27.04.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 57-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումը:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության դեպքում դատապարտյալը տեղափոխվում է տվյալ քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում, իսկ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումը:»:
i
Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերը:
i
Հոդված 4. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 5. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Դատապարտյալին պատժախցից քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում տեղափոխելու դեպքում քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում դատապարտյալին պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամկետի մեջ:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 16 Երևան ՀՕ-117-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 17 ապրիլի 2026 թվական: