01.07.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 2025 թվականի N 1614-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով ու 42-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տրամադրվող սոցիալական ծառայությունների, խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկերը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հաշմանդամություն ունեցող անձանց տնային խնամքը 2028 թվականի հունվարի 1-ից տրամադրվելու է հավաստագրի միջոցով:
(2-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը, պայմանները, չափորոշիչները, տրամադրվող խնամքի ձևերը, խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն և հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1744-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել` բացառությամբ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի և 6-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև վերնագրից հանել «ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ,» ու «, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԸ, ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ» բառերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշման N 1 հավելվածի 49-րդ կետի 1-ին ենթակետից հանել «(մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների, երեխաների աջակցության կենտրոնների» բառերը, իսկ 2-րդ և 3-րդ ենթակետերում «տարեց և (կամ)» բառերը փոխարինել «տարեց կամ» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանելու մասին» N 1599-Ն որոշման հավելվածում`
1) 2-րդ և 7-րդ կետերում «հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ)» բառերը փոխարինել «մասնագիտացված հաստատություններ» բառերով, հանել «սոցիալական հոգածության», «երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններ,» և «երեխաների աջակցության կենտրոններ,» բառերը, իսկ «տարեց և (կամ)» բառերը փոխարինել «տարեց կամ» բառերով.
2) 29-րդ կետում «տարեց և (կամ)» բառերը փոխարինել «տարեց կամ» բառերով, հանել «(մանկատներ)» բառը, ինչպես նաև «հատուկ (մասնագիտացված)» բառերը փոխարինել «մասնագիտացված» բառով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 201-Ն որոշման`
1) N 1 հավելվածի N 1 ցանկի II գլխում «հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններ, երեխաների աջակցության կենտրոններ,» բառերը փոխարինել «մասնագիտացված հաստատություններ,» բառերով, «տարեց և (կամ)» բառերը փոխարինել «տարեց կամ» բառերով, իսկ «սոցիալական հոգածության» բառերը հանել.
2) N 2 հավելվածի 1-ին կետում «հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների,» բառերը փոխարինել «մասնագիտացված հաստատությունների,» բառերով, «տարեց և (կամ)» բառերը փոխարինել «տարեց կամ» բառերով, իսկ «սոցիալական հոգածության» բառերը հանել.
3) N 2 հավելվածի 2-րդ կետում «հաշմանդամներին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով.
4) N 2 հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետում «հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների» բառերը փոխարինել «մասնագիտացված հաստատությունների» բառերով.
5) N 5 հավելվածի 17-րդ կետի 5-րդ ենթակետում «գիշերօթիկ դպրոցների, մանկատների» բառերը փոխարինել «երեխաների բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի «ը» պարբերությունում «տարեցների և» բառերը փոխարինել «տարեց կամ» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 876-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1698-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ բաժնի`
1) 10-րդ կետում «Մասնագիտացված մանկատների» բառերը փոխարինել «Երեխաների բնակչության սոցիալական պաշտպանության մասնագիտացված հաստատությունների» բառերով.
2) 11-14-րդ կետերում «Տարեց և (կամ)» բառերը փոխարինել «Տարեց կամ» բառերով, իսկ «հատուկ (մասնագիտացված)» բառերը փոխարինել «մասնագիտացված» բառով.
3) 12-րդ և 14-րդ կետերից հանել «սոցիալական հոգածության» բառերը.
4) 14-րդ կետում «առողջության կամ մտավոր խնդիրներով» բառերը փոխարինել «և վարքային այլ խանգարումներով» բառերով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտները և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման N 2 հավելվածի`
1) 8-րդ կետում «և հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (մանկատների),» բառերը փոխարինել «կամ մասնագիտացված հաստատությունների,» բառերով, ինչպես նաև հանել «երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների,» ու «սոցիալական հոգածության» բառերը.
2) 9-րդ կետում «տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, հոգեկան (այդ թվում` մտավոր) խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա և (կամ) ցերեկային խնամք և սպասարկում իրականացնող կազմակերպությունների» բառերը փոխարինել «ցերեկային կենտրոնների կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների» բառերով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. նոյեմբերի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի նոյեմբերի 14-ի
N 1614-Ն որոշման
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով կարգավորվում են խնամք ստանալու համար դիմող տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ միասին` խնամք հայցող անձ) և խնամք ստացող տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ միասին` շահառու) խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները: Սույն հավելվածի իմաստով շահառու են համարվում նաև տնային պայմաններում խնամվող հաշմանդամություն ունեցող երեխաները:
2. Սույն հավելվածի իմաստով խնամքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված` խնամք հայցող անձին ընտանեկան միջավայրին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններ ապահովելու կամ շահառուին իր սոցիալական միջավայրում պահելու կամ հասարակությունում ներառելու նպատակով անհրաժեշտ օգնությունն է:
3. Սույն հավելվածի իմաստով խնամք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, օրենքներով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող կամ ապաստան հայցող անձանց` սույն հավելվածով հաստատված խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդություններ չունենալու դեպքում` խնամք հայցող անձի, իսկ դատարանի վճռով անգործունակ ճանաչված լինելու դեպքում` իր խնամակալի համաձայնությամբ` բացառությամբ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերի:
4. Պատժից ազատվող դատապարտյալին խնամքի տրամադրման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն որոշմամբ:
5. Շահառուին խնամքը տրամադրում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված` սոցիալական ծառայություններ տրամադրելու իրավասություն ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություն):
6. Սույն հավելվածի իմաստով շահառուին տրամադրվող խնամքի ձևերն են`
1) տնային պայմաններում կամ
2) ցերեկային կենտրոններում կամ
3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ
4) համայնքային փոքր տներում:
7. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող և չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատողի) տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց` խնամք տրամադրող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամերին:
8. Ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է շահառուին ժամը 9:00-18:00 ընկած ժամանակահատվածում, իսկ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է համապատասխան խորհրդատվություն:
9. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը (այսուհետ` շուրջօրյա խնամքի կենտրոն) անձանց կացարանով ապահովման և շուրջօրյա խնամքի տրամադրման կենտրոն է և լինում է`
1) ընդհանուր տիպի` տարեց կամ հաշմանդամություն ունեցող, այդ թվում` համապատասխան դեղեր չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթև կամ միջին աստիճանի մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար.
