Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԻ ԵՎ ...

25.02.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.03.2003  -ից մինչեւ   25.02.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 10.12.10 թիվ 51-Ն որոշում)

i

603.0263.281202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302433

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2002 թվականի N 263-Ն

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 2-Ֆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն կազմակերպության միջոցների կազմի և դրանց գոյացման աղբյուրների վերաբերյալ» Ձև թիվ 2-Ֆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2 դեկտեմբերի 2002 թվականի

թիվ 263-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 2-Ֆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Հրահանգը սահմանում է «Կազմակերպության միջոցների կազմի և դրանց գոյացման աղբյուրների վերաբերյալ» (ձև թիվ 2-Ֆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2 Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունները, հիմնարկները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

1.3 Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետում:

1.4 Կազմակերպության միջոցների կազմի և դրանց գոյացման աղբյուրների վերաբերյալ հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

1.5 Կազմակերպությունները կազմում են տարեկան հաշվետվություն միջոցների կազմի և դրանց գոյացման աղբյուրների վերաբերյալ:

1.6 Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

1.7 Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից` 1. «Միջոցների կազմը», 2. «Միջոցների գոյացման աղբյուրները»: Հաշվետվության 3-րդ սյունակում ցույց են տրվում առանձին ցուցանիշների նախորդ տարվա վերջի մնացորդները, իսկ 4-րդ սյունակում` հաշվետու տարվա վերջի մնացորդները:

 

2.1. ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ

 

2.1.1. «Հիմնական միջոցներ (հաշվեկշռային արժեք)» տողում (010) ցույց է տրվում հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը (111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ», 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ», 115 «Հողամասեր» հաշիվների մնացորդների հանրագումարն ու 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն», 114 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների մաշվածություն»,124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» (հիմնական միջոցներին վերաբերող մասով) հաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը):

2.1.2. «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» տողում (020) ցույց են տրվում հիմնական միջոցների կառուցման, տեղակայման ենթակա սարքավորումների ձեռք բերման և տեղակայման կուտակված ծախսումների, ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումների գումարը, կապալառուի կողմից կառուցվող հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը (118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» և 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» (անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներին վերաբերող մասով) հաշիվների մնացորդների տարբերությունը):

2.1.3. «Ոչ նյութական ակտիվներ» տողում (030) ցույց է տրվում ոչ նյութական ակտիվների (բացառությամբ գուդվիլի և անավարտ ոչ նյութական ակտիվների) հաշվեկշռային արժեքը (131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշվի մնացորդի և 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա», 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» (բացառությամբ գուդվիլին և մշակման ընթացքում գտնվող ոչ նյութական ակտիվներին վերաբերող մասի) հաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը):

2.1.4. «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» տողում (040) ցույց է տրվում կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում այն ոչ ընթացիկ ներդրումների հաշվեկշռային արժեքը, որոնք հաշվառվում են բաժնեմասնակցության մեթոդով (141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» և 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» (բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներին վերաբերող մասով) հաշիվների մնացորդների տարբերությունը):

2.1.5. «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (050) ցույց է տրվում այլ (բացի բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվողներից) ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքը` առանց դրանց ընթացիկ (կարճաժամկետ) մասի (142 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»,143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»,144 «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 145 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր», 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվների մնացորդների հանրագումարի և 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով», 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» (բացառությամբ բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներին վերաբերող մասով) հաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:

2.1.6. «Հետաձգված հարկային ակտիվներ» տողում (060) ցույց է տրվում շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվի հաշվեկշռային արժեքը (151 «Հետաձգված հարկային ակտիվներ» հաշվի մնացորդը):

2.1.7. «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ» տողում (070) ցույց է տրվում բնական ռեսուրսների, ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների, ներդրումային գույքի, անավարտ ոչ նյութական ակտիվների, գուդվիլի, ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար տրված կանխավճարների և հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների հաշվեկշռային արժեքների հանրագումարի և բացասական գուդվիլի հաշվեկշռային արժեքի տարբերությունը (116 «Բնական ռեսուրսներ», 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»,122 «Ներդրումային գույք», 133 «Անավարտ ոչ նյութական ակտիվներ», 134 «Գուդվիլ», 152 «Կարճաժամկետ ոչ ընթացիկ ակտիվների ձեռք բերելու», 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով», 424 «Բացասական գուդվիլի ամորտիզացիա» հաշիվների մնացորդների հանրագումարի և 117 «Բնական ռեսուրսների սպառում», 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն», 123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն», 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» (բնական ռեսուրսներին, ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներին և ներդրումային գույքին վերաբերող մասով), 135 «Գուդվիլի ամորտիզացիա», 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» (մշակման ընթացքում գտնվող ոչ նյութական ակտիվներին և գուդվիլին վերաբերող մասով), 155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա», 423 «Բացասական գուդվիլ» հաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը), ինչպես նաև հաշվետվության 1-ին` «Ոչ ընթացիկ ակտիվներ» բաժնի մյուս հոդվածներում չներառված ոչ ընթացիկ ակտիվների հաշվեկշռային արժեքը: Բացասական լինելու դեպքում սույն տողի գումարը ցույց է տրվում մինուս (-) նշանով:

2.1.8.»Ընդամենը ոչ նյութական ակտիվներ» տողում (080) ցույց է տրվում տող 010, տող 020, տող 030, տող 040, տող 050, տող 060, տող 070-ի հանրագումարը:

 

2.2. ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ

 

2.2.9. «Պաշարներ, ընդամենը» տողում (090) ցույց է տրվում կազմակերպությանը պատկանող (այդ թվում` ճանապարհին և վերամշակման մեջ գտնվող) ապրանքների, նյութերի և օժանդակ միջոցների, արագամաշ առարկաների, անավարտ արտադրության, պատրաստի արտադրանքի և այլ պաշարների մնացորդների հանրագումարը:

2.2.10. «Տրված ընթացիկ կանխավճարներ» տողում (100) ցույց են տրվում ընթացիկ ակտիվների ձեռք բերման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար տրված կանխավճարների գումարները (224 «Տրված ընթացիկ կանխավճարների» հաշվի մնացորդը):

2.2.11. «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» տողում (110) ցույց է տրվում արտադրանքի, ապրանքների վաճառքների, մատուցված ծառայությունների, կատարած աշխատանքների, ինչպես նաև այլ պաշարների, ֆինանսական ներդրումների, հիմնական միջոցների և այլ ակտիվների վաճառքների գծով դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (221 «Դեբիտորական պարտքեր վաճառքի գծով» և 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» (վաճառքների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշիվների մնացորդների տարբերությունը):

2.2.12. «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» տողում (120) ցույց են տրվում բյուջե ավել վճարված (փոխհատուցման ենթակա) գումարները (225 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» հաշվի մնացորդը):

2.2.13. «Այլ դեբիտորական պարտքեր» տողում (130) ցույց են տրվում գործառնական վարձակալության, ստացվելիք շահաբաժինների, սկզբնական արժեքով հաշվառվող պարտքային արժեթղթերի դիմաց ստացվելիք տոկոսների, ապահովագրական հատուցումների, տույժերի, տուգանքների, նյութական վնասի փոխհատուցման, այլ եկամուտների, աշխատավարձի վճարման, աշխատակիցների հետ այլ գործառնությունների, բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով», 229 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» հաշիվների մնացորդների հանրագումարի և 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» (այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշվի մնացորդի տարբերությունը):

2.2.14. «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ» տողում (140) ցույց է տրվում ընթացիկ ֆինանսական ներդրումների, ինչպես նաև ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների ընթացիկ մասի հաշվեկշռային արժեքը (231 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ», 232 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 233 «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 234 «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս», 235 «Տրամադրված կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի», 236 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս», 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս», 239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվների մնացորդների հանրագումարի և 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով», 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը):

2.2.15. «Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ, ընդամենը» տողում (150) ցույց է տրվում կազմակերպության դրամարկղում, բանկի հաշվարկային, արտարժութային և այլ հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև դրամական միջոցների համարժեքների (կարճաժամկետ բարձր իրացվելի ներդրումներ, որոնք հեշտ փոխանակվում են դրամական միջոցների որոշակի գումարների հետ և որոնց արժեքի փոփոխման ռիսկն էական չէ) հաշվեկշռային արժեքը (251 «Դրամարկղ» (151), 252 «Հաշվարկային հաշիվ» (152), 253 «Արտարժութային հաշիվ» (153), 254 «Այլ հաշիվներ բանկերում» (154), 257 «Դրամական միջոցների համարժեքներ» (155) հաշիվների մնացորդների հանրագումարը):

2.2.16. «Այլ ընթացիկ ակտիվներ» տողում (160) ցույց է տրվում պարտադիր սոցիալական ապահովագրության, առհաշիվ տրված գումարների, ճանապարհին գտնվող դրամական միջոցների, դրամական փաստաթղթերի, հետաձգված հարկերի գծով ընթացիկ ակտիվների հաշվեկշռային արժեքը (227 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով», 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով», 255 «Դրամական միջոցներ ճանապարհին», 256 «Դրամական փաստաթղթեր», 261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշիվների մնացորդների հանրագումարը), ինչպես նաև հաշվետվության 2-րդ` «Ընթացիկ ակտիվներ» բաժնի մյուս տողերում չներառված ընթացիկ ակտիվների հաշվեկշռային արժեքը:

2.2.17. «Ընդամենը ընթացիկ ակտիվներ» տողում (170) ցույց է տրվում տող 090, տող 100, տող 110, տող 120, տող 130, տող 140, տող 150, տող 160-ի հանրագումարը:

2.2.18. «Ընդամենը 1-ին բաժնով» տողում (180) ցույց է տրվում տող 080 և տող 170-ի գումարը:

 

2.3. ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ: ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ

 

2.3.19. «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումար» տողում (190) ցույց է տրվում կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումարը (311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» հաշվի մնացորդի, և 312 «Չվճարված կապիտալ», 313 «Հետ գնված կապիտալ» հաշիվների մնացորդների հանրագումարների տարբերությունը):

2.3.20. «Էմիսիոն եկամուտ» տողում (200) ցույց է տրվում կազմակերպության կուտակված էմիսիոն եկամուտի գումարը (314 «Էմիսիոն եկամուտ» հաշվի մնացորդը): Դեբետային մնացորդի դեպքում (Էմիսիոն վնաս) սույն տողի գումարը ցույց է տրվում մինուս (-) նշանով:

2.3.21. «Վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ» տողում (210) ցույց են տրվում կազմակերպության ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից, ինչպես նաև վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների և որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական գործիքների վերաչափումից առաջացած տարբերությունները, որոնք վերագրվել են սեփական կապիտալին (321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ» հաշվի մնացորդի, 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ», 323 «Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ» հաշիվների կրեդիտային մնացորդների հանրագումարի տարբերությունը: Բացասական մնացորդի դեպքում սույն տողի գումարը ցույց է տրվում մինուս (-) նշանով:

2.3.22. «Կուտակված շահույթ» տողում (220) ցույց է տրվում նախորդ տարիների չօգտագործված (չբաշխված) շահույթի (վնասի), հաշվետու տարվա զուտ շահույթի (վնասի) հանրագումարի և հայտարարված, բայց չմարված (դուրս չգրված) միջանկյալ շահաբաժինների (այն չափով, որքանով ակնկալվում է, որ դրանք կմարվեն կուտակված շահույթի հաշվին) տարբերությունը (342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)», 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշիվների մնացորդների հանրագումարի և 344 «Միջանկյալ շահաբաժիններ» հաշվի մնացորդի (այն չափով, որքանով ակնկալվում է, որ հայտարարված միջանկյալ շահաբաժինները կմարվեն կուտակված շահույթի հաշվին) տարբերությունը: Բացասական մնացորդի (չծածկված վնաս) դեպքում սույն տողի գումարը ցույց է տրվում մինուս (-) նշանով:

