Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵ ...

 

28.04.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ և 18-րդ կետերով.

«17) տալիս է համայնքի տարածքում կենդանիների վաճառքի թույլտվություն.

18) տալիս է կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվություն:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 50.1-ին հոդվածով.

 

«Հոդված 50.1. Համայնքի ղեկավարի լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում

 

1. Համայնքի ղեկավարը կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների համար նախատեսված կացարանների և հարակից ենթակառուցվածքների (ախտորոշիչ լաբորատորիա, անասնաբուժական կենտրոն, վիրահատարան և այլն) նախագծումը, կառուցումը և կառավարումը, այդ թվում` արտապատվիրակման կամ համայնք-մասնավոր համագործակցության ձևաչափով, եթե համայնքը ներառված է լիազոր մարմնի սահմանած ցանկում.

2) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների բռնման, կենդանիների կացարաններ տեղափոխման աշխատանքները.

3) սահմանված կանոններին համապատասխան` տալիս է համայնքի տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվություն և կատարում է դրանց ամենամյա հաշվառում.

4) աջակցում է անասնաբուժական գրանցամատյանների աշխատանքների վարմանը.

5) սահմանված կարգով տրամադրում է կենդանիների բուծարանների և կացարանների գործունեության թույլտվություններ.

6) սահմանում է համայնքի տարածքում անկած կենդանիների դիակների ոչնչացման կամ թաղման վայրերը.

7) օրենքով սահմանված կարգով իրականացնում է անխոչընդոտ վերահսկողություն և ստուգումներ կենդանիների պահման բոլոր վայրերում.

8) կենդանի տիրապետողից պահանջում և ստանում է կենդանի պահելուն առնչվող ցանկացած տեղեկատվություն, բացատրություններ և փաստաթղթեր:»:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ղեկավարի` սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող Օրենքի 50.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորության իրականացման համար համայնքներին կտրվի սուբվենցիա, իսկ երկրորդ և հաջորդող տարիների համար դրանց ֆինանսավորումը կիրականացվի համայնքային բյուջեներից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. ապրիլի 17
Երևան
ՀՕ-127-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 ապրիլի 2026 թվական:
 

 

pin
ՀՀ 25.03.2026
N ՀՕ-127-Ն օրենք