Վաղատին, Տոլորս, Տորունիք, ՈՒյծ, Հարժիս, Ակներ /Բռուն/, Խնածախ, Խոզնավար, Հալիձոր, Շինուհայր, Սվարանց, Վաղատուր, Վերիշեն, Տաթև, Տանձատափ, Քաշունի, Քարաշեն, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻՑ ք. Ջերմուկ, Գնդեվազ, Սարավան

34082

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 52

 

ք. Գորիս, ք. Կապան /Կապանի շուկայի, Հ. Ավետիսյանի փող. սկզբնամասից դեպի Դավիթ Բեկ հրապարակ տանող ճանապարհի Ողջի գետի ձախ ափը, Լեռնագործների փող. աջ և ձախ մասերը, կենտրոնական կամրջով դեպի Լեռնագործների հյուրանոց տանող ճանապարհից և Երկաթուղայինների փող. դեպի Սյունիքի համայնքը ընկած հատվածը/, Արավուս, Բարձրավան, Խնձորեսկ, Խոտ, Կոռնիձոր, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Տեղ, Քարահունջ, Գաղութ, Ագարակ, Աղվանի, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Դավիթ Բեկ, Դովրուս, Եղեգ, Եղվարդ, Խալաջ, Խդրանց, Կաղնուտ, Ձորաստան, Ներքին Խոտանան, Նորաշենիկ, Շրվենանց, Չափնի, Սյունիք, Սևաքար, Վ. Գյուդաքլու, Վ. Խոտանան, Տանձավեր, ՈՒժանիս, Օխթար

33657

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 53

 

ք. Կապան /բացառությամբ Կապանի շուկայի, Հ. Ավետիսյանի փող. սկզբնամասից դեպի Դավիթ Բեկ հրապարակ տանող ճանապարհի Ողջի գետի ձախ ափը, Լեռնագործների փող. աջ և ձախ մասերը, կենտրոնական կամրջով դեպի Լեռնագործների հյուրանոց տանող ճանապարհից և Երկաթուղայինների փող. դեպի Սյունիքի համայնքը ընկած հատվածը/, ք. Քաջարան, Գեղանուշ, Գեղի, Լեռնաձոր, Ծավ, Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն, Վանեք, Փայահան, Քաջարան, ք. Ագարակ, ք. Մեղրի, Ալվանք /Ալդարա/, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նյուվադի, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն

34431

 

ՎԱՅՈՑ ՁՈՐ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 54

 

ք. Եղեգնաձոր, ք. Վայք, Ագարակաձոր, Ազատեկ, Աղավնաձոր, Աղնջաձոր, Արենի, Արտաբույնք, Արփի, Բարձրունի, Գետափ, Գլաձոր, Գնիշիկ, Գողթանիկ, Ելփին, Եղեգիս, Զեդեա, Թառափումբ, Խաչիկ, Խնձորուտ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Մալիշկա, Նոր Ազնաբերդ, Շատին, Չիվա, Ռինդ, Սալլի, Սերս, Վարդահովիտ, Վերնաշեն, Փոռ, Քարագլուխ, Արտավան, Գոմք, Զառիթափ, Կարմրաշեն, Հերհեր, Մարտիրոս, Արին

35688

ՏԱՎՈՒՇ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 55

 

ք. Իջևան, ք. Դիլիջան, Աղավնավանք, Գոշ, Թեղուտ, Հովք, Գանձաքար, Լուսահովիտ, Խաշթառակ, Խաչարձան, Հաղարծին, Դիտավան, Գետահովիտ, Ակնաղբյուր, Աչաջուր, Լուսաձոր, Ենոքավան, Սևքար

41108

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ 56

 

ք. Բերդ, Այգեհովիտ, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Թովուզ, Իծաքար, Վ. Ծաղկավան, Մովսես, Նավուր, Ներքին Կարմիր Աղբյուր, Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վազաշեն, Վարագավան, Վերին Կարմիր Աղբյուր, Բերքաբեր, Կիրանց, Սարիգյուղ, Աճարկուտ, Բաղանիս, Բարեկամավան, Դովեղ, Ծաղկավան, Կոթի, Կողբ, Նոյեմբերյան, Ոսկեպար, Ոսկևան, Ջուջևան, Ազատամուտ

41494

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերները չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
12.08.2002
N 7/6
Որոշում