Սեղմել Esc փակելու համար:
{01.07.2026 - } ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.07.2026 - } ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը ուժի մեջ է մտնելու   01.07.2026  -ից:         անցնել գործող խմբագրությանը
 

01.07.2026 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի հունիսի 26-ին

 

i

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը կարգավորում է սպառողների և արտադրողների (կատարողների, վաճառողների) միջև ապրանքների վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ժամանակ ծագող հարաբերությունները, սահմանում է սպառողների կողմից պատշաճ որակի և սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ձեռքբերման, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) և դրանք արտադրողների (կատարողների, վաճառողների) մասին տեղեկատվության ստացման, սպառողների շահերի պետական և հասարակական պաշտպանության իրավունքները, ինչպես նաև սահմանում է այդ իրավունքների իրականացման մեխանիզմը:

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) սպառող` ֆիզիկական անձ, որը հանդես է գալիս և գործում է իր առևտրային գործունեության, գործարարության, արհեստի կամ մասնագիտական գործունեության շրջանակներից դուրս.

2) սպառողների անորոշ շրջանակ` ապրանքի (աշխատանքի, ծառայության) հնարավոր սպառողներ.

3) արտադրող` իրացման համար ապրանքներ արտադրող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ.

4) կատարող` աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ.

5) վաճառող` սպառողներին ուղղակի կամ միջնորդավորված ձևով ապրանք իրացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ.

6) նորմատիվ փաստաթուղթ` օրենքներ, օրենքով սահմանված կարգով նախատեսված այլ իրավական ակտեր (տեխնիկական կանոնակարգեր), որոնցով սահմանված են պարտադիր պահանջներ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ.

7) ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերություն` ապրանքի (աշխատանքի, ծառայության) անհամապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերին, պայմանագրի պայմաններին կամ ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին սովորաբար ներկայացվող պահանջներին, իսկ սույն օրենքի 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ հոդվածների իմաստով ապրանքի թերությունը ապրանքի անհամապատասխանությունն է տվյալ հոդվածներով նախատեսված պահանջներին.

8) ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի էական խախտում` ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին առաջադրվող պահանջների էական խախտումներ (չվերացվող, ինչպես նաև այնպիսի խախտումներ, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո, և նման բնույթի այլ խախտումներ), որոնց դեպքում սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ հրաժարվելու պայմանագիրը կատարելուց և պահանջելու վերադարձնել ապրանքի (աշխատանքի, ծառայության) համար վճարված գումարը կամ պահանջելու ոչ պատշաճ որակի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փոխարինել պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով (աշխատանքով, ծառայությամբ).

9) ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգություն` սպառողի կյանքի, առողջության, գույքի և շրջակա միջավայրի համար ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգությունը սովորական պայմաններում դրա օգտագործման, պահման, փոխադրման, օգտահանման ժամանակ, ինչպես նաև աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գործընթացի անվտանգությունը.

10) ծառայության ժամկետ` ապրանքի շահագործման տևողությունը շահագործման կամ նորոգումից հետո շահագործումը վերսկսելու օրից մինչև իր նշանակությամբ օգտագործման անհնարինությունը: Այն կարող է հաշվարկվել ժամանակի, ինչպես նաև չափման այլ միավորներով (կիլոմետրերով, տարիներով և այլն).

11) պիտանիության ժամկետ` ժամանակահատված, որի ավարտից հետո ապրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ.

12) երաշխիքային ժամկետ` ժամանակահատված, որի ընթացքում ապրանքի (աշխատանքի) թերության հայտնաբերման դեպքում արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է բավարարել սույն օրենքով սահմանված սպառողի պահանջները.

13) տնտեսավարող սուբյեկտ` ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ կամ անձանց միություն.

14) միջին սպառող` սոցիալական, մշակութային, լեզվական և այլ գործոնների հաշվառմամբ կամ սպառողների որոշակի խմբի պատկանելու պայմաններում ողջամտորեն իրազեկված անձ.

15) սպառողների խումբ` որոշակի հատկանիշով անհատականացվող խումբ.

16) խոցելի սպառող` մտավոր, ֆիզիկական խնդիրների, տարիքի կամ այլ առանձնահատկություններով պայմանավորված առավել զգայուն սպառող.

17) էլեկտրոնային առևտրային հարթակ` կիրառվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի իմաստով.

18) վարկանիշ` էլեկտրոնային առևտրային հարթակում ապրանքներին (աշխատանքներին, ծառայություններին) տրված հարաբերական գնահատական` հավաքված, ներկայացված և հասցեագրված վաճառողի կողմից` անկախ օգտագործվող տեխնոլոգիական միջոցներից.

19) սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի առևտրային գործելակերպ` տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն, անգործություն, վարքագիծ, առևտրային հաղորդակցություն, գովազդ և ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացմանն ուղղված այլ միջոցառումներ, որոնք անմիջականորեն կապված են ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) սպառողին գովազդելու, վաճառելու, մատակարարելու, ծառայությունը մատուցելու կամ աշխատանքը կատարելու հետ.

20) սպառողի վարքագծի վրա ազդեցություն` սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի առևտրային գործելակերպի դրսևորում, որի շնորհիվ տնտեսավարող սուբյեկտը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում է կամ կարող է ազդել սպառողի` տեղեկացված որոշում կայացնելու գործընթացի վրա` դրանով իսկ սպառողին դրդելով կայացնելու գործարքի վերաբերյալ այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի.

21) վարքագծի կանոնագիրք` տնտեսավարող սուբյեկտի կամ տնտեսավարող սուբյեկտների խմբի սահմանած վարքագծի կանոնների ամբողջություն կամ համաձայնագիր, որին միացած տնտեսավարող սուբյեկտը պարտավորվում է պահպանել վարքագծի կանոնագրքով սահմանված կանոնները սպառողի նկատմամբ իր առևտրային գործելակերպի շրջանակում.

22) առևտրային հաղորդակցություն` հաղորդակցության ցանկացած ձև, որն ուղղված է տնտեսավարող սուբյեկտի տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության խթանմանը.

23) գնման հրավեր` առևտրային հաղորդակցություն, գովազդ, որը կիրառվող առևտրային հաղորդակցության միջոցին համապատասխան եղանակով մատնանշում է տվյալ ապրանքի (աշխատանքի, ծառայության) առանձնահատկություններն ու գինը` դրանով իսկ սպառողին գնում կատարելու հնարավորություն ընձեռելով.

24) անհարկի ազդեցություն` տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի նկատմամբ ճնշման գործադրում, որը կարող է դրսևորվել նաև առանց ֆիզիկական ուժ գործադրելու կամ ֆիզիկական ուժ գործադրելու սպառնալիքի, այնպիսի եղանակով, որը սահմանափակում է կամ կարող է սահմանափակել սպառողի` կամավոր որոշում կայացնելու ունակությունը.

25) գործարքի վերաբերյալ որոշում` սպառողի յուրաքանչյուր որոշում, որը վերաբերում է ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերմանը կամ հնարավոր ձեռքբերմանը, ապրանքի (աշխատանքի, ծառայության) վճարման, պահպանման կամ տնօրինման պայմաններին կամ ապրանքի (աշխատանքի, ծառայության) հետ կապված պայմանագրային իրավունքների իրացմանը` անկախ այն հանգամանքից` սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը), թե ոչ.

26) մարկետինգային բուրգ` սխեմա, որի շրջանակում սպառողի` նյութական օգուտ ստանալու հնարավորությունն առավելապես պայմանավորված է նոր սպառողներ ներգրավելով, քան ապրանքի (աշխատանքի, ծառայության) վաճառքով.

27) էկոլոգիական հավաստում` առևտրային հաղորդակցության շրջանակում տեքստային, պատկերային, գրաֆիկական կամ ցանկացած այլ եղանակով, այդ թվում` պիտակների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվանման, ֆիրմային անվանումների, ապրանքային նշանի տեսքով հավաստում, որը սահմանում կամ տպավորություն է ստեղծում, որ վաճառողը, ապրանքը (աշխատանքը, ծառայությունը), ապրանքախումբը, ապրանքային նշանի իրավատերն ունեն դրական կամ զրոյական ազդեցություն շրջակա միջավայրի վրա կամ ավելի քիչ բնապահպանական վնաս են հասցնում, քան այլ վաճառողներ, ապրանքներ (աշխատանքներ, ծառայություններ), ապրանքային նշանների իրավատերեր կամ ապրանքախմբեր, կամ վերջիններս ժամանակի ընթացքում բարելավել են իրենց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.

28) ֆունկցիոնալություն` ապրանքի` իր նպատակային նշանակությանը ծառայելուն ուղղված գործառույթներ իրականացնելու հատկություն.

29) ֆունկցիոնալ տարր` ապրանքի ցանկացած բաղադրիչ, այդ թվում` պահեստամաս, որը պարբերաբար անհրաժեշտ է թարմացնել կամ փոխարինել` ապահովելու ապրանքի ֆունկցիոնալության անհրաժեշտ մակարդակը.

30) անարդար պայմաններ` սույն օրենքի 11.1-ին հոդվածով սահմանված պայմաններ.

31) սպառողի պահանջներին համապատասխան պատրաստված ապրանքներ` ապրանքներ, որոնք պատրաստվում են բացառապես սպառողի անհատական ընտրության կամ որոշման հիման վրա.

32) ծառայությունների մատուցման պայմանագիր` յուրաքանչյուր պայմանագիր, որով կատարողը սպառողին մատուցում է կամ պարտավորվում է մատուցել ծառայություն, այդ թվում` թվային ծառայություն, իսկ սպառողը վճարում է կամ պարտավորվում է վճարել դրա գինը.

33) հեռակա պայմանագիր` յուրաքանչյուր պայմանագիր, որը կնքվում է վաճառողի և սպառողի միջև կազմակերպված հեռավար վաճառքի կամ ծառայությունների մատուցման սխեմայի շրջանակում` առանց վաճառողի և սպառողի միաժամանակյա ֆիզիկական ներկայության` հեռավար հաղորդակցության մեկ կամ մի քանի միջոցների օգտագործմամբ, մինչև պայմանագրի կնքման պահը ներառյալ.

34) ձեռնարկության շենքից դուրս կնքված պայմանագիր` վաճառողի և սպառողի միջև կնքված պայմանագիր, որը`

ա. կնքվել է վաճառողի և սպառողի միաժամանակյա ֆիզիկական ներկայությամբ վաճառողի ձեռնարկության շենք չհանդիսացող վայրում,

բ. կնքվել է սպառողի կողմից վաճառողի ձեռնարկության շենք չհանդիսացող վայրում ներկայացված առաջարկության հիման վրա,

գ. կնքվել է վաճառողի ձեռնարկության շենքում կամ հեռակա հաղորդակցության ցանկացած միջոցով` վաճառողի ձեռնարկության շենք չհանդիսացող վայրում սպառողին անձամբ և անհատապես դիմելուց անմիջապես հետո` վաճառողի և սպառողի միաժամանակյա ֆիզիկական ներկայությամբ,

դ. կնքվել է վաճառողի կողմից ապրանքները կամ ծառայությունները գովազդելու և սպառողին վաճառելու նպատակով կազմակերպված շրջայցի ընթացքում.

35) ձեռնարկության շենք` ցանկացած անշարժ արտադրական, առևտրային կամ սպասարկման տարածք, որտեղ վաճառողը մշտապես իրականացնում է իր գործունեությունը, կամ ցանկացած շարժական արտադրական, առևտրային կամ սպասարկման տարածք, որտեղ վաճառողը պարբերաբար իրականացնում է իր գործունեությունը.

36) կայուն կրիչ` ցանկացած միջոց, որը հնարավորություն է տալիս սպառողին կամ վաճառողին պահպանել իրեն հասցեագրված տեղեկատվությունն այնպես, որ այն հասանելի լինի հետագայում դրան հղում կատարելու համար` որոշակի ժամանակահատվածի ընթացքում տեղեկատվության օգտագործման նպատակով, և որը թույլ է տալիս պահպանված տեղեկատվության անփոփոխ վերարտադրությունը.

37) թվային բովանդակություն` թվային եղանակով ձևավորված և տրամադրված տվյալներ.

38) թվային ծառայություն` ծառայություն, որը թույլ է տալիս սպառողին ստեղծել, մշակել, պահպանել, հասանելիություն ունենալ, կիսվել կամ ցանկացած այլ փոխազդեցություն ունենալ թվային տվյալների հետ, որոնք ներբեռնվել կամ ստեղծվել են սպառողի կամ տվյալ ծառայությունից օգտվող այլ անձանց կողմից.

39) թվային տարր պարունակող ապրանք` ապրանք, որը ներկառուցված կամ փոխկապակցված է թվային բովանդակության կամ թվային ծառայության հետ այնպես, որ տվյալ թվային բովանդակության կամ թվային ծառայության բացակայությունը կհանգեցնի տվյալ ապրանքից պահանջվող գործառույթների իրականացման անհնարինության.

40) համատեղելիություն` ապրանքի հատկությունը` գործելու այն ապարատային կամ ծրագրային ապահովման հետ, որի հետ սովորաբար օգտագործվում են նույն տեսակի ապրանքները` առանց տվյալ ապրանքը կամ ապարատային կամ ծրագրային ապահովումը փոփոխելու անհրաժեշտության.

41) փոխգործունակություն` ապրանքի հատկությունը` գործելու այն ապարատային կամ ծրագրային ապահովման հետ, որը տարբերվում է նույն տեսակի ապրանքների հետ սովորաբար օգտագործվող ապարատային կամ ծրագրային ապահովումից.

42) առևտրային երաշխիք` տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի հանդեպ ստանձնած կամավոր պարտավորություն` ի լրումն վաճառողի կամ արտադրողի (երաշխավորի)` համապատասխանության երաշխիքի հետ կապված պարտավորության, փոխհատուցել վճարված գինը կամ փոխարինել, վերանորոգել կամ ցանկացած այլ եղանակով սպասարկել ապրանքները (աշխատանքները, ծառայությունները), եթե դրանք չեն համապատասխանում երաշխիքային հայտարարությամբ տրված կամ մինչև պայմանագրի կնքումը կամ այն կնքելու պահին սպառողին հասանելի դարձած` համապատասխան գովազդում սահմանված բնութագրերին կամ երաշխիքում նշված` օրենքով սահմանված համապատասխանության հիմնական պահանջների հետ չկապված այլ պահանջների.

43) դիմացկունություն` ապրանքի (աշխատանքի, ծառայության)` բնականոն օգտագործման ընթացքում պահանջվող գործառույթները և կատարողական հատկանիշները պահպանելու հատկություն.

44) վերանորոգման ունակության միավոր` միավոր կամ գնահատական, որը արտահայտում է ապրանքի վերանորոգման հնարավորությունը` կախված ապրանքի բարդությունից, ապրանքի պահեստամասերի առկայությունից, ինչպես նաև ապրանքի վերանորոգման համար անհրաժեշտ այլ միջոցներից.

45) ծրագրային ապահովման թարմացում` անհատույց թարմացում, ներառյալ` անվտանգության թարմացումը, որն անհրաժեշտ է թվային տարրեր պարունակող ապրանքները, թվային բովանդակությունը և թվային ծառայությունները օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան պահելու համար:

(1-ին հոդ. փոփ. 03.07.25 ՀՕ-206-Ն, խմբ. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենքներ)

 

i
Հոդված 2. Սպառողների իրավունքների պաշտպանության հարաբերությունների իրավական կարգավորումը

 

1. Սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Սպառողական կրեդիտավորման, բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման բնագավառում սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են համապատասխանաբար «Սպառողական կրեդիտավորման մասին» և «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, բացառությամբ սույն օրենքի 11.1-ին հոդվածի, որը տարածվում է նաև սպառողական կրեդիտավորման և բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման վրա:

3. Սույն օրենքի II.1-ին գլխի դրույթները չեն տարածվում հետևյալ պայմանագրերի վրա.

1) սոցիալական ծառայությունների մատուցման, այդ թվում` սոցիալական բնակարանային ապահովմանը, խնամքի ծառայությունների տրամադրմանը և սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված այլ պայմանագրեր.

2) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված` բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցման պայմանագրեր.

3) «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված` խաղերի կազմակերպիչների և խաղացողների միջև կնքվող պայմանագրեր.

4) Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող և վերահսկվող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցման պայմանագրեր.

5) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման կամ փոխանցման, նոր շենքերի կառուցման, գոյություն ունեցող շենքերի վերակառուցման և բնակելի նպատակներով կացարանների վարձակալության, վերավաճառքի և փոխանակման պայմանագրեր.

6) «Զբոսաշրջության մասին» օրենքով սահմանված զբոսաշրջային փաթեթների պայմանագրեր.

7) պայմանագրեր, որոնք, օրենքներին համապատասխան, կնքվում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց կարգավիճակից բխող գործողությունների համար` անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով.

8) ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ կապված նպատակներով ձեռք բերվող ապրանքների մատակարարման պայմանագրեր, որոնք պարբերաբար մատակարարվում են սպառողի նշած վայր.

9) վաճառքի ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով կնքվող պայմանագրեր.

10) ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման պայմանագրեր, բացառությամբ սույն օրենքի 24.3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի.

11) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով սահմանված` հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում կնքվող գործարքներ.

12) «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված` հարկադիր կատարման շրջանակներում իրականացվող գործարքներ:

(2-րդ հոդ. փոփ. 17.06.08 ՀՕ-125-Ն, 24.05.23 ՀՕ-186-Ն, 16.04.26 ՀՕ-178-Ն օրենքներ)

 

Հոդված 3. Միջազգային պայմանագրերը

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 4. Սպառողների իրազեկման իրավունքը

 

Սպառողների իրազեկման իրավունքն ապահովվում է կազմակերպամեթոդական և ընդհանուր տեխնիկական ու նորմատիվ փաստաթղթերում և հանրակրթական ու մասնագիտական ծրագրերում համապատասխան պահանջներ ընդգրկելով, ինչպես նաև սպառողների իրավունքների և այդ իրավունքների պաշտպանության անհրաժեշտ գործողությունների մասին տեղեկատվական համակարգերի կազմակերպման միջոցով:

 

Հոդված 4.1.  Սպառողի ազատ ընտրություն կատարելու իրավունքը

 

1. Սպառողն իրավունք ունի ազատորեն ընտրելու ապրանք (աշխատանք, ծառայություն) առանց որևէ ճնշման կամ սահմանափակման:

(4.1-ին հոդվածը լրաց. 03.07.25 ՀՕ-206-Ն օրենք)

 

Հոդված 5. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակը

 

1. Վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որի որակը համապատասխանում է պայմանագրին:

2. Պայմանագրում ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի վերաբերյալ պայմանների բացակայության դեպքում, վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել այնպիսի ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որը պիտանի է այն նպատակներին, որոնց համար նման ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) սովորաբար օգտագործվում է:

3. Եթե պայմանագիրը կնքելիս սպառողը վաճառողին (կատարողին) տեղյակ է պահել ապրանքի ձեռքբերման (աշխատանքի կատարման, ծառայության մատուցման) որոշակի նպատակների մասին, ապա վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել այնպիսի ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որը պիտանի է այդ նպատակներին համապատասխան օգտագործման համար:

4. Ապրանքն ըստ նմուշի և (կամ) նկարագրի վաճառելիս վաճառողը պարտավոր է սպառողին հանձնել այնպիսի ապրանք, որը համապատասխանում է նմուշին և (կամ) նկարագրին:

5. Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի նկատմամբ նորմատիվ փաստաթղթերով սահմանված են պարտադիր պահանջներ, ապա վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել այդ պարտադիր պահանջներին համապատասխանող ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն):

 

Հոդված 5.1. Ապրանքի համապատասխանությունը

 

1. Սույն օրենքի 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ հոդվածների կարգավորումները տարածվում են միայն այն առք ու վաճառքի պայմանագրերի վրա, որոնք վերաբերում են շարժական գույքին, սահմանափակ ծավալով և որոշակի քանակով իրացման համար նախատեսված ջրին, գազին և էլեկտրաէներգիային, սպառողի կամ ծառայության այլ օգտատերերի կողմից վերբեռնվող կամ ստեղծվող էլեկտրոնային տեսքով տվյալների հետ կիսվելու կամ այլ փոխգործակցության հնարավորություն տվող ծառայություններին:

2. Վաճառողը (արտադրողը) պարտավոր է սպառողին հանձնել ապրանք, որը համապատասխանում է սույն օրենքով նախատեսված պահանջներին:

3. Եթե ապրանքի համապատասխանության նկատմամբ նորմատիվ փաստաթղթերով սահմանված են այլ պարտադիր պահանջներ, ապա վաճառողը (արտադրողը) պարտավոր է սպառողին հանձնել այդ պարտադիր պահանջներին համապատասխանող ապրանք:

4. Կնքված առք ու վաճառքի պայմանագրին համապատասխան` վաճառողի (արտադրողի) կողմից սպառողին հանձնվող ապրանքը պետք է`

1) համապատասխանի առք ու վաճառքի պայմանագրով նախատեսված բոլոր պայմաններին, այդ թվում` ապրանքի նկարագրությանը, տեսակին, քանակին, որակին, ֆունկցիոնալությանը, համատեղելիությանը, փոխգործունակությանը և այլ հատկանիշների վերաբերող պայմաններին.

2) համապատասխանի այն նպատակներին, որոնց մասին սպառողը տեղեկացրել է վաճառողին (արտադրողին) մինչև առք ու վաճառքի պայմանագրի կնքումը, և որոնց վերաբերյալ վաճառողի (արտադրողի) կողմից տրվել է համաձայնություն.

3) առաքվի առք ու վաճառքի պայմանագրով նախատեսված բոլոր պարագաներով և հրահանգներով, այդ թվում` ապրանքի տեղադրման համար նախատեսված բոլոր պարագաներով և հրահանգներով.

4) տրամադրվի առք ու վաճառքի պայմանագրով նախատեսված թարմացումներով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված առք ու վաճառքի պայմանագրով նախատեսված պահանջներից բացի, ապրանքը պետք է`

1) պիտանի լինի այն նպատակների համար, որոնց համար նույն տեսակի ապրանքները սովորաբար օգտագործվում են` հաշվի առնելով օրենսդրության, տեխնիկական ստանդարտների կամ այդպիսի տեխնիկական ստանդարտների բացակայության դեպքում կիրառելի ոլորտային արդյունաբերական վարքագծի կանոնագրքերի գործող պահանջները.

2) համապատասխանի այն նմուշի կամ մոդելի նկարագրին, որը վաճառողը (արտադրողը) հասանելի է դարձրել սպառողին մինչև պայմանագրի կնքումը.

3) առաքվի այնպիսի պարագաներով, ներառյալ` փաթեթավորմամբ, տեղադրման հրահանգներով կամ այլ հրահանգներով, որոնք սպառողը ողջամտորեն կարող է ակնկալել ստանալ.

4) ունենա քանակական, որակական և այլ հատկանիշներ, ներառյալ` դիմացկունությունը, ֆունկցիոնալությունը, համատեղելիությունը և անվտանգությունը, որոնք բնորոշ են նույն տեսակի ապրանքներին, և որոնք սպառողը ողջամտորեն կարող է ակնկալել` հաշվի առնելով ապրանքների բնույթը և վաճառողի (արտադրողի) կամ նրա անունից կամ գործարքների շղթայի նախորդող օղակներում այլ անձանց, ներառյալ` արտադրողի կողմից արված յուրաքանչյուր հրապարակային հայտարարություն, մասնավորապես գովազդում կամ պիտակավորման մեջ:

6. Սույն հոդվածով և սույն օրենքի 5.2-րդ հոդվածով սահմանված պահանջները չեն տարածվում թվային բովանդակության կամ թվային ծառայության մատակարարման պայմանագրերի վրա, բացառությամբ`

1) երբ թվային բովանդակությունը կամ թվային ծառայությունը ներկառուցված է կամ փոխկապակցված է ապրանքին և տրամադրվում է ապրանքի հետ առք ու վաճառքի պայմանագրի շրջանակում` անկախ նրանից, թե այդպիսի թվային բովանդակությունը կամ թվային ծառայությունը մատակարարում է վաճառողը (արտադրողը) կամ երրորդ անձը.

2) երբ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ ներկառուցված կամ փոխկապակցված թվային բովանդակության կամ ներկառուցված կամ փոխկապակցված թվային ծառայության մատակարարումը կազմում է առք ու վաճառքի պայմանագրի մաս:

7. Սույն հոդվածով և սույն օրենքի 5.2-րդ հոդվածով սահմանված պահանջները չեն տարածվում նաև հետևյալ ապրանքների վրա.

1) յուրաքանչյուր նյութական կրիչ, որը բացառապես ծառայում է որպես թվային բովանդակության կրիչ.

2) յուրաքանչյուր ապրանք, որը վաճառվում է դատական ակտի հիման վրա կամ այլ կերպ` օրենքի ուժով.

3) «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով նախատեսված աճուրդների միջոցով վաճառվող օգտագործված ապրանք.

4) կենդանիներ:

(5.1-ին հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 5.2. Վաճառողի (արտադրողի) պարտականությունները և սպառողի իրավունքները թվային տարր պարունակող ապրանքների առք ու վաճառքի դեպքում

 

1. Վաճառողը (արտադրողը) թվային տարրերով ապրանքների վաճառքի դեպքում պարտավոր է ապահովել, որ սպառողը տեղեկացված լինի և հնարավորություն ունենա ստանալու անհրաժեշտ թարմացումները, այդ թվում` անվտանգության թարմացումները և դրանց նշանակության վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք անհրաժեշտ են ապրանքի համապատասխանության պահպանման համար այն ժամանակահատվածի ընթացքում`

1) որը սպառողը ողջամտորեն կարող է ակնկալել` հաշվի առնելով ապրանքի և թվային տարրերի բնույթը, նպատակը, կնքված առք ու վաճառքի պայմանագիրը, եթե այն նախատեսում է թվային բովանդակության կամ թվային ծառայության մատակարարում մեկ գործողությամբ, կամ

2) երբ առք ու վաճառքի պայմանագիրը նախատեսում է թվային բովանդակության կամ թվային ծառայության շարունակական մատակարարում որոշակի ժամանակահատվածի ընթացքում:

2. Սպառողն իրավունք ունի ստանալու վաճառողի (արտադրողի) տրամադրած թարմացումները սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամանակահատվածում, օգտագործելու թվային տարր պարունակող ապրանքն առք ու վաճառքի պայմանագրի պահանջներով սահմանված ֆունկցիոնալությամբ և համապատասխանությամբ:

3. Եթե սպառողը ողջամիտ ժամկետում չի տեղադրում վաճառողի (արտադրողի) տրամադրած թարմացումները, վաճառողը (արտադրողը) պատասխանատվություն չի կրում անհամապատասխանության համար, որը բացառապես տվյալ թարմացման բացակայության հետևանք է, եթե`

1) վաճառողը (արտադրողը) տեղեկացրել է սպառողին թարմացման առկայության և սպառողի կողմից այն չտեղադրվելու հետևանքների մասին.

2) սպառողի կողմից թարմացումը չտեղադրելը կամ սխալ տեղադրելը պայմանավորված չի եղել սպառողին տրամադրված թարմացումների տեղադրման հրահանգների թերություններով:

4. Ապրանքի անհամապատասխանություն առկա չէ այն դեպքերում, երբ առք ու վաճառքի պայմանագրի կնքման պահին սպառողը գրավոր տեղեկացվել է այն մասին, որ ապրանքների որոշակի հատկանիշ շեղվում է ապրանքի` օրենքով նախատեսված համապատասխանության պահանջներից, և սպառողը ընդունել է այդ շեղումը առք ու վաճառքի պայմանագիրը կնքելիս:

(5.2-րդ հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 5.3. Ապրանքների սխալ տեղադրումը

 

1. Ապրանքների սխալ տեղադրման հետևանքով առաջացած անհամապատասխանությունն առկա է, երբ`

1) ապրանքի տեղադրումը առք ու վաճառքի պայմանագրի անբաժանելի մաս է և իրականացվել է վաճառողի (արտադրողի) կողմից կամ վերջինիս պատասխանատվությամբ.

2) ապրանքի տեղադրումը նախատեսված է եղել իրականացնել սպառողի կողմից կամ փաստացի իրականացվել է վերջինիս կողմից, սակայն վաճառողի (արտադրողի) կողմից տրամադրված թերի կամ անբավարար տեղադրման հրահանգների պատճառով սխալ է տեղադրվել.

3) թվային տարրերով ապրանքների դեպքում` տեղադրման սխալը պայմանավորված է վաճառողի (արտադրողի), թվային բովանդակության, թվային ծառայության մատակարարի կողմից տրամադրված թերի կամ անբավարար տեղադրման հրահանգներով:

(5.3-րդ հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 6. Արտադրողի (կատարողի, վաճառողի) իրավունքները և պարտականություններն ապրանքի (աշխատանքի) ծառայության, պիտանիության, ինչպես նաև երաշխիքային ժամկետների սահմանման բնագավառում

 

1. Արտադրողը (կատարողը) երկարատև օգտագործման համար նախատեսված ապրանքի (աշխատանքի) համար իրավունք ունի սահմանել այնպիսի ծառայության ժամկետ, որի ընթացքում պարտավորվում է ապահովել ապրանքը (աշխատանքը) իր նշանակությամբ օգտագործելու հնարավորությունը և պատասխանատվություն կրել իր մեղքով ծագած էական խախտումների համար:

i

2. Արտադրողը (կատարողը) պարտավոր է ծառայության ժամկետ սահմանել երկարատև օգտագործման այն ապրանքի (աշխատանքի), այդ թվում` կոմպլեկտավորման արտադրատեսակների (մանրակների, հանգույցների, ագրեգատների) համար, որոնք սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո կարող են վնաս պատճառել սպառողի կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին: Այդպիսի ապրանքների (աշխատանքների) անվանացանկը հաստատում է կառավարությունը:

i

3. Սննդամթերքի, օծանելիքակոսմետիկական ապրանքների, դեղորայքի, դեղամիջոցների, դեղանյութերի, կենցաղային քիմիայի ապրանքների և նման այլ ապրանքների համար արտադրողը պարտավոր է սահմանել այնպիսի պիտանիության ժամկետ, որի ավարտից հետո ապրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ: Այդպիսի ապրանքների անվանացանկը հաստատում է կառավարությունը:

4. Արգելվում է ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը) սահմանված պիտանիության ժամկետի ավարտից հետո, ինչպես նաև այն ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը), որի համար պետք է սահմանված լիներ ծառայության կամ պիտանիության ժամկետ, բայց չի սահմանվել:

5. Արտադրողը (կատարողը) իրավունք ունի սահմանել ապրանքի (աշխատանքի) համար երաշխիքային ժամկետ, որի ընթացքում ապրանքի (աշխատանքի) մեջ թերության հայտնաբերման դեպքում արտադրողը (կատարողը) պարտավոր է բավարարել սպառողի` սույն օրենքի 16-րդ և 27-րդ հոդվածներով սահմանված պահանջները:

5.1. Վաճառողը պարտավոր է սահմանել սույն օրենքի 5.1-ին և 5.2-րդ հոդվածներով նախատեսված ապրանքների, այդ թվում` թվային բովանդակությամբ ապրանքների համար առնվազն երկու տարվա երաշխիքային ժամկետ, որի ընթացքում այդ ապրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում վաճառողը պարտավոր է բավարարել սպառողի` սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պահանջները, բացառությամբ սույն օրենքի 5.1-ին և 5.2-րդ հոդվածներով նախատեսված` ապրանքների բնույթով պայմանավորված երաշխիքային ժամկետ սահմանելու անհնարինության դեպքերի:

5.2. Եթե թվային բովանդակությամբ ապրանքների ձեռքբերման վերաբերյալ առք ու վաճառքի պայմանագիրը նախատեսում է շարունակական մատակարարում ավելի քան երկու տարով, վաճառողը (արտադրողը) պատասխանատու է յուրաքանչյուր անհամապատասխանության համար առք ու վաճառքի պայմանագրով նախատեսված մատակարարման ժամանակահատվածում:

6. Վաճառողն իրավունք ունի սահմանել ապրանքի համար արտադրողի կողմից սահմանված երաշխիքային ժամկետից ավելի երաշխիքային ժամկետ կամ, եթե արտադրողի կողմից երաշխիքային ժամկետ սահմանված չէ, վաճառողն իրավունք ունի սահմանել սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետներից ավելի տևական երաշխիքային ժամկետ:

7. Վաճառողի սահմանած երաշխիքային ժամկետի ընթացքում ապրանքի թերության հայտնաբերման դեպքում սպառողն իրավունք ունի վաճառողին ներկայացնել պահանջներ, որոնց բավարարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև վաճառողի պատասխանատվությունը սահմանվում են սպառողի և վաճառողի միջև կնքված պայմանագրով:

8. Վաճառողը օգտագործված ապրանքի համար իրավունք ունի սահմանելու առավել կարճ երաշխիքային ժամկետ, որը սակայն չի կարող պակաս լինել, քան մեկ տարին:

(6-րդ հոդ. փոփ. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 7. Արտադրողի պարտականությունն ապրանքի նորոգման և տեխնիկական սպասարկման հնարավորությունն ապահովելու ժամանակ

 

Արտադրողը պարտավոր է ապահովել ապրանքի օգտագործման հնարավորությունը դրա ծառայության ժամկետի ընթացքում: Այդ նպատակով արտադրողն ապահովում է ապրանքի նորոգումն ու տեխնիկական սպասարկումը, ինչպես նաև նորոգման և տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ծավալի ու տեսականու պահեստամասերի թողարկումն ու առաքումն առևտրական ու նորոգման կազմակերպություններ` ապրանքի արտադրման ժամկետի և այն արտադրությունից հանելուց հետո ապրանքի ծառայության ժամկետի ընթացքում, իսկ այդպիսի ժամկետի բացակայության դեպքում` ապրանքը սպառողին հանձնելու օրից սկսած` տասը տարվա ընթացքում:

 

Հոդված 8. Սպառողի իրավունքն ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգության վերաբերյալ

 

1. Սպառողն իրավունք ունի պահանջել, որպեսզի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) օգտագործման, պահման, փոխադրման և օգտահանման սովորական պայմաններում անվտանգ լինի իր կյանքի, առողջության և գույքի համար: Սպառողի կյանքի, առողջության և գույքի նկատմամբ ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգության ապահովման պահանջները պարտադիր են և սահմանվում են օրենքով նախատեսված կարգով:

2. Արտադրողը (կատարողը) պարտավոր է ապահովել ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը սահմանված ծառայության ժամկետի կամ ապրանքի (աշխատանքի) պիտանիության ժամկետի ընթացքում:

Եթե սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` արտադրողը (կատարողը) երկարատև օգտագործման համար նախատեսված ապրանքի (աշխատանքի) համար չի սահմանել ծառայության ժամկետ, ապա նա պարտավոր է ապահովել ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը` ապրանքը (աշխատանքը) սպառողին հանձնելու օրից սկսած` տասը տարվա ընթացքում:

Ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը չապահովելու հետևանքով սպառողի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան:

3. Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգ օգտագործման, նրա պահման, փոխադրման, օգտահանման համար անհրաժեշտ է պահպանել հատուկ կանոններ (այսուհետ` կանոններ), ապա արտադրողը (կատարողը) պարտավոր է դրանք նշել ապրանքի (աշխատանքի, ծառայության) պատկանելիք փաստաթղթերում, պիտակի վրա` մականշվածքով կամ այլ եղանակով, իսկ վաճառողը (կատարողը) պարտավոր է այդ կանոնների մասին տեղեկացնել սպառողին:

4. Սպառողի կյանքի, առողջության և գույքի անվտանգությունն ապահովող պահանջները ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանության պարտադիր հավաստման:

5. Եթե պարզվել է, որ ապրանքի (աշխատանքի) օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոններն սպառողի կողմից պահպանելու դեպքում ապրանքը (աշխատանքը) վնաս է պատճառում կամ կարող է վնաս պատճառել սպառողի կյանքին, առողջությանը և գույքին, ապա արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է անհապաղ դադարեցնել դրա արտադրությունը (իրացումը) մինչև վնասի պատճառի վերացումը, իսկ անհրաժեշտության դեպքում` միջոցներ ձեռնարկել այն շրջանառությունից անհապաղ հանելու և սպառողից, նրա համաձայնությամբ, հետ վերցնելու համար:

Եթե վնասի պատճառները հնարավոր չէ վերացնել, ապա արտադրողը (կատարողը) պարտավոր է այդպիսի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հանել արտադրությունից: Եթե արտադրողը (կատարողը) այդ պարտականությունը չի կատարում, ապա ապրանքի (աշխատանքի, ծառայության) արտադրությունից և շրջանառությունից հանումը կատարվում է այն իրավասու պետական մարմնի կարգադրագրով, որն իրականացնում է ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի և անվտանգության վերահսկողությունը:

Ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հետ վերցնելու հետ կապված` սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման արտադրողի (կատարողի) կողմից` լրիվ չափով:

Վաճառողի (կատարողի) կողմից սպառողների կյանքի, առողջության և գույքի համար վտանգ ներկայացնող ապրանքների իրացման (աշխատանքի կատարման) համար վաճառողը (կատարողը) պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

i
Հոդված 9. Սպառողի իրավունքն արտադրողի (կատարողի, վաճառողի) և ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ

 

1. Սպառողն իրավունք ունի պահանջել արտադրողի (կատարողի, վաճառողի), նրա աշխատանքային ռեժիմի և իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, որը արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է տրամադրել հայերեն լեզվով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը մատչելի ձևով ներկայացվում է սպառողներին ի գիտություն` առուվաճառքի պայմանագրերի միջոցով և սպառողների սպասարկման որոշակի ոլորտներում ընդունված ապրանքային պիտակների միջոցով և այլ եղանակներով, աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) պայմանագրերի կնքման ժամանակ:

(9-րդ հոդ. փոփ. 14.12.04 ՀՕ-11-Ն օրենք)

 

Հոդված 10. Արտադրողի (կատարողի, վաճառողի) մասին տեղեկատվությունը

 

i

1. Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է սպառողին հայտնել իր կազմակերպության անվանումը (ֆիրմային անվանումը), գտնվելու վայրն ու աշխատանքային ռեժիմը:

Արտադրողը (կատարողը, վաճառողը) այդ տեղեկատվությունը պետք է զետեղի ցուցանակի վրա: Ցուցանակին ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը:

Արտադրողը (կատարողը, վաճառողը) պետք է նաև սպառողին ներկայացնի տեղեկատվություն` պետական գրանցման, ինչպես նաև, եթե արտադրողի (կատարողի, վաճառողի) գործունեության տեսակը (տեսակները) ենթակա է լիցենզավորման` լիցենզիայի համարի, դրա գործողության ժամկետի և այդ լիցենզիան տվող մարմնի մասին:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված տեղեկատվությունը պետք է հասցվի սպառողներին ի գիտություն` նաև ժամանակավոր շինություններում, սպառողական ապրանքների շուկաներում, տոնավաճառներում` շրջիկ կետերի և շրջածախ առևտրի միջոցներով վաճառքի, սպառողների կենցաղային և այլ տիպի սպասարկումների իրականացման ժամանակ և այլ դեպքերում, եթե առևտուրը, սպառողների կենցաղային և այլ տիպի սպասարկումներն իրականացվում են վաճառողի (կատարողի) գտնվելու մշտական վայրից դուրս:

 

Հոդված 10.1. Էլեկտրոնային առևտրային հարթակում հրապարակման ենթակա տեղեկատվությունը

 

1. Էլեկտրոնային առևտրային հարթակը, որը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու, պետք է պարունակի`

ա) վաճառողի էլեկտրոնային, փոստային հասցեները և հեռախոսահամարը.

բ) պայմանագրի ընդհանուր դրույթները և պայմանները.

գ) ապրանքի կամ ծառայության գինը, բոլոր հարկերը, իսկ առկայության դեպքում` առաքման և (կամ) այլ ծախսերը, ներառյալ` վճարման ենթակա ընդհանուր գումարը.

դ) տեղեկություն ընդունելի վճարման ձևի մասին` մինչև սպառողի կողմից գնելու գործողությունն սկսելը.

ե) էլեկտրոնային ձևով լրացվող հաղորդագրության հետ կապակցված տվյալների օգտագործման կարգը, որոնց ամբողջությունը համարվում է ձեռագիր ստորագրությանը համարժեք և հնարավորություն է ընձեռում նույնականացնելու էլեկտրոնային ձևով ստորագրող անձին ու արտահայտում է վերջինիս կամքը.

զ) առաջարկվող պայմանագրի պայմանները համաձայնեցնելիս դրանում փոփոխություններ կատարելու հնարավորությունը և կարգը, ինչպես նաև մինչև օֆերտա կամ ակցեպտ կատարելը անճշտությունները շտկելու եղանակները.

է) նշում ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու սպառողի իրավունքի մասին.

ը) բողոքների քննության և վեճերի լուծման արտադատական կարգը (հաշտարարություն, արբիտրաժ, մասնագիտական եզրակացություն, անկողմնակալ գնահատում, այդ թվում` նաև հաճախորդների կողմից վաճառողի ռեյտինգային գնահատման համակարգ և այլն), որով պարտավոր է ղեկավարվել վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը):

2. Պայմանագրի պայմանների մասին տեղեկատվությունն էլեկտրոնային առևտրային հարթակում պետք է ներկայացվի սպառողին մինչև պայմանագիրը կնքելը:

3. Էլեկտրոնային առևտրային հարթակը պետք է սպառողին տրամադրի վճարումը կատարելու վերաբերյալ տեղեկություն:

4. Վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը) պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները հասանելի դարձնել սպառողին առավելագույն դյուրին որևէ եղանակով:

5. Սույն հոդվածի կանոնները կիրառելի են հեռուստատեսային առևտրի նկատմամբ` դրանց առանձնահատկությունները հաշվի առնելով:

(10.1-ին հոդ. լրաց. և փոփ. 17.06.16 ՀՕ-118-Ն, 24.05.23 ՀՕ-186-Ն, 03.07.25 ՀՕ-206-Ն օրենքներ)

 

Հոդված 10.2. Սպառողների հետ կնքվող պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվության պահանջները

 

1. Սպառողների հետ կնքվող պայմանագրերի դեպքում վաճառողը պարտավոր է առավելագույն դյուրին եղանակով մինչև պայմանագրի կնքումը սպառողին տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.

1) վաճառողի ֆիրմային անվանումը, գործունեության իրականացման վայրի, էլեկտրոնային, փոստային հասցեները և հեռախոսահամարը.

2) պայմանագրի ընդհանուր դրույթները և պայմանները, այդ թվում` վճարման պայմանները, ապրանքների առաքման գինը, ներառյալ` էկոլոգիապես մաքուր առաքման տարբերակները (առկայության դեպքում), ապրանքների առաքման կամ ծառայությունների մատուցման ժամկետները, պայմանագրից հրաժարվելու պայմանները, պայմանագրի գործողության ժամկետը, իսկ եթե պայմանագիրը կնքվելու է անորոշ ժամկետով, կամ դրա ժամկետը երկարաձգվելու է ինքնաշխատ եղանակով, ապա տրամադրվում են նաև պայմանագրի դադարեցման պայմանները.

3) ապրանքների կամ ծառայությունների հիմնական բնութագրերն այնքանով, որքանով դա համապատասխանում է կայուն կրիչին և ապրանքների կամ ծառայությունների բնույթին.

4) այն տնտեսավարողի գտնվելու վայրը, որի անունից վաճառողը գործում է, և որտեղ սպառողը կարող է հասցեագրել բողոք.

5) ապրանքի կամ ծառայության գինը, իսկ առկայության դեպքում` առաքման և այլ ծախսերը, ներառյալ` վճարման ենթակա ընդհանուր գումարը`

ա. եթե ապրանքների կամ ծառայությունների բնույթն այնպիսին է, որ դրանց գինը հնարավոր չէ նախապես հաշվարկել, ապա վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել գնի հաշվարկման եղանակի, ինչպես նաև առկայության դեպքում առաքման կամ փոստային բոլոր հավելյալ վճարների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: Եթե հնարավոր չէ այդ վճարները նախապես հաշվարկել, ապա վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն վճարման ենթակա հավելյալ ծախսերի առկայության մասին` նշելով առաքման կամ այլ ծախսերի հնարավոր առավելագույն սահմանաչափը,

բ. անորոշ ժամկետով կնքվող պայմանագրի կամ բաժանորդագրություն պարունակող պայմանագրի դեպքում ընդհանուր գինը պետք է ներառի հաշվարկային ժամանակահատվածի ընդհանուր ծախսերը: Եթե նման պայմանագրով սահմանված վճարները գանձվում են ֆիքսված սակագնով, ընդհանուր գինը նաև ներառում է ամսական ընդհանուր ծախսերը: Եթե ընդհանուր ծախսերը չեն կարող նախապես խելամտորեն հաշվարկվել, պետք է նշվի գնի հաշվարկման եղանակը.

6) ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու սպառողի իրավունքը` տրամադրելով դրա իրականացման պայմանների, ժամկետի և ընթացակարգերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն.

7) ապրանքի երաշխիքային ժամկետը և առևտրային երաշխիքը (առկայության դեպքում): Եթե ապրանքի նկատմամբ սահմանված չէ երաշխիքային ժամկետ, վաճառողը սպառողին տեղեկացնում է ապրանքը գնորդին հանձնելուց հետո ողջամիտ ժամկետում` ոչ պակաս, քան երկու տարվա ընթացքում ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնելու սպառողի իրավունքի մասին.

8) թվային տարր պարունակող ապրանքների ֆունկցիոնալությունը, ներառյալ` տեխնիկական պաշտպանության կիրառելի միջոցները.

9) թվային բովանդակության համապատասխան փոխգործակցելիությունը ապարատային կամ ծրագրային ապահովման հետ, որի մասին վաճառողը տեղյակ է կամ ողջամտորեն կարող էր իմանալ.

10) ընդունելի վճարման եղանակը և պայմանները.

11) թվային տարրեր պարունակող ապրանքների, թվային բովանդակության կամ թվային ծառայությունների դեպքում` այն ժամանակահատվածը, որի ընթացքում արտադրողը կամ մատակարարը պարտավորվում է տրամադրել ծրագրային ապահովման թարմացումներ.

12) անհրաժեշտության դեպքում` ապրանքների վերանորոգման ունակության գնահատականը.

13) առաջարկվող պայմանագրի պայմանները համաձայնեցնելիս դրանում փոփոխություններ կատարելու հնարավորությունը և կարգը, ինչպես նաև մինչև օֆերտա կամ ակցեպտ կատարելը անճշտությունները շտկելու եղանակները.

14) բողոքների քննության և վեճերի լուծման արտադատական կարգը (հաշտարարություն, արբիտրաժ, մասնագիտական եզրակացություն, անկողմնակալ գնահատում, այդ թվում` նաև սպառողների կողմից վաճառողի ռեյտինգային գնահատման համակարգ և այլն), որով պարտավոր է ղեկավարվել վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը).

15) ապրանքի առաքման սահմանափակումները (առկայության դեպքում).

16) այն դեպքում, երբ սպառողը պետք է կրի ապրանքը վերադարձնելու ծախսերը, ապա տրամադրվում է տեղեկատվություն ապրանքը վերադարձնելու ծախսերի մասին.

17) այն դեպքում, երբ ապրանքը վերադարձնելու իրավունք նախատեսված չէ, ապա ներկայացվում է ապրանքը վերադարձման ենթակա չլինելու վերաբերյալ տեղեկատվություն, կամ ներկայացվում են այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում սպառողը զրկվում է ապրանքը վերադարձնելու իրավունքից.

18) այն դեպքում, երբ վաճառողը սպառողից պահանջում է պարտավորությունների կատարման` օրենքով սահմանված որևէ ապահովման միջոց, ապա մինչև պայմանագրի կնքումը սպառողին ներկայացվում են պարտավորությունների կատարման ապահովման միջոց ներկայացնելու պայմանները.

19) գնի անհատականացման միջոցների կիրառման մասին (առկայության դեպքում):

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները կազմում են սպառողների հետ կնքվող պայմանագրերի անբաժանելի մասը և ենթակա չեն փոփոխման, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկություններին ներկայացվող պահանջների պահպանման ապացուցման բեռը կրում է վաճառողը:

(10.2-րդ հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 10.3. Սպառողի և վաճառողի միջև հեռախոսային հաղորդակցությունը

 

1. Եթե վաճառողը կամ ծառայություն մատուցողը սպառողին տրամադրում կամ հրապարակում է հեռախոսահամար, ապա սպառողի և վաճառողի կամ ծառայություն մատուցողի միջև կնքված պայմանագրի հետ կապված հարցերով, ներառյալ` պայմանագրի կատարման, փոփոխման, լուծման, բողոքների ներկայացման կամ երաշխիքային սպասարկման հետ կապված հարցերով վաճառողի հետ հեռախոսային կապ հաստատելիս սպառողից գանձվող վճարը չպետք է գերազանցի հեռախոսազանգի համար հիմնական սակագինը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չի սահմանափակում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների իրավունքը` օրենքով սահմանված կարգով սահմանելու իրենց կողմից մատուցվող հեռախոսային ծառայությունների սակագները:

3. Վաճառողի կողմից սույն հոդվածի պահանջների խախտմամբ սահմանված պայմանները համարվում են առ ոչինչ և չեն առաջացնում իրավական հետևանքներ սպառողի համար:

(10.3-րդ հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 11. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին տեղեկատվությունը

 

i

1. Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է ժամանակին սպառողին տրամադրել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ճիշտ ընտրության հնարավորությունը: Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգը սահմանում է կառավարությունը:

i

2. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ տեղեկատվությունը պարտադիր կարգով պետք է պարունակի`

ա) այն նորմատիվ փաստաթղթերի նշագրերը, որոնց պարտադիր պահանջներին պետք է համապատասխանեն ապրանքները (աշխատանքները, ծառայությունները).

բ) տեղեկություններ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հիմնական սպառողական հատկությունների մասին, իսկ սննդամթերքի համար` տեղեկություններ բաղադրության, կշռի և ծավալի, կալորիականության, դրանցում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներով կանոնակարգվող առողջության համար վտանգավոր նյութերի պարունակության մասին, ինչպես նաև հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումներ: Այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անվանացանկը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է պարունակի հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումներ, հաստատում է կառավարությունը.

գ) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գինը և ձեռքբերման պայմանները.

դ) երաշխիքային ժամկետը, եթե այն սահմանված է սույն օրենքին համապատասխան.

ե) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արդյունավետ և անվտանգ օգտագործման կանոնները և պայմանները.

զ) սույն օրենքին համապատասխան` ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետը, ինչպես նաև նշված ժամկետների ավարտից հետո սպառողի անհրաժեշտ գործողությունների և այդպիսի գործողությունների չկատարման դեպքում` հնարավոր հետևանքների մասին տեղեկությունները, եթե ապրանքները (աշխատանքները) նշված ժամկետների ավարտից հետո վտանգ են ներկայացնում սպառողի կյանքին, առողջությանը և գույքին կամ իր նշանակությամբ օգտագործման համար դառնում են ոչ պիտանի.

է) արտադրողի (կատարողի, վաճառողի) գտնվելու վայրը, այն կազմակերպության (կազմակերպությունների) գտնվելու վայրը, որը լիազորված է արտադրողի (վաճառողի) կողմից սպառողներից բողոքներ ընդունելու և ապրանքը (աշխատանքը) նորոգելու և տեխնիկական սպասարկում իրականացնելու համար.

ը) տեղեկատվություն` համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համապատասխանության հավաստման մասին.

թ) տեղեկատվություն` ապրանքների վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) կանոնների վերաբերյալ.

ժ) տեղեկատվություն` մշակութային ծառայությունների` թատերահամերգային, հանրային միջոցառումների, փառատոների, համերգային հյուրախաղերի ժամանակ կատարողների կողմից կենդանի կատարման կամ որևէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամայի) օգտագործման մասին:

Եթե սպառողի ձեռք բերած ապրանքը եղել է գործածության մեջ կամ նրանում վերացվել է թերություն (թերություններ), ապա սպառողին պետք է այդ մասին տրվի տեղեկատվություն:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը հասցվում է սպառողին ի գիտություն` ապրանքներին (աշխատանքներին, ծառայություններին) կցվող տեխնիկական փաստաթղթերով, պիտակների վրա, մականշվածքով կամ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների համար ընդունված այլ եղանակներով, ներառյալ` գովազդի բոլոր միջոցները: Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համապատասխանության հավաստման մասին տեղեկատվությունն սպառողին ներկայացվում է սահմանված կարգով մականշված` համապատասխանության նշանի ձևով և տեխնիկական փաստաթղթերում համապատասխանության փաստը հավաստող նշումով (սերտիֆիկատի համարը, դրա գործողության ժամկետը, այն տվող մարմինը կամ համապատասխանության մասին հայտարարագրի համարը, գործողության ժամկետը, այն վավերացնող մարմինը):

4. Հայաստանի Հանրապետության տարածքում փաթեթավորված և չափածրարված սննդամթերքը պետք է ապահովված լինի դրա արտադրման տեղի մասին տեղեկատվությամբ:

i

5. Մանկական սննդի և հարակից ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը սահմանվում է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն:

(11-րդ հոդ. փոփ. 04.10.10 ՀՕ-144-Ն, 14.04.11 ՀՕ-86-Ն, 20.11.14 ՀՕ-180-Ն օրենքներ)

 

Հոդված 11.1  Սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերին կամ պայմանագրի ընդհանուր պայմաններին ներկայացվող պահանջները

 

1. Սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 443-րդ հոդվածի իմաստով` պայմանագրի ընդհանուր պայմաններում (այսուհետ սույն հոդվածում` պայմանագրի ընդհանուր պայմաններ) չեն կարող ներառվել այնպիսի պայմաններ, որոնցով`

1) սահմանափակվում կամ բացառվում է արտադրողի (կատարողի, վաճառողի) պատասխանատվությունն սպառողի մահվան կամ սպառողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի պատասխանատվության սահմանափակում կամ բացառում թույլատրված է օրենքով և այլ իրավական ակտերով.

2) անհամաչափորեն սահմանափակվում կամ բացառվում են սպառողի` օրենքով նախատեսված իրավունքները, երբ արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից չեն կատարվում կամ ոչ պատշաճ են կատարվում ստանձնած պարտավորությունները, ներառյալ եթե որևէ կերպ սահմանափակվում կամ բացառվում է սպառողի` հաշվանց պահանջելու իրավունքը.

3) հնարավորություն է ընձեռվում սպառողի առարկության բացակայության դեպքում ինքնաբերաբար երկարաձգելու որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը, եթե սպառողին նման առարկություն ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ չի տրամադրվում.

4) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում միակողմանիորեն որոշելու վաճառված կամ մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների` պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխանությունը.

5) սպառողը պարտավորվում է կատարել իր պարտականություններն այն դեպքերում, երբ արտադրողը (կատարողը, վաճառողը) չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում իր պայմանագրային պարտավորությունները.

6) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում իր կողմից պայմանագիրը լուծելուց կամ ապրանքները չհանձնելուց (չմատակարարելուց), ծառայությունները չմատուցելուց կամ աշխատանքները չկատարելուց հետո ամբողջապես կամ մասնակիորեն չվերադարձնելու (գանձելու կամ այլ կերպ պահելու) չմատակարարված ապրանքների, չմատուցված ծառայությունների կամ չկատարված աշխատանքների համար վճարված գումարը.

7) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում լուծելու անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը կամ հրաժարվելու դրա կատարումից առանց ողջամիտ ժամկետում տրված համապատասխան ծանուցման, բացառությամբ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի.

8) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում միակողմանիորեն փոփոխելու պայմանագիրն առանց ողջամիտ ժամկետում տրված համապատասխան ծանուցման կամ պայմանագրով նախատեսված հիմնավոր պատճառի, բացառությամբ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի.

9) սպառողը պարտավորվում է կատարել այնպիսի գործողություններ, որոնց ծանոթանալու հնարավորություն չի ունեցել նախքան պայմանագիր կնքելը.

10) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում առանց հիմնավոր պատճառի փոփոխելու տրամադրվող ապրանքի կամ ծառայության ցանկացած բնութագիրը.

11) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում միակողմանի լուծելու պայմանագիրն այն դեպքում, երբ պայմանագիրը միակողմանի լուծելու իրավունք նախատեսված չէ սպառողի համար.

12) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում ապրանքի գինը որոշելու կամ փոփոխելու մատակարարման պահին առանց սպառողին պայմանագրից հրաժարվելու իրավունք տալու.

13) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում պայմանագրով ստանձնած իր իրավունքներն ու պարտականություններն այլ անձի փոխանցելու այն դեպքում, երբ դա կարող է սպառողի համար առաջացնել երաշխիքների նվազեցում, և սպառողը չի տվել իր համաձայնությունը.

14) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում սպառողի` պայմանագրով ստանձնած իր պարտականությունների չկատարման դեպքում պահանջելու պայմանագրի գնի համեմատ անհամաչափ բարձր փոխհատուցում.

15) սպառողի համար պայմանագիրը պարտադիր է դառնում այն դեպքում, երբ արտադրողի (կատարողի, վաճառողի) պարտավորությունների կատարումը պայմանավորվում է այնպիսի հանգամանքով, որն ամբողջությամբ կախված է արտադրողի (կատարողի, վաճառողի) կամքից.

16) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում միակողմանի մեկնաբանելու պայմանագրի պայմանները.

17) սահմանափակվում է արտադրողի (կատարողի, վաճառողի)` վերջինիս ներկայացուցիչների կողմից սպառողի հանդեպ ստանձնած պարտավորության կատարումը, կամ արտադրողի (կատարողի, վաճառողի) պարտավորության կատարումը պայմանավորվում է ձևական պահանջների պահպանմամբ.

18) սահմանափակվում է սպառողի` պայմանագրի լուծման իրավունքն այն դեպքում, երբ արտադրողը (կատարողը, վաճառողը) չի կատարում իր պարտավորությունները.

19) սահմանափակվում է արտադատական, դատական կամ օրենքով սահմանված այլընտրանքային պաշտպանության սպառողի իրավունքը:

2. Սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ պայմանագրի ընդհանուր պայմաններում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ պայմանի առկայության դեպքում նման պայմանն առ ոչինչ է:

2.1. Ցանկացած դեպքում սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ պայմանագրի ընդհանուր պայմաններում չի կարող ներառվել այնպիսի պայման, երբ, բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքներին հակառակ, այն անհավասարակշռություն է առաջացնում կողմերի իրավունքների և պարտավորությունների միջև` ի վնաս սպառողի, և սպառողը, ելնելով ողջամտորեն գիտակցված իր շահերից, չէր ընդունի այդ պայմանը, եթե հնարավորություն ունենար մասնակցելու պայմանագրի պայմանների որոշմանը:

2.2. Սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ պայմանագրի ընդհանուր պայմաններում սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգավորումները չեն կիրառվում ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանագրերի նկատմամբ` ողջամիտ ժամկետում սպառողին տրված համապատասխան ծանուցման և սպառողի կողմից պայմանագրից հրաժարվելու իրավունքի պայմանով:

3. Սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերը կամ պայմանագրի ընդհանուր պայմանները պետք է շարադրվեն պարզ լեզվով, իսկ այն դեպքում, երբ տարակարծություններ կամ հակասություններ են առաջանում դրանցում օգտագործված բառերի կամ արտահայտությունների նշանակության վերաբերյալ, հիմք է ընդունվում հօգուտ սպառողի մեկնաբանությունը:

(11.1-րդ հոդ. լրաց. 24.05.23 ՀՕ-186-Ն, 16.04.26 ՀՕ-178-Ն օրենքներ)

 

Հոդված 12. Վաճառողի (կատարողի) աշխատակարգը

 

1. Առևտրի, սպառողների կենցաղային և սպասարկման այլ տեսակների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի աշխատակարգը սահմանվում է նրանց կողմից ինքնուրույնաբար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Վաճառողի (կատարողի) աշխատակարգի մասին տեղյակ է պահվում սպառողին:

 

Հոդված 13. Ապրանքի (աշխատանքի, ծառայության), արտադրողի (կատարողի, վաճառողի) մասին ոչ պատշաճ տեղեկատվության համար արտադրողի (կատարողի, վաճառողի) պատասխանատվությունը

 

1. Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության), ինչպես նաև արտադրողի (կատարողի, վաճառողի) մասին ոչ պատշաճ, ոչ ստույգ և թերի տեղեկատվությունը հանգեցրել է`

ա) սպառողին անհրաժեշտ հատկություններով չօժտված ապրանքի ձեռքբերմանը, ապա սպառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը և պահանջել վնասների լրիվ հատուցում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է արտադրողին (կատարողին, վաճառողին) վերադարձնել ապրանքը (կատարված աշխատանքը).

բ) ձեռք բերված ապրանքի (աշխատանքի, ծառայության) իր նշանակությամբ օգտագործման անհնարինությանը, ապա սպառողն իրավունք ունի պահանջել անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում հնարավոր կարճ ժամկետում: Եթե պայմանավորված ժամկետում տեղեկատվությունը չի տրամադրվում, ապա սպառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը և պահանջել վնասների լրիվ հատուցում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է արտադրողին (կատարողին, վաճառողին) անհապաղ վերադարձնել ապրանքը (կատարված աշխատանքը).

գ) սպառողին հանձնելուց հետո ապրանքի (աշխատանքի) թերությունների առաջացմանը, ապա սպառողն իրավունք ունի սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջները ներկայացնել վաճառողին (արտադրողին) կամ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջները ներկայացնել կատարողին.

դ) սպառողի կյանքի, առողջության և գույքի վնասմանը, ապա սպառողն իրավունք ունի արտադրողից (կատարողից, վաճառողից) պահանջել վնասի հատուցում` սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգով, ինչպես նաև պահանջել իր սեփականությունը հանդիսացող (տիրապետության տակ գտնվող) գույքին պատճառված վնասների լրիվ հատուցում:

2. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) մասին ոչ ստույգ կամ թերի տեղեկատվության հետևանքով պատճառված վնասների հատուցման վերաբերյալ սպառողների պահանջները քննարկելիս անհրաժեշտ է ելնել ապրանքի (աշխատանքի, ծառայության) հատկությունների և բնութագրերի մասին սպառողի մասնագիտական գիտելիքների բացակայության ենթադրությունից:

 

Հոդված 14. Սպառողների իրավունքների խախտման համար վաճառողի (արտադրողի, կատարողի) պատասխանատվությունը

 

1. Սպառողների իրավունքների խախտման համար վաճառողը (արտադրողը, կատարողը) կրում է օրենքով և (կամ) պայմանագրով նախատեսված պատասխանատվություն:

2. Սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման լրիվ չափով` չհաշված սույն օրենքով կամ պայմանագրով սահմանված տուժանքը (տուգանքը):

3. Տուժանքի (տուգանքի) վճարումը և վնասների հատուցումը վաճառողին (արտադրողին, կատարողին) չի ազատում սպառողի նկատմամբ բնեղենով պարտավորությունները կատարելու պարտականությունից:

4. Վաճառողը (արտադրողը, կատարողը) ազատվում է պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե ապացուցի, որ պարտավորությունների կատարումը կամ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի կամ սպառողի կողմից ապրանքի (աշխատանքի, ծառայության) օգտագործման, պահման և փոխադրման սահմանված կանոնների խախտման կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով:

5. Սույն օրենքով կամ պայմանագրով նախատեսված տուժանքի (տուգանքի) վճարման մասին սպառողի պահանջները պետք է բավարարվեն վաճառողի (արտադրողի, կատարողի) կողմից` կամավոր կամ դատական կարգով:

6. Սպառողն իրավունք ունի պայմանագրից բխող կամ դրա հետ կապված վեճը հանձնել դատարան, եթե իր հետ կնքվել է այնպիսի պայմանագիր, որը ողջամիտ հնարավորություն չի ընձեռել սպառողին բանակցելու դրա պայմանները, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը: Սույն մասի պահանջները տարածվում են ցանկացած պարտադիր գործընթացի վրա, որով սպառողի` դատարան դիմելու իրավունքը կարող է սահմանափակվել:

(14-րդ հոդ. փոփ. 19.06.15 ՀՕ-79-Ն օրենք)

 

i
Հոդված 15. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերությունների հետևանքով պատճառված վնասի համար գույքային պատասխանատվությունը

 

1. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) կառուցվածքային, արտադրական, բաղադրագրային կամ այլ թերությունների հետևանքով սպառողի կյանքին, առողջությանը պատճառած վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն օրենքով սահմանված կարգով:

2. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունք վերապահվում է ցանկացած տուժողի` անկախ վաճառողի (կատարողի) հետ պայմանագրային հարաբերությունների մեջ նրա լինելու կամ չլինելու հանգամանքից:

3. Սպառողի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե վնասը պատճառված է ապրանքի (աշխատանքի) սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետի ընթացքում:

Եթե արտադրողի (կատարողի) կողմից ապրանքի (աշխատանքի) համար սույն օրենքին համապատասխան պետք է սահմանվեր ծառայության կամ պիտանիության ժամկետ, բայց չի սահմանվել, կամ սպառողը, որին վաճառվել է ապրանք (կատարվել է աշխատանք), չի տեղեկացվել ծառայության կամ պիտանիության ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ գործողությունների և դրանց չկատարման պարագայում հնարավոր հետևանքների մասին, ապա վնասը ենթակա է հատուցման` անկախ այն պատճառելու ժամանակից:

Եթե արտադրողը (կատարողը) երկարատև օգտագործման համար նախատեսված ապրանքի (աշխատանքի) համար, սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, ծառայության ժամկետ չի սահմանել, ապա վնասը ենթակա է հատուցման` ապրանքը (աշխատանքը) սպառողին հանձնելու օրից սկսած, իսկ եթե հանձնելու օրը պարզել հնարավոր չէ, ապա ապրանքը արտադրելու (աշխատանքը ավարտելու) թվականից սկսած` տասը տարվա ընթացքում:

Ապրանքի թերության հետևանքով պատճառված վնասը տուժողի ընտրությամբ ենթակա է հատուցման` վաճառողի կամ ապրանքն արտադրողի կողմից:

Աշխատանքի կամ ծառայության թերությունների հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման` կատարողի կողմից:

4. Արտադրողը (կատարողը) պատասխանատվություն է կրում ապրանքների արտադրության (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) համար անհրաժեշտ նյութերի, սարքավորումների, գործիքների և այլ միջոցների օգտագործման հետ կապված` սպառողի կյանքին, առողջությանը, գույքին պատճառած վնասի համար, անկախ այն բանից, թե գիտական և տեխնիկական գիտելիքների մակարդակը հնարավորություն տալիս է հայտնաբերել դրանց յուրահատուկ հատկությունները, թե` ոչ:

5. Արտադրողը (կատարողը, վաճառողը) ազատվում է պատասխանատվությունից` սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ II
ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

i
Հոդված 16. Ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքները

 

1. Սպառողը, որին վաճառվել է սույն օրենքի 5-րդ, 5.1-ին և 5.2-րդ հոդվածներով սահմանված պահանջների խախտմամբ ապրանք, ոչ պատշաճ որակի ապրանք, և եթե վաճառողը (արտադրողը) դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջելու`

ա) ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում.

բ) գնման գնի համաչափ իջեցում.

գ) նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում.

դ) այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատասխան վերահաշվարկով.

ե) առք ու վաճառքի պայմանագրի լուծում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է վերադարձնել թերություններով ապրանքը, իսկ վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները ապրանքը պետք է հետ վերցնի իր հաշվին և այն ստանալուն պես կամ սպառողի կողմից ապրանքները հետ ուղարկելու մասին ապացույց ներկայացնելուն պես վերջինիս վերադարձնի ապրանքների համար վճարված գումարը: Սպառողն իրավունք ունի պահանջելու ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքով իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Վնասները հատուցվում են սպառողի համապատասխան պահանջների բավարարման համար սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով սահմանված ժամկետներում: Ապրանքի թերության աննշան լինելու դեպքում սպառողը չի կարող պահանջել առք ու վաճառքի պայմանագրի լուծում: Թերության աննշան լինելու ապացուցման պարտականությունը կրում է վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները:

i

Տեխնիկապես բարդ ապրանքների նկատմամբ սպառողի` սույն կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված պահանջները ենթակա են բավարարման` ապրանքում էական խախտումների հայտնաբերման դեպքում: Այդպիսի ապրանքների անվանացանկը հաստատում է կառավարությունը:

Այն ապրանքների նկատմամբ, որոնք սպառողը ձեռք է բերում կոմիսիոներից, սպառողի` սույն կետի «ա» և «գ» ենթակետերում նշված պահանջները ենթակա են բավարարման` վաճառողի (կոմիսիոների) համաձայնությամբ:

2. Սպառողը սույն հոդվածի 1-ին կետում նշված պահանջները ներկայացնում է վաճառողին (կոմիսիոներին):

3. Սպառողն իրավունք ունի սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերում նշված պահանջները ներկայացնել արտադրողին կամ կոմիսիոներին:

Այդ պահանջների ներկայացման փոխարեն սպառողն իրավունք ունի արտադրողին վերադարձնել ոչ պատշաճ որակի ապրանքը և հետ պահանջել դրա համար վճարված գումարը:

3.1. Սպառողը սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «գ» կետերով սահմանված միջոցների միջև ընտրելիս հաշվի է առնում այդ միջոցի կիրառման հնարավորությունը և ընտրված միջոցի այլընտրանքի համեմատ այդ միջոցի` վաճառողի (արտադրողի, կոմիսիոների) համար անհամաչափ ծախսեր չառաջացնելու հանգամանքը` հաշվի առնելով իրեն հասանելի տեղեկատվությունը:

3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված պայմանների չպահպանման դեպքում վաճառողը (արտադրողը, կոմիսիոները) իրավունք ունի մերժելու սպառողի ներկայացրած պահանջը:

3.3. Սպառողը սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետով սահմանված միջոցը կիրառելու իրավունքը կարող է իրացնել վաճառողին (արտադրողին) այդ մասին հայտարարություն ներկայացնելու միջոցով:

3.4. Այն դեպքում, երբ պայմանագրի առարկա ապրանքների միայն մի մասի մոտ է առկա անհամապատասխանություն, և սպառողից ողջամտորեն չի կարելի ակնկալել վաճառված (մատակարարված) պատշաճ որակի ապրանքների ընդունում, սպառողը կարող է լուծել առք ու վաճառքի պայմանագիրն ամբողջությամբ, ներառյալ` պատշաճ որակի ապրանքների մասով:

4. Սպառողի կողմից ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում, որի համար սահմանված է պիտանիության ժամկետ, վաճառողը պարտավոր է այդ ապրանքը փոխարինել պատշաճ որակի ապրանքով կամ սպառողին վերադարձնել նրա վճարած գումարը, եթե ապրանքի թերությունները հայտնաբերվել են պիտանիության ժամկետի սահմաններում:

5. Սպառողի պահանջները քննարկվում են, եթե նա ներկայացնում է ապրանքային կամ դրամարկղային չեկ, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց համար սահմանված են երաշխիքային ժամկետներ, տեխնիկական տեղեկաթերթիկ կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ:

Վաճառողը պարտավոր է սպառողին հանձնել ապրանքային չեկ կամ գնման փաստը հավաստող այլ փաստաթուղթ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է սպառողից ընդունել ոչ պատշաճ որակի ապրանքը, իսկ անհրաժեշտության դեպքում կատարել ապրանքի որակի ստուգում: Սպառողն իրավունք ունի մասնակցել ապրանքի որակի ստուգմանը:

Ապրանքի թերությունների առաջացման պատճառների վերաբերյալ վեճի դեպքում վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է ապրանքի փորձաքննությունը կատարել իր հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում: Սպառողն իրավունք ունի դատական կարգով վիճարկել այդպիսի փորձաքննության եզրակացությունը:

Եթե ապրանքի փորձաքննությունից պարզվում է, որ թերություններն առաջացել են ապրանքն սպառողին հանձնելուց հետո նրա կողմից օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, կամ երրորդ անձանց գործողությունների, կամ անհաղթահարելի ուժի հետևանքով, ապա սպառողը պարտավոր է հատուցել վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների փորձաքննության կատարման, ինչպես նաև դրա կատարման հետ կապված ապրանքի պահման ու փոխադրման ծախսերը:

Վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է բավարարել սպառողի պահանջները, եթե չապացուցի, որ ապրանքի թերություններն առաջացել են այն սպառողին հանձնելուց հետո նրա կողմից ապրանքի օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, երրորդ անձի գործողությունների կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:

6. Նորոգման, գնի իջեցման, փոխարինման համար մեծածավալ ապրանքի և հինգ կիլոգրամից ավելի քաշով ապրանքի տեղ հասցնելը և դրանք սպառողին վերադարձնելն իրականացվում են վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների ուժերով և հաշվին: Տվյալ պարտավորությունը չկատարելու, ինչպես նաև սպառողի գտնվելու վայրում վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների բացակայության դեպքում նշված ապրանքների տեղ հասցնելը և վերադարձնելը կարող է իրականացնել սպառողը: Այդ դեպքում վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է հատուցել սպառողի` նշված ապրանքները տեղ հասցնելու և վերադարձնելու հետ կապված ծախսերը:.

(16-րդ հոդ. փոփ. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 17. Ապրանքի թերությունների վերաբերյալ սպառողի պահանջների ներկայացման ժամկետները

 

1. Սպառողն իրավունք ունի ներկայացնել սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պահանջները, եթե դրանք հայտնաբերվել են արտադրողի` սույն օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան սահմանած երաշխիքային ժամկետի կամ պիտանիության ժամկետի ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ պայմանագրով:

2. Այն ապրանքների նկատմամբ, որոնց համար երաշխիքային ժամկետներ կամ պիտանիության ժամկետներ սահմանված չեն, սպառողն իրավունք ունի ներկայացնել նշված պահանջները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

i

3. Ապրանքի երաշխիքային, ինչպես նաև ծառայության ժամկետները հաշվարկվում են ապրանքն սպառողին հանձնելու օրից սկսած: Եթե հանձնման օրը հնարավոր չէ որոշել, այդ ժամկետները հաշվարկվում են ապրանքի արտադրման օրից սկսած:

Սեզոնային ապրանքների համար (կոշիկ, հագուստ և այլն) այդ ժամկետները հաշվարկվում են համապատասխան սեզոնի սկսման պահից, որը որոշում է կառավարությունը:

Ապրանքները նմուշներով, փոստով վաճառելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ առուվաճառքի պայմանագրի կնքման պահը և ապրանքն սպառողին հանձնելու պահը չեն համընկնում, այդ ժամկետները հաշվարկվում են ապրանքն սպառողին հասցնելու օրից սկսած, իսկ եթե ապրանքը կարիք ունի տեղակայման (միացման) կամ հավաքման` տեղակայման (միացման) կամ հավաքման օրից սկսած: Եթե ապրանքը տեղ հասցնելու, տեղակայման (միացման) կամ հավաքման օրը հնարավոր չէ որոշել, ապա այդ ժամկետները հաշվարկվում են առուվաճառքի պայմանագրի կնքման օրից սկսած:

Ապրանքի պիտանիության ժամկետը որոշվում է ապրանքի արտադրման օրից հաշվարկված այն ժամանակահատվածով, որի ընթացքում այն պիտանի է օգտագործման համար կամ այն թվականով, մինչև երբ ապրանքը պիտանի է օգտագործման համար:

Ապրանքի պիտանիության ժամկետի տևողությունը պետք է համապատասխանի նորմատիվ փաստաթղթերով սահմանված ապրանքի անվտանգության պարտադիր պահանջներին:

4. Երաշխիքային ժամկետներ կարող են սահմանվել կոմպլեկտավորման արտադրատեսակների և հիմնական ապրանքի բաղկացուցիչ մասերի համար: Կոմպլեկտավորման արտադրատեսակների և բաղկացուցիչ մասերի երաշխիքային ժամկետները հաշվարկվում են նույն կարգով, ինչպես հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետը:

Կոմպլեկտավորման արտադրատեսակների և հիմնական ապրանքի բաղկացուցիչ մասերի երաշխիքային ժամկետները չեն կարող հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետից պակաս լինել, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրում:

Եթե պայմանագրով ապրանքի կոմպլեկտավորման արտադրատեսակների համար սահմանված է ավելի կարճ տևողությամբ երաշխիքային ժամկետ, քան հիմնական ապրանքի համար, սպառողն իրավունք ունի կոմպլեկտավորման արտադրատեսակների թերությունների հետ կապված պահանջները ներկայացնել հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետի ընթացքում:

Եթե կոմպլեկտավորման արտադրատեսակների համար սահմանված է ավելի տևական երաշխիքային ժամկետ, քան հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետն է, ապա սպառողն իրավունք ունի կոմպլեկտավորման ապրանքի թերությունների նկատմամբ պահանջներ ներկայացնել, եթե դրանք հայտնաբերվել են այդ արտադրատեսակի երաշխիքային ժամկետում` անկախ հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետը լրանալուց:

5. Սույն հոդվածում նշված ժամկետները հասցվում են սպառողին ի գիտություն` սույն օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` ապրանքի մասին տեղեկատվությունում:

6. Արտադրողի մեղքով թույլ տրված ապրանքի էական խախտումների հայտնաբերման դեպքում սպառողն իրավունք ունի արտադրողին պահանջ ներկայացնել ապրանքի թերության անհատույց վերացման մասին` արտադրողի կողմից ապրանքի համար սահմանված երաշխիքային ժամկետի ավարտից կամ սույն հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո: Նշված պահանջը կարող է ներկայացվել ապրանքի սահմանված ծառայության ժամկետի ընթացքում կամ ապրանքը հանձնելու օրից սկսած` տասը տարվա ընթացքում, եթե ապրանքի ծառայության ժամկետը սահմանված չէ: Եթե սպառողի կողմից այդպիսի պահանջի ներկայացման օրից սկսած` քսան օրվա ընթացքում, տվյալ պահանջը չի բավարարվում, ապա սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ արտադրողին ներկայացնել սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված այլ պահանջներ:

 

Հոդված 17.1. Ապրանքի անհամապատասխանության վերաբերյալ տեղեկացում

 

1. Ապրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում սպառողը գրավոր կարող է վաճառողին (արտադրողին) ներկայացնել սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պահանջները ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ հայտնաբերել է այդպիսի անհամապատասխանությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ պահանջ ներկայացվելու դեպքում վաճառողը (արտադրողը) պարտավոր է սպառողին անհապաղ գրավոր պարզաբանել ապրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում պահանջների ներկայացման կարգը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը չպահպանելը չի կարող դիտվել որպես սպառողի իրավունքներից հրաժարում, եթե վերջինս ապացուցի, որ անհամապատասխանության մասին սահմանված ժամկետում ծանուցելը անհնար է եղել անհաղթահարելի ուժի, երրորդ անձանց գործողությունների կամ վաճառողի (արտադրողի) կողմից սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտականության խախտման հետևանքով:

(17.1-ին հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 17.2. Ապրանքի անհամապատասխանության առաջացման պատճառների ապացուցումը

 

1. Սպառողին ապրանքի, այդ թվում` թվային տարր պարունակող ապրանքի առաքման պահից մեկ տարվա ընթացքում ապրանքի ցանկացած անհամապատասխանություն հայտնի դառնալու պարագայում ապրանքի անհամապատասխանության առաջացման պատճառների ապացուցման պարտականությունը կրում է վաճառողը (արտադրողը):

(17.2-րդ հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 18. Ապրանքի թերությունների վերացումը արտադրողի (վաճառողի) կողմից

 

1. Ապրանքում հայտնաբերված թերությունները առանց լրացուցիչ վճարման պայմանի պետք է վերացնի արտադրողը (վաճառողը) կամ կոմիսիոները` ապրանքի թերությունների վերացման վերաբերյալ սպառողի պահանջների ներկայացման օրվանից քսան օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` ողջամիտ ժամկետում և առանց սպառողին որևէ զգալի անհարմարություն պատճառելու` հաշվի առնելով ապրանքի բնույթը և այն նպատակը, որի համար սպառողը պահանջել է այն:

1.1. Սպառողն ապրանքի հայտնաբերված թերությունների վերացման համար պետք է այն վերադարձնի վաճառողին (արտադրողին) կամ կոմիսիոներին, որն այն պետք է հետ վերցնի իր հաշվին:

1.2. Այն դեպքում, երբ ապրանքի հայտնաբերված թերությունների վերացման համար անհրաժեշտ է հեռացնել այն ապրանքները, որոնք տեղադրվել էին իրենց բնույթին և նպատակին համապատասխան` նախքան անհամապատասխանությունն ակնհայտ դառնալը, կամ եթե այդ ապրանքները պետք է փոխարինվեն, ապա ապրանքների վերանորոգման կամ փոխարինման պարտավորությունը ներառում է անհամապատասխան ապրանքների հեռացումը և փոխարինող ապրանքների կամ վերանորոգված ապրանքների տեղադրումը կամ այդ հեռացման և տեղադրման ծախսերի կրումը: Սպառողը պարտավոր է վճարել մինչև փոխարինումն ընկած ժամանակահատվածում այդ ապրանքների բնականոն օգտագործման համար:

i

2. Արտադրողը (վաճառողը) կամ կոմիսիոները պարտավոր է երկարատև օգտագործման ապրանքների նկատմամբ սպառողի կողմից նշված պահանջները ներկայացնելուց հետո` նորոգման ընթացքում, յոթնօրյա ժամկետում սպառողին անհատույց տրամադրել նմանօրինակ ապրանք` ապահովելով իր հաշվին տեղ հասցնելը: Երկարատև օգտագործման այն ապրանքների անվանացանկը, որոնց վրա նշված պահանջը չի տարածվում, հաստատում է կառավարությունը:

3. Ապրանքի թերությունների վերացման դեպքում երաշխիքային ժամկետը երկարաձգվում է այն ժամանակահատվածով, որի ընթացքում ապրանքը չի օգտագործվել: Նշված ժամանակահատվածը հաշվարկվում է ապրանքի թերության վերացման պահանջով` սպառողի դիմելու օրից մինչև նորոգումն ավարտելուց հետո այն վերադարձնելու օրը:

4. Ապրանքի թերությունները երաշխիքային ժամկետներ ունեցող կոմպլեկտավորման արտադրատեսակով կամ հիմնական ապրանքի բաղկացուցիչ մասով փոխարինելու միջոցով վերացման դեպքում նոր կոմպլեկտավորման արտադրատեսակի կամ հիմնական ապրանքի բաղկացուցիչ մասի երաշխիքային ժամկետը հաշվարկվում է նորոգումն ավարտելուց հետո` այդ ապրանքն սպառողին հանձնելու օրից սկսած:

(18-րդ հոդ. փոփ. 16.04.24 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 19. Ոչ պատշաճ որակի ապրանքի փոխարինումը

 

1. Սպառողի կողմից ապրանքի թերությունների հայտնաբերման և այդպիսի ապրանքի փոխարինման պահանջ ներկայացնելու դեպքում վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները առանց լրացուցիչ վճարման պայմանի պարտավոր է փոխարինել այդպիսի ապրանքը նշված պահանջի ներկայացման օրից` յոթնօրյա ժամկետում, իսկ վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների կողմից այդպիսի ապրանքի որակի լրացուցիչ ստուգման անհրաժեշտության դեպքում` նշված պահանջի ներկայացման օրից` քսան օրվա ընթացքում:

Սպառողը պետք է փոխարինման ենթակա ապրանքը վերադարձնի վաճառողին (արտադրողին), որն ապրանքը պետք է հետ վերցնի իր հաշվին:

Վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների մոտ նշված պահանջի ներկայացման օրը փոխարինման համար անհրաժեշտ ապրանքի բացակայության դեպքում վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները առանց լրացուցիչ վճարման պայմանի պարտավոր է փոխարինել այդպիսի ապրանքը` նշված պահանջի ներկայացման օրից` երկամսյա ժամկետում: Սպառողի պահանջով վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները առանց լրացուցիչ վճարման պայմանի պարտավոր է փոխարինման ընթացքում ժամանակավոր օգտագործման համար սպառողին անհատույց հանձնել երկարատև օգտագործման նմանօրինակ ապրանք` ապահովելով իր հաշվին տեղ հասցնելը: Այս կանոնը չի տարածվում այն ապրանքների վրա, որոնց անվանացանկը սահմանվում է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

Ապրանքների սեզոնային ներկրման շրջանների համար ապրանքի փոխարինման սպառողի պահանջը ենթակա է բավարարման սպառողի դիմումով այն ժամկետում, որն անհրաժեշտ է այդ շրջաններ համապատասխան ապրանքը հերթական տեղ հասցնելու համար, եթե վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները առանց լրացուցիչ վճարման պայմանի նշված պահանջի ներկայացման օրը չունի փոխարինման համար անհրաժեշտ ապրանքը:

2. Ոչ պատշաճ որակի ապրանքը պետք է փոխարինվի նոր ապրանքով, այսինքն` չօգտագործված ապրանքով: Ապրանքի փոխարինման դեպքում երաշխիքային ժամկետը հաշվարկվում է նորից` ապրանքն սպառողին հանձնելու օրից սկսած:

(19-րդ հոդ. փոփ. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 19.1. Ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում գնման գնի համաչափ իջեցման և առք ու վաճառքի պայմանագրի լուծման պահանջ ներկայացնելու պայմանները

 

1. Սպառողն իրավունք ունի պահանջելու գնի համաչափ իջեցում կամ առք ու վաճառքի պայմանագրի լուծում հետևյալ դեպքերում.

1) վաճառողը (կատարողը) չի իրականացրել ապրանքի թերությունների անհատույց վերացումը կամ նմանօրինակ նմուշի ապրանքով ապրանքի փոխարինումը կամ մերժել է այդ պահանջները` դրանց իրագործման անհնարինության պատճառաբանությամբ.

2) անհամապատասխանությունն ի հայտ է գալիս, չնայած վաճառողի (կատարողի)` ապրանքի թերությունների անհատույց վերացման փորձին.

3) անհամապատասխանությունն այնքան լուրջ բնույթ ունի, որ հիմնավորվում է գնի անհապաղ իջեցումը կամ առք ու վաճառքի պայմանագրի լուծումը.

4) վաճառողը (կատարողը) հայտարարել է, կամ ակնհայտ է, որ վաճառողը (կատարողը) չի կարողանա վերացնել ապրանքի թերությունները կամ ապահովել նմանօրինակ նմուշի ապրանքով ապրանքի փոխարինումը ողջամիտ ժամկետում, կամ դրանց իրագործումը սպառողին զգալի անհարմարություն կպատճառի:

2. Գնի իջեցումը պետք է համաչափ լինի սպառողի ստացած ապրանքի արժեքի նվազմանը` համեմատած այն արժեքի հետ, որը ապրանքները կունենային ապրանքի համապատասխանության դեպքում:

(19.1-ին հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 19.2. Առևտրային երաշխիքի բովանդակությունը և դրա պահպանման պարտավորությունը

 

1. Վաճառողի կողմից առևտրային երաշխիք կարող է տրամադրվել սույն օրենքի 5.1-ին և 5.2-րդ հոդվածներով նախատեսված ապրանքների համար, որը պարտադիր է այն տրամադրողի համար` առևտրային երաշխիքի հայտարարության մեջ և դրա հետ կապված գովազդում սահմանված պայմաններով, որոնք հասանելի են պայմանագրի կնքման պահին կամ դրանից առաջ:

2. Առևտրային երաշխիքը չի կարող սահմանափակել սպառողի` օրենքով նախատեսված իրավունքները:

3. Եթե արտադրողը սպառողին առաջարկում է որոշակի ապրանքի դիմացկունության առևտրային երաշխիք որոշակի ժամանակահատվածի համար, ապա արտադրողը դիմացկունության առևտրային երաշխիքի ողջ ժամանակահատվածում ուղղակիորեն պատասխանատու է սպառողի առջև ապրանքների վերանորոգման կամ փոխարինման համար:

4. Առևտրային երաշխիքով հանձնված ապրանքի համար վաճառողն առևտրային երաշխիքի ողջ ժամանակահատվածում ուղղակիորեն պատասխանատու է սպառողի առջև ապրանքների վերանորոգման կամ փոխարինման համար:

5. Վաճառողն իրավունք ունի սպառողին առաջարկելու արտադրողի սահմանած առևտրային երաշխիքի ավելի բարենպաստ պայմաններ: Վաճառողի սահմանած առևտրային երաշխիքի ժամկետի ընթացքում ապրանքի թերության հայտնաբերման դեպքում սպառողն իրավունք ունի վաճառողին ներկայացնելու պահանջներ, որոնց բավարարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև վաճառողի պատասխանատվությունը սահմանվում են սպառողի և վաճառողի միջև կնքված պայմանագրով:

6. Եթե առևտրային երաշխիքի պայմաններն ավելի քիչ շահավետ են սպառողի համար, քան դրա հետ կապված գովազդում սահմանված պայմանները, ապա առևտրային երաշխիքը պարտադիր է գովազդում նշված պայմաններով, եթե մինչև պայմանագրի կնքումը դրա հետ կապված գովազդը չի ուղղվել նույն կամ համանման այն եղանակով, ինչ եղանակով արվել էր:

7. Առևտրային երաշխիքը պետք է տրամադրվի սպառողին կայուն կրիչի միջոցով ոչ ուշ, քան ապրանքի մատակարարման պահը:

8. Առևտրային երաշխիքը պետք է շարադրված լինի պարզ, հայերենով և պարունակի`

1) հստակ հայտարարություն այն մասին, որ սպառողն իրավունք ունի անվճար իրավական պաշտպանության միջոցներ ստանալու վաճառողից ապրանքի անհամապատասխանության դեպքում, և որ այդ միջոցները չեն սահմանափակվում առևտրային երաշխիքով.

2) վաճառողի (արտադրողի) անվանումը, գտնվելու վայրը, այն կազմակերպության (կազմակերպությունների) գտնվելու վայրը, որը լիազորված է վաճառողի (արտադրողի) կողմից սպառողներից բողոքներ ընդունելու և ապրանքը նորոգելու ու տեխնիկական սպասարկում իրականացնելու համար.

3) տեղեկատվություն ընթացակարգի վերաբերյալ, որին սպառողը պետք է հետևի առևտրային երաշխիքի իրականացումն ստանալու համար.

4) ապրանքի անվանումը, որի վրա տարածվում է առևտրային երաշխիքը.

5) առևտրային երաշխիքի պայմանները:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջների չպահպանումը չի ազդում առևտրային երաշխիքի պարտադիր բնույթի վրա:

(19.2-րդ հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 19.3. Գործարքների շղթայի նախորդող օղակների անձանց պատասխանատվությունը վաճառողի առջև

 

1. Այն դեպքում, երբ ապրանքի անհամապատասխանությունը առաջացել է գործարքների շղթայի նախորդող օղակների անձանց գործողություններից կամ անգործությունից (ներառյալ` թվային տարր պարունակող ապրանքների թարմացումներ չտրամադրելը), վաճառողն իրավունք ունի փոխհատուցման պահանջ ներկայացնելու գործարքների շղթայի նախորդող օղակների անձանց նկատմամբ:

(19.3-րդ հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 20. Սպառողի առանձին պահանջների բավարարման ժամկետները

 

Ապրանքի գնման գնի համաչափ իջեցման, սպառողի կողմից ապրանքի թերությունների վերացման ծախսերի հատուցման, ինչպես նաև առուվաճառքի պայմանագրի լուծման (ոչ պատշաճ որակի ապրանքն արտադրողին վերադարձնելու պայմանով) հետևանքով սպառողին հասցված վնասների հատուցման վերաբերյալ սպառողի պահանջները ենթակա են բավարարման վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների կողմից` համապատասխան պահանջի ներկայացման օրից` տասն օրվա ընթացքում:

 

Հոդված 21. Սպառողի պահանջների կատարման ժամկետը խախտելու համար վաճառողի (արտադրողի) պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի 18-20-րդ հոդվածներով նախատեսված ժամկետների խախտման, ինչպես նաև նորոգման (փոխարինման) ընթացքում նմանօրինակ ապրանք տրամադրելու վերաբերյալ սպառողի պահանջը չկատարելու (կատարումն ուշացնելու) համար այդպիսի խախտումներ թույլ տված վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոներն ուշացման յուրաքանչյուր օրվա համար սպառողին վճարում է տուժանք (տուգանք)` ապրանքի գնի մեկ տոկոսի չափով:

2. Սպառողի պահանջները սույն օրենքի 18-20-րդ հոդվածներով նախատեսված ժամկետներում չկատարելու դեպքում սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ ներկայացնել սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված այլ պահանջներ:

 

Հոդված 22. Ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում սպառողների հետ հաշվարկները

 

1. Ոչ պատշաճ որակի ապրանքը նմանօրինակ մակնիշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինելիս վաճառողն իրավունք չունի պահանջել հատուցելու պայմանագրով նախատեսված ապրանքի գինը կամ ապրանքը փոխարինելու կամ դրա մասին դատարանի վճիռը կայացնելու պահին գոյություն ունեցող գնի տարբերությունը:

2. Ոչ պատշաճ որակի ապրանքն այլ մակնիշի (մոդելի, ապրանքատեսակի) նույնպիսի ապրանքով փոխարինելիս, եթե փոխարինման ենթակա ապրանքի գինն ավելի ցածր է, քան փոխարինման համար տրվող ապրանքի գինը, սպառողը պետք է վճարի գների տարբերությունը, իսկ այն դեպքում, երբ փոխարինման ենթակա ապրանքի գինն ավելի բարձր է, քան փոխարինման համար տրվող ապրանքինը, գների տարբերությունը վճարվում է սպառողին: Նշված հաշվարկներում փոխարինման ենթակա ապրանքի գնի բարձրացման դեպքում կիրառվում է սպառողի պահանջի ներկայացման օրվա առկա գինը, իսկ իջեցման դեպքում` այն սպառողի կողմից գնման օրվա գինը:

Եթե վաճառողն սպառողի պահանջը չի բավարարում, ապա փոխարինվող և փոխարենը հանձնվող ապրանքի գինը որոշվում է ապրանքը փոխարինելու մասին դատարանի վճռի կայացման օրվա գներով:

3. Առուվաճառքի պայմանագիրը լուծելիս, կամ ոչ պատշաճ որակի ապրանքն արտադրողին վերադարձնելիս, կամ ապրանքի գնման գինը համաչափորեն իջեցնելու մասին սպառողի պահանջը բավարարելիս հաշվի է առնվում ապրանքի գնի իջեցնելու մասին պահանջը ներկայացնելու, իսկ եթե սպառողի պահանջը կամավոր չի բավարարվել, գինը համաչափորեն իջեցնելու մասին դատարանի վճիռը կայացնելու օրվա գինը:

4. Վաճառողին ոչ պատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս սպառողն իրավունք ունի պահանջել առուվաճառքի պայմանագրով սահմանված ապրանքի գնի և իր պահանջը կամովին բավարարելու օրվա դրությամբ գնի (իսկ եթե նրա պահանջը կամովին չի բավարարվել, ապա դատարանի վճիռը կայացնելու օրվա դրությամբ գնի) միջև տարբերությունը:

5. Այն սպառողներին, որոնց ապրանքը վաճառվել է ապառիկ, առուվաճառքի պայմանագիրը լուծելիս վերադարձվում է ապրանքի համար վճարված դրամական գումարը` ապառիկ ապրանքի վերադարձման օրվա մարման չափով, ինչպես նաև հատուցվում է ապառիկի տրամադրման վճարը:

 

Հոդված 23. Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի իրավունքը

 

i

 1. Սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի և կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:

Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե սպառողն ապրանքն ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն հանձնել է փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության:

Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:

Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

2. Պատշաճ որակի ապրանքը չի կարող վերադարձվել`

ա) եթե ապրանքների պատրաստումը և մատակարարումը իրականացվել են գնորդի հատուկ պահանջներին համապատասխան, կամ ապրանքները անհատականացված են, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.

բ) երբ մատակարարվում են ապրանքներ, որոնք ունեն արագ փչացման, քայքայման կամ որակի փոփոխության հատկություն, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.

գ) կապարակնքված ապրանքների վաճառքի դեպքում, որոնք վերադարձման ենթակա չեն առողջապահական կամ հիգիենիկ նկատառումներից ելնելով, և որոնք մատակարարվելուց հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից.

դ) ապրանքների վաճառքի դեպքում, որոնց մատակարարումից հետո, իրենց բնույթից ելնելով, անքակտելիորեն միախառնվում են միմյանց հետ, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.

ե) կապարակնքված ձայնային կամ տեսաձայնային ձայնագրության կամ կապարակնքված ծրագրային ապահովման մատակարարման դեպքում, որոնք մատակարարելուց հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.

զ) թերթերի, ամսագրերի, գրքերի կամ այլ տպագիր նյութերի մատակարարման դեպքում.

է) աճուրդում կամ բորսայում կնքված պայմանագրերի առկայության դեպքում.

ը) թվային կրիչի վրա չմատակարարվող թվային բովանդակության մատակարարման դեպքում, երբ դրա կատարումն սկսվել է սպառողի անվերապահ նախնական համաձայնությամբ, ըստ որի` սպառողն այդպիսով կորցնում է իր վերադարձման իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով:

(23-րդ հոդ. փոփ. 17.06.08 ՀՕ-125-Ն, 17.06.16 ՀՕ-118-Ն օրենքներ)

 

Հոդված 24. Ապրանքների առանձին տեսակների առուվաճառքի կանոնները

 

Ապրանքների առանձին տեսակների առուվաճառքի կանոնները հաստատում է կառավարությունը:

(24-րդ հոդ. փոփ. 06.11.02 ՀՕ-454-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ II.1
ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱԿԱ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

(II.1-ին գլուխը լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 24.1. Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվության պահանջները

 

1. Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի դեպքում վաճառողը պարտավոր է առավելագույն դյուրին եղանակով մինչև պայմանագրի կնքումը, բացի սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկություններից, սպառողին տրամադրել էլեկտրոնային ձևով լրացվող հաղորդագրության հետ կապակցված տվյալների օգտագործման կարգը, որոնց ամբողջությունը համարվում է ձեռագիր ստորագրությանը համարժեք և հնարավորություն է ընձեռում նույնականացնելու էլեկտրոնային ձևով ստորագրող անձին ու արտահայտում է վերջինիս կամքը:

2. Եթե հեռավար եղանակով կնքվող պայմանագրերի կնքումը նախատեսում է խիստ նույնականացում կամ էլեկտրոնային ստորագրություն, որը համարժեք է ձեռագիր ստորագրությանը, ապա այդ գործընթացում կիրառվող տեխնիկական և օրինական պահանջները պետք է համապատասխանեն կառավարության սահմանած չափորոշիչներին կամ դրանցից բխող իրավական ակտերին:

(24.1-ին հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 24.2. Ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերին ներկայացվող պահանջները

 

1. Ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրի դեպքում վաճառողը պարտավոր է սույն օրենքի 10.2-րդ հոդվածի և 24.1-ին հոդվածի 1-ին մասերով սահմանված տեղեկատվությունը հնարավորինս պարզ և հասկանալի ձևով սպառողին տրամադրել թղթային եղանակով կամ սպառողի համաձայնության դեպքում` այլ կայուն կրիչով:

2. Վաճառողը պարտավոր է ստորագրված պայմանագիրը կամ պայմանագրի պատճենը սպառողին տրամադրել թղթային տարբերակով կամ սպառողի համաձայնության դեպքում` այլ կայուն կրիչով:

(24.2-րդ հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 24.3. Հեռակա պայմանագրերին ներկայացվող պահանջները

 

1. Հեռակա պայմանագրերի դեպքում վաճառողը կայուն կրիչի վրա հնարավորինս պարզ և ընթեռնելի ձևով սպառողին է ներկայացնում սույն օրենքի 10.2-րդ հոդվածի և 24.1-ին հոդվածի 1-ին մասերով սահմանված տեղեկությունները կամ այդ տեղեկությունները հասանելի է դարձնում սպառողին հեռակա հաղորդակցության միջոցներին համապատասխան եղանակով:

2. Եթե էլեկտրոնային եղանակով կնքվող հեռակա պայմանագրով սպառողի վրա դրվում է վճարելու պարտավորություն, ապա վաճառողը սպառողին հստակ և տեսանելի եղանակով մինչև սպառողի կողմից պատվերի ձևակերպումը պետք է տրամադրի սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով նախատեսված տեղեկությունները:

3. Էլեկտրոնային եղանակով կնքվող հեռակա պայմանագրերի դեպքում վաճառողը պետք է ապահովի, որ սպառողն իր պատվերը կատարելիս ընդունի վճարման պարտավորությունը: Եթե պատվերը կատարվում է կոճակի ակտիվացման կամ համանման գործառույթի միջոցով, ապա կոճակը կամ համանման գործառույթը պետք է ընթեռնելի եղանակով պիտակավորված լինի «վճարման պարտավորությամբ պատվեր» բառերով կամ համապատասխան ոչ երկիմաստ ձևակերպմամբ, որով նշվում է, որ պատվերի կատարումն առաջացնում է վճարելու պարտավորություն: Ընդ որում, եթե վաճառողը չի կատարում սույն կետով սահմանված պահանջը, ապա սպառողը վճարային որևէ պարտավորություն վաճառողի նկատմամբ չի կրում:

4. Էլեկտրոնային հարթակը մինչև հեռակա եղանակով պայմանագիր կնքելը պետք է հստակ և ընթեռնելի ձևով պարունակի առաքման սահմանափակման կամ դրա առկայության պայմաններում վճարման արժեքի և ընդունման միջոցների մասին տեղեկատվություն:

5. Եթե վաճառողը սպառողի հետ հեռակա պայմանագիրը կնքում է հեռախոսազանգի միջոցով, ապա վաճառողը պետք է սպառողի հետ զրույցում բացահայտի իր անձը կամ այն անձի ինքնությունը, որի անունից նա կատարում է հեռախոսազանգը, և հեռախոսազանգի առևտրային նպատակը: Վաճառողը հեռախոսազանգի միջոցով պետք է իր առաջարկը ներկայացնի սպառողին, որը պարտավորություն է ստանձնում առաջարկն ստորագրելուց կամ կայուն կրիչով իր գրավոր համաձայնությունն ուղարկելուց հետո:

6. Վաճառողը պայմանագրի կնքման առաջարկը հաստատում է կայուն կրիչով հեռակա պայմանագիրը կնքելուց հետո` ոչ ուշ, քան ապրանքների առաքման պահին կամ մինչև ծառայությունների մատուցումն սկսելը: Պայմանագիրը հաստատելիս վաճառողը ներկայացնում է սույն օրենքի 10.2-րդ հոդվածի և 24.1-ին հոդվածի 1-ին մասերում նշված բոլոր տեղեկությունները, եթե վաճառողն այդ տեղեկությունները կայուն կրիչի վրա չի տրամադրել սպառողին մինչև հեռակա պայմանագրի կնքումը:

7. Եթե պայմանագիրը կնքվում է այնպիսի հեռակա հաղորդակցության միջոցով, որը թույլ է տալիս տեղեկատվությունը ցուցադրել սահմանափակ ժամանակով կամ ծավալով, ապա վաճառողը պարտավոր է պայմանագիրը կնքելուց առաջ նույն հաղորդակցության միջոցով սպառողին տրամադրել առնվազն հետևյալ տեղեկությունները` ապրանքի կամ ծառայության հիմնական բնութագրերը, վաճառողի ինքնությունը, ընդհանուր գինը, պայմանագրից հրաժարվելու իրավունքի մասին տեղեկությունը, պայմանագրի տևողությունը, իսկ անորոշ ժամկետով կնքվող պայմանագրերի դեպքում` նաև պայմանագրի դադարեցման պայմանները:

(24.3-րդ հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 24.4. Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու սպառողի իրավունքը

 

1. Բացառությամբ սույն օրենքի 24.9-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության հրաժարվելու հեռակա կամ ձեռնարկության շենքից դուրս կնքված պայմանագրերից 14 օրվա ընթացքում, որը հաշվարկվում է`

1) ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում` պայմանագրի կնքման օրվանից.

2) առք ու վաճառքի պայմանագրի դեպքում` սպառողի կամ վերջինիս նշած անձի կողմից ապրանքը փաստացի ընդունելու պահից, իսկ մեկ պատվերի շրջանակներում մի քանի ապրանք պատվիրելու և դրանք առանձին առաքելու դեպքում` սպառողի կամ վերջինիս նշած անձի կողմից վերջին ապրանքը փաստացի ընդունելու պահից: Մի քանի խմբաքանակի ապրանքների առաքման դեպքում պայմանագիրը կատարելուց հրաժարվելու ժամկետը հաշվարկվում է սպառողի կամ վերջինիս նշած անձի կողմից ապրանքների վերջին խմբաքանակը փաստացի ընդունելու պահից.

3) ապրանքների կանոնավոր (որոշակի պարբերականությամբ) առաքման դեպքում` սպառողի կամ վերջինիս նշած անձի կողմից առաջին ապրանքը փաստացի ընդունելու պահից:

(24.4-րդ հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 24.5. Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու սպառողի իրավունքի իրացումը

 

1. Եթե վաճառողը սույն օրենքի պահանջներին համապատասխան` նախքան պայմանագրի կնքումը սպառողին չի տեղեկացրել պայմանագրից հրաժարվելու իրավունքի մասին, ապա սպառողը պայմանագրից կարող է հրաժարվել սույն օրենքի 24.4-րդ հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո` 12 ամսվա ընթացքում:

2. Եթե վաճառողը սույն օրենքի 24.4-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո` 12 ամսվա ընթացքում, սպառողին տեղեկացնում է պայմանագրից հրաժարվելու իրավունքի մասին, ապա սպառողը պայմանագրից կարող է հրաժարվել տեղեկանալու պահից 14 օրվա ընթացքում:

3. Մինչև հեռակա կամ ձեռնարկության շենքից դուրս կնքված պայմանագրից հրաժարվելու` օրենքով սահմանված ժամկետի լրանալը սպառողը պետք է տեղեկացնի վաճառողին պայմանագրից հրաժարվելու իր որոշման մասին:

4. Վաճառողը կարող է սպառողին հնարավորություն տալ էլեկտրոնային եղանակով լրացնելու և ներկայացնելու` պայմանագրից հրաժարվելու ստանդարտ ձևաթուղթ կամ ներկայացնելու իր կայքում տեղադրված հայտարարություն: Այդ դեպքում վաճառողը պարտավոր է կայուն կրիչի վրա սպառողին անհապաղ տրամադրել հաստատում այն մասին, որ ստացել է պայմանագրից հրաժարվելու մասին տեղեկությունը:

5. Սույն հոդվածով սահմանված` պայմանագրից հրաժարվելու փաստի ապացուցման պարտականությունը կրում է սպառողը:

(24.5-րդ հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 24.6. Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու հետևանքները

 

1. Պայմանագրից հրաժարվելու դեպքում դադարում են կողմերի հետևյալ պարտավորությունները.

1) կատարել հեռակա կամ ձեռնարկության շենքից դուրս կնքված պայմանագիրը կամ

2) կնքել հեռակա կամ ձեռնարկության շենքից դուրս կնքված պայմանագիր, երբ առաջարկը կատարել է սպառողը:

(24.6-րդ հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 24.7. Վաճառողի պարտավորությունները հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու դեպքում

 

1. Վաճառողը վերադարձնում է սպառողից ստացած բոլոր վճարները ոչ ուշ, քան սույն օրենքի 24.4-րդ հոդվածին համապատասխան պայմանագիրը կատարելուց հրաժարվելու` սպառողի որոշման մասին տեղեկանալու օրվանից 14 օրվա ընթացքում:

Սույն մասով սահմանված վճարների վերադարձը վաճառողի կողմից իրականացվում է` օգտագործելով նույն վճարման եղանակը, որը սպառողն օգտագործել է կնքված գործարքի համար, եթե սպառողը համաձայնություն չի տվել այլ վճարման եղանակ օգտագործելու համար, և վաճառողը հնարավորություն ունի տեխնիկապես ապահովել դրա իրականացումը: Սպառողի համաձայնությամբ այլ եղանակով վճարման վերադարձի իրականացման պարագայում պետք է պահպանվեն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով նախատեսված սահմանաչափերը:

2. Վաճառողը պարտավոր չէ փոխհատուցել լրացուցիչ ծախսերը, եթե սպառողն ընտրել է վաճառողի կողմից առաջարկվող` ստանդարտ առաքման տեսակից տարբերվող առաքման այլ տեսակ:

3. Եթե վաճառողը չի առաջարկել անձամբ վերցնել ապրանքը, վաճառողը կարող է հետաձգել վճարների վերադարձը մինչև ապրանքը հետ ստանալը, կամ մինչև սպառողը չներկայացնի ապրանքը հետ ուղարկելու վերաբերյալ ապացույցներ:

4. Վաճառողը չի կարող օգտագործել այն նյութերը կամ տվյալները, որոնք սպառողը ստեղծել կամ տրամադրել է թվային բովանդակություն կամ թվային ծառայություն օգտագործելիս, բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) սպառողի ստեղծած կամ տրամադրած նյութերը կամ տվյալները չունեն որևէ օգտակար նշանակություն վաճառողի կողմից մատուցվող թվային բովանդակության կամ թվային ծառայության համար.

2) սպառողի ստեղծած կամ տրամադրած նյութերը կամ տվյալները վերաբերում են միայն սպառողի գործունեությանը և կապված են վաճառողի կողմից մատուցվող թվային բովանդակության կամ թվային ծառայության գործընթացի հետ.

3) սպառողի ստեղծած կամ տրամադրած նյութերը կամ տվյալները վաճառողի կողմից համախմբվել են այլ տվյալների հետ և չեն կարող տարանջատվել.

4) սպառողի ստեղծած կամ տրամադրած նյութերը կամ տվյալները ստեղծվել են սպառողի կողմից այլ անձանց հետ համատեղ, որոնք կարող են շարունակել այդ նյութերի կամ տվյալների օգտագործումը:

5. Բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի 1-3-րդ կետերում նշված դեպքերի, վաճառողը պարտավոր է սպառողի պահանջով վերջինիս հասանելի դարձնել ցանկացած տվյալ կամ նյութ, որը տրամադրել կամ ստեղծել է սպառողը վաճառողի մատուցած թվային բովանդակությունից կամ թվային ծառայությունից օգտվելիս:

6. Սպառողն իրավունք ունի անհատույց, առանց վաճառողի կողմից խոչընդոտների, ողջամիտ ժամկետում ստանալու իր ստեղծած կամ տրամադրած նյութերը կամ տվյալները:

7. Պայմանագրից հրաժարվելու դեպքում վաճառողը կարող է արգելել թվային բովանդակության կամ թվային ծառայության հետագա օգտագործումը սպառողի կողմից` թվային բովանդակությունը կամ թվային ծառայությունը սպառողի համար անհասանելի դարձնելով` չխախտելով սույն հոդվածի 6-րդ մասը:

(24.7-րդ հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 24.8. Սպառողի պարտավորությունները հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու դեպքում

 

1. Եթե վաճառողը չի առաջարկել անձամբ վերցնել ապրանքները, սպառողը պարտավոր է հետ վերադարձնել ապրանքները կամ հանձնել դրանք վաճառողին ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ սպառողը վաճառողին տեղեկացրել է պայմանագրից հրաժարվելու իր որոշման մասին:

2. Սպառողի կողմից հեռակա կամ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերից հրաժարվելու դեպքում սպառողը կարող է կրել միայն ապրանքը վերադարձնելու ծախսերը, ինչպես նաև այն ծախսերը, որոնք հետևանք են ապրանքի` ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու հետևանքով առաջացած արժեքի նվազեցման: Ընդ որում, սպառողը չի կրում ապրանքի վերադարձի հետ կապված ծախսերը, եթե, սույն օրենքի պահանջներին համապատասխան, վաճառողը նախքան պայմանագրի կնքումը չի տեղեկացրել պայմանագրից հրաժարվելու սպառողի իրավունքի կամ ապրանքը վերադարձնելու հետ կապված ծախսերը կրելու մասին:

3. Եթե վաճառողի և սպառողի միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա պայմանագրից հրաժարվելու դեպքում սպառողը պարտավոր է վճարել միայն փաստացի ստացած ծառայությունների համար:

4. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, սպառողը որևէ պատասխանատվություն չի կրում պայմանագիրը կատարելուց հրաժարվելու համար:

5. Պայմանագրից հրաժարվելու դեպքում սպառողը պարտավոր է ձեռնպահ մնալ թվային բովանդակությունից կամ թվային ծառայությունից օգտվելուց և այն այլ անձանց հասանելի դարձնելուց:

(24.8-րդ հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 24.9. Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու իրավունքից բացառությունները

 

1. Սպառողի` պայմանագրից հրաժարվելու` սույն օրենքի 24.4-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի գործում հետևյալ դեպքերում.

1) եթե վաճառողն ամբողջ ծավալով և պատշաճ որակով մատուցել է ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ծառայությունները, ծառայությունների մատուցումն սկսել է սպառողի համաձայնությամբ և սպառողը տեղեկացվել է, որ ծառայության ամբողջական մատուցումից հետո զրկվում է պայմանագրից հրաժարվելու իրավունքից.

2) այն ապրանքների առք ու վաճառքի կամ ծառայությունների մատուցման պայմանագրերի դեպքում, որոնց գինը կախված է ֆինանսական շուկայի տատանումներից, որոնք չեն կարող վերահսկվել վաճառողի կողմից և կարող են տեղի ունենալ պայմանագրից հրաժարվելու ժամկետի ընթացքում.

3) մեքենաների վարձույթի ծառայությունների, սննդի մատակարարման կամ հանգստի կազմակերպման հետ կապված ծառայությունների դեպքերում, եթե պայմանագրով նախատեսված է կատարման որոշակի ժամանակահատված.

4) սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում:

(24.9-րդ հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 24.10. Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերով ապրանքների առաքման ժամկետը

 

1. Եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, վաճառողն ապրանքներն առաքում է սպառողին պայմանագիրը կնքելուց հետո` ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

2. Եթե վաճառողը սպառողի հետ համաձայնեցված ժամկետում կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի կատարում ապրանքներն առաքելու իր պարտավորությունը, ապա սպառողը վաճառողից կարող է պահանջել, որ առաքումն իրականացվի համաձայնեցված լրացուցիչ ժամկետի ընթացքում: Եթե վաճառողը լրացուցիչ ժամկետի ընթացքում չի առաքում ապրանքները, ապա սպառողն իրավունք ունի դադարեցնելու պայմանագիրը և պահանջելու վերադարձնել ապրանքի (աշխատանքի, ծառայության) համար վճարված գումարը` պահանջելով փոխհատուցում պատճառված վնասների համար:

3. Պայմանագրի դադարեցումից հետո վաճառողն անհապաղ վերադարձնում է պայմանագրով վճարված բոլոր գումարները:

(24.10-րդ հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

Հոդված 24.11. Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերով ապրանքների կորստի և վնասվածքի ռիսկը

 

1. Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի դեպքում ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը մինչև այդ ապրանքներն սպառողի կամ վերջինիս նշած անձի կողմից փաստացի ընդունելը կրում է վաճառողը:

2. Ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը փոխանցվում է սպառողին ապրանքը փոխադրողին հանձնելու պահից, եթե սպառողը փոխադրողին է պատվիրել ապրանքները տեղափոխել, և պահպանվել են սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջները:

(24.11-րդ հոդ. լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ III
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ) ԴԵՊՔՈՒՄ

 

Հոդված 25. Աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) ժամկետները

 

1. Կատարողը պարտավոր է իրականացնել աշխատանքի կատարումը (ծառայության մատուցումը) առանձին տեսակների աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) կանոններով կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) պայմանագրով սահմանված ժամկետում: Աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) պայմանագրում կարող է նախատեսվել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ժամկետ (եթե այն նախատեսված չէ նշված կանոններով), ինչպես նաև նշված կանոններով սահմանված ժամկետից ավելի փոքր տևողությամբ ժամկետ: Նշված կանոնները հանդիսանում են կողմերի միջև կնքած պայմանագրի անբաժանելի մաս:

2. Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ժամկետը կարող է որոշվել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ավարտի թվականով (ժամանակահատվածով), և (կամ) աշխատանքի կատարմանը (ծառայության մատուցմանը) ձեռնամուխ լինելու թվականով (ժամանակահատվածով): Այն դեպքում, երբ աշխատանքի կատարումը (ծառայության մատուցումը) աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում իրականացվում է մաս առ մաս (պարբերական մամուլի տեղ հասցնելը, տեխնիկական սպասարկումը), պետք է նախատեսվեն աշխատանքների կատարման (ծառայության մատուցման) մասնավոր ժամկետներ (ժամանակահատվածներ):

 

Հոդված 26. Կատարողի կողմից աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) ժամկետների խախտման հետևանքները

 

1. Եթե կատարողը ժամանակին ձեռնամուխ չի եղել աշխատանքի կատարմանը (ծառայության մատուցմանը) կամ, եթե աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ժամանակ ակնհայտ է դառնում, որ աշխատանքի կատարումը (ծառայության մատուցումը) ժամանակին չի կարող իրականանալ, ինչպես նաև աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ժամկետի ուշացման դեպքում սպառողն իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել հատուցելու վնասները:

Եթե աշխատանքի կատարման ժամանակ ակնհայտ է դառնում, որ այն պատշաճ չի կատարվելու, ապա սպառողն իրավունք ունի ողջամիտ ժամկետ նշանակել կատարողի կողմից աշխատանքի թերությունները վերացնելու համար և այդ ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում հրաժարվել պայմանագրից կամ աշխատանքի թերությունների վերացնելը կատարողի հաշվին հանձնարարել այլ անձանց, ինչպես նաև պահանջել հատուցելու վնասները:

Վնասները հատուցվում են սպառողի համապատասխան պահանջների բավարարման համար սահմանված ժամկետներում:

2. Սպառողի նշանակած նոր ժամկետները, որոնց ընթացքում կատարողը պետք է ձեռնամուխ լինի աշխատանքի կատարմանը (ծառայության մատուցմանը) և ավարտի աշխատանքի կատարումը (ծառայության մատուցումը), նշվում են աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրում:

Նոր ժամկետների խախտման դեպքում սպառողն իրավունք ունի կատարողին ներկայացնել սույն հոդվածի 1-ին կետով սահմանված այլ պահանջներ:

3. Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի լուծման դեպքում սպառողին վերադարձված կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) գինը, ինչպես նաև կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) գնի նվազեցման ժամանակ հաշվի առնված գինը որոշվում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան:

4. Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի լուծման դեպքում, եթե կատարողը ժամանակին ձեռնամուխ չի եղել աշխատանքի կատարմանը (ծառայության մատուցմանը) կամ այն իրականացնում է այնքան դանդաղ, որ աշխատանքի կատարումը (ծառայության մատուցումը) նշանակված ժամկետում դառնում է անհնար, կատարողն իրավունք չունի պահանջել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գործընթացում իր ծախսերի հատուցում, ինչպես նաև վարձատրություն` արդեն կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) համար:

Այդպիսի դեպքերում սպառողի և կատարողի միջև հաշվարկների կարգի առանձնահատկությունները կարող են սահմանվել առանձին տեսակների աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) կանոններով:

 5. Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) սկզբի և ավարտի սահմանված ժամկետների կամ սույն հոդվածի 1-ին կետի հիման վրա սպառողի նշանակած նոր ժամկետների խախտման դեպքում կատարողն սպառողին վճարում է տուժանք (տուգանք) ուշացման յուրաքանչյուր օրվա (ժամի, եթե ժամկետը որոշված է ժամերով) համար` աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գնի երեք տոկոսի չափով, իսկ եթե աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գինն ըստ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) պայմանագրի որոշված չէ, պատվերի ընդհանուր գնի երեք տոկոսի չափով: Աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) պայմանագրով սպառողի և կատարողի միջև կարող է սահմանվել տուժանքի (տուգանքի) ավելի բարձր չափ: Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) սկզբի ժամկետների խախտման համար տուժանքը (տուգանքը) գանձվում է ուշացման յուրաքանչյուր օրվա (ժամի, եթե ժամկետը որոշված է ժամերով) համար` ընդհուպ մինչև աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) սկիզբը կամ սպառողի կողմից սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջների ներկայացումը:

Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ավարտման ժամկետների խախտման համար տուժանքը (տուգանքը) գանձվում է ուշացման յուրաքանչյուր օրվա (ժամի, եթե ժամկետը որոշված է ժամերով) համար` ընդհուպ մինչև աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ավարտը կամ սպառողի կողմից սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջների ներկայացումը:

Սպառողի օգտին գանձվող տուժանքի (տուգանքի) գումարը չի կարող գերազանցել առանձին տեսակի աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գումարը կամ պատվերի ընդհանուր գինը, եթե առանձին տեսակի աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գինը որոշված չէ աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրով:

Տուժանքի (տուգանքի) չափը որոշվում է` ելնելով աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գնից, իսկ եթե նշված գինը չի որոշված, այն վայրում պատվերի գոյություն ունեցող ընդհանուր գնից, որտեղ սպառողի պահանջը պետք է բավարարված լիներ կատարողի այդպիսի պահանջի կամավոր բավարարման օրը կամ, եթե սպառողի պահանջը կամավոր ձևով բավարարված չի եղել` դատական որոշման կայացման օրը:

6. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված սպառողի պահանջները ենթակա չեն բավարարման, եթե կատարողն ապացուցի, որ աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ժամկետի խախտումը տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի հետևանքով կամ սպառողի մեղքով:

 

Հոդված 27. Սպառողի իրավունքները կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունների հայտնաբերման դեպքում

 

1. Կատարված աշխատանքում (մատուցված ծառայությունում) թերությունների հայտնաբերման դեպքում սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել`

ա) կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունների անհատույց վերացում.

բ) աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գնի համապատասխան իջեցում.

գ) համանման նյութից նույն որակով մեկ այլ իրի անհատույց պատրաստում կամ կրկնական աշխատանքի կատարում: Ընդ որում, սպառողը պարտավոր է վերադարձնել կատարողի կողմից նրան նախօրոք տրված իրը.

դ) կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունների` իր ուժերով վերացման ծախսերի հատուցում:

Թերությունների անհատույց վերացման, այլ իրի պատրաստման կամ կրկնական աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) մասին սպառողի պահանջները կարող են ուղեկցվել կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) գնի իջեցման մասին պահանջով:

Սպառողն իրավունք ունի լուծել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագիրը և պահանջել վնասների լրիվ հատուցում, եթե նշված պայմանագրով սահմանված ժամկետում կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունները կատարողը չի վերացրել: Սպառողը նաև իրավունք ունի լուծել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագիրը, եթե նա կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) մեջ հայտնաբերել է էական խախտումներ կամ պայմանագրի պայմաններից այլ էական շեղումներ:

Սպառողն իրավունք ունի պահանջել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) թերությունների հետ կապված իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Վնասները հատուցվում են սպառողի համապատասխան պահանջների բավարարման համար սահմանված ժամկետներում:

2. Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի լուծման դեպքում սպառողին վերադարձված կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) գինը, ինչպես նաև աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գնի իջեցման ժամանակ հաշվի առնված գինը որոշվում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան:

3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջները կարող են ներկայացվել կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) ընդունման ժամանակ թերությունների հայտնաբերման դեպքում կամ աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ընթացքում, իսկ աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ընդունման ժամանակ թերությունների հայտնաբերման անհնարինության դեպքում` երաշխիքային ժամկետի ընթացքում, կամ երաշխիքային ժամկետի բացակայության դեպքում` կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) ընդունման օրից սկսած` վեց ամսվա ընթացքում:

4. Կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) կատարողի մեղքով թույլ տրված էական խախտումների բացահայտման դեպքում սպառողն իրավունք ունի կատարողին ներկայացնել կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունների անհատույց վերացման մասին պահանջ` աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) համար կատարողի սահմանած երաշխիքային ժամկետի ավարտից կամ սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետների ավարտից հետո: Սպառողի նշված պահանջը կարող է ներկայացված լինել կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) սահմանված ծառայության ժամկետի ընթացքում կամ կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) ընդունման օրից` տասը տարվա ընթացքում, եթե կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) ծառայության ժամկետ սահմանված չէ: Եթե տվյալ պահանջը սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված ժամկետում չի բավարարվում, ապա սպառողն իր ընտրությամբ իրավունք ունի պահանջել`

ա) աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գնի համապատասխան իջեցում.

բ) կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունների` իր ուժերով վերացման ծախսերի հատուցում.

գ) աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի լուծում և վնասների հատուցում:

 

Հոդված 28. Կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունների վերացման ժամկետները

 

Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ընթացքում հայտնաբերված կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունները պետք է վերացվեն սպառողի կողմից նշանակված ընդունելի ժամկետում:

Կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունները պետք է վերացվեն սպառողի ներկայացրած պահանջի օրից` քսան օրվա ընթացքում, եթե կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) ընդունման ժամանակ պայմանագրով (կողմերի համաձայնագրով) կամ աշխատանքների առանձին տեսակների կատարման (ծառայությունների մատուցման) կանոններով ավելի կարճատև ժամկետ սահմանված չէ:

Սպառողի կողմից նշանակված կամ պայմանագրով (կողմերի համաձայնագրով) սահմանված թերությունների վերացման ժամկետը նշվում է պայմանագրում կամ այլ փաստաթղթում:

Սույն հոդվածով նախատեսված` կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունների վերացման ժամկետների խախտման դեպքում կատարողն ուշացման յուրաքանչյուր օրվա համար սպառողին վճարում է տուժանք (տուգանք), որի չափը և հաշվարկման կարգը որոշվում են սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան:

Նշված ժամկետների խախտման դեպքում սպառողն իրավունք ունի կատարողին ներկայացնել սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված այլ պահանջներ:

 

Հոդված 29. Սպառողի առանձին պահանջների բավարարման ժամկետները

 

1. Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գնի իջեցման, կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերություններն իր ուժերով վերացման ծախսերի հատուցման, ինչպես նաև սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով և 27-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված աշխատանքների կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի լուծմամբ պատճառված վնասների հատուցման մասին սպառողի պահանջները ենթակա են բավարարման` համապատասխան պահանջի ներկայացման օրից` տասնօրյա ժամկետում:

2. Համանման նյութից նույն որակի այլ իրի անհատույց պատրաստման կամ կրկնական աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) վերաբերյալ սպառողի պահանջները ենթակա են բավարարման այնպիսի ժամկետում, որը սահմանված է աշխատանքի արագ կատարման (ծառայության մատուցման) համար, իսկ եթե նման ժամկետ սահմանված չէ` ոչ պատշաճ իրականացվող աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) համար պայմանագրով նախատեսված ժամկետում:

3. Սպառողի` սույն հոդվածով նախատեսված առանձին պահանջների բավարարման ժամկետների խախտման դեպքում կատարողն ուշացման յուրաքանչյուր օրվա համար սպառողին վճարում է տուժանք (տուգանք), որի չափը և հաշվարկման կարգը որոշվում են սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան:

Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված ժամկետների խախտման դեպքում սպառողն իրավունք ունի կատարողին ներկայացնել սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով և 27-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված այլ պահանջներ:

 

Հոդված 30. Սպառողի իրավունքն աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի լուծման վերաբերյալ

 

Սպառողն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագիրը` կատարողին վճարելով գնի այն մասը, որը համարժեք է մինչև նշված պայմանագրի լուծման մասին ծանուցում ստանալը կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) գնին: Սպառողը պարտավոր է կատարողին հատուցել նաև աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի լուծման հետևանքով պատճառված վնասները` նշված պայմանագրի լուծման մասին ծանուցում ստանալուց առաջ կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) համար վճարված գնի և կատարվող ամբողջ աշխատանքի (մատուցվող ծառայության) գնի միջև եղած տարբերության սահմաններում:

 

Հոդված 31. Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) համար նախահաշիվը

 

1. Պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) համար կարող է կազմվել հաստատուն կամ մոտավոր նախահաշիվ:

Այդպիսի նախահաշվի կազմումը սպառողի կամ կատարողի պահանջով պարտադիր է:

2. Կատարողն իրավունք չունի պահանջել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) վարձատրում և հաստատուն նախահաշվի մեջ չներառված լրացուցիչ ծախսեր, եթե սպառողն այդպիսի աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) համաձայնություն չի տվել կամ կատարողին չի հանձնարարել այդպիսի աշխատանքի կատարում (ծառայության մատուցում):

Մոտավոր նախահաշիվը գերազանցելու անհրաժեշտության դեպքում կատարողը պարտավոր է անհապաղ դրա մասին նախազգուշացնել սպառողին: Այդ դեպքում սպառողն իրավունք ունի հրաժարվել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի կատարումից` կատարողին հատուցելով կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) համար նրա կողմից արված ծախսերը` համաձայն սկզբնական նախահաշվի: Եթե կատարողն սպառողին չի նախազգուշացրել մոտավոր նախահաշվի գերազանցման մասին, ապա նա պարտավոր է աշխատանքը կատարել (ծառայությունը մատուցել) սկզբնական մոտավոր նախահաշվի սահմաններում:

 

Հոդված 32. Կատարողի նյութով աշխատանքի կատարումը

 

1. Կատարողը պարտավոր է աշխատանքի կատարման պայմանագրով որոշված աշխատանքը կատարել իր նյութով և իր միջոցներով, եթե սպառողը չի պահանջում աշխատանքի կատարումն իր նյութով:

Իր նյութով աշխատանք կատարողը պատասխանատվություն է կրում այդ նյութի պատշաճ որակի համար:

2. Պայմանագրի կնքման ժամանակ կատարողի նյութի համար սպառողը վճարում է ամբողջությամբ կամ այն չափով, որը նշված է աշխատանքների առանձին տեսակների կատարման կանոններում կամ աշխատանքի կատարման պայմանագրում` կատարողից ստացած աշխատանքի վերջնական հաշվարկի պայմանով, եթե կողմերի համաձայնությամբ կատարողի նյութի համար հաշվարկների այլ կարգ նախատեսված չէ:

3. Աշխատանքի կատարման նշված կանոններով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում նյութը կարող է կատարողի կողմից սպառողին տրամադրվել ապառիկ, ներառյալ` սպառողի կողմից նյութի համար տարաժամկետ վճարելու պայմանով: Կատարողի` ապառիկ տրամադրած նյութի գնի հետագա փոփոխությունը չի հանգեցնում վերահաշվարկի:

4. Կատարողի նյութերը և աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, գործիքները և այլն աշխատանքի կատարման վայր է հասցնում կատարողը:

 

Հոդված 33. Սպառողի նյութով (իրով) աշխատանքի կատարումը

 

1. Եթե աշխատանքն ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվում է սպառողի նյութով (իրով), կատարողը պատասխանատու է այդ նյութի (իրի) պահպանման և դրա ճիշտ օգտագործման համար:

Կատարողը պարտավոր է`

ա) նախազգուշացնել սպառողին նրա տված նյութի (իրի) ոչ պիտանի լինելու կամ անորակության մասին.

բ) ներկայացնել հաշվետվություն` նյութի ծախսի մասին և վերադարձնել դրա մնացորդը:

Սպառողից ընդունված նյութի (իրի) լրիվ կամ մասնակի կորստի (վնասվելու) դեպքում կատարողը պարտավոր է եռօրյա ժամկետում այն փոխարինել նման որակի համանման նյութով (իրով) և սպառողի ցանկությամբ համանման նյութից (իրից) պատրաստել արտադրատեսակ` ընդունելի ժամկետներում, իսկ նման որակի համանման նյութի (իրի) բացակայության դեպքում սպառողին հատուցել կորցրած (վնասված) նյութի (իրի) կրկնակի արժեքը, ինչպես նաև սպառողի կատարած ծախսերը:

2. Կորցրած (վնասված) նյութի (իրի) գինը որոշվում է` ելնելով այն վայրում գոյություն ունեցող նյութի (իրի) գնից, որտեղ սպառողի պահանջը պետք է բավարարված լիներ կատարողի կողմից այդպիսի պահանջի կամավոր բավարարման օրը կամ, եթե սպառողի պահանջը չի բավարարվել կամավոր, դատական որոշման կայացման օրը:

Կատարողին փոխանցվող նյութի (իրի) գինը որոշում է սպառողը, և դա նշվում է աշխատանքի կատարման պայմանագրում կամ այն փաստաթղթում (անդորրագրում, պատվերում), որը հավաստում է պայմանագրի կնքված լինելը:

3. Կատարողն ազատվում է սպառողից ընդունած նյութի լրիվ կամ մասնակի կորստի (վնասի) համար պատասխանատվությունից, եթե կատարողն սպառողին նախազգուշացրել է նյութի (իրի) հատուկ հատկությունների մասին, որոնք կարող են հանգեցնել դրա լրիվ կամ մասնակի կորստի (վնասի): Նյութի (իրի) հատուկ հատկությունների մասին չիմանալը կատարողին չի ազատում պատասխանատվությունից:

 

Հոդված 34. Կատարողի պարտականությունը կատարվող աշխատանքի (մատուցվող ծառայության) որակի վրա ազդող հանգամանքների մասին սպառողին տեղեկացնելու վերաբերյալ

 

Կատարողը պարտավոր է ժամանակին տեղեկացնել սպառողին այն մասին, որ սպառողի ցուցումների պահպանումը և սպառողից կախված այլ հանգամանքները կարող են վատացնել կատարվող աշխատանքի (մատուցվող ծառայության) որակը:

Եթե սպառողը, չնայած կատարողի ժամանակին և հիմնավորված տեղեկացմանը, ողջամիտ ժամկետում չի փոխում ոչ պիտանի կամ անորակ նյութը, չի փոխում աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) եղանակի մասին ցուցումները կամ չի վերացնում կատարվող աշխատանքի (մատուցվող ծառայության) որակը վատացնող այլ հանգամանքները, ապա կատարողն իրավունք ունի լուծել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագիրը և սպառողից պահանջել վնասների լրիվ հատուցում:

 

Հոդված 35. Կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) համար հաշվարկների կարգը

 

Կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) համար հաշվարկների կարգը որոշվում է սպառողի և կատարողի միջև կնքված պայմանագրով:

Սպառողը պարտավոր է վճարել կատարողի կողմից ամբողջ ծավալով կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) համար դրա ավարտից հետո, եթե այլ բան նախատեսված չէ սպառողի և կատարողի միջև կնքված պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 36. Սպառողների կենցաղային և այլ տեսակի սպասարկումների (աշխատանքների առանձին տեսակների կատարման և ծառայությունների առանձին տեսակների մատուցման) կանոնները

 

Սպառողների կենցաղային և այլ տեսակի սպասարկումների (աշխատանքների առանձին տեսակների կատարման ու ծառայությունների առանձին տեսակների մատուցման) կանոնները հաստատում է կառավարությունը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(36-րդ հոդ. փոփ. 06.11.02 ՀՕ-454-Ն օրենք)

 

Հոդված 37. Ծառայությունների առանձին տեսակների մատուցման պայմանագրերի պայմանների խախտման հետևանքների կարգավորումը

 

 Ծառայությունների առանձին տեսակների մատուցման վերաբերյալ պայմանագրերի պայմանների խախտման հետևանքները, եթե այդպիսի պայմանագրերն իրենց բնույթով չեն ընկնում սույն գլխի գործողության տակ, որոշվում են այլ օրենքներով:

 

ԳԼՈՒԽ III.1 
 ԱՆԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ

(III.1-ին գլուխը լրաց. 03.07.25 ՀՕ-206-Ն օրենք)

 

Հոդված 37.1. Անարդար առևտրային գործելակերպի արգելքը

 

1. Առևտրային գործելակերպը համարվում է անարդար, եթե այն հակասում է բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքներին և ունի կամ կարող է ունենալ ազդեցություն այն միջին սպառողի` ապրանքի (աշխատանքի, ծառայության) նկատմամբ դրսևորած վարքագծի վրա, որին ուղղված է այդ գործելակերպը, կամ խմբի միջին սպառողի վարքագծի վրա, երբ առևտրային գործելակերպն ուղղված է սպառողների կոնկրետ խմբի:

2. Առևտրային գործելակերպը, որն ունի կամ կարող է ունենալ ազդեցություն խոցելի սպառողների վարքագծի վրա, և որը տնտեսավարող սուբյեկտը կարող էր կանխատեսել, գնահատվում է այդ խոցելի սպառողի տեսանկյունից:

3. Անարդար առևտրային գործելակերպ են սույն օրենքի 37.2-րդ և 37.3-րդ հոդվածներով նախատեսված դեպքերը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողություն, անգործություն կամ վարքագիծ:

4. Սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի անարդար առևտրային գործելակերպ0ն արգելվում է:

 

Հոդված 37.2. Մոլորեցնող գործողությունը և անգործությունը

 

1. Գործողությունը համարվում է մոլորեցնող, եթե այն պարունակում է ցանկացած կեղծ, ոչ հավաստի, աղավաղված տեղեկատվություն, կամ տեղեկատվությունը ներկայացվում է այն ձևով, որ թեև այն փաստացի ճիշտ է, սակայն կարող է թյուր տպավորություն ստեղծել տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքի (աշխատանքի, ծառայության), դրա գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) աշխարհագրական ծագման կամ արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրա պիտանիության, դրա ժամկետի, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի կամ սպառողի իրավունքների վերաբերյալ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել միջին սպառողին և դրդում է կամ կարող է դրդել սպառողին կայացնելու գործարքի վերաբերյալ այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի:

2. Անգործությունը համարվում է մոլորեցնող, եթե տնտեսավարող սուբյեկտը ոչ պարզ, ոչ հստակ, ոչ լիարժեք կամ անորոշ ձևով կամ ոչ ճիշտ ժամանակին տրամադրում կամ չի տրամադրում իր, իր գործունեության կամ առաջարկած ապրանքի (աշխատանքի, ծառայության), դրա գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) աշխարհագրական ծագման կամ արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրանց պիտանիության, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի կամ սպառողի իրավունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն, որն անհրաժեշտ է սպառողին գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու համար և դրդում է կամ կարող է դրդել սպառողին կայացնելու գործարքի վերաբերյալ այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի:

3. Գնման հրավերի դեպքում տնտեսավարող սուբյեկտը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունից բացի, տրամադրում է նաև հետևյալ տեղեկատվությունը.

1) ապրանքի (աշխատանքի, ծառայության) հիմնական բնութագրերը.

2) ապրանքի (աշխատանքի, ծառայության) գինը` օրենսդրությամբ սահմանված կարգով, բոլոր հավելյալ բեռնափոխադրումների, առաքումների կամ փոստային ծառայությունների գինը, իսկ դրա անհնարինության դեպքում` վճարման ենթակա լինելու հանգամանքը.

3) վճարման, առաքման, բողոքների ներկայացման կարգն ու ուսումնասիրման քաղաքականությունը.

4) դադարեցման կամ չեղարկման իրավունք վերապահող գործարքների դեպքում` այդպիսի իրավունքի առկայությունը.

5) էլեկտրոնային առևտրային հարթակում ներկայացված ապրանքի (աշխատանքի, ծառայության) դեպքում` տեղեկատվություն այն մասին` արդյոք ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) առաջարկողը վաճառողն է, թե այլ անձ` էլեկտրոնային առևտրային հարթակին տրված հայտարարության հիման վրա.

6) էլեկտրոնային առևտրային հարթակում սպառողների կողմից բանալի բառերով, արտահայտություններով կամ այլ եղանակով վաճառողների կամ այլ անձանց կողմից առաջարկվող ապրանքի (աշխատանքի, ծառայության) որոնման հնարավորության դեպքում, անկախ այն հանգամանքից` սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը), թե ոչ, էլեկտրոնային առևտրային հարթակի ինտերֆեյսի հարցման արդյունքներն արտացոլող հատուկ հատվածում ներկայացվում է որոնման արդյունքում ցուցադրվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դասակարգման չափանիշների և դրանց հարաբերական նշանակության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը.

7) էլեկտրոնային առևտրային հարթակում սպառողների կողմից ապրանքին (աշխատանքին, ծառայությանը) տրված գնահատականներ ներկայացված լինելու դեպքում վաճառողի կամ այլ անձի կողմից պետք է ներկայացվեն այդ գնահատականների` ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փաստացի օգտագործած կամ ձեռք բերած սպառողների կողմից տրված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը.

8) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համեմատման ծառայության դեպքում` ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համեմատության մեթոդը, համեմատվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) և դրանք առաջարկող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև չափանիշները, որոնցով ապահովվում է տեղեկատվության պարբերաբար թարմացումը:

4. Ցանկացած դեպքում մոլորեցնող առևտրային գործողություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի կողմից`

1) հայտարարելը, որ վարքագծի կանոնագրքի ստորագրող կողմ է այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը փաստացի վարքագծի կանոնագրքի ստորագրող կողմ չէ.

2) հավաստագրային կամ դրան համարժեք այլ նշան, համապատասխանության հայտարարագիր, համապատասխանության սերտիֆիկատ, օրենսդրությամբ սահմանված պահանջներին ապրանքի (աշխատանքի, ծառայության) համապատասխանության վերաբերյալ ցանկացած այլ փաստաթուղթ ցուցադրելը` առանց դրա առկայության.

3) էկոլոգիական հավաստումը ամբողջ ապրանքի (աշխատանքի, ծառայության) կամ տնտեսավարող սուբյեկտի ամբողջ տնտեսական գործունեության մասին, երբ այն վերաբերում է ապրանքի (աշխատանքի, ծառայության) կոնկրետ հատկանիշի կամ վաճառողի տնտեսական գործունեության կոնկրետ ուղղության.

4) հայտարարելը, որ վարքագծի կանոնագիրքը հաստատվել է պետական մարմնի կողմից, այն դեպքում, երբ վարքագծի կանոնագիրքը որևէ պետական մարմին չի հաստատել.

5) վարքագծի կանոնագրքով ստանձնած պարտավորությունների պահպանման խախտումը.

6) հայտարարելը, որ իր առևտրային գործելակերպը կամ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հաստատվել կամ թույլատրվել է լիազորված պետական մարմնի կամ մասնավոր ընկերության կողմից, երբ իրականում այդպես չէ, կամ այդպիսի հայտարարություն անելը` չհամապատասխանելով հաստատման կամ թույլտվության համար անհրաժեշտ պայմաններին.

7) ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հստակ սահմանված գնով գնելու հրավերը, երբ առկա է օբյեկտիվ հիմք ենթադրելու, որ չի կարողանա անձամբ կամ այլ մատակարարի միջոցով ապրանքի (աշխատանքի, ծառայության) գովազդից բխող ողջամիտ ժամկետներում և ծավալներով մատակարարումներ իրականացնել.

8) ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հստակ սահմանված գնով գնելու հրավերը, այնուհետև գովազդվող ապրանքը սպառողին ցուցադրելուց կամ դրա համար պատվերներ վերցնելուց, ողջամիտ ժամկետում առաքելուց հրաժարվելը կամ ապրանքի թերություններ ունեցող նմուշ ցույց տալը` մեկ այլ ապրանք (աշխատանք, ծառայություն) գովազդելու մտադրությամբ.

9) անմիջապես գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու և տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունից կամ բավարար ժամանակից սպառողին զրկելով` թյուր տպավորություն ստեղծելը, որ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հասանելի է լինելու խիստ սահմանափակ ժամանակահատվածով.

10) հայտարարելը կամ այլ կերպ թյուր տպավորություն ստեղծելը, որ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) կարող է օրինական ճանապարհով վաճառվել, երբ իրականում այդպես չէ.

11) օրենքով սպառողներին տրված իրավունքները և ապրանքի (աշխատանքի, ծառայության) և դրա իրացման վերաբերյալ օրենքով սահմանված պահանջների կատարումը որպես տնտեսավարող սուբյեկտի առաջարկի առանձնահատուկ հատկանիշ ներկայացնելը.

12) լրատվության միջոցներով կամ տեղեկատվության տարածման այլ եղանակներով ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) գովազդելու նպատակով խմբագրական նյութ ներկայացնելը, երբ տնտեսավարող սուբյեկտը վճարել է դրա համար, սակայն այդ փաստը սպառողի համար հստակ նույնականացվող եղանակով (պատկերներով կամ ձայնային միջոցներով) չի հստակեցրել.

13) սպառողների կողմից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առցանց որոնման արդյունքները ցուցադրելը` առանց ակնհայտ ձևով ներկայացնելու վճարովի գովազդի կամ վճարում կատարած լինելու վերաբերյալ տեղեկատվությունը, որն իրականացվել է դրանց դասակարգման համար ավելի բարձր վարկանիշ ձեռք բերելու նպատակով.

14) սպառողի կողմից ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) չգնելու դեպքում իր կամ իր ընտանիքի անվտանգությանն սպառնացող ռիսկի, դրա բնույթի և չափի վերաբերյալ կեղծ հայտարարություն անելը.

15) հայտարարելը, թե տնտեսավարող սուբյեկտը պատրաստվում է դադարեցնել իր ձեռնարկատիրական գործունեությունը կամ տեղափոխվելու է այլ տարածք, երբ իրականում այդպես չէ.

16) հայտարարելը, որ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) կարող է նպաստել շահումով խաղերում հաղթելուն.

17) թյուր տպավորություն ստեղծելը կամ հայտարարություն տարածելը, որ դեղամիջոց չհամարվող ապրանքը կարող է օգնել հիվանդություններ, ֆունկցիոնալ խանգարումներ կամ զարգացման արատներ բուժելուն.

18) մարկետինգային բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ գովազդելը, որի դեպքում սպառողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ փոխհատուցում ստանալու հնարավորությունը առաջին հերթին պայմանավորված է մարկետինգային բուրգում այլ սպառողների ներգրավմամբ, այլ ոչ թե ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացմամբ կամ սպառմամբ.

19) շուկայական պայմանների կամ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) գտնելու հնարավորության մասին էական ոչ ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելը` սպառողին շուկայական պայմաններից տարբերվող, անբարենպաստ պայմաններով ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) ձեռք բերելուն դրդելու նպատակով.

20) հայտարարելը մրցութային կամ մրցանակային խրախուսման մասին` չշնորհելով նկարագրված մրցանակները կամ դրանց համարժեքը.

21) ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) որպես «անհատույց», «անվճար», «առանց գումարի» կամ համանման ձևով ներկայացնելը, եթե սպառողը պարտավոր է կատարել այլ վճարներ, բացի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) ստանալու կամ դրա առաքման հետ կապված ծախսերից.

22) էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով գնման գործընթացում ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացման հաշվարկային փաստաթղթի տպավորություն ստեղծող փաստաթղթեր ներառելը, որը սպառողի մոտ տպավորություն է ստեղծում, որ ապրանքն արդեն ձեռք է բերվել, երբ իրականում այդպես չէ.

23) հայտարարելը կամ թյուր տպավորություն ստեղծելը, որ տնտեսավարող սուբյեկտը չի գործում իր տնտեսական գործունեության նպատակներից ելնելով, կամ կեղծ ձևով ինքն իրեն որպես սպառող ներկայացնելը.

24) միջոցառումների տոմսերի վերավաճառումը սպառողներին, եթե վերավաճառողը դրանք ձեռք է բերել ավտոմատացված միջոցների կիրառմամբ` շրջանցելով տոմսերի քանակի ցանկացած սահմանափակում կամ տոմսերի ձեռքբերման համար սահմանված այլ կանոններ.

25) էլեկտրոնային առևտրային հարթակում ապրանքի (աշխատանքի, ծառայության) վերաբերյալ ներկայացված գնահատականները ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փաստացի օգտագործած կամ ձեռք բերած սպառողների կողմից տրված լինելու վերաբերյալ նշումը, այն դեպքում, երբ չեն ձեռնարկվել համաչափ և ողջամիտ քայլեր` պարզելու, որ գնահատականները ձևավորվել են այդ սպառողների կողմից.

26) էլեկտրոնային առևտրային հարթակում տնտեսավարող սուբյեկտի կամ իր օգտին այլ անձանց կողմից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման խթանման նպատակով կեղծ գնահատականներ ստեղծելը կամ այլ ապակողմնորոշիչ միջոցառումներ իրականացնելը, այդ թվում` դիտումների կեղծ քանակ ներկայացնելը.

27) ծրագրային ապահովման թարմացման հետևանքով ապրանքի ֆունկցիոնալության նվազեցման վերաբերյալ սպառողին տեղեկատվություն չտրամադրելը.

28) ծրագրային ապահովման թարմացումը որպես ֆունկցիոնալության պահպանման անհրաժեշտ պայման ներկայացնելն այն դեպքում, երբ այն ուղղված է ապրանքի առանձին ֆունկցիոնալ տարրերի ֆունկցիոնալության բարելավմանը.

29) սպառողին տեղեկատվություն չտրամադրելն այն մասին, որ ապրանքի առանձին ֆունկցիոնալ տարրերը նվազեցնում են ապրանքի պիտանիության ժամկետն այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը տեղյակ էր դրա մասին.

30) ապրանքի պիտանիության ժամկետի վերաբերյալ սպառողին կեղծ տեղեկատվություն ներկայացնելը.

31) ապրանքի վերանորոգման հնարավորության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տրամադրելը, երբ ձեռք բերված ապրանքը հնարավոր չէ վերանորոգել.

32) սպառողին դրդելը` առանց տեխնիկական անհրաժեշտության վաղաժամ փոխարինելու կամ թարմացնելու ապրանքի առանձին ֆունկցիոնալ տարրերը.

33) վաճառողի կողմից սպառողին տեղեկատվություն չտրամադրելն այն մասին, որ սպառողի կողմից ապրանքի ֆունկցիոնալ տարրերի փոխարինումը կամ թարմացումը կհանգեցնի ապրանքի ֆունկցիոնալության նվազման.

34) սպառողին կեղծ տեղեկատվության տրամադրումն այն մասին, որ այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքի ֆունկցիոնալ տարրերի փոխարինումը կամ թարմացումը կհանգեցնի ապրանքի ֆունկցիոնալության նվազեցման:

 

Հոդված 37.3. Ագրեսիվ առևտրային գործելակերպը

 

1. Առևտրային գործելակերպը համարվում է ագրեսիվ, եթե ոտնձգության, հարկադրանքի, այդ թվում` ֆիզիկական ուժի գործադրման կամ անհարկի ազդեցության միջոցով զգալիորեն թուլացնում է կամ կարող է թուլացնել միջին սպառողի ազատ ընտրություն կատարելու իրավունքը, դրանով իսկ դրդում է կամ կարող է դրդել միջին սպառողին կայացնելու ձեռքբերման այնպիսի որոշում, որը այլ պարագայում չէր կայացնի:

2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի նկատմամբ առևտրային գործելակերպի շրջանակներում ոտնձգության, հարկադրանքի, այդ թվում` ֆիզիկական ուժի գործադրման կամ անհարկի ազդեցության հանգամանքը որոշելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) դրանց իրականացման ժամանակը, վայրը, բնույթը և (կամ) շարունակականությունը.

2) սպառնալից կամ վիրավորական բառապաշարի օգտագործումը կամ վարքագծի դրսևորումը.

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից դժբախտ պատահարի կամ այնպիսի հանգամանքի շահարկումը, որի մասին նա տեղյակ է, և որը կարող է ազդել սպառողի գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու վրա.

4) տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի իրավունքների իրացման արտապայմանագրային արհեստական խոչընդոտների ստեղծումն այն դեպքում, երբ սպառողը ցանկանում է օգտվել պայմանագրով նախատեսված իր իրավունքներից, ներառյալ` պայմանագիրը դադարեցնելու կամ մեկ այլ ապրանքով փոխարինելու կամ մեկ այլ տնտեսավարող սուբյեկտից այն ձեռք բերելու իրավունքը.

5) անօրինական գործողություն ձեռնարկելու սպառնալիքը:

3. Ցանկացած դեպքում ագրեսիվ առևտրային գործելակերպ է համարվում`

1) տնտեսավարող սուբյեկտի կողմից տպավորություն ստեղծելը, որ սպառողը չի կարող լքել վաճառքի իրականացման տարածքը, այդ թվում` էլեկտրոնային առևտրային հարթակը` առանց ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման.

2) սպառողի տուն անհատական այցելություններ կատարելը` հաշվի չառնելով դրա հետ կապված սպառողի անհամաձայնությունը, կամ հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերմանն ուղղված շարունակական և անցանկալի առաջարկներ անելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պայմանավորված են պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ.

3) գովազդում երեխային ուղղված ուղղակի կոչը գովազդվող ապրանքի (աշխատանքի, ծառայության) գնման կամ ծնողին կամ այլ չափահասին գնել համոզելու վերաբերյալ.

4) տնտեսավարող սուբյեկտի կողմից չպահանջված ապրանք (աշխատանք, ծառայություն) մատակարարելը սպառողին և դրա դիմաց անմիջապես կամ հետաձգված վճարում կամ դրա վերադարձ պահանջելը.

5) տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողին հայտնելը, որ վերջինիս կողմից ապրանք (աշխատանք, ծառայություն) ձեռք չբերելու պարագայում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կվտանգվի.

6) կեղծ տպավորություն ստեղծելը, որ սպառողն արդեն շահել է, շահելու է կամ կոնկրետ գործողություն կատարելիս կշահի մրցանակ կամ կստանա այլ համարժեք օգուտ, երբ իրականում մրցանակ կամ այլ համարժեք օգուտ առկա չէ, կամ դրա ստացման համար պահանջվող գործողությունը ենթադրում է գումարի վճարում կամ այլ ծախսերի կատարում:

 

ԳԼՈՒԽ IV
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 38. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) որակի և անվտանգության պահանջների վերահսկողությունն իրականացնող պետական մարմինների լիազորությունները

 

Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անվտանգության ապահովման նպատակով ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) որակի և անվտանգության պահանջների վերահսկողությունն իրականացնում են լիազորված պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված` իրենց իրավասության սահմաններում:

 

Հոդված 38.1.  Անարդար առևտրային գործելակերպի դեմ սպառողների իրավունքների պաշտպանությունը

 

1. Տնտեսավարող սուբյեկտի կողմից անարդար առևտրային գործելակերպի դրսևորման յուրաքանչյուր դեպքում սպառողն իրավունք ունի օգտվելու օրենքով նախատեսված պաշտպանության կառուցակարգերից:

(38.1-ին հոդվածը լրաց. 03.07.25 ՀՕ-206-Ն օրենք)

 

Հոդված 39. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համապատասխանության, որակի և անվտանգության պահանջների վերահսկողությունն իրականացնող պետական լիազորված մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումը

 

Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) որակի և անվտանգության պահանջների վերահսկողությունն իրականացնող պետական լիազորված մարմինները Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված իրենց իրավասության սահմաններում իրավունք ունեն կիրառել պատասխանատվության միջոցներ:

(39-րդ հոդ. փոփ. 16.04.26 ՀՕ-178-Ն օրենք)

 

i
Հոդված 40. Սպառողների իրավունքների պաշտպանության իրականացումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից

 

Սպառողների իրավունքների պաշտպանությունը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Հոդված 41. Սպառողների հասարակական միավորումների իրավունքները

 

Սպառողների իրավունքների պաշտպանությունն սպառողների հասարակական միավորումների կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 42. Սպառողների անորոշ շրջանակի իրավունքների պաշտպանությունը

 

Սպառողների անորոշ շրջանակի նկատմամբ վաճառողների (արտադրողների, կատարողների) կամ կոմիսիոներների գործողությունները հակաիրավական ճանաչելու և դրանք դադարեցնելու մասին կարող են հայցեր ներկայացնել դատարան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձինք:

 

Հոդված 43. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
20 հուլիսի 2001 թ.
ՀՕ-197

 

pin
ՀՀ 26.06.2001
N ՀՕ-197 օրենք