Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ Կ ...

 

26.04.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 10-րդ մասը «Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները և Սփյուռքի գործերի հանձնակատարները պաշտոնատար անձինք չեն:» նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված խորհրդականներին վերաբերելի` սույն օրենքի 5-րդ և 6-րդ գլուխներով սահմանված կարգավորումները տարածվում են նաև հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների վրա, բացառությամբ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ կարգավորումների:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «(բացառությամբ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց),» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խորհրդականները,» բառերով.

2) 3-րդ մասը «Պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խորհրդականների)» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. ապրիլի 15
Երևան
ՀՕ-113-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 25.03.2026
N ՀՕ-113-Ն օրենք