2.3.23. «Պահուստային կապիտալ» տողում (230) ցույց է տրվում օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմնադիր փաստաթղթերի հիման վրա ձևավորված պահուստային կապիտալի և հայտարարված, բայց չմարված (դուրս գրված) միջանկյալ շահաբաժինների (այն չափով, որքանով ակնկալվում է, որ դրանք կմարվեն պահուստային կապիտալի հաշվին) տարբերությունը (351 «Պահուստային կապիտալ» և 344 «Միջանկյալ շահաբաժիններ» (այն չափով, որքանով ակնկալվում է, որ հայտարարված միջանկյալ շահաբաժինները (արտոնյալ բաժնետոմսերի գծով) կմարվեն պահուստային կապիտալի հաշվին) հաշիվների մնացորդների տարբերությունը):

2.3.24. «Սեփական կապիտալի այլ տարրեր» տողում (240) ցույց է տրվում որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքների հաշվեկշռային արժեքը (352 «Որպես սեփական կապիտալի գործիք դասակարգված ածանցյալ գործիքներ» հաշվի մնացորդը), ինչպես նաև հաշվետվության «Սեփական կապիտալ» բաժնի մյուս տողերում չներառված սեփական կապիտալի տարրերի հաշվեկշռային արժեքը:

2.3.25. «Ընդամենը սեփական կապիտալ» տողում (250) ցույց է տրվում տող 190, տող 200, տող 210, տող 220, տող 230, տող 240-ի հանրագումարը:

 

2.4. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2.4.26. «Երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ» տողում (260) ցույց է տրվում երկարաժամկետ բանկային վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարների հաշվեկշռային արժեքը, առանց դրանց կարճաժամկետ մասի (411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարները», 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ», 413 «ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ») հաշիվների մնացորդների հանրագումարի և 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվարկվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» հաշվի մնացորդի տարբերությունը):

2.4.27. «Հետաձգված հարկային պարտավորություններ» տողում (270) ցույց է տրվում շահութահարկի գծով հետաձգված հարկային պարտավորության հաշվեկշռային արժեքը (422 «Հետաձգված հարկային պարտավորություններ» հաշվի մնացորդը):

2.4.28. «Ակտիվներին վերաբերող շնորհներ» տողում (280) ցույց է տրվում ակտիվներին վերաբերող շնորհների չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդը (421»Ակտիվներին վերաբերող շնորհներ» հաշվի մնացորդը):

2.4.29. «Ոչ ընթացիկ պահուստներ» տողում (290) ցույց է տրվում որպես պարտավորություն ճանաչված ոչ ընթացիկ պահուստների հաշվեկշռային արժեքը (425 «Ոչ ընթացիկ պահուստներ» հաշվի մնացորդը):

2.4.30. «Այլ ընթացիկ պարտավորություններ» տողում (300) ցույց է տրվում որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ պարտավորությունների, սահմանված հատուցումների պլանների գծով պարտավորության հաշվեկշռային արժեքը (415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ պարտավորություններ», 426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» հաշիվների մնացորդների, 427 «Դեռևս չճանաչված ակտուարային շահույթ (վնաս)», 428 «Դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճ» հաշիվների կրեդիտային մնացորդների հանրագումարի և 153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվների» հաշվի մնացորդի, 427 «Դեռևս չճանաչված ակտուարային շահույթ (վնաս)», 428 «Դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճ» հաշիվների դեբետային մնացորդների հանրագումարի տարբերությունը), ինչպես նաև «Ոչ ընթացիկ պարտավորություններ» բաժնի մյուս տողերում չներառված ոչ ընթացիկ պարտավորությունների հաշվեկշռային արժեքը:

2.4.31. «Ընդամենը ոչ ընթացիկ պարտավորություններ» տողում (310) ցույց է տրվում տող 260, տող 270, տող 280, տող 290 և տող 300-ի հանրագումարը:

 

2.5. ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2.5.32. «Կարճաժամկետ բանկային վարկեր» տողում (320) ցույց է տրվում կարճաժամկետ բանկային վարկերի, ինչպես նաև երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մասի զուտ գումարը (511 «Կարճաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարները», 512 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» հաշիվների մնացորդների հանրագումարի և 516 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» (կարճաժամկետ բանկային վարկերին, ինչպես նաև երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մասին վերաբերող մասով) հաշվի մնացորդի տարբերությունը:

2.5.33 «Կարճաժամկետ փոխառություններ» տողում (330) ցույց է տրվում կարճաժամկետ փոխառությունների, ինչպես նաև երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի զուտ գումարը (513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» և 514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» հաշիվների մնացորդների հանրագումարի և 516 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» (կարճաժամկետ փոխառություններին և երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասին վերաբերող մասով) հաշվի մնացորդի տարբերությունը:

2.5.34 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» տողում (340) ցույց է տրվում հումքի, նյութերի, ապրանքների գնումների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների, ինչպես նաև ֆինանսական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների գնումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվի մնացորդը):

2.5.35. «Ստացված ընթացիկ կանխավճարներ» տողում (350) ցույց է տրվում գնորդներից և պատվիրատուներից արտադրանքի, ապրանքների, այլ ակտիվների մատակարարման, ինչպես նաև աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման և գործառնական վարձակալության համար ստացված կանխավճարների գումարը (523 «Ստացված կանխավճարներ» հաշվի մնացորդը):

2.5.36. «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» տողում (360) ցույց է տրվում բյուջե վճարման ենթակա հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» հաշվի մնացորդը):

2.5.37. «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» տողում (370) ցույց է տրվում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» հաշվի մնացորդը):

2.5.38. «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» տողում (380) ցույց է տրվում կազմակերպության աշխատակիցներին աշխատավարձի և այլ կարճաժամկետ հատուցումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (527 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի մնացորդը):

2.5.39. «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» տողում (390) ցույց է տրվում մասնակիցների (հիմնադիրների) հետ կանոնադրական կապիտալում մասնակցության դիմաց ստացվող եկամուտների (շահաբաժինների) գծով կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» հաշվի մնացորդը):

2.5.40. «Այլ կրեդիտորական պարտքեր» տողում (400) ցույց է տրվում գործառնական վարձակալության, տույժերի, տուգանքների, ապահովագրավճարների, ձեռք բերված ձեռնարկատիրական գործունեության, աշխատակիցներին առհաշիվ տրված գումարների, աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (528 «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» և 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվների մնացորդների հանրագումարը):

2.5.41. «Եկամուտներին վերաբերող շնորհներ» տողում (410) ցույց է տրվում եկամուտներին վերաբերող շնորհների չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդը (541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ» հաշվի մնացորդը):

2.5.42. «Ընթացիկ պահուստներ» տողում (420) ցույց է տրվում որպես պարտավորություններ ճանաչված ընթացիկ պահուստների, ինչպես նաև ոչ ընթացիկ պահուստների ընթացիկ մասի հաշվեկշռային արժեքը (543 «Ընթացիկ պահուստներ» հաշվի մնացորդը):

2.5.43. «Այլ ընթացիկ պարտավորություններ» տողում (430) ցույց է տրվում ֆինանսական վարձակալության գծով վճարելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի զուտ գումարը, առևտրական նպատակով պահվող ֆինանսական պարտավորությունների, որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորությունների, հետաձգված հարկերի գծով ընթացիկ պարտավորությունների հաշվեկշռային արժեքը (515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարելիք գումարների կարճաժամկետ մաս», 517 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորություններ», 518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ», 542 «Ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով» հաշիվների մնացորդների հանրագումարի և 516 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» (ֆինանսական վարձակալության կարճաժամկետ մասին վերաբերող մասով) հաշվի մնացորդի տարբերությունը), ինչպես նաև «Ընթացիկ պարտավորություններ» բաժնի մյուս տողերում չներառված ընթացիկ պարտավորությունների գումարը:

2.5.44. «Ընդամենը ընթացիկ պարտավորություններ» տողում (440) ցույց է տրվում տող 320, տող 330, տող 340, տող 350, տող 360, տող 370, տող 380, տող 390, տող 400, տող 410, տող 420, տող 430-ի հանրագումարը:

2.5.45. Ընդամենը 2-րդ բաժնով տողում (450) ցույց է տրվում տող 250, տող 310, տող 440-ի հանրագումարը:

 

---------------------------------------

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
02.12.2002
N 263-Ն
Որոշում