Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

26.04.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 27-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.1. Դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության դեպքում գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը որոշում է կայացնում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու, իսկ առաջին ատյանի դատարանում դատաքննությունն ավարտված լինելու դեպքում` դատաքննության փուլից վերսկսելու մասին, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկզբից սկսելու անհրաժեշտություն: Դատարանը կարող է փոփոխել իր որոշումը, եթե գործին մասնակցող անձը դատարանի որոշման կայացումից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացնում է այդ մասին պատճառաբանված միջնորդություն:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 29-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «Նախնական դատական նիստի ավարտից հետո մինչև դատաքննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել նախնական դատական նիստի ավարտից հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել» բառերից հետո լրացնել «, կամ եթե տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն, և գործի քննությունը շարունակվել է ընդհատման պահից» բառերով.

2) 3-րդ մասը «Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում բողոքի քննությունն սկսվելուց հետո մինչև բողոքի քննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել բողոքի քննությունն սկսվելուց հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել» բառերից հետո լրացնել «, կամ եթե վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, և բողոքի քննությունը շարունակվել է ընդհատման պահից» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասը «հայցվորին (դիմողին) փոխարինելու վերաբերյալ միջնորդություն չներկայացվելու» բառերից հետո լրացնել «կամ կողմին նրա իրավահաջորդով չփոխարինելու» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 160-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 160. Գործի վարույթը կասեցնելու, վերսկսելու կարգը և հետևանքները».

 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշում կայացվելու օրվանից կասեցվում է նաև գործի քննության` սույն օրենսգրքի 179.1-ին հոդվածով սահմանված կամ դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետը, որի ընթացքը շարունակվում է գործի վարույթը վերսկսելու մասին որոշում կայացվելու օրվանից:

5. Գործի վարույթը կասեցնելու, ինչպես նաև գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը վերացվելու դեպքում գործի քննության` սույն օրենսգրքի 179.1-ին հոդվածով սահմանված կամ դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետի ընթացքը շարունակվում է վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:»:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասը «անմիջականորեն» բառից հետո լրացնել «, բացառությամբ դատաքննության փուլում դատարանի կազմը փոխվելու կամ դատարանի կազմը փոխվելու հիմքով դատաքննությունը վերսկսելու դեպքի, երբ գործին մասնակցող անձանց համաձայնությամբ դատարանը կարող է որոշում կայացնել նախքան դատարանի կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները դատական նիստում հետազոտված համարելու վերաբերյալ` առանց դրանք անմիջականորեն հետազոտելու» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ  179.1-ին հոդվածով.

 

«Հոդված 179.1. Դատարանում գործերի քննության ժամկետը

 

1. Գործն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում է հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունվելուց հետո` ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

2. Դատարանը կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երկու անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը` յուրաքանչյուր դեպքում առավելագույնը երեք ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում չեն ներառվում գործի վարույթի կասեցման ժամանակահատվածը, հաշտության և հաշտարարության համար դատարանի նշանակած ժամկետը և դատական հանձնարարության կատարման ժամանակահատվածը:

4. Սույն հոդվածով նախատեսված կարգավորումները կիրառելի չեն սնանկության գործերի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի նկատմամբ:»:

 

i

Հոդված 7. Օրենսգրքի 427-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-6-րդ կետերով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) հիման վրա հարուցված գործերի վրա, բացառությամբ սույն օրենքի 1-3-րդ և 5-րդ հոդվածների, որոնք տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա:

3. Նախքան սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված գործերը ենթակա են լուծման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` ինն ամսվա ընթացքում, և կարող են դատարանի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել երկու անգամ` յուրաքանչյուր դեպքում ոչ ավելի, քան երեք ամսով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. ապրիլի 15
Երևան
ՀՕ-108-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 ապրիլի 2026 թվական:

 

pin
ՀՀ 25.03.2026
N ՀՕ-108-Ն օրենք