Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 392 ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.09.1996  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«13» սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 295

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 392 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 30-ի «Սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների բաժնետոմսերի բաց աճուրդային վաճառքի կանոնակարգման մասին» թիվ 392 որոշմամբ հաստատված բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքի ձևով տեղաբաշխվող բաժնետոմսերի թողարկման օրինակելի ազդագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) 5.10-րդ կետում «20-րդ օրը» բառերը փոխարինել «30 օրվա ընթացքում» բառերով.

բ) 5.12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5.12. Գնորդներն աճուրդը կազմակերպողի հաշվարկային հաշվին մուծում են կանխավճար` վաթսուն հազար դրամ արժողությամբ (դրամով կամ սեփականաշնորհման սերտիֆիկատով):

Աճուրդի այն գնորդներին, որոնք վաճառքի միավորներ (լոտեր) ձեռք չեն բերում, կանխավճարը վերադարձվում է մասնակցի գրավոր պահանջով` համապատասխան վճարման միջոցով` դիմելուց հետո տասն օրվա ընթացքում:

Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը աճուրդի մասնակցության վճարը (կանխավճար) մասնակցի կողմից մեկ ամսվա ընթացքում հետ չպահանջվելու դեպքում փոխանցել սեփականաշնորհման հատուկ հաշվին».

գ) 5.13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5.13. Աճուրդի կանոնները խախտելու, ինչպես նաև, գնված վաճառքի միավորի (լոտի) 10 տոկոսի չափով գումարը տեղում դրամով կամ սեփականաշնորհման սերտիֆիկատով 30 րոպեի ընթացքում չմուծելու դեպքերում կանխավճարը չի վերադարձվում և համարվում է, որ գնորդը հրաժարվել է արժեթղթերի ձեռքբերումից, իսկ տվյալ լոտի վաճառքն սկսվում է նորից».

դ) 5.14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5.14. Գնված վաճառքի միավորների (լոտերի) արժեքի մնացած մասը վճարվում է սեփականաշնորհման սերտիֆիկատով կամ դրամով, Հայխնայբանկում բացված համապատասխան հաշվին, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման հաջորդ աշխատանքային օրը, հակառակ դեպքում աճուրդում մասնակցի կողմից վճարված 10 տոկոս գումարը չի վերադարձվում:

Աճուրդում մասնակցի կողմից վճարված 10 տոկոս գումարը Հայխնայբանկի համապատասխան հաշվին է մուծում աճուրդը կազմակերպողը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 13-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.09.1996
N 295
Որոշում