Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱ ...

 

03.04.2026 -

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2025 թվականի N 1712-Լ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով` Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղությամբ առաջնահերթ անելիքների բարձր կատարողականը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը (այսուհետ` կարգ)` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել պետական կառավարման համակարգի առանձին մարմինների (այսուհետ` կառավարման մարմիններ) ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ընդունել ի գիտություն, որ կառավարման մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային ծրագրի իրականացման ժամանակահատվածը 24 ամիս է, ընդ որում, 2025 և 2026 թվականների համար հաշվետու ժամանակահատվածներ են կիսամյակները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. նոյեմբերի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2025 թվականի նոյեմբերի 27-ի

N 1712-Լ որոշման

 

ՊԻԼՈՏԱՅԻՆ ԿԱՐԳ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ

 

1. Սույնով կարգավորվում են պետական կառավարման համակարգի առանձին մարմինների (այսուհետ` կառավարման մարմիններ) կատարողականի գնահատման և դրա հիման վրա մարմիններին խրախուսման ֆոնդի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոն զբաղեցնողներ են համարվում Կառավարության անդամները, կառավարման մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարը և նրա տեղակալը, Կառավարության անդամների, կառավարման մարմինների ղեկավարներին անմիջական ենթակա հանրային այլ պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև վերոնշյալ մարմինների կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ներքին կառուցվածքային միավորների ղեկավարները և նրանց տեղակալները` բացառությամբ տարածքային ստորաբաժանումների և այն դեպքերի, երբ տվյալ մարմինների համար հասանելի են ատեստավորման կամ կատարողականի գնահատման առանձին կարգավորումների հիմքով գործող լրացուցիչ հավելումների կամ հավելավճարների համակարգեր:

3. Սույն կարգում նկարագրված գործընթացի նպատակը Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված խնդիրների արդյունավետ լուծումն է` հաշվետու ժամանակահատվածի համար սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների և (կամ) միջոցառումների կատարողականի գնահատման միջոցով:

4. Սույն գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա`

1) հաշվետու ժամանակահատվածի համար սահմանվում են կառավարման մարմինների գործունեության առաջնահերթություններ և դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշներ.

2) հաշվետու ժամանակահատվածի ավարտին իրականացվում է կատարողականի գնահատում` սահմանված առաջնահերթությունների համար որոշված արդյունքային ցուցանիշների նկատմամբ.

3) առաջնահերթությունների ուղղությամբ գրանցված բարձր կատարողականը խրախուսվում է սույն կարգին համապատասխան որոշված պարգևատրմամբ:

i

5. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի առաջնահերթությունները և դրանց կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշներն առաջարկում են կառավարման մարմինների ղեկավարները` Վարչապետի հանձնարարականներով սահմանված պահանջներին համապատասխան: Ընդ որում` առաջնահերթ ուղղությունների համար, ըստ դրանց կարևորության, իրականացվող աշխատանքների բարդության կամ այլ փաստարկված հիմնավորումների հաշվառմամբ, կարող են առաջարկվել կշիռներ` արտահայտած տոկոսներով: Այդ դեպքում առաջնահերթություններին տրված կշիռների հանրագումարը պետք է հավասար լինի 100%-ի:

(5-րդ կետը փոփ. 02.04.2026 թիվ 446-Լ որոշում)

i

5.1. Ներկայացված առաջնահերթությունները քննարկվում և համաձայնեցվում են փոխվարչապետերի հետ և ներկայացվում են Վարչապետին: Ընդ որում` Կառավարման մարմինների համար սահմանված առաջնահերթություններից և դրանց կատարման առանձնահատկություններից ելնելով, այդ թվում` տարբեր մարմինների կողմից ներկայացված առաջնահերթությունների իրականացման բարդության համադրելիությունն ապահովելու նպատակով` քննարկումների արդյունքում փոխվարչապետերի կողմից առաջնահերթ առանձին ուղղությունների համար կարող են սահմանվել 0.8-1.2 միջակայքում հավելող կամ դիսկոնտավորող գործակիցներ:

(5.1-ին կետը լրաց. 02.04.2026 թիվ 446-Լ որոշում)

6. Կառավարման մարմինների ղեկավարները Վարչապետի հանձնարարականներով սահմանված պահանջներին համապատասխան Վարչապետի աշխատակազմ են ներկայացնում գործունեության առաջնահերթությունների և դրանց համար որոշված արդյունքային ցուցանիշների ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն, որը ներառում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված մեթոդաբանությամբ տրված գնահատականը:

7. Կառավարման մարմինների կողմից առաջնահերթությունների ուղղությամբ կատարողականի գնահատումն իրականացվում է հետևյալ մեթոդաբանությամբ`

1) «Ամբողջությամբ կատարված է»` եթե գրանցված առաջընթացը նույնությամբ և ամբողջապես համապատասխանում է սահմանված արդյունքային ցուցանիշին.

2) «Հիմնականում կատարված է»` եթե բովանդակային աշխատանքն ամբողջությամբ ավարտված է և «ամբողջությամբ կատարված» համարվելու համար պակասում են միայն ընթացակարգային որոշ աշխատանքներ, կամ ապահովված է սահմանված քանակական ցուցանիշների առնվազն 90%-ը.

3) «Մասամբ կատարված է»` եթե բովանդակային աշխատանքն ամփոփման փուլում է կամ ապահովված է սահմանված քանակական ցուցանիշների առնվազն 80%-ը.

4) «Ընթացքում է»` եթե բովանդակային աշխատանքի հիմնական մասը պատրաստ է, սակայն բովանդակության շուրջ աշխատանքները դեռևս շարունակվում են, կամ ապահովված է սահմանված քանակական ցուցանիշների առնվազն 50%-ը.

5) «Մեկնարկած է»` եթե նկարագրված բովանդակային աշխատանքը սկսվել է, սակայն դրա հիմնական մասը դեռևս ընթացքի մեջ է, կամ ապահովված է սահմանված քանակական ցուցանիշների 50%-ից պակասը:

8. Կառավարման մարմինների առաջնահերթությունների կատարողականի գնահատման արդյունքները քննարկվում են փոխվարչապետերի և համապատասխան մարմինների ղեկավարների միջև: Գնահատականները կարող են ճշգրտվել Վարչապետի և փոխվարչապետերի կողմից` ելնելով սահմանված առաջնահերթություններից և դրանց կատարման առանձնահատկություններից: Կատարողականի գնահատման` վերջնականացված արդյունքներն արձանագրվում և ներկայացվում են Վարչապետին:

i

9. Կառավարման մարմինների, վերջիններիս կանոնադրությամբ նախատեսված կամ համակարգման ներքո գտնվող մյուս մարմինների և միավորների կատարողականի ընդհանուր գնահատականը ձևավորվում է տվյալ մարմնի համար սահմանված առաջնահերթությունների համար հաշվարկված գնահատականների թվաբանական միջինից կամ կշիռներ սահմանած լինելու դեպքում` կշռված թվաբանական միջինից, ընդ որում, յուրաքանչյուր առաջնահերթության գնահատականը ևս ձևավորվում է դրա առանձին գործողությունների կատարման գնահատականի թվաբանական միջինից` հետևյալ սանդղակին համապատասխան`

 

._____________________________________________________________________.

|Որակական գնահատական               |Քանակական գնահատական              |

|__________________________________|__________________________________|

|Ամբողջությամբ կատարված է          |                5                 |

|__________________________________|__________________________________|

|Հիմնականում կատարված է            |                4                 |

|__________________________________|__________________________________|

|Մասամբ կատարված է                 |                2                 |

|__________________________________|__________________________________|

|Ընթացքում է                       |                1                 |

|__________________________________|__________________________________|

|Մեկնարկած է                       |                0                 |

._____________________________________________________________________.

(9-րդ կետը փոփ. 02.04.2026 թիվ 446-Լ որոշում)

 

i

10. Կառավարման մարմինների գնահատման ցուցանիշը որոշվում է` ելնելով կատարողականի գնահատման արդյունքում ստացված միավորի և հնարավոր առավելագույնի հարաբերությամբ` արտահայտված տոկոսով: Ընդ որում` անկախ փոխվարչապետերի կողմից առաջնահերթ առանձին ուղղությունների համար հավելող կամ դիսկոնտավորող գործակիցներ սահմանելու հանգամանքից` հնարավոր առավելագույն է համարվում «5» միավորը:

(10-րդ կետը փոփ. 02.04.2026 թիվ 446-Լ որոշում)

11. Վարչապետի աշխատակազմի, փոխվարչապետերի գրասենյակների գնահատականը որոշվում է կառավարման մարմինների կատարողականի ընդհանուր գնահատականների թվաբանական միջինով:

i

12. Կառավարման մարմնի խրախուսման ֆոնդի մեծությունը հաշվարկելու համար հիմք հանդիսացող պաշտոնների յուրաքանչյուր խմբի գործակիցները և պարգևատրման պարբերականությունը սահմանվում են կառավարման մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ Կառավարության որոշումներով, որոնցով խրախուսման ֆոնդ կարող է հատկացվել նաև այլ մարմինների համար:

(12-րդ կետը փոփ. 02.04.2026 թիվ 446-Լ որոշում)

13. Կառավարման մարմինների կանոնադրությամբ նախատեսված կամ համակարգման ներքո գտնվող մարմինների համար խրախուսում նախատեսելու դեպքում կիրառվում են սույն կարգի 2-րդ, 9-րդ և 15-րդ կետերով նախատեսված կարգավորումները:

14. Կառավարման մարմնի խրախուսման ֆոնդի մեծությունը որոշվում է հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ փաստացի զբաղեցված ղեկավար պաշտոնների քանակի և պաշտոնների յուրաքանչյուր խմբի համար պաշտոնային դրույքաչափերի (տվյալ խմբի համար նախատեսված նվազագույն) հիման վրա, որոնց վերաբերյալ տվյալները Ֆինանսների նախարարություն են ներկայացվում կառավարման մարմինները:

i

15. Կառավարման մարմնի խրախուսման ֆոնդը հաշվարկվում է հաշվետու ժամանակահատվածի բոլոր ամիսների համար սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափերի, դրանցից յուրաքանչյուրի համար պարգևավճարի հաշվարկման գործակցի և հաշվետու ժամանակահատվածում կառավարման մարմնի գնահատման ցուցանիշի արտադրյալով` հետևյալ բանաձևով`

 

N

ԽՖ = sum Ք(n) x ՊԴ(n) x ՊԳ(n) x Ա(n) x ԳՑ(n)

n=1

 

Որտեղ`

. ԽՖ-ն` խրախուսման ֆոնդն է,

. Ք(n)-ն` յուրաքանչյուր պաշտոնային խմբում աշխատողների քանակն է,

. ՊԴ-ն` յուրաքանչյուր խմբի համար սահմանված նվազագույն պաշտոնային դրույքաչափն է,

. ՊԳ-ն` պաշտոնների յուրաքանչյուր խմբի նկատմամբ պարգևավճարի հաշվարկման գործակիցն է,

. Ա-ն` հաշվետու ժամանակահատվածում ամիսների քանակն է,

. ԳՑ-ն` հաշվետու ժամանակահատվածում կառավարման մարմնի գնահատման ցուցանիշն է,

. N-ը` պաշտոնների յուրաքանչյուր խմբի քանակը:

(15-րդ կետը փոփ. 02.04.2026 թիվ 446-Լ որոշում)

i

16. Սույն կարգով որոշվող խրախուսման ֆոնդից պարգևատրման բաշխումն իրականացվում է համապատասխան պաշտոնատար անձի անհատական իրավական ակտով, ընդ որում, տվյալ մարմնի խրախուսման ֆոնդից պարգևատրման մինչև 20 տոկոսը կարող է բաշխվել սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոն չզբաղեցնող անձնակազմի, իսկ մինչև 5 տոկոսը` տվյալ մարմնի ենթակա իրավաբանական անձանց անձնակազմերի միջև:

(16-րդ կետը փոփ. 02.04.2026 թիվ 446-Լ որոշում)

i

17. Խրախուսանքի արժանացած անձին հարկումից հետո տրված պարգևավճարի 10 տոկոսը, իսկ վերջինիս մեծությունը 250 հազար դրամը գերազանցելու դեպքում` 250 հազար դրամը, նախատեսված է վճարման կիսամյակին հաջորդող կիսամյակի ընթացքում տվյալ անձի կողմից իր կրթության, այդ թվում` հեռավար կրթության, վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման, կամ գիտական գործունեության հետ կապված, այդ թվում` միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում հրապարակումների (այսուհետ` կրթության) նպատակով ծախսերի համար: Կրթության նպատակով նախատեսված ծախսերի առավելագույնը 20,000 դրամը կարող է ուղղվել գրքերի և գիտակրթական նյութերի ձեռքբերմանը:

Կրթության նպատակով ստացված միջոցների գծով ծախսերը հաստատող փաստաթղթեր չներկայացնելու կամ նախատեսված չափից քիչ ներկայացնելու դեպքում այդ մասը ենթակա է նվազեցման հաջորդող ժամանակահատվածի խրախուսման ֆոնդից:

(17-րդ կետը փոփ. 02.04.2026 թիվ 446-Լ որոշում)

i

18. Այն դեպքերում, երբ կրթության նպատակով ծախսերը գերազանցում են խրախուսանքի արժանացած անձին հարկումից հետո տրված պարգևավճարի 10 տոկոսը, իսկ վերջինիս մեծությունը 250 հազար դրամը գերազանցելու դեպքում` 250 հազար դրամը, ապա ավելի կատարված ծախսերը ենթակա են նվազեցման հաջորդող կիսամյակի համար կրթության նպատակով նախատեսված ծախսերից:

(18-րդ կետը լրաց. 02.04.2026 թիվ 446-Լ որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2025 թվականի նոյեմբերի 27-ի

N 1712-Լ որոշման

 

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

1. Վարչապետի աշխատակազմ

2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

3. Առողջապահության նախարարություն

4. Արդարադատության նախարարություն

5. Արտաքին գործերի նախարարություն

6. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

7. Էկոնոմիկայի նախարարություն

8. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

9. Ներքին գործերի նախարարություն

10. Շրջակա միջավայրի նախարարություն

11. Պաշտպանության նախարարություն

12. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

13. Ֆինանսների նախարարություն

14. Կադաստրի կոմիտե

15. Պետական եկամուտների կոմիտե

16. Քաղաքաշինության կոմիտե

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.12.2025
N 1712-Լ
Որոշում