Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի « ...

14.07.1995 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.11.1994  -ից մինչեւ   14.07.1995  -ը:
 

/ուժը կորցրել է 14.07.95 թիվ 117 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 1994 թվականի թիվ 108

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի գործունեության կարգավորման տնտեսական

նորմատիվների հաշվարկման մասին» թիվ 91 որոշմամբ հաստատված հրահանգում

լրացումներ կատարելու մասին

 

Ի լրումն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվների հաշվարկման մասին» թիվ 91 որոշմամբ հաստատված հրահանգի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

 

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում արտարժութային պարտադիր պահուստների տեղաբաշխումը լիազոր բանկերի կողմից իրականացվում է առանձին-առանձին, ըստ ներգրավված արտարժութային միջոցների` ԱՊՀ անդամ երկրների ազգային արժույթներ և ազատ փոխարկելի արժույթ տարատեսակներով:

2. Արտարժութային պարտադիր պահուստավորման հաշվարկում չի ընդգրկվում 094 հաշիվը` արտարժույթի պարտադիր վաճառքի մասով:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կանխիկ մուտքագրված պարտադիր պահուստավորման գումարները վերահաշվարկման դեպքում լիազոր բանկերի պահանջով վերադարձվում են կանխիկ ձևով:

4. Պարտադիր պահուստավորման ենթակա արտարժույթի հաշվարկները բանկերը ներկայացնում են յուրաքանչյուր երկուշաբթի, նախորդ շաբաթվա վերջին օրվա հաշվեկշռի տվյալներով, ընդ որում փոխադարձ վճարումները իրականացվում են ոչ ուշ, քան հաշվետվությունը ներկայացնելու հաջորդ օրը:

5. Արտարժութային պարտադիր պահուստավորման հաշվարկում 095 հաշիվը հաշվարկվում է ակտիվային և պասսիվային շրջանառությունների մնացորդների տարբերության չափով:

6. Արդշինբանկ, Հայագրոբանկ, Հայէկոնոմբանկ բանկերի համար արտարժութային պարտադիր պահուստավորման հաշվարկում 890 և 095 հաշվեկշռային հաշիվները մինչև 1995 թվականի հունվարի 1-ը չեն հաշվարկվում:

7. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչությանը (պետ` Ռ. Վալեսյան)` ուսումնասիրել 1994 թվականի նոյեմբերի 1-ի և դեկտեմբերի 1-ի դրությամբ բանկերի կողմից տնտեսական նորմատիվների խախտումների պատճառները և մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությանը:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
30.11.1994
N 108
Որոշում