05.04.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1878-Ն
«ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1507-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և 64-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, 3-րդ մասը և 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 26.03.2026 թիվ 339-Ն որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 26.03.2026 թիվ 339-Ն որոշում)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 26.03.2026 թիվ 339-Ն որոշում)
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 26.03.2026 թիվ 339-Ն որոշում)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 26.03.2026 թիվ 339-Ն որոշում)
6. «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված անշարժ և շարժական գույքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
(6-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 412-Ն որոշում)
6.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված գույքից հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 3 հավելվածի:
(6.1-ին կետը լրաց. 17.06.2022 թիվ 893-Ն որոշում)
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 26.03.2026 թիվ 339-Ն որոշում)
8. (8-րդ կետն ուժը կորցրել է 26.03.2026 թիվ 339-Ն որոշում)
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 26.03.2026 թիվ 339-Ն որոշում)
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. նոյեմբերի 27
Երևան
______________________
ԻՐՏԵԿ - հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում
(հավելվածները փոփ. 25.03.2021 թիվ 412-Ն, 17.06.2022 թիվ 893-Ն որոշումներ)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2020 թվականի նոյեմբերի 26-ի
N 1878-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN |Գույքի անվա- |Գործարանային |Չա-|Քա|Միավորի |Սկզբնական |Հաշվե- |
|ը/կ|նումը և |համարը |փի |նա|գինը |արժեքը |կշռային|
| |մակնիշը | |միա|կը| | |(մնացոր|
| | | |վո-| | | |դային) |
| | | |րը | | | |արժեքը |
| | | | | | | |01.01. |
| | | | | | | |2022 |
| | | | | | | |դրու- |
| | | | | | | |թյամբ |
| | | | | |__________|__________|_______|
| | | | | |(դրամ) |(դրամ) |(դրամ) |
|___|______________|_____________|___|__|__________|__________|_______|
|1 |Պրոցեսոր |6S2SN2J |հատ| 1|160,472.00|160,472.00|0.00 |
| |/օգտագործ./ | | | | | | |
| |DELL OPT 3201 | | | | | | |
|___|______________|_____________|___|__|__________|__________|_______|
|2 |Մոնիթոր |N-OQU625- |հատ| 1|80,480.00 |80,480.00 | 0.00 |
| |/օգտագործ./ |2827-69R-28KV| | | | | |
| |DELL 177 Fpf | | | | | | |
|___|______________|_____________|___|__|__________|__________|_______|
|3 |Անխափան սնուց-|40014731303 |հատ| 1|37,452.00 |37,452.00 | 0.00 |
| |ման սարք Power| | | | | | |
| |Com 800 BNT | | | | | | |
|___|______________|_____________|___|__|__________|__________|_______|
|4 |Համակարգիչ HP |CZC3084YXJ |հատ| 1|573,000.00|573,000.00| 0.00 |
| |Pro 3500 | | | | | | |
| |Microtower PC,| | | | | | |
| |CPU Intel Core| | | | | | |
| |i5-3470 | | | | | | |
|___|______________|_____________|___|__|__________|__________|_______|
|5 |Մոնիթոր Beng |ETWCC02837019|հատ| 1|55,986.00 |55,986.00 |0.00 |
| |GL 955A | | | | | | |
|___|______________|_____________|___|__|__________|__________|_______|
|6 |Անխափան սնուց-|40015891303 |հատ| 1|37,452.00 |37,452.00 |0.00 |
| |ման սարք Power| | | | | | |
| |Com 800 BNT | | | | | | |
|___|______________|_____________|___|__|__________|__________|_______|
| |Ընդամենը | | | 6| |944,770.00| 0.00 |
._____________________________________________________________________.
(3-րդ հավելվածը լրաց. 17.06.2022 թիվ 893-Ն որոշում)
Պաշտոնական հրապարակման օրը` 30 նոյեմբերի 2020 թվական: