Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍ ...

 

01.04.2026 -

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի նախավերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«խորհրդատվական կենտրոն` անշարժ գույքի պետական ռեգիստրի կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների և ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվությունների և պարզաբանումների տրամադրում, անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման համար դիմումների ընդունում և այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրում, և որտեղ իրականացվում է ստորագրության իսկության ճանաչման նպատակով պայմանագրերի ստորագրում.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում «անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:

 

i

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «սպասարկման գրասենյակում» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոնում» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենքի 48-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «սպասարկման գրասենյակում» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոնում» բառերով.

2) 4-րդ մասի «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով.

3) 5-րդ մասի «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. մարտի 27
Երևան
ՀՕ-69-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 մարտի 2026 թվական:

 


 

 

pin
ՀՀ 04.03.2026
N ՀՕ-69-Ն օրենք