Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «Պ ...

 

 

041.0063.170203

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2003 թվականի N 63-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ» TF-050298 ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Պետական հատվածի բարեփոխումների ծրագրի նախապատրաստման համար Նիդերլանդների դրամաշնորհ» TF-050298 նամակ-համաձայնագրի իրականացման կառավարման խորհրդի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի N 544 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված նամակ-համաձայնագրով նախատեսված ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին:

3. Նշված նամակ-համաձայնագրով նախատեսված ծրագրի տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման վերաբերյալ հաշվետվությունների նախապատրաստման, տեղացի և օտարերկրյա փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ինչպես նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի նախագահին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.02.2003
N 63-Ն
Որոշում