Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ Ե ...

01.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.03.2003  -ից մինչեւ   01.01.2012  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.12 թվականից` 30.09.11 թիվ 257-Ն հրաման)

i

322.1218.140203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»         02           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32203055

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

16 դեկտեմբերի 2002 թվականի N 1218-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44 և 45, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի» 33 և «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածների պահանջներից, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի ավտոմատացված համակարգի և տեղեկատվական բանկի ստեղծման ու ներդրման աշխատանքները կանոնակարգելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի ավտոմատացված համակարգի ստեղծման և վարման ընդհանուր դրույթները» (հավելվածը կցվում է):

2. Հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:

 

Հավելված

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈԻՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա է մոտ 1282727 թղթապանակ` անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվությամբ, որոնք պահպանվում են հանրապետության 46 արխիվներում, որոնցից 7-ը Երևանում: Բացի դրանից, տեղեկատվությունն ավելանում է նաև անշարժ գույքի նկատմամբ կատարվող գործարքներից` ամիսը մոտ 3000 գործարք:

Ներկայումս ընթացքի մեջ է կադաստրային քարտեզագրման և թվայնացման աշխատանքները` ավարտված է մոտ 1444000 միավորի կադաստրային քարտեզագրումը և թվայնացումը:

1998թ. սկսած մինչև 2002թ. առաջին եռամսյակ հաշվառվել է 1031546 շենքեր, շինություններ, գրանցվել է և տրամադրվել է 700316 Սեփականության (Օգտագործման) իրավունքի վկայական:

Հողային կադաստրների ստեղծման և ավտոմատացման արտերկրի փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ հողային կադաստրի տվյալների լրիվության, հավաստիության ապահովումը, հողակադաստրային տվյալների ստացման և փաստաթղթերի ձևակերպման գործընթացների արագացումը հնարավոր է միայն անշարժ գույքի միասնական տեղեկատվական բանկի ստեղծման ճանապարհով, որը պարունակում է անշարժ գույքի վերաբերյալ ամբողջ (հաշվառման, գրանցման և գնահատման) տեղեկատվությունը:

Հաշվողական տեխնիկայի և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը հողօգտագործման կառավարման համակարգում կունենա հետևյալ առավելությունները.

- անշարժ գույքի վերաբերյալ տվյալների հավաքագրման և մշակման ստանդարտիզացման աստիճանի բարձրացում,

- անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջնային գրանցման աշխատանքների արագացում,

- անշարժ գույքի վերաբերյալ տվյալների անհարկի կրկնօրինակման բացառում,

- անշարժ գույքի ռեգիստրների պահուստային պատճենների ստեղծման գործընթացի հեշտացում և օպերատիվության բարձրացում,

- հողի վերաբերյալ տվյալների մատչելիության ապահովում,

- անշարժ գույքի գնահատման, շուկայական և վարձակալական արժեքի վերլուծության պարզեցում,

- տվյալների հավաստիության, ճշտության ստուգման ներքին մեխանիզմների մշակում:

Սույն փաստաթուղթը պարունակում է հանրապետությունում անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի` այսուհետ համակարգ, ստեղծման և ներդրման հիմնական նպատակները, կառուցվածքը, ներդրման փուլերը, ներդրման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը, նրանց ժամանակացույցը:

 

2. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգը ստեղծվում է կադաստրային, տեղագրական քարտեզների ստեղծման և գույքային իրավունքների գրանցման աշխատանքները ավտոմատացնելու նպատակով, որը ժամանակակից հաշվողական տեխնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տվյալների հավաքագրման, մշակման միջոցների և մեթոդների բազայի հիման վրա ապահովում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անշարժ գույքի կադաստրի բնագավառում միասնական քաղաքականության վարումը, անշարժ գույքի կադաստրի վարման գործընթացների համալիր ավտոմատացումն ու հողային ռեսուրսների կառավարումը:

Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի հիմնական նպատակներն են.

. անշարժ գույքի վերաբերյալ պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծումը և վարումը`

- հողակադաստրային, թեմատիկ քարտեզների ստեղծումը և վարումը,

- անշարժ գույքի վերաբերյալ քանակական և որակական տվյալների շտեմարանների ստեղծումը և վարումը,

- անշարժ գույքի գնահատման տվյալների շտեմարանների ստեղծումը և վարումը,

- անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տվյալների շտեմարանների ստեղծումը և վարումը,

- անշարժ գույքի միավորների կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների ստեղծումը և վարումը,

. անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման ավտոմատացումը`

- անշարժ գույքի հաշվառման տվյալների հավաքագրման և մշակման աշխատանքների ավտոմատացումը,

- անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների ավտոմատացումը,

- անշարժ գույքի գնահատման աշխատանքների ավտոմատացումը,

. անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման օպերատիվության բարձրացումը, մատչելիության ապահովումը,

. հողային ֆոնդի և շենք-շինությունների վերաբերյալ տեղեկատվության դասակարգումը,

. տեղեկատվական աջակցությունը`

- պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչմանը, երաշխավորմանը և պաշտպանությանը,

- հողի հարկի և գույքահարկի բազաների ստեղծմանը,

- անշարժ գույքի շուկայի կայացմանը,

- հողերի օգտագործման պետական վերահսկմանը,

- հողային ռեսուրսների օգտագործման ռացիոնալ ծրագրերի մշակմանը,

- Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների զարգացման օպտիմալ պլանավորմանը:

Անշարժ գույքի գրանցման ավտոմատացված համակարգի հիմնական խնդիրներն են.

. ժամանակակից հաշվիչ տեխնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ անշարժ գույքի կադաստրի վարման գործընթացների ավտոմատացումը.

1. անշարժ գույքի հաշվառման գործընթացի ավտոմատացումը,

2. անշարժ գույքի միավորների կադաստրային գործերի էլեկտրոնային պատճենների ստեղծում,

3. գույքային իրավունքների պետական գրանցման գործընթացի ավտոմատացումը,

4. անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի վարումը` տվյալների մուտքագրումը, խմբագրումը, պահպանումը, արտապատկերումը, տպագրումը, պահուստային պատճենների ստացումը, անշարժ գույքի, պետական գրանցման օբյեկտների և սուբյեկտների դասակարգումը, թեմատիկ շերտերի ստեղծումը,

5. անշարժ գույքի կադաստրային գնահատման աշխատանքների ավտոմատացումը,

6. դիմումների, սահմանափակումների և այլ հաշվառման մատյանների վարումը,

7. իրավունքների գրանցման վկայականների` սեփականության (օգտագործման), գրավի, հիպոթեքի, վարձակալության, ինչպես նաև գրանցման գործընթացում ստեղծվող փաստաթղթերի (ստացական ընդունված փաստաթղթերի վերաբերյալ, ուրվագիծ, գնահատման ամփոփ հաշվարկ և այլն) ավտոմատացված ձևավորումը և տպագրումը,

8. անշարժ գույքի միավորման և բաժանման գործընթացների ավտոմատացումը,

9. պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, վիճակագրական մարմիններ, ինչպես նաև անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացվող հաշվետվությունների ավտոմատացված ձևավորումը և տպագրումը,

10. անշարժ գույքի տվյալների (որակական և քանակական) և նրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության օպերատիվության, ճշտության և անընդհատության ապահովումը,

11. անշարժ գույքի պետական կադաստրի տվյալների շտեմարաններում` ինչպես տեքստային, այնպես էլ գրաֆիկական, անշարժ գույքի, պետական գրանցման օբյեկտների, սուբյեկտների և տեղեկատվական բանկի այլ տվյալների որոնում, վերջիններս նկարագրող հայտանիշներով

. կադաստրային և թեմատիկ քարտեզների համապետական էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը,

. անշարժ գույքը և նրա նկատմամբ իրավունքները նկարագրող տվյալների համապետական էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը,

. անշարժ գույքի կադաստրային գործերի համապետական էլեկտրոնային արխիվի ստեղծումը,

. կադաստրային տարածքների, ենթատարածքների, հողային ֆոնդի, հողամասերի և շենք-շինությունների դասակարգիչների ստեղծումը և վարումը,

. անշարժ գույքի կադաստրի տվյալների պաշտպանությունը,

. անշարժ գույքի կադաստրի տվյալների շտեմարանների պահուստային պատճենների ստեղծումը և դրանց վերականգնում համակարգում առաջացած վթարների դեպքում,

. այլ տեղեկատվական համակարգերի հետ համագործակցության ապահովումը,

. գույքի նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տվյալների մատչելիության և օպերատիվության բարձրացումը,

. անշարժ գույքի վերաբերյալ տվյալների հավաստիության և լիարժեքության ապահովումը համակարգի տարբեր մակարդակների տվյալների շտեմարանի տեղեկատվության համեմատման և նույնացման ճանապարհով,

. անշարժ գույքի վերաբերյալ տվյալների գաղտնիության ապահովումը (Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան)` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի և օգտագործողի լիազորությունների:

 

3. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Ներդրվող ավտոմատացված համակարգը պետք է բավարարի հետևյալ հիմնական սկզբունքներին.

. անշարժ գույքի կադաստրի ավտոմատացված վարումը` անշարժ գույքի հաշվառման, գույքային իրավունքների գրանցման, կադաստրային գնահատման աշխատանքների ավտոմատացումը, տեղեկատվական բանկի տվյալների (գրաֆիկական և տեքստային) ստանդարտիզացումը,

. տեղեկատվական համակարգի բաց լինելը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի),

. համակարգում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի եզակի (անկրկնելի) ծածկագրի առկայությունը, անշարժ գույքի հաշվառման և պետական գրանցման համար ծածկագրման միասնական համակարգի ապահովումը,

. անշարժ գույքի վերաբերյալ տվյալների հավաստիությունը, լիարժեքությունը, մատչելիությունը, օպերատիվությունը, անընդհատությունը և կենտրոնացումը,

. տեղեկատվական բանկի տվյալների փոփոխությունների հաշվառումը,

. տեղեկատվական բանկի տվյալների փոփոխությունների սահմանափակումը` ըստ օգտվողի լիազորությունների աստիճանի,

. օգտվողի միարժեք նույնականացում և նրա գործողությունների հաշվառում,

. համատեղելիությունը անշարժ գույքի պետական ռեգիստրում արդեն իսկ գոյություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների` տեխնիկական սարքավորումների, ծրագրային համակարգերի և տվյալների հավաքագրման և մշակման տեխնոլոգիաների հետ,

. համակարգը պետք է ունենա մոդուլային կառուցվածք և ընդլայնման հնարավորություն ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ կառուցվածքային իմաստով,

. անշարժ գույքի կադաստրի վարման նորմատիվ-իրավական դաշտի փոփոխությունների նկատմամբ կայունությունը,

. տրամադրվող տեղեկատվության ճշտության երաշխավորումը: Երաշխավորվում է միայն պետական ռեգիստրի կողմից վավերացված գրավոր տեղեկատվությունը,

. անշարժ գույքի կադաստրի վարման մեթոդաբանության և տեխնոլոգիաների ընդհանրությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում,

. համակարգի բոլոր մակարդակներում նույնատիպ տեխնիկական և ծրագրային (համակարգային և ֆունկցիոնալ) ապահովումը,

. դիմումների մշակման առաջնահերթությունը,

. համակարգի ներդրման փուլայնությունը, սկսած տարածքային մակարդակներից:

 

4. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

 

Ներդրվող համակարգը հանդիսանում է տեղեկատվական համակարգ, որի բաղկացուցիչ մասերն են.

- նորմատիվ-իրավական և տեխնոլոգիական ապահովումը,

- տեղեկատվական ապահովումը,

- ծրագրային ապահովումը,

- տեխնիկական ապահովումը,

- ուսումնամեթոդական ապահովումը:

4.1 Համակարգի ֆունկցիոնալ կառուցվածք

Համակարգի ֆունկցիոնալ իմաստով ունի 3 բաղադրիչ, որի կառուցվածքը բերված է նկար 1-ում.

. Անշարժ գույքի կադաստրի հանրապետական ենթահամակարգ,

. Անշարժ գույքի կադաստրի տարածքային ենթահամակարգ,

. Տվյալների փոխանակման ենթահամակարգ:

Անշարժ գույքի կադաստրի հանրապետական ենթահամակարգը ապահովում է.

. անշարժ գույքի, գույքային իրավունքների պետական գրանցման, գեոդեզիական և քարտեզագրական նյութերի համապետական շտեմարանի ստեղծումը, վարումը, պահպանումը,

. համակարգի կենտրոնացված ղեկավարումը,

. անշարժ գույքի, գույքային իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:

 

.__________.

|Օգտվողներ |

.__________.

.____________________________.        | .____________________________.

| Անշարժ գույքի կադաստրի     |        |_|Պետական կառավարման մարմիններ|

| հանրապետական ենթահամակարգ  |        | .____________________________.

.____________________________.        | ._______________________.

| |Տեղական ինքնակառավարման|

|_|մարմիններ              |

._________________________.           | ._______________________.

|                         |           | .__________________.

| Տվյալների փոխանակման    |           |_|Դատական մարմիններ |

| համակարգ                |           | .__________________.

|                         |           | .___________________.

._________________________.           |_|Իրավաբանական անձինք|

| .___________________.

.______________.     ._____________.  | .__________.

| Անշարժ գույքի|     |Անշարժ գույքի|  |_|Բանկեր    |

| կադաստրի     |     |կադաստրի     |  | .__________.

| տարածքային   | ... |տարածքային   |  | ._____________.

| ենթահամակարգ |     |ենթահամակարգ |  |_|Քաղաքացիներ  |

.______________.     ._____________.  | ._____________.

| ._____________.

._|Ռիելթորներ   |

._____________.

 

Նկար 1. Անշարժ գույքի կադաստրի ավտոմատացված համակարգի ֆունկցիոնալ կառուցվածք

 

Անշարժ գույքի կադաստրի տարածքային ենթահամակարգը ապահովում է.

. անշարժ գույքի տեղային շտեմարանների ստեղծումը, վարումը և պահպանումը,

. անշարժ գույքի հաշվառումը, կադաստրային գնահատումը,

. գույքային իրավունքների գրանցումը,

. անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը,

. տարածքային ենթահամակարգի ղեկավարումը:

Տվյալների փոխանակման ենթահամակարգը ապահովում է.

. տեղեկատվության փոխանակումը հանրապետական և տարածքային մակարդակների միջև,

. տեղեկատվության փոխանակումը անշարժ գույքի կադաստրի համակարգի և օգտվողների միջև,

. փոխանակվող տվյալների պաշտպանությունը:

Համակարգի գործունեության ընդհանրացված կառուցվածքային սխեման բերված է նկար 2-ում:

4.2 Համակարգի նորմատիվ-իրավական և մեթոդական ապահովում

Համակարգի մշակման, ներդրման և արդյունավետ շահագործման ապահովումն անհնար է առանց անշարժ գույքի կադաստրի վարման նորմատիվ-իրավական և մեթոդական դաշտի առկայության:

Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի նախագծման, ստեղծման և ներդրման համար նորմատիվ-իրավական և մեթոդական հիմք են հանդիսանում.

- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը»,

- «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը»,

- «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և դրանցից բխող այլ նորմատիվ-իրավական և մեթոդական փաստաթղթեր:

4.3 Համակարգի տեղեկատվական ապահովում

Անշարժ գույքի կադաստրի վարման համակարգը պետք է կազմավորվի որպես երկմակարդակ համակարգ, իր մեջ ընդգրկելով`

- տարածքային մակարդակ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ,

- հանրապետական մակարդակ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

Անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և պահպանման իմաստով համակարգն ունի 2 բաղադրիչ (տես նկար 3)` տվյալների հանրապետական շտեմարան և տարածքային շտեմարաններ:

Տվյալների հանրապետական շտեմարանը բաղկացած է.

. գեոդեզիական և քարտեզագրական նյութերի և տվյալների համապետական շտեմարանից, որը պարունակում է.

- կադաստրային տարածքների և ենթատարածքների գեոդեզիական տվյալներ (գեոդեզիական կետերի կոորդինատներ և այլն),

- տեղագրական քարտեզներ (1:500-1:10000 մասշտաբի քարտեզներ, աշխարհագրական անունների քարտադարան և այլն),

. համապետական կադաստրային քարտեզների շտեմարանից, որը պարունակում է հանրապետության կադաստրային տարածքների, ենթատարածքների, սեկտորների կադաստրային քարտեզները,

. գնահատման տվյալների համապետական շտեմարանից, որը պարունակում է.

- հողերի հողակադաստրային շրջանների տվյալները,

- հողատեսքերը,

- ջրովի և անջրդի գյուղատնտեսական հողատեսքերը,

- հողերի գնահատման խմբերը,

 

Նկար 2. Համակարգի գործունեության ընդհանրացված կառուցվածքային սխեմա

 

- գյուղատնտեսական հողատեսքերի միջին զուտ եկամուտը, անօգտագործելի հողերի կադաստրային արժեքն ըստ հողակադաստրային շրջանների,

. անշարժ գույքի տեքստային տվյալների համապետական շտեմարանից, որը պարունակում է.

- անշարժ գույքը նկարագրող տեքստային տեղեկատվություն` անշարժ գույքի քանակական և որակական բնութագրիչներ,

- պետական գրանցման օբյեկտների բնութագրիչներ (սեփականության կամ օգտագործման իրավունք, գրավ, հիպոթեք, սերվիտուտ, սահմանափակումներ և այլն),

- պետական գրանցման սուբյեկտների բնութագրիչներ (Հայաստանի Հանրապետություն, համայնքներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք, միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա պետություններ, օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք),

- գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական և հաշվառման մատյաններ (էլեկտրոնային),

. անշարժ գույքի կադաստրային գործերի, գեոդեզիական և տեղագրական տվյալների և նյութերի համապետական էլեկտրոնային արխիվից: Էլեկտրոնային արխիվը բաժանվում է երկու մասի.

- օպերատիվ էլեկտրոնային արխիվ` լազերային կամ օպտիկական կրիչների մասիվներում պահվող` օպերատիվ մշակման և տեղեկատվություն տրամադրման նպատակով,

- ստատիկ` կադաստրային գործերի պահուստային արխիվ միկրոֆիլմերի տեսքով, կադաստրային գործերի, գեոդեզիական և տեղագրական տվյալների և նյութերի թղթային և/կամ ֆոտոպատճեններ և այլն:

Տվյալների տարածքային շտեմարանը բաղկացած է.

. գրաֆիկական տվյալների շտեմարանից, որը պարունակում է

- կադաստրային տարածքների, ենթատարածքների տեղագրական քարտեզներից,

- տարածքային ստորաբաժանման կողմից սպասարկվող համայնքների կադաստրային քարտեզների շտեմարանը,

- անշարժ գույքի միավորի կադաստրային քարտեզը (հատակագիծը),

- անշարժ գույքի վերաբերյալ գրաֆիկական տեղեկատվություն` շենքերի հատակագծեր, նկարներ և այլն,

. անշարժ գույքի տեքստային տվյալների տարածքային շտեմարանից, որը պարունակում է (տարածքային ստորաբաժանման կողմից սպասարկվող համայնքների կտրվածքով).

- անշարժ գույքը նկարագրող տեքստային տեղեկատվություն` անշարժ գույքի քանակական և որակական բնութագրիչներ,

- պետական գրանցման օբյեկտների բնութագրիչներ (սեփականության կամ օգտագործման իրավունք, գրավ, հիպոթեք, սերվիտուտ և այլն),

- պետական գրանցման սուբյեկտների բնութագրիչներ (Հայաստանի Հանրապետություն, համայնքներ, քաղաքացիներ, իրավաբանական անձինք, միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա պետություններ, օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք),

. անշարժ գույքի կադաստրային գործերի, գեոդեզիական և քարտեզագրական նյութերի ու տվյալների տարածքային շտեմարան, Փաստաթղթերի տարածքային շտեմարանը բաժանվում է երկու մասի.

- փաստաթղթային արխիվ - կադաստրային գործերի թղթապանակներ, գեոդեզիական նյութեր և տեղագրական քարտեզներ,

- օպերատիվ էլեկտրոնային արխիվ - լազերային կամ օպտիկական կրիչների մասիվների տեսքով` օպերատիվ տեղեկատվություն ապահովելու նպատակով,

 

.______________. .______________. .______________. .______________.

|Գեոդեզիական և | |Կադաստրային   | |Անշարժ գույքի | |Անշարժ գույքի |

|քարտեզագրական | |քարտեզների    | |տեքստային     | |կադաստրային   |

|տվյալների     | |հանրապետական  | |տվյալների     | |գործերի       |

|հանրապետական  | |շտեմարան      | |հանրապետական  | |հանրապետական  |

|շտեմարան      | |              | |շտեմարան      | |շտեմարան      |

.______________. .______________. .______________. .______________.