2) մասնագիտացված` տարեց կամ հաշմանդամություն ունեցող, այդ թվում` համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ միջին աստիճանի մտավոր, ինչպես նաև հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող անձանց համար:
10. Համայնքային փոքր տունը (այսուհետ` փոքր տուն) ընտանեկան միջավայրին առավելագույնս մոտ, 8-16 անձի համար նախատեսված շուրջօրյա խնամքի փոքր կազմակերպություն է, որն ապահովում է անհրաժեշտ ծառայություններ անձի անկախ ապրելու և համայնքում ներառվելու համար:
11. Անկախ կազմակերպաիրավական ձևից, խնամքի տեսակից ու բնույթից` կազմակերպությունները ղեկավարվում են «Սոցիալական աջակցության մասին», իսկ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի դեպքում` նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներով, սույն հավելվածով և այլ իրավական ակտերով:
2. ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
11.1. Խնամքի ծառայությունների ստացման նպատակով դիմումի ներկայացումը, հերթագրումն ու ուղեգրումն իրականացվում է «Խնամքի ծառայությունների հերթագրման, հերթերի կառավարման և ուղեգրման տեղեկատվական» ենթահամակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով, որը Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի մաս է կազմում: Խնամքը տրամադրվում է խնամքի ծառայության տրամադրման համար ներկայացված դիմումի հիման վրա: Որպես դիմումատու կարող է հանդես գալ խնամք հայցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը:
(11.1-ին կետը լրաց. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
11.2. Համակարգի տեղեկատվական շտեմարանը ձևավորվում է դիմողի կողմից առցանց ներկայացված դիմումից և կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերից, սոցիալական աջակցության բնագավառներում պետական լիազոր մարմնի ու Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ՄՍԾ), վերջիններիս հասանելի այլ պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների տեղեկատվական շտեմարաններում առկա և օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տվյալներից, խնամք հայցող անձի սոցիալական կարիքների գնահատման նպատակով իրականացվող տնայցի արդյունքներից, որոնք անհրաժեշտ են խնամքի ծառայություն ստանալու իրավունքի իրացման համար:
(11.2-րդ կետը լրաց. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
11.3. Համակարգում տվյալները մշակվում և պաշտպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան:
(11.3-րդ կետը լրաց. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
12. Դիմումը ներկայացվում է առցանց` խնամք հայցող անձի` Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտի դիմումների միասնական համակարգում (www.e-social.am) ստեղծված անհատական օգտահաշվի միջոցով` միաժամանակ նշում կատարելով շահառու դառնալու համար իր տվյալների մշակման, օգտագործման և փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալու մասին:
(12-րդ փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
12.1. Անհատական օգտահաշվի ստեղծման համար դիմողն օգտագործում է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակը:
(12.1-ին կետը լրաց. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
13. (13-րդ կետն ուժը կորցրել է 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
14. Խնամքի տրամադրման համար ներկայացված առցանց դիմումի հիման վրա խնամք հայցող անձի տվյալները փոխանակվում կամ ստացվում են համապատասխան տեղեկատվական շտեմարաններից: Տեղեկատվական շտեմարանների փոխգործելիության միջոցով իրականացվում է դիմումատուի ներկայացրած տվյալների ստացում` ինքնաշխատ եղանակով ներկայացված հարցմամբ`
1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական շտեմարանի միջոցով ստացվում է խնամք հայցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի անվան, ազգանվան, ՀԾՀ-ի վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, օրենքներով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող կամ ապաստան հայցող անձ հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվությունը.
2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման» համակարգի տեղեկատվական շտեմարանի միջոցով ստացվում է խնամք հայցող անձի` դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ աշխատող կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա ծառայություններ մատուցող կամ ինքնազբաղված անձ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը.
3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տեղեկատվական շտեմարանի միջոցով ստացվում է խնամք հայցող անձի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը.
4) էլեկտրոնային առողջապահության համակարգի տեղեկատվական շտեմարանի միջոցով ստացվում է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության, հոգեկան և վարքային այլ խանգարումների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը.
5) լիազոր մարմնի «Փյունիկ», «Ղարաբաղ Փյունիկ» և «e-disability» համակարգերի տեղեկատվական շտեմարաններից ստացվում է հաշմանդամություն ունենալու մասին տեղեկատվությունը.
6) լիազոր մարմնի` «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգ»-ի (այսուհետ` ԸԱԳՀ) տեղեկատվական շտեմարաններից ստացվում է խնամք հայցող անձի` ԸԱԳՀ-ում հաշվառված լինելու և անապահովության աստիճանի վերաբերյալ տեղեկատվությունը.
7) կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգի տեղեկատվական շտեմարաններից ստացվում է առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև խնամատար ընտանիքում խնամվող երեխաների վերաբերյալ տեղեկատվությունը.
8) «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի տեղեկատվական շտեմարաններից ստացվում է պարտադիր կրթության մեջ ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը:
(14-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
14.1. Փաստաթղթերի ներբեռնումը կիրառվում է այն դեպքերում, երբ համապատասխան տվյալները հնարավոր չէ ստանալ պետական կամ այլ տեղեկատվական շտեմարաններից փոխգործելիության միջոցով, և ինքնաշխատ կերպով տվյալների ստացման անհնարինության պարագայում դիմողը ներբեռնում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, մասնավորապես`
1) դիմումը խնամք հայցող անձի օրինական ներկայացուցչի կողմից լրացվելու դեպքում` օրինական ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող` ներառյալ լիազորագրի (առանց նոտարական վավերացման) լուսապատճենը.
2) դիմումը խնամք հայցող անձի խնամակալի կողմից լրացվելու դեպքում` խնամք հայցող անձի` դատարանի կողմից անգործունակ ճանաչվելու մասին որոշման և խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման լուսապատճենները.
3) առողջական վիճակի մասին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևի համաձայն և համապատասխան բժշկական հաստատության կողմից լրացված բժշկական փաստաթղթի լուսապատճենը, որը տրամադրվել է ներկայացման պահից ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում.
4) տնային պայմաններում խնամքի տրամադրման ծառայությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևին համապատասխան ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքի լուսապատճենը.
5) խնամք հայցող անձի կամ նրա ընտանիքի անդամի եկամուտը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման» համակարգի տեղեկատվական շտեմարանի միջոցով պարզելու անհնարինության դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով նրա եկամուտները սույն կետով նշված շտեմարանում չհաշվառելու պատճառով` գործատուից ստացված տեղեկանքի լուսապատճենը:
(14.1-ին կետը լրաց. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
14.2. Դիմումի ներկայացումից հետո անհրաժեշտ տվյալների` ինքնաշխատ կերպով համադրման և տվյալների ստացման, ինչպես նաև կցման ենթակա փաստաթղթերի առկայության դեպքում ակտիվանում է դիմումի` «Մշակվում է» կարգավիճակը:
(14.2-րդ կետը լրաց. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
14.3. Տարածքային կենտրոնի համապատասխան աշխատողի կողմից դիմումը հաստատելուց հետո ակտիվանում է դիմումի` «Ենթակա է տնայցի» կարգավիճակը:».
(14.3-րդ կետը լրաց. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
15. (15-րդ կետն ուժը կորցրել է 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
16. (16-րդ կետն ուժը կորցրել է 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
17. (17-րդ կետն ուժը կորցրել է 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
18. Թերի կամ սխալ կցված փաստաթղթերի հայտնաբերման դեպքում դիմումատուին տրամադրվում է լրացուցիչ երեք աշխատանքային օր` շտկում իրականացնելու համար: Սույն կետում նշված ժամկետը հաշվարկվում է դիմումը վերախմբագրման վերադարձվելու վերաբերյալ ծանուցումը ստանալու պահից: Դիմումը կարող է վերադարձվել վերախմբագրման միայն մեկ անգամ, կրկնակի վերախմբագրման հնարավորություն համակարգում առկա չէ:
(18-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
18.1. Եթե 18-րդ կետում նշված ժամկետում անհրաժեշտ շտկումները չեն կատարվում, կամ ներբեռնված փաստաթղթերը կրկին սխալ կամ թերի են ներբեռնվում, ապա ակտիվանում է դիմումի` «Մերժված է» կարգավիճակը: Դիմումի` «Մերժված է» կարգավիճակն ակտիվանում է նաև դիմումի ներկայացումից հետո իրականացված ինքնաշխատ ստուգումների կամ «Մշակվում է» կարգավիճակում իրականացված ստուգումների հիման վրա մերժման հիմք ունենալու դեպքում, ինչպես նաև տնայցի շրջանակում իրականացված կարիքի գնահատման արդյունքում ինքնաշխատ ձևավորված` խնամքի տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշման հիման վրա: Ցանկացած հիմքով «Մերժված է» կարգավիճակի ակտիվացումն ուղեկցվում է մերժման պատճառների վերաբերյալ պարտադիր նշմամբ:
(18.1-ին կետը լրաց. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
19. (19-րդ կետն ուժը կորցրել է 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
20. Խնամքի համար ներկայացված դիմումի` «Ենթակա է տնայցի» կարգավիճակի ակտիվացումից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կատարում է տնայց` խնամք հայցող անձի կամ նրա ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման նպատակով:
(20-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
21. Սույն հավելվածի 20-րդ կետում նշված կարիքների գնահատման արդյունքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կայացնում է խնամք հայցող անձին խնամք տրամադրելու կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին որոշում, որն ինքնաշխատ կերպով գեներացվում է համակարգում, ինչի վերաբերյալ դիմումատուն ծանուցվում է անձնական օգտահաշվի և էլեկտրոնային հասցեի միջոցով:
(21-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
22. Խնամք հայցող անձին խնամքի տրամադրման վերաբերյալ որոշման առկայության դեպքում ակտիվանում է «Հերթացուցակում գտնվող» կարգավիճակը և խնամք հայցող անձն ինքնաշխատ կերպով հաշվառվում է համապատասխան հերթացուցակում` ըստ դիմումների ստացման օրվա, ժամի և րոպեի` միաժամանակ հաշվի առնելով`
1) տրամադրման ենթակա խնամքի ձևը.
2) անկողնային շուրջօրյա խնամք պահանջող ծառայության անհրաժեշտությունը.
3) հոգեկան և վարքային այլ խանգարումների առկայությունը.
4) սեռը:
(22-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
23. Ազատ տեղերի առկայության վերաբերյալ ինքնաշխատ կերպով տեղեկատվության ստացման դեպքում համապատասխան հերթացուցակում առաջին համարը զբաղեցնող խնամք հայցող անձը ծանուցվում է այդ մասին անձնական օգտահաշվի և էլեկտրոնային հասցեի միջոցով, և ինքնաշխատ կերպով ձևավորվում է տվյալ անձի ուղեգիրը, որը փոխանցվում է խնամք հայցող անձի անձնական օգտահաշվին` միաժամանակ ծանուցում ուղարկելով համապատասխան կազմակերպությանը: ՈՒղեգրի` ինքնաշխատ կերպով ձևավորումից և համապատասխան ծանուցումների ստացումից հետո ակտիվանում է «Ուղեգրված է» կարգավիճակը:
(23-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
24. (24-րդ կետն ուժը կորցրել է 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
25. ՄՍԾ-ի կողմից շուրջօրյա խնամքի կենտրոն արտահերթ ընդունելությունը հնարավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով խնամողներ և բնակության վայր չունեցող այն խնամք հայցող անձանց համար, ում խնամքի ծառայություն չտրամադրելը կարող է վտանգավոր լինել նրանց առողջության կամ կյանքի համար, ինչպես նաև բնակության վայր ունեցող, սակայն խնամողներ չունեցող, ինքնասպասարկման ապահովման ունակությունները և ինքնուրույն տեղաշարժվելու կարողությունները մասամբ կամ ամբողջությամբ սահմանափակված խնամք հայցող անձանց համար:
(25-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
26. Սույն հավելվածի 25-րդ կետում նշված հանգամանքների առկայության դեպքում խնամքի տրամադրման վերաբերյալ որոշման հետ մեկտեղ ակտիվանում է «Արտահերթ» կարգավիճակը, և խնամք հայցող անձն ինքնաշխատ կերպով զբաղեցնում է հերթացուցակի` «Արտահերթ» կարգավիճակ ունեցողների շարքում հերթական համարը` ըստ արտահերթության կարգավիճակի սահմանման ամսաթվի:
(26-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
27. Խնամք հայցող անձն ինքնաշխատ կերպով ձևավորված ուղեգիրը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայանա համապատասխան կազմակերպություն: Խնամք հայցող անձի կողմից կազմակերպություն ներկայանալու և վերջինիս հետ խնամքի ծառայությունների տրամադրման պայմանագիր կնքելու վերաբերյալ կազմակերպության կողմից համակարգում նշում կատարելու դեպքում դիմումը ստանում է «Ավարտված է» կարգավիճակը: Եթե յոթ աշխատանքային օրվա ընթացքում խնամք հայցող անձը չի ներկայանում կազմակերպություն, և կազմակերպության կողմից համակարգում համապատասխան նշում չի կատարվում, ապա դիմումն ինքնաշխատ կերպով ստանում է «Մերժված է» կարգավիճակը:
(27-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
28. Կազմակերպությունն ուղեգիրը ստանալուց հետո խնամք հայցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ կնքում է պայմանագիր` շուրջօրյա խնամքի տրամադրման վերաբերյալ` այդ մասին նշում կատարելով համակարգում, ինչի արդյունքում համակարգի` շահառուների տվյալների շտեմարանն ինքնաշխատ կերպով թարմացվում է` ներառելով նոր շահառուի տվյալները:
(28-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
29. Սույն հավելվածի 28-րդ կետում նշված պայմանագրի ձևը հաստատվում է լիազոր մարմնի կողմից:
30. Տնային պայմաններում կամ ցերեկային կենտրոնում խնամքի տրամադրումն իրականացնելուց առաջ, ուղեգիրը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպության սոցիալական աշխատողն իրականացնում է տնայց, որի արդյունքում ծառայությունները տրամադրվում են խնամք հայցող անձի, նրա օրինական ներկայացուցչի հետ պայմանագիրը կնքելուց հետո` այդ մասին նշում կատարելով համակարգում, ինչի արդյունքում համակարգի` շահառուների տվյալների շտեմարանն ինքնաշխատ կերպով թարմացվում է` ներառելով նոր շահառուի տվյալները:
(30-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
31-40. (31-41-րդ կետերնն ուժը կորցրել են 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
40.1. Խնամքի ծառայություն ստանալու համար դիմումի ներկայացման «Մերժված է» կարգավիճակ ստանալու դեպքերի բողոքարկումն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
(40.1-ին կետը լրաց. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
41. (41-րդ կետն ուժը կորցրել է 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
42. Խնամքը տրամադրելու մերժման հիմք հանդիսացող հիվանդություններն են`
1) քրոնիկ ալկոհոլամոլությունը կամ թմրամոլությունը.
2) մաշկային վարակիչ հիվանդությունները, մասնավորապես, քոս, ոջլոտություն.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ հաստատված` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունները` բացառությամբ մարդու իմունային անբավարարության վիրուսի վարակի և ոչ մանրէազատ տուբերկուլյոզի:
4. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
43. Շուրջօրյա խնամքի կենտրոնում կազմակերպվում է շահառուների`
1) առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, իսկ մասնագիտացված կենտրոնում` նաև հոգեբուժական օգնություն և սպասարկում.
2) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում, իսկ մասնագիտացված կենտրոնում` նաև հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված ծառայություններ.
3) խորհրդատվական օգնություն.
4) իրավաբանական օգնություն.
5) աջակցող միջոցներով ապահովման գործընթաց.
6) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին աջակցություն.
7) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրման գործընթաց.
8) ազատ ժամանց.
9) աշխատանքային թերապիա, այդ թվում` մասնագիտացված կենտրոնում` սոցիալական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված, և այլ մասնագիտացված ծառայություններ:
44. Շուրջօրյա խնամքի կենտրոնը շահառուներին տրամադրում է`
1) անհրաժեշտ կահույք.
2) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան.
3) անկողնային պարագաներ.
4) անձնական հիգիենայի պարագաներ.
5) սնունդ` օրական առնվազն երեք անգամ, ընդ որում, հատուկ սննդակարգի կարիք ունեցող անձանց համար բժշկի ցուցումով նշանակվում է դիետիկ սնունդ:
45. Շուրջօրյա խնամքի կենտրոն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպում է շահառուին նրա բնակության վայրի հաշվառումից հանելը և իր գտնվելու վայրի հասցեում հաշվառելը:
46. Շուրջօրյա խնամքի կենտրոն ընդունվելուց անմիջապես հետո շահառուն ենթարկվում է բժշկական զննության տվյալ կենտրոնի բժշկի կողմից, որը տալիս է եզրակացություն տվյալ շահառուի նկատմամբ սանիտարահիգիենիկ գործողություններ իրականացնելու և հատուկ առանձնացված սենյակում սահմանված ժամկետով տեղավորելու անհրաժեշտության առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին շուրջօրյա խնամքի կենտրոն տեղափոխվելու դեպքում շահառուն տեղավորվում է առանձնացված սենյակում մինչև իր առողջական վիճակի մասին բժշկական եզրակացության տրամադրումը: Եթե շուրջօրյա խնամքի կենտրոն ընդունվելիս կենտրոնի բժիշկը պարզում է, որ սույն հավելվածի 42-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հիվանդությունների բացակայությունը հավաստող տեղեկատվությունը ստուգվել է առնվազն վեց ամիս առաջ, ապա շահառուն ենթարկվում է բժշկական զննության` սույն հավելվածի 42-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հիվանդությունների բացակայությունը հավաստելու համար` ներառյալ հիվանդանոցային պայմաններում:
(46-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
47. Շուրջօրյա խնամքի կենտրոնի համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը սույն հավելվածի 28-րդ կետում նշված հրամանի առկայության դեպքում նոր ընդունված շահառուի մասին տվյալները գրանցում է սոցիալական պաշտպանության ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող շահառուների հաշվառման տեղեկատվական համակարգում: Շահառուին կրկին ընդունելու կամ խնամքի տրամադրումը դադարեցնելու դեպքում սույն կետում նշված տեղեկատվական համակարգում կատարվում է համապատասխան գրառում:
48. Շուրջօրյա խնամքի կենտրոն նոր ընդունված շահառուի տեղավորումը սենյակներում իրականացվում է շահառուի` սոցիալական աշխատողի, հոգեբանի և բժշկի կողմից իրականացված սոցիալական կարիքի գնահատման հիման վրա:
49. Շուրջօրյա խնամքի կենտրոնի սոցիալական աշխատողը բանավոր իրազեկում է շահառուին նրա իրավունքների մասին` շահառուի համար հասկանալի լեզվով ու մատչելի եղանակով, ինչպես նաև գնահատում շահառուի սոցիալական կարիքները, դրա հիման վրա կազմում անհատական սոցիալական ծրագիր` հետագա աշխատանքները կազմակերպելու համար:
50. Եթե ընդհանուր տիպի շուրջօրյա խնամքի կենտրոն ընդունվելուց յոթ օրվա ընթացքում շահառուի մոտ բացահայտվում են հոգեկան և վարքային այլ ակնհայտ խանգարումներ, կազմակերպությունը տեղեկացնում է տարածքային կենտրոնին խնամքի տրամադրումը դադարեցնելու և նրա բնակության վայր տեղափոխումը կազմակերպելու վերաբերյալ:
51. Շուրջօրյա խնամքի կենտրոնն իրականացնում է շահառուի առաջին բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը տվյալ կազմակերպության բժշկի կողմից:
52. Շուրջօրյա խնամքի կենտրոնի յուրաքանչյուր շահառուի համար լրացվում է լիազոր մարմնի կողմից հաստատված ձևանմուշին համապատասխան առողջական վիճակի մասին քարտ, որում գրանցվում են շահառուի անձնական տվյալները, բժշկական զննության, լաբորատոր ախտորոշիչ կլինիկական հետազոտությունների արդյունքները հիվանդանոցային բժշկական հաստատությունում բուժում ստացած լինելու վերաբերյալ և անհրաժեշտ այլ տվյալներ:
53. Շուրջօրյա խնամքի կենտրոնի համապատասխան ավագ բուժաշխատողը յուրաքանչյուր օր իրականացնում է շահառուների համայց և ցույց տալիս անհրաժեշտ բժշկական օգնություն և, ըստ անհրաժեշտության, գրառում կատարում սույն հավելվածի 52-րդ կետում նշված քարտում, իսկ ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնում է բոլոր շահառուների զննություն:
54. Շուրջօրյա խնամքի կենտրոնում շահառուի գտնվելու ընթացքում զննման արդյունքում կամ համապատասխան բժշկական հաստատության տրամադրած եզրակացության համաձայն շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կասկածի կամ բժշկական այլ հակացուցումների հայտնաբերման դեպքում կազմակերպության բժշկական ծառայության պետը (պաշտոնի բացակայության կամ թափուր լինելու դեպքում` համապատասխան ավագ բուժաշխատողը) շահառուին տեղավորում է առանձնացված սենյակում, ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ այլ շահառուների հետ տվյալ շահառուի անմիջական շփումը բացառելու համար, մեկ աշխատանքային օրվա ընթացքում կասկածի մասին տեղեկացնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համապատասխան մասնաճյուղ և, ըստ անհրաժեշտության, ապահովում շահառուի տեղափոխումը բժշկական հաստատություն:
55. Շուրջօրյա խնամքի կենտրոնը շահառուի ուղեգրումը բժշկական հաստատություններ իրականացնելիս ապահովում է սննդի կազմակերպումը (բացառությամբ հակատուբերկուլյոզային, հոգեբուժական, հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական և առողջարաններում վերականգնողական բուժման դեպքերի), անկողնային խնամքը, անհրաժեշտության դեպքում, շահառուին ապահովելով նաև հոգեբույժի նշանակած հոգեմետ դեղերով (բացառությամբ հիվանդանոցային հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու դեպքերի):
56. Շուրջօրյա խնամքի կենտրոնում աշխատանքային թերապիայի կազմակերպումը շահառուների սոցիալական ներառման նպատակով իրականացվող վերականգնողական օգնություն է, որը ենթադրում է շահառուների կենսական և սոցիալական հարմարվողականության հմտությունների բարելավում և նրանց հնարավորինս ինքնուրույն մասնակցությունն առօրյա տարբեր գործողություններին: Այն չի ենթադրում ինքնուրույն և հիմնական աշխատանք, այլ ուղղված է շահառուի հոգեբանական վիճակի բարելավմանը և հոգեկան բավարարվածությանը:
57. Շուրջօրյա խնամքի կենտրոն շահառուի ցանկությամբ կարող են այցելել նրա համար նշանակալի անձինք, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլ անձինք:
58. Այցելություններն իրականացվում են ներքին կարգապահական կանոններին համապատասխան` հատուկ տեսակցությունների համար նախատեսված սենյակում:
59. Շուրջօրյա խնամքի կենտրոնից շահառուն, ըստ շուրջօրյա խնամքի կենտրոնի ներքին ընթացակարգերի, կարող է`
1) օրվա ընթացքում կարճաժամկետ բացակայել աշխատելու, բուժման կամ տարաբնույթ միջոցառումների մասնակցելու նպատակով.
2) ժամանակավորապես դուրս գրվել` ընթացիկ տարում մինչև 90 օրով.
3) տեղափոխվել խնամքի մեկ այլ կենտրոն:
60. Շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուն խնամքի կենտրոնի ղեկավարի հրամանով կարող է տարվա մեջ առավելագույնը 90 օր ժամկետով դուրս գրվել խնամքի կենտրոնից` իր կամ իրեն հյուրընկալող անձի դիմումի հիման վրա:
61. Շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոնը շահառուին կամ նրա օրինական ներկայացուցչին տալիս է ժամանակավոր դուրսգրման տեղեկանք` նշելով ժամանակավոր գտնվելու վայրը և նաև հոգեբույժի նշանակած դեղերի անվանումները: Նշված տեղեկանքը շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը ներկայացնում է շահառուի ժամանակավոր գտնվելու վայրի արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն` համապատասխան դեղերը ստանալու համար:
(61-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
62. Շուրջօրյա խնամքի ընդհանուր տիպի կենտրոնի շահառուի տեղափոխումը շուրջօրյա խնամքի ընդհանուր տիպի այլ կենտրոն, ինչպես նաև շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոնի շահառուի տեղափոխումը շուրջօրյա խնամքի մասնագիտացված այլ կենտրոն իրականացվում է շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի պատճառաբանված դիմումի հիման վրա:
(62-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
63. Տեղափոխման համար հարգելի պատճառներ կարող են լինել`
1) խնամքի նախընտրած կենտրոնում մերձավոր ազգական, հարևան կամ ընկեր ունենալը կամ այդ անձանց բնակվելու վայրին ավելի մոտ գտնվելը.
2) բժշկի եզրակացությամբ շահառուի առողջության համար տվյալ վայրի նպաստավոր չլինելը և այլն:
64. Շահառուի տեղափոխման` սույն հավելվածի 63-րդ կետում նշված պատճառների առկայության դեպքում համապատասխան խնամքի կենտրոնի ղեկավարը շահառուի դիմումն իր գրությամբ տեղափոխման հիմքերի մասին տեղեկանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ՄՍԾ` ուղեգրումն իրականացնելու համար:
65. ՄՍԾ-ն գրությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է`
1) տարածքային կենտրոն` ուղեգիր տրամադրելու և շուրջօրյա խնամքի կենտրոն` անձնական գործը (փաստաթղթերի պատճենները) մյուս կենտրոն փոխանցելու համար` դրական դիրքորոշում ունենալու դեպքում.
2) շուրջօրյա խնամքի կենտրոն` ոչ նպատակահարմար գտնելու դեպքում:
66. Շուրջօրյա խնամքի ընդհանուր տիպի կենտրոնում յոթ օրվանից ավելի խնամվող շահառուի մոտ հոգեկան և վարքային այլ խանգարումների հայտնաբերման դեպքում նրա կլինիկական վիճակի գնահատման նպատակով տրված մասնագիտական գնահատականի և առողջության վերաբերյալ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության և կազմակերպության ղեկավարի` ՄՍԾ-ին հասցեագրած գրության հիման վրա շահառուն արտահերթ ուղեգրվում է շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոն` սույն հավելվածի 25-րդ կետի համաձայն:
67. Տեղերի բացակայության դեպքում, եթե առկա է հատուկ մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացությունն այն մասին, որ տվյալ անձի խնամքի ընդհանուր տիպի կենտրոնում գտնվելը վտանգ չի ներկայացնում այնտեղ խնամվող այլ շահառուների համար, կարող է շարունակել խնամվել խնամքի ընդհանուր տիպի կենտրոնում` առանձնացված սենյակում` ապահովելով խնամքի կենտրոնի գտնվելու վայրի արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության պարբերական հսկողությունն ու հոգեբույժի խորհրդատվությունը, հակառակ դեպքում` ուղեգրվել հիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն:
68. ՄՍԾ-ն, ստանալով սույն հավելվածի 66-րդ կետում նշված գրությունը և կից փաստաթղթերը, կազմակերպությունից ազատ տեղերի առկայության մասին տեղեկատվություն ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է տվյալ շահառուի ուղեգրումը շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոն:
69. Շուրջօրյա խնամքի կենտրոնում խնամքի տրամադրումը դադարեցվում է`
1) շահառուի դիմումի հիման վրա.
2) շահառուի գրավոր ցանկության դեպքում` իրեն կացարանով ապահովելու ու խնամք տրամադրելու պատրաստակամություն հայտնած անձի դիմումի հիման վրա, որում պարտադիր պետք է նշվեն նրա անձնական տվյալները և կապը շահառուի հետ.
3) ընդհանուր տիպի շուրջօրյա խնամքի կենտրոնում` սույն հավելվածի 50-րդ և 67-րդ կետերում սահմանված դեպքերում.
4) խնամքի այլ կենտրոն կամ այլ փոքր տուն տեղափոխվելու դեպքում.
5) խնամք տրամադրելու հիմքերի վերացման դեպքում.
6) շահառուի մոտ սույն հավելվածի 42-րդ կետով նախատեսված հիվանդություններից մեկի ախտորոշման դեպքում.
7) շահառուի մահվան դեպքում:
70. Շուրջօրյա խնամքի կենտրոնում խնամքի տրամադրումը կարող է դադարեցվել`
1) սույն հավելվածի 60-րդ կետում նշված ժամկետը խախտելու դեպքում, այդ թվում` բժշկական հաստատություն տեղափոխվելու պատճառով.
2) խնամքի կենտրոնի ներքին կարգապահական կանոնները մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ խախտելու դեպքում:
71. Անձին շուրջօրյա խնամքի տրամադրման դադարեցումը ձևակերպվում է շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավարի հրամանով` համապատասխան հիմքերի մասին տեղեկանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
72. Շուրջօրյա խնամքի կենտրոնում խնամվող շահառուի մահվան դեպքում խնամքի կենտրոնի բժշկական ծառայության պետը (պաշտոնի բացակայության կամ թափուր լինելու դեպքում` համապատասխան ավագ բուժաշխատողը) կամ տվյալ օրվա հերթապահ բուժքույրը դրա մասին անհապաղ տեղեկացնում է շտապ բժշկական օգնության ծառայությանը` մահն արձանագրելու, դիակը դիահերձարան տեղափոխելու և ոստիկանությանն իրազեկելու համար: Մահվան մասին կազմակերպությունն անհապաղ տեղեկացնում է հանգուցյալ շահառուի ընտանիքի անդամներին կամ այլ ազգականներին` հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով: Եթե մահացած շահառուն չունի ընտանիքի անդամներ կամ այլ ազգականներ, կամ նրանք հրաժարվում են կազմակերպել հուղարկավորությունը, կամ մահվան մասին տեղեկացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չեն ներկայանում կազմակերպություն, հուղարկավորությունը կատարում է կազմակերպությունը` օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելով անհրաժեշտ փաստաթղթերի հանձնումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին` մահն օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելու համար:
5. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՓՈՔՐ ՏԱՆԸ
73. Փոքր տանը կազմակերպվում է տարեց կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող շահառուների`
1) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում.
2) խորհրդատվական օգնություն.
3) իրավաբանական օգնություն.
4) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին աջակցություն.
5) ուղղորդում կամ աջակցություն` բժշկական (այդ թվում` հոգեբուժական) ծառայություններից օգտվելու նպատակով.
6) ազատ ժամանց.
7) աշխատանքային թերապիա, արտթերապիա.
8) անկախ կյանքի հմտությունների ձևավորում (ինքնասպասարկման, կենցաղավարման, տեղաշարժման, հաղորդակցման, ուսումնառության, միջանձնային և սոցիալական և այլ հարաբերություններ ստեղծելու հմտություններ).
9) ծառայությունների նկարագրով սահմանված այլ միջոցառումներ:
74. Փոքր տանը շահառուներն ապահովված են`
1) կահույքով, կենցաղային ապրանքներով.
2) հագուստով, սպիտակեղենով, կոշկեղենով` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան.
3) անկողնային պարագաներով.
4) անձնական հիգիենայի պարագաներով.
5) սննդով, որը պատրաստվում է շահառուների կողմից` օրական առնվազն երեք անգամ, ընդ որում, հատուկ սննդակարգի կարիք ունեցող անձանց համար բժշկի ցուցումով նշանակվում է դիետիկ սնունդ:
75. Փոքր տուն ընդունվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում փոքր տունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպում է խնամք ստացող անձի բնակության վայրի հաշվառումից հանելը և փոքր տան գտնվելու վայրում հաշվառելը:
76. Փոքր տան համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը սույն հավելվածի 28-րդ կետում նշված հրամանի առկայության դեպքում նոր ընդունված շահառուի մասին տվյալները գրանցում է սոցիալական պաշտպանության ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող շահառուների հաշվառման տեղեկատվական համակարգում:
77. Շահառուին կրկին ընդունելու կամ խնամքի տրամադրումը դադարեցնելու դեպքում այդ տեղեկատվական համակարգում կատարվում է համապատասխան գրառում:
78. Փոքր տան սոցիալական աշխատողը բանավոր իրազեկում է շահառուին նրա իրավունքների մասին` շահառուի համար հասկանալի լեզվով ու մատչելի եղանակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով սահմանված ձևաչափերով գնահատում շահառուի սոցիալական կարիքները, դրա հիման վրա կազմում անհատական սոցիալական ծրագիր` հետագա աշխատանքները կազմակերպելու համար:
79. Փոքր տունն իրականացնում է առաջին բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն իր գտնվելու վայրի համապատասխան բժշկական հաստատության կողմից:
80. Փոքր տանը շահառուի գտնվելու ընթացքում փոքր տան գտնվելու վայրի համապատասխան բժշկական հաստատության տրամադրած եզրակացության համաձայն շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կասկածի կամ բժշկական այլ հակացուցումների հայտնաբերման դեպքում հնարավորության դեպքում` շահառուն տեղավորվում է առանձնացված սենյակում, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ այլ շահառուների հետ տվյալ շահառուի անմիջական շփումը բացառելու համար, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում կասկածի մասին տեղեկացվում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համապատասխան մասնաճյուղ, և, ըստ անհրաժեշտության, ապահովվում է շահառուի տեղափոխումը բժշկական հաստատություն:
81. Փոքր տնից շահառուն կարող է`
1) բացակայել աշխատելու, բուժման կամ տարաբնույթ միջոցառումների մասնակցելու նպատակով.
2) ժամանակավորապես դուրս գրվել` ընթացիկ տարում մինչև 90 օրով.
3) տեղափոխվել խնամքի մեկ այլ կենտրոն:
82. Փոքր տան շահառուն փոքր տան ղեկավարի հրամանով կարող է տարվա մեջ առավելագույնը 90 օր ժամկետով դուրս գրվել փոքր տնից` իր կամ իրեն հյուրընկալող անձի դիմումի հիման վրա:
83. Փոքր տան շահառուի տեղափոխումն այլ փոքր տուն կամ շուրջօրյա խնամքի կենտրոն իրականացվում է շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի պատճառաբանված դիմումի հիման վրա:
(83-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
84. Սույն հավելվածի 83-րդ կետում նշված տեղափոխման համար հարգելի պատճառներ կարող են լինել`
1) խնամքի նախընտրած փոքր տանը մերձավոր ազգական, հարևան կամ ընկեր ունենալը կամ այդ անձանց բնակվելու վայրին ավելի մոտ գտնվելը.
2) բժշկի եզրակացությամբ շահառուի առողջության համար տվյալ վայրի նպաստավոր չլինելը և այլն:
85. Շահառուի տեղափոխման` սույն կետում նշված պատճառների առկայության դեպքում համապատասխան խնամքի կենտրոնի ղեկավարը տեղափոխման հիմքերի մասին տեղեկանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում շահառուի դիմումն իր գրությամբ ուղարկում է ՄՍԾ` ուղեգրումն իրականացնելու համար:
86. ՄՍԾ-ն գրությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է`
1) տարածքային կենտրոն` ուղեգիր տրամադրելու և փոքր տուն կամ շուրջօրյա խնամքի կենտրոն` անձնական գործը կամ փաստաթղթերի պատճենները մյուս փոքր տուն կամ շուրջօրյա խնամքի կենտրոն փոխանցելու համար` դրական դիրքորոշում ունենալու դեպքում.
2) փոքր տուն` ոչ նպատակահարմար գտնելու դեպքում:
87. Փոքր տանը շահառուի մոտ հոգեկան և վարքային այլ խանգարումների հայտնաբերման կամ սրացման դեպքում փոքր տունը կազմակերպում է շահառուի բուժումն ու կլինիկական վիճակի գնահատումը: Եթե մասնագիտական գնահատման արդյունքում և հոգեբուժական հանձնաժողովի` առողջության վերաբերյալ եզրակացությամբ շահառուն այլևս չի կարող շարունակել բնակվել փոքր տանը, ապա փոքր տան ղեկավարի` ՄՍԾ-ին հասցեագրած գրության հիման վրա շահառուն արտահերթ` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ուղեգրվում է շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոն` սույն հավելվածի 25-րդ կետի համաձայն:
88. ՄՍԾ-ն, ստանալով սույն հավելվածի 87-րդ կետում նշված գրությունը և կից փաստաթղթերը, կազմակերպությունից ազատ տեղերի առկայության մասին տեղեկատվություն ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է տվյալ շահառուի ուղեգրումը շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոն:
89. Փոքր տանը խնամքի տրամադրումը դադարեցվում է`
1) շահառուի դիմումի հիման վրա.
2) շահառուի գրավոր ցանկության դեպքում` իրեն կացարանով ապահովելու ու խնամք տրամադրելու պատրաստակամություն հայտնած անձի դիմումի հիման վրա, որում պարտադիր պետք է նշվեն նրա անձնական տվյալները և կապը շահառուի հետ.
3) սույն հավելվածի 87-րդ կետով սահմանված դեպքում.
4) խնամքի այլ կենտրոն կամ այլ փոքր տուն տեղափոխվելու դեպքում.
5) խնամք տրամադրելու հիմքերի վերացման դեպքում.
6) շահառուի մոտ սույն հավելվածի 42-րդ կետով նախատեսված հիվանդություններից մեկի ախտորոշման դեպքում.
7) շահառուի մահվան դեպքում:
90. Փոքր տանը խնամքի տրամադրումը կարող է դադարեցվել փոքր տան շահառուի մոտ խնամք տրամադրող կազմակերպությունից ընտանիք տեղափոխվելու համար բավարար ունակությունները վերականգնված լինելու դեպքում` ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա:
91. Անձին փոքր տանը խնամքի տրամադրման դադարեցումը ձևակերպվում է փոքր տան սոցիալական աշխատողի առաջարկության հիման վրա` փոքր տան ղեկավարի հրամանով:
92. Փոքր տանը խնամվող շահառուի մահվան դեպքում փոքր տան սոցիալական աշխատողը դրա մասին անհապաղ տեղեկացնում է շտապ բժշկական օգնության ծառայությանը` մահն արձանագրելու, դիակը դիահերձարան տեղափոխելու և ոստիկանությանն իրազեկելու համար: Մահվան մասին կազմակերպությունն անհապաղ տեղեկացնում է հանգուցյալ շահառուի ընտանիքի անդամներին կամ այլ ազգականներին` հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով: Եթե մահացած շահառուն չունի ընտանիքի անդամներ կամ այլ ազգականներ, կամ նրանք հրաժարվում են կազմակերպել հուղարկավորությունը, կամ մահվան մասին տեղեկացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չեն ներկայանում փոքր տուն, հուղարկավորությունը կատարում է փոքր տունը` օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելով անհրաժեշտ փաստաթղթերի հանձնումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին` մահն օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելու համար:
6. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
93. Տնային պայմաններում խնամքի դեպքում, համաձայն գնահատված սոցիալական կարիքի և առողջական վիճակի, շահառուին տրամադրվում են հետևյալ սոցիալական ծառայությունները`
1) կենցաղային սպասարկում.
2) բժշկական օգնություն և սպասարկում.
3) սոցիալ-հոգեբանական օգնություն.
4) խորհրդատվական օգնություն.
5) աջակցող միջոցներով ապահովելու կամ այլ ծառայություններ ստանալու գործընթացի կազմակերպում:
94. Շահառուի գնահատված կարիքների հիման վրա` տնային պայմաններում սույն հավելվածի 93-րդ կետում նշված ծառայություններից բացի, կարող են տրամադրվել նաև`
1) խորհրդատվական օգնություն շահառուին` ուղղված հոգեկան առողջության վերականգնմանը և նրա ընտանիքին` հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող անձանց առանձնահատկությունների, նրանց հետ հաղորդակցվելու հմտությունների, սոցիալական իրավունքների վերաբերյալ.
2) անկախ կյանքի հմտությունների ձևավորում (ինքնասպասարկման, կենցաղավարման, տեղաշարժման, հաղորդակցման, ուսումնառության, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ).
3) հոգեբույժի պարբերական հսկողություն:
95. Տնային պայմաններում խնամք ստացող անձինք, ըստ իրենց առողջական վիճակի, կենսագործունեության կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, դասակարգվում են երկու խմբի, որոնց նկարագրերը, տրամադրվող խնամքի ձևաչափը և հաստիքային միավորները սահմանվում են պետական լիազոր մարմնի կողմից:
96. Սույն հավելվածի 30-րդ կետում նշված հրամանի առկայության դեպքում սոցիալական պաշտպանության ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող շահառուների հաշվառման տեղեկատվական համակարգում շահառուի գրանցումից հետո խնամքը տրամադրվում է կազմակերպության սոցիալական աշխատողի կողմից շահառուի սոցիալական կարիքի գնահատման արդյունքում կազմված և կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված անհատական սոցիալական ծրագրի հիման վրա` տրամադրելով սույն հավելվածի 93-րդ կետում նշված ծառայությունները:
97. Տնային պայմաններում խնամքի տրամադրումը դադարեցվում է`
1) շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա.
2) շահառուի մոտ սույն հավելվածի 42-րդ կետով նախատեսված հիվանդություններից մեկի ախտորոշման դեպքում` հոգեբուժական կազմակերպության եզրակացության հիման վրա.
3) խնամք ստացող անձի` անձնական օգնականի կամ սույն հավելվածով սահմանված խնամքի որևէ այլ ծառայության շահառու դառնալու դեպքերում.
4) խնամք տրամադրելու հիմքերի վերացման դեպքում.
5) շահառուի մահվան դեպքում:
(97-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
98. Տնային պայմաններում խնամքի տրամադրման դադարեցումը ձևակերպվում է կազմակերպության ղեկավարի հրամանով:
7. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
99. Ցերեկային կենտրոնը, համաձայն գնահատված սոցիալական կարիքի և առողջական վիճակի, շահառուին տրամադրում է հետևյալ սոցիալական ծառայությունները`
1) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում.
2) սննդի կազմակերպում` օրական մեկ անգամ.
3) աշխատանքային կամ արտթերապիայի կազմակերպում.
4) խորհրդատվական օգնություն շահառուին` ուղղված նրա հոգեկան և ֆիզիկական առողջության վերականգնմանը և շահառուի ընտանիքին` հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող անձանց առանձնահատկությունների, նրանց հետ շփվելու ու հաղորդակցվելու հմտությունների, սոցիալական իրավունքների վերաբերյալ:
100. Սույն հավելվածի 30-րդ կետում նշված հրամանի առկայության դեպքում սոցիալական պաշտպանության ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող շահառուների հաշվառման տեղեկատվական համակարգում շահառուի գրանցումից հետո խնամքը տրամադրվում է սոցիալական աշխատողի կազմած և կազմակերպության ղեկավարի, ծրագրի ղեկավարի կամ համակարգողի հաստատած անհատական սոցիալական ծրագրի և ժամանակացույցի հիման վրա, որը կազմվում է տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողի կողմից կատարված անձի (ընտանիքի) սոցիալական գնահատման տնային այցելության ձևի վերաբերյալ ամփոփ տեղեկության և կազմակերպության սոցիալական աշխատողի կողմից սոցիալական կարիքի կրկնակի գնահատման արդյունքում:
101. Ցերեկային կենտրոնում խնամքի տրամադրումը դադարեցվում է`
1) շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա.
2) շահառուի մոտ սույն հավելվածի 42-րդ կետով նախատեսված հիվանդություններից մեկի ախտորոշման դեպքում` համապատասխան բժշկական հաստատության եզրակացության հիման վրա.
3) մեկ տարվա ընթացքում 90 օր կենտրոն չներկայանալու դեպքում.
4) շահառուի` սույն հավելվածով սահմանված խնամքի որևէ այլ ծառայության շահառու դառնալու դեպքում` բացառությամբ տնային պայմաններում խնամքի ծառայության.
5) ցերեկային կենտրոնի ներքին կարգապահական կանոնները մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ խախտելու դեպքում.
6) խնամք տրամադրելու հիմքերի վերացման դեպքում.
7) շահառուի մահվան դեպքում:
(101-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 866-Ն որոշում)
102. Ցերեկային կենտրոնում խնամքի տրամադրման դադարեցումը ձևակերպվում է կազմակերպության ղեկավարի հրամանով:
8. ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
103. Կազմակերպությունն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պետական լիազոր մարմնին է ներկայացնում պետական լիազոր մարմնի կողմից հաստատված ձևին համապատասխան ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ:
104. ՄՍԾ-ն և այլ մարմինները խնամք ստացող շահառուների հաշվառման տեղեկատվական համակարգում իրականացնում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով իրենց վերապահված լիազորությունները:
105. Սույն հավելվածով նախատեսված դեպքերում պետական լիազոր մարմնի և ՄՍԾ-ի միջև տեղեկության փոխանակումը և փաստաթղթերի շրջանառությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով և եղանակներով:
9. ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
106. Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի կամ մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և գնահատման կարգն ու մեթոդաբանությունը հաստատում է պետական լիազոր մարմինը:
107. Տրամադրվող խնամքի մշտադիտարկումը պետք ուղղված լինի սույն հավելվածով նախատեսված միջոցառումների արդյունավետության գնահատմանը, դրանց իրականացման ընթացքում ծագած խնդիրների հստակեցմանը և լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացմանը, իրականացվող ծրագրերի ու տրամադրվող ծառայությունների առաջընթացը և ռեսուրսների օգտագործման մակարդակը սահմանող ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրմանը` դրանց ելակետային, փաստացի և թիրախային արժեքների համեմատության և հաշվետվություններ ներկայացնելու միջոցով:
Պաշտոնական հրապարակման օրը` 14 նոյեմբերի 2025 թվական: