050.0387.271202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002409
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 2002 թվականի N 387-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի ԹԻՎ 128 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ««Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 30-ի «Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից լուծարային հաշվի բացման, վարման, ինչպես նաև այլ բանկերում հաշիվների փակման կարգը հաստատելու մասին» թիվ 128 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
i
ա) վերնագրում «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերը.
բ) նախաբանում «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերը.
i
գ) կանոն 1-ում, կանոն 2-ի 3-րդ կետում, կանոն 3-ի 4-րդ կետում, կանոն 5-ում և կանոն 7-ում ««Բանկերի սնանկության մասին»» բառերը փոխարինել «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» բառերով.
դ) կանոն 1-ում «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերը.
ե) կանոն 2-ի 1-ին կետի 1-ին նախադասությունում «կողմից» բառից հետո լրացնել «լուծարվող» բառը.
զ) կանոն 2-ի 3-րդ կետի 2-րդ նախադասությունում «նաև» բառից հետո լրացնել «լուծարվող» բառը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