28.04.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 13-րդ կետի «քաղաքային բնակավայրերում» բառերը փոխարինել «համայնքի վարչական տարածքում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-13.3-րդ կետերով.
«13.1) կենդանիների վաճառքի թույլտվության համար.
13.2) կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվության համար.
13.3) կենդանիների բուծարանների և կացարանների գործունեության թույլտվությունների համար.»:
i
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 13-րդ կետի «քաղաքային բնակավայրերում» բառերը փոխարինել «համայնքի վարչական տարածքում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-13.3-րդ կետերով.
«13.1) կենդանիների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` քսան հազար դրամ.
13.2) կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվության համար` օրացուցային տարվա համար` քսան հազարից քառասուն հազար դրամ.
13.3) կենդանիների բուծարանների և կացարանների գործունեության թույլտվությունների համար` օրացուցային տարվա համար` հիսուն հազար դրամ.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 17 Երևան ՀՕ-129-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 18 ապրիլի 2026 թվական: