14.04.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 2024 թվականի N 531-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ «կանաչ ջրածնի» ոլորտի զարգացման, դրա առավելությունների, արտադրության մեթոդների և տեխնոլոգիաների բացահայտման նպատակով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. հունիսի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2024 թվականի հունիսի 4-ի
N 531-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գևորգ Պապոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Արտաշես Թումանյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Լիլյա Սիրականյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Արա Մկրտչյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Նարեկ Ապիտոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Վահե Գրիգորյան - Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի
նախագահի տեղակալ
Գեորգի Խաչիյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական հասարակական
հիմունքներով
Կարեն Սարգսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի խորհրդական
Լուսինե Ավետիսյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական
քաղաքականության վարչության պետ
Կարեն Հովսեփյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության էներգետիկայի վարչության
վերականգնվող էներգետիկայի բաժնի պետի
պարտականությունները կատարող
Վահրամ Պետրոսյան - «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական
գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Պատվական Ոսկանյան - «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի
տնօրենի տեղակալ գիտության գծով
Սուրեն Շատվորյան - «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի
Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության
լաբորատորիայի ավագ գիտաշխատող
Ռոմիկ Ավոյան - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»
հիմնադրամի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի
ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Կարեն Ասատրյան - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և
էներգախնայողության հիմնադրամի տնօրեն
(համաձայնությամբ)
Հրանտ Տեր- - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և
Գաբրիելյան էներգախնայողության հիմնադրամի ծրագրերի
իրականացման և ինժեներական բաժնի ղեկավար
(համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 14.04.2026 թիվ 310-Ա որոշում)