 

                 /   \               /   \

._____________________________________________________.

|   Տվյալների | |   փոխանակման    | |    համակարգ     |

|             | |                 | |                 |

._____________________________________________________.

                 \   /               \   /

.__________________________________..__________________________________.

| Անշարժ գույքի տարածքային շտեմարան|| Անշարժ գույքի տարածքային շտեմարան|

|                                  ||                                  |

|.___________.._____________.      ||.___________.._____________.      |

||Կադաստրային||Անշարժ գույքի|      |||Կադաստրային||Անշարժ գույքի|      |

||քարտեզների ||սեմանտիկայի  |      |||քարտեզների ||սեմանտիկայի  |      |

||տարածքային ||տարածքային   |      |||տարածքային ||տարածքային   |      |

||շտեմարան   ||շտեմարան     |      |||շտեմարան   ||շտեմարան     |      |

|.___________.._____________.      ||.___________.._____________.      |

|._____________.._______________.  ||._____________.._______________.  |

||Անշարժ գույքի||Կադաստրային    |  |||Անշարժ գույքի||Կադաստրային    |  |

||կադաստրային  ||տարածքների,    |  |||կադաստրային  ||տարածքների,    |  |

||գործերի      ||ենթատարածքների,|  |||գործերի      ||ենթատարածքների,|  |

||տարածքային   ||գեոդեզիական և  |  |||տարածքային   ||գեոդեզիական և  |  |

||շտեմարան     ||քարտեզագրական  |  |||շտեմարան     ||քարտեզագրական  |  |

|._____________.|տվյալների      |  ||._____________.|տվյալների      |  |

|               |տարածքային     |  ||               |տարածքային     |  |

|               |շտեմարան       |  ||               |շտեմարան       |  |

|               ._______________.  ||               ._______________.  |

.__________________________________..__________________________________.

 

Նկար 3. Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական մակարդակներ

 

Անշարժ գույքի հանրապետական տվյալների շտեմարանը պահվում է անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական կենտրոնում:

Հաշվի առնելով համակարգում պահվող տեղեկատվության կարևորությունը, ինչպես նաև համակարգում առաջացած վթարներից հետո տեղեկատվության վերականգնումը ապահովելու նպատակով, հանրապետական և տարածքային էլեկտրոնային շտեմարանները պետք է ունենան պահուստային երկու պատճեններ` լազերային սկավառակների և/կամ մագնիսական ժապավենների վրա:

Տվյալների շտեմարանների պահուստային պատճենները պահվում են չհրկիզվող պահարաններում: Տվյալների շտեմարանների մեկ պահուստային պատճենն պահվում է այլ շենքում, չհրկիզվող պահարանում:

Համակարգի տվյալների շտեմարանների ընդհանրացված սխեման բերված է նկար 4-ում.

Տվյալների շտեմարանների պահուստային պատճենների պահպանման և թարմացման կարգը սահմանվում է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:

4.4 Համակարգի տոպոլոգիական կառուցվածքը

Համակարգը պետք է գործի գերատեսչական գլոբալ ցանցում (ՀԳՑ), որը կազմված է տվյալների փոխանակման համակարգով միմյանց հետ կապված տեղային ցանցերից (ՏՑ):

Կապն անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական կենտրոնի և տարածքային ստորաբաժանումների միջև ապահովվում է առանձնացված գծերի, հեռախոսագծերի, մոդեմների և կոմունիկացիոն սարքավորումների օգնությամբ (նկար 5):

Ներկայումս գործող հեռահաղորդակցության ցանցի կառուցվածքային սխեման բերված է նկ. 6-ում:

4.5 Համակարգի ծրագրային ապահովում

Համակարգի ծրագրային ապահովման հիմնական բաղադրիչներն են.

. ընդհանուր ծրագրային ապահովում, որոնց մեջ մտնում են.

- ՄԻՔՐՈՍՕՖՏ ՎԻՆԴՕՈՒՍ ՆՏ 4.0 ՍԵՐՎԵՐ կամ ավելի նոր տարբերակ- որպես անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական կենտրոնի և տեղային ստորաբաժանումների տեղային ցանցերի սերվերների գործող համակարգ,

- ՄԻՔՐՈՍՕՖՏ ՎԻՆԴՕՈՒՍ ՆՏ 4.0 ՎՕՐԿՍՏԵՅՇՆ կամ ավելի նոր տարբերակ- որպես անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական կենտրոնի և տեղային ստորաբաժանումների աշխատանքային տեղերի գործող համակարգ,

- ԲԵՆՏԼԵՅ ֆիրմայի ՄԻՔՐՈՍՏԵՅՇՆ համակարգի տեղայնացված տարբերակ, որպես կադաստրային քարտեզների, պլան-հատակագծերի ստեղծման երկրատեղեկատվական համակարգ,

- ՕՌԱՔԼ և/կամ ՄԻՔՐՈՍՕՖՏ ՄՍ ՍՔԼ տվյալների շտեմարանների ղեկավարման համակարգերից մեկը` որպես անշարժ գույքի շտեմարանների վարման համակարգ: Կոնկրետ ծրագրային փաթեթը կընտրվի համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակման ընթացքում:

. Կիրառական ծրագրային ապահովում - անշարժ գույքի հաշվառման, գնահատման և գույքային իրավունքների գրանցման գործառույթների ավտոմատացման համար: Կիրառական ծրագրային փաթեթները ներդրվում են 2 եղանակով.

- նախագծվում և մշակվում են հանրապետության որևէ կազմակերպության կողմից,

- ձեռք է բերվում և տեղայնացվում է արդեն գոյություն ունեցող նմանատիպ համակարգ:

Կիրառական ծրագրային փաթեթների ներդրման կոնկրետ եղանակը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

. Ծառայողական ծրագրային ապահովում - տեղային և գլոբալ ցանցերի, կապերի, տեխնիկական սարքավորումների տեստավորման և համակարգի հսկման համար: Ծառայողական ծրագրային փաթեթների կազմը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

4.6 Համակարգի տեխնիկական ապահովում

Համակարգի տեխնիկական ապահովման հիմնական բաղադրիչներն են.

. անշարժ գույքի հանրապետական շտեմարանի սերվեր,

. անշարժ գույքի տարածքային շտեմարանների սերվերներ,

. աշխատանքային տեղերի համակարգիչներ,

. գեոդեզիական սարքավորումներ` արբանյակային դիրքորոշման կայան, էլեկտրոնային տախոմետրեր և այլն,

. կապի ապահովման սարքավորումներ,

. փաստաթղթերի էլեկտրոնային արխիվի ստեղծման և վարման սարքավորումներ,

. աշխատանքային տեղերի գործունեությունն ապահովող այլ սարքեր` տպիչներ, տեսաներածիչներ, պատճենահանող սարքեր և այլն:

Համակարգի տեխնիկական սարքավորումների և ծրագրային ապահովման ընտրությունը կատարվում է համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակման ընթացքում:

 

5. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Համակարգի ներդրման և արդյունավետ շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ է ուսումնամեթոդական բազայի ստեղծումը և զարգացումը:

Համակարգի ուսումնամեթոդական ապահովումն իր մեջ ընդգրկում է.

- ուսումնամեթոդական ապահովում`

. անշարժ գույքի կադաստրի վարման իրավական ակտերը,

. անշարժ գույքի կադաստրի ստեղծման և վարման վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի մեթոդական ցուցումները, հրահանգներ,

. տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ մեթոդական ցուցումներ և հրահանգներ,

. տվյալների շտեմարանների պահուստային պատճենների ստեղծման, պահպանման և վերականգնման մեթոդական ցուցումներ, հրահանգներ և ուղեցույցներ,

- ծրագրային-տեխնիկական ապահովում`

. ընդհանուր ծրագրային ապահովման և նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցանող համակարգեր,

. անշարժ գույքի կադաստրի վարման ուսուցման ավտոմատացված համակարգ,

 

Նկար 4. Համակարգի տվյալների բանկի ընդհանրացված կառուցվածքը

 

1. Գերատեսչական ցանցի համար օգտագործվում են առանձնացված գծեր և հեռախոսային կապ:

2. Գերատեսչական ցանցի արագությունը` 33.6 Կբ/վրկ

 

Նկար 5. Համակարգչային գլոբալ ցանցի կառուցվածքային սխեման

 

Նկար 6. Անշարժ գույքի կադաստրի հեռահաղորդակցության ցանցի տոպոլոգիական կառուցվածք

 

. անշարժ գույքի կադաստրի վարման նորմատիվ-իրավական ակտերի տեղեկատվական համակարգ:

Խիստ կարևոր է կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման խնդիրը: 1998-2000թթ. վերապատրաստվել է 120 մասնագետ: Համակարգի ներդրմանը զուգահեռ անհրաժեշտ է պատրաստել.

. 40 համակարգի ադմինիստրատորներ` տեղեկատվական կենտրոնում և տարածքային ստորաբաժանումներում տեղային ցանցերի, տվյալների շտեմարանների ընդհանուր և ֆունկցիոնալ համակարգերի սպասարկման և ղեկավարման համար,

. 150 օպերատորներ անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի հետ աշխատելու համար,

. 50 օպերատորներ թվային կադաստրային քարտեզների ստեղծման ավտոմատացված համակարգի հետ աշխատելու համար:

 

6. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Համակարգի ներդրման համար անհրաժեշտ հիմնական աշխատանքներն են.

. համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակում,

. կադաստրային քարտեզների տվյալների շտեմարանի ստեղծում,

. գեոդեզիական և քարտեզագրական նյութերի ու տվյալների շտեմարանի ստեղծում,

. գնահատման տվյալների շտեմարանի ստեղծում,

. տեղեկատվության պաշտպանության համակարգի մշակում և հաստատում,

. տեղեկատվության դասակարգումն ըստ գաղտնիության աստիճանի և օգտվողների դասակարգումն ըստ լիազորությունների,

. համակարգի ներսում փոխանակվող տեղեկատվության կառուցվածքի և փոխանակման ռեգլամենտի մշակում և հաստատում,

. ծրագրային տեխնիկական համալիրների ներդրում և սպասարկում,

. կադրերի պատրաստում և վերապատրաստում:

Համակարգի ներդրման աշխատանքները նախատեսվում է անցկացնել հետևյալ փուլերով

 

I փուլ - նախապատրաստական աշխատանքներ (2002-2003թթ.)

. համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքի մշակում,

. տեղեկատվության դասակարգումն ըստ գաղտնիության աստիճանի և օգտվողների դասակարգումն ըստ լիազորությունների,

. տեղեկատվության պաշտպանության համակարգի մշակում և հաստատում,

. համակարգի ներսում փոխանակվող տեղեկատվության կառուցվածքի և փոխանակման ընթացակարգի մշակում և հաստատում,

. տվյալների փոխանակման համակարգի փորձարկում,

. միասնական քարտեզագրական հիմքի անցում,

. աշխարհագրական անվանումների քարտադարանի ստեղծման և վարման ծրագրի մշակում:

 

II փուլ- անշարժ գույքի տարածքային և հանրապետական շտեմարանների ստեղծում - 2003-2005թթ.

. անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համակարգի տեղադրում և շահագործում,

. փաստաթղթերի էլեկտրոնային արխիվների շտեմարանի ստեղծում,

. կադաստրային քարտեզների շտեմարանի ստեղծում,

. անշարժ գույքի տարածքային շտեմարանների ստեղծում,

. անշարժ գույքի հանրապետական շտեմարանների ստեղծում,

. գնահատման տվյալների շտեմարանների ստեղծում,

. տեղագրական քարտեզների տվյալների շտեմարանի ստեղծում,

. գեոդեզիական տվյալների շտեմարանի ստեղծում,

. տեղային, տարածքային, ճյուղային և պետական երկրատեղեկատվական համակարգի նախագծում, մշակում և փորձարկում,

. կադրերի պատրաստում և վերապատրաստում` համակարգի ներդրման և շահագործման ընթացքում:

 

III փուլ - համակարգի ընդլայնում

. արտաքին օգտվողների համար էլեկտրոնային հարցման-որոնման համակարգի ստեղծում,

. հանրապետական այլ ավտոմատացված համակարգերի հետ համագործակցության ապահովում,

. բազմամակարդակ երկրատեղեկատվական համակարգի ներդրում,

. անշարժ գույքի նկատմամբ կատարվող գործարքների էլեկտրոնային վճարման համակարգի ստեղծում:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
16.12.2002
N 1218-Ն
Հրաման