Սեղմել Esc փակելու համար:
{01.09.2026 - } «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.09.2026 - } «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը ուժի մեջ է մտնելու   01.09.2026  -ից:         անցնել գործող խմբագրությանը
 

01.09.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. (1-ին հոդվածը չեղյալ է ճանաչվել 16.04.2026 ՀՕ-168-Ն օրենքով)

 

i

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասում «ասպիրանտներին» բառը փոխարինել «դոկտորանտներին» բառով:

 

i

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի «ա» և «գ» կետերից հանել «մասնագիտական» բառը:

 

i

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «օրդինատոր» և «օրդինատորին» բառերը փոխարինել համապատասխանաբար «կլինիկական ռեզիդենտ» և «կլինիկական ռեզիդենտին» բառերով.

2) «և դոկտորանտ» և «և դոկտորանտին» բառերը հանել, իսկ նույն մասի «(ասպիրանտ)» և «(ասպիրանտին)» բառերը փոխարինել համապատասխանաբար «(դոկտորանտ)» և «(դոկտորանտին)» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «ասպիրանտուրայի (ադյունկտուրա), դոկտորանտուրայի» բառերը փոխարինել «ադյունկտուրայում (դոկտորանտուրայում)» բառերով.

2) «կլինիկական օրդինատուրայի» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում» բառերով, իսկ նույն մասից հանել «ցերեկային ուսուցման համակարգում հաջողությամբ» բառերը:

 

i

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 8.1-ին և 70-րդ հոդվածի 4.1-ին մասերում «ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա» բառերը փոխարինել «ադյունկտուրա (դոկտորանտուրա)» բառերով:

 

i

Հոդված 7. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում «հեռակա ուսուցման ձևով» բառերը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:

 

i

Հոդված 8. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով:

 

i

Հոդված 9. Օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում «Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է» բառերը փոխարինել ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով սահմանված հանրային բարձրագույն ուսումնական հաստատություն է» բառերով:

 

i

Հոդված 10. Օրենքի 70-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «առկա և հեռակա ուսուցման կարգով» բառերը փոխարինել «լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ» բառերով.

2) 2-րդ և 4.1-ին մասերի «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով.

3) 6-րդ մասի «, ասպիրանտների» բառը փոխարինել «(դոկտորանտների)» բառով.

4) 7-րդ մասի «առկա» բառը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով.

5) 8-րդ մասի «հեռակա» բառը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. հոկտեմբերի 9
Երևան
ՀՕ-295-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

 

pin
ՀՀ 11.09.2025
N ՀՕ-295-Ն  օրենք