Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵ ...

 

28.04.2026 -


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 264-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն օրենսգրքի 46-րդ գլխով նախատեսված վարույթը կարող է իրականացվել գրավոր ընթացակարգով, եթե դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ եկել է եզրահանգման, որ գրավոր ընթացակարգով հնարավոր է ապահովել վարույթի լիարժեք, համակողմանի և արդարացի քննությունը: Այդ մասին դատարանը կայացնում է որոշում և սույն օրենսգրքով սահմանված կարգով դատական ակտի կայացման օրվա մասին ծանուցում է վարույթի մասնակիցներին:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 349-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Նախագահողը կնքում է դատավճռի յուրաքանչյուր էջը և ստորագրում դատավճռի եզրափակիչ մասը:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 350-րդ հոդվածի 6-րդ մասի «ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ միջնորդություն` առկայության դեպքում.»:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 366-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքն ընդունվում է վարույթ և նշանակվում դատաքննության, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքում որոշման մեջ նշվում է բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:»:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 368-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Ուսումնասիրված քրեական գործը գրավոր ընթացակարգով դատաքննության նշանակելու մասին որոշմամբ`

1) սահմանվում է դատական ակտի կայացման օրը.

2) սահմանվում է վարույթի մասնակիցների կողմից միջնորդությունների և բացատրությունների ներկայացման վերջնաժամկետը.

3) լուծվում է խափանման միջոցի հարցը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դատական ակտի կայացման օրը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է փոփոխվել սույն օրենսգրքով վերաքննիչ բողոքների քննության համար նախատեսված ժամկետների սահմաններում:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Վերաքննությունը բանավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում առաջին դատական նիստը նշանակվում է քրեական գործն ստանալու օրվանից հետո` քսան օրվա, սակայն ոչ ուշ, քան առաջին վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո` երկու ամսվա ընթացքում:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Գրավոր ընթացակարգով իրականացվող վերաքննությունը բանավոր ընթացակարգով փոխակերպելու մասին որոշում կայացվելու դեպքում առաջին դատական նիստը նշանակվում է որոշում կայացվելուց հետո` քսան օրվա ընթացքում:»:

 

i

Հոդված 7. Օրենսգրքի 370-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո` վեց ամսվա ընթացքում: Սույն մասով նախատեսված ժամկետը վերաքննիչ դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել չորս ամսից ոչ ավելի ժամկետով:»:

 

i

Հոդված 8. Օրենսգրքի 379-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «հրապարակումից» բառը փոխարինել «հրապարակումից կամ կայացումից» բառերով.

2) 2-րդ մասի «հրապարակումից հետո` ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հրապարակումից կամ կայացումից հետո` ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում» բառերով:

 

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Նախքան սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներն ուժի մեջ մտնելը վերաքննիչ դատարան ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. ապրիլի 17
Երևան
ՀՕ-131-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 25.03.2026
N ՀՕ-131-Ն օրենք