(ուժը կորցրել է 29.12.04 թիվ 41-Ն որոշում)
i
603.0131.291202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302445
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2002 թվականի N 131-Ն
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ-ԱԲՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև թիվ-ԱԲՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Հավելված 1.
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թվականի
թիվ 131-Ն որոշմամբ
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Մեթոդական ցուցումները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության սեփական միջոցների հաշվին շահագործման հանձնված բնակելի շենքերի վերաբերյալ տվյալները ձև թիվ ԱԲՇ պետական վիճակագրական հաշվետվությունում արտացոլելու կարգը:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղապետարանները, թաղապետարանները, քաղաքապետարանները (համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար` հաշվետվությունը կազմվում է մարզպետարանների կողմից), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են: Հաշվետվությունը կազմելու հիմք են հանդիսանում «Անհատական բնակարանային ֆոնդի բնակելի շենքի տեխնիկական անձնագրի» տվյալները, որը կազմվում է քաղաքներում, գյուղական համայնքներում կառուցված յուրաքանչյուր բնակելի շենքի համար` գործող կարգով ձևակերպված շինարարության ավարտական ակտի տվյալների հիման վրա:
2. «Բնակչության սեփական միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» ձև թիվ ԱԲՇ վիճակագրական հաշվետվությունը ներկայացվում է հաստատված օրացուցային ժամկետներին համապատասխան:
Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները ներկայացվում են յուրաքանչյուր ամսվա համար` հաշվետու ժամանակաշրջանից հետո հաջորդ ամսվա 5-ին:
3. Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները կազմվում են աճողական ձևով:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
5. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների և բանկերի կողմից տրամադրված վարկերի հաշվին քաղաքներում, գյուղական վայրերում կառուցված (այդ թվում վաճառքի համար նախատեսված) բնակելի շենքերը, ինչպես նաև վաղօրոք կառուցված բնակելի շենքերին կից շինությունները և վերնաշենքերը:
6. Եթե նախորդ տարիներին շահագործման հանձնված առանձին բնակելի շենքեր այդ տարիների համար կազմած հաշվետվություններում չեն լրացվել, ապա այդպիսի շենքերի տվյալները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի համար կազմած հաշվետվությունում:
7. 01-05 տողերում լրացվում են նոր կառուցված և շահագործման հանձնված բնակելի շենքերի վերաբերյալ տվյալները:
Հաշվարկի ենթակա չեն բնակության համար ժամանակավորապես հարմարեցված շինությունները:
8. 02 տողում լրացվում են կառուցված շենքերում բնակարանների քանակը:
9. 03 տողում լրացվում են գործարկված բոլոր շենքերի, այդ թվում նաև կից շինությունների և վերնաշենքերի ընդհանուր (օգտակար) մակերեսը: Ընդհանուր մակերեսի մեջ չեն մտնում աստիճանահարթակների, շենքի արտաքին չափերից դուրս գտնվող կոնստրուկտիվ էլեմենտների, կաթսայատների զբաղեցրած, չտաքացվող կցաշենքերի, պատշգամբների, առանձին կանգնած խոհանոցների և բաղնիքների, այգետնակների և բնակության համար ժամանակավորապես հարմարեցված շինությունների ընդհանուր մակերեսը:
10. 04 տողում լրացվում է բնակելի շենքերի շինարարության արժեքը:
11. 05 տողում առանձնացվում է անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով պետական վարկ ստացած ընտանիքների թիվը:
---------------------------------------
ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում