Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԱՆԳՎԱ ...

29.03.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.03.2003  -ից մինչեւ   29.03.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 14.03.07 թիվ 48-Ն որոշում)

i

606.0013.170103

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         01           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603015

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2003 թվականի N 29/13-Ն

 

i

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ կետով, 20-րդ հոդվածի 2-րդ կետով և 81-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել Հանրապետության Նախագահի թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու կարգը (Հավելված 1):

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2003 թվականի

հունվարի 15-ի

թիվ 29/13-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի դրույթների համաձայն և կարգավորում է Հանրապետության Նախագահի թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական քարոզչությունը սկսվում է 2003 թվականի հունվարի 21-ին ժամը 00.00-ից և ավարտվում` 2003 թվականի փետրվարի 17-ին ժամը 24.00-ին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, նախաձեռնող խմբերն իրավունք ունեն օրենքով չարգելված ձևերով քարոզչություն կատարել:

4. Նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեն`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրանց աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս.

2) սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները.

3) բարեգործական և կրոնական կազմակերպությունները.

4) օտարերկրյա քաղաքացիները և կազմակերպությունները.

5) հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության լրագրողները, խմբագրությունների անդամները, ովքեր գրանցված են որպես թեկնածուներ:

5. Նախընտրական քարոզչության ժամանակ զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները և իրավունքները գործադրել թեկնածուների միջև անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցաբերելու միջոցով քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու նպատակով:

6. Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչությունն իրականացվում է հրապարակային բանավեճերի, կլոր սեղանների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, քաղաքական գովազդի և օրենքով չարգելված այլ ձևերով` հավասար հիմունքներով:

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի թեկնածուների համար ապահովում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության եթերաժամերից անվճար և վճարովի օգտվելու հավասար հնարավորություններ:

Հանրապետության Նախագահի թեկնածուները Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության անվճար և վճարովի (այդ թվում` ուղիղ եթերով) եթերաժամերից օգտվում են սույն կարգի համաձայն:

8. Հանրային հեռուստաընկերության եթերաժամով` անվճար և վճարովի հիմունքներով, նախընտրական քարոզչությունն իրականացվում է 2003 թվականի հունվարի 21-ից փետրվարի 17-ը` ժամը 19.00-ից մինչև 20.30-ը:

Հանրային ռադիոընկերության անվճար եթերաժամը, յուրաքանչյուր օր, հատկացվում է ժամը 14.30-ից մինչև 16.00-ն, իսկ վճարովի եթերաժամ կտրամադրվի 21.40-ից մինչև 23.30-ը:

9. Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի Հանրային հեռուստաընկերության եթերաժամից անվճար օգտվել ոչ ավելի, քան 60 րոպե:

10. Հանրապետության Նախագահի թեկնածուն կամ նրա համաձայնությամբ` նրան առաջադրած կուսակցությունը կամ նախաձեռնող խումբն իրավունք ունեն թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել Հանրային հեռուստաընկերության եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե` պայմանագրային կարգով:

11. Հանրային հեռուստաընկերության անվճար և վճարովի եթերաժամով Հանրապետության Նախագահի թեկնածուների կողմից նախընտրական քարոզչություն իրականացնելու հաջորդականությունը որոշվում է վիճակահանության արդյունքում կազմված գրաֆիկի համաձայն, որը հաստատվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

12. Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից եթերաժամերի ներկայացված ժամանակահատվածը կապված տեխնիկական անհրաժեշտությունից կարող է տեղաշարժվել ոչ ավելի, քան 30 րոպե առաջ կամ հետ:

13. Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրավունք ունեն հավասար պայմաններով օգտվել Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր հեռուստաընկերությունների եթերաժամերից:

14. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռուստառադիոընկերությունները հրապարակավ հայտնում են վճարովի քաղաքական գովազդի և քարոզչական այլ հաղորդումների` իրենց եթերաժամի արժեքը:

15. Մասնավոր հեռուստաընկերություններից յուրաքանչյուրն իրենց եթերաժամը բոլոր թեկնածուներին տրամադրում են միևնույն տևողությամբ և միևնույն սակագնով:

Թեկնածուները մասնավոր հեռուստաընկերությունների վճարովի եթերաժամերից օգտվում են պայմանագրային կարգով:

16. Հեռուստառադիոընկերությունների վճարովի եթերաժամերից օգտվելու համար Հանրապետության Նախագահի թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները հայտերը (դիմումները) համապատասխան հեռուստառադիոընկերությանն են ներկայացնում հեռուստաեթերի օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ, կից ներկայացնելով անկանխիկ վճարման (փոխանցման) հանձնարարականը: Մեկ օր առաջ հեռուստաեթերաժամ տրամադրելու նպատակով ներկայացված հայտերի (դիմումների) համար վճարումը կատարվում է կանխիկ:

17. Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրավունք ունեն հավասար հիմունքներով օգտվել Հանրային ռադիոընկերության անվճար և վճարովի եթերաժամերից:

18. Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի Հանրային ռադիոընկերության եթերաժամից անվճար օգտվել ոչ ավելի, քան 120 րոպե:

19. Հանրապետության Նախագահի թեկնածուն կամ նրա համաձայնությամբ` նրան առաջադրած կուսակցությունը կամ նախաձեռնող խումբն իրավունք ունեն թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել Հանրային ռադիոընկերության եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե:

Հանրապետության Նախագահի թեկնածուները Հանրային ռադիոընկերության վճարովի եթերաժամից օգտվում են սույն կարգի 16-րդ կետով սահմանված կարգով:

20. Հանրային ռադիոընկերության անվճար և վճարովի եթերաժամից Հանրապետության Նախագահի թեկնածուների կողմից նախընտրական քարոզչություն իրականացնելու հաջորդականությունը որոշվում է վիճակահանությամբ կազմված, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված, գրաֆիկի համաձայն:

i

20.1. Հանրային հեռուստառադիոընկերության եթերաժամով նախընտրական քարոզչության իրականացումը զուգահեռաբար հեռարձակել նաև Հանրային հեռուստառադիոընկերության արբանյակային կապով:

(20.1 կետը լրաց. 05.02.03 թիվ 3-Ն որոշում)

21. Հանրապետության Նախագահի թեկնածուի համաձայնությամբ` այդ եթերաժամերից կարող է օգտվել նաև նրան առաջադրած կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը կամ նախաձեռնող խումբը:

22. Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրենց տեսագրությունները հեռարձակելու համար տեսաերիզները Հանրային հեռուստաընկերություն պետք է ներկայացնեն հեռարձակման օրը մինչև ժամը 16.00-ն, իսկ ձայներիզները` Հանրային ռադիոընկերություն երկու ժամ առաջ:

23. Հեռուստառադիոընկերությունների հատկացրած եթերաժամը թեկնածուների կողմից չօգտագործվելու դեպքում դրա փոխարեն այլ լրացուցիչ եթերաժամ չի տրվում:

24. Հանրապետության Նախագահի թեկնածուներին տրված անվճար և վճարովի եթերաժամը այլ թեկնածուների կողմից չի կարող օգտագործվել:

25. Նախընտրական քարոզչությունը սկսվելու օրվանից, եռօրյա պարբերականությամբ, հեռուստառադիոընկերությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում տեղեկատվություն թեկնածուների կողմից համապատասխան հեռուստառադիոընկերության եթերաժամերից (վճարովի և անվճար) օգտվելու վերաբերյալ:

26. Նախընտրական քարոզչության վերաբերյալ հաղորդումները հեռուստատեսությամբ հեռարձակելիս էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով նշվում է «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում» բառերը, իսկ ռադիոհաղորդումների դեպքում` յուրաքանչյուր հաղորդման ընթացքում, ոչ պակաս, քան 3 անգամ, հիշեցվում է այդ մասին:

27. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստահաղորդումներն ու ռադիոհաղորդումներն ընդմիջել ապրանքների կամ ծառայությունների գովազդով:

28. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած պարբերական մամուլի ղեկավարությունը, քարոզչական նյութեր հրապարակելիս պարտավոր է հավասար պայմաններ ապահովել Հանրապետության Նախագահի թեկնածուների, նրանց առաջադրած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և նախաձեռնող խմբերի համար:

29. «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթերում` նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածում, անվճար հրապարակվող քարոզչական նյութերի համար յուրաքանչյուր թեկնածուի հատկացվում է 0.25 մամուլ ծավալ:

30. Հանրապետության Նախագահի թեկնածուն կամ նրա համաձայնությամբ` նրան առաջադրած կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը կամ նախաձեռնող խումբը «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթերում անվճար հրապարակվող նախընտրական նյութերը խմբագրություն են ներկայացնում հրապարակման օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ:

31. Հանրապետության Նախագահի թեկնածուն կամ նրա համաձայնությամբ` նրան առաջադրած կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը կամ նախաձեռնող խումբն իրավունք ունեն թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով նախընտրական քարոզչական նյութեր հրապարակել բոլոր թերթերում:

Համապատասխան հրատարակչության ղեկավարը պարտավոր է հավասար պայմաններով` միևնույն սակագնով հավասար ծավալ տրամադրել յուրաքանչյուր թեկնածուին: Վճարովի ծավալը տրամադրվում է պայմանագրային կարգով:

Թերթերի առաջին էջում տպագրվում է Հանրապետության Նախագահի թեկնածուի հոդվածի ծանուցումը (անոնսը):

32. Նախընտրական քարոզչության ընթացքում արգելվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, ռասայական, ազգային, կրոնական գերակայության քարոզումը, ռասայական, ազգային կամ կրոնական թշնամանք առաջացնող նյութերի հրապարակումը, ինչպես նաև թեկնածուների վերաբերյալ կեղծ, զրպարտչական լուրեր տարածելը:

33. Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստահաղորդումները և ռադիոհաղորդումներն եթեր հեռարձակելիս տեսագրվում և ձայնագրվում են:

Հեռուստառադիոընկերությունները ընտրությունների ավարտից հետո նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները պահպանում են առնվազն վեց ամիս:

34. Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու ընթացքում ընտրական հանձնաժողովները հսկողություն են իրականացնում սույն կարգի դրույթների պահպանման և կիրառման նկատմամբ: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ դիմումները ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:

35. Նախընտրական քարոզչության սույն կարգի խախտման դեպքում առաջանում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
15.01.2003
N 29/13-Ն
Որոշում