24.06.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2019 թվականի N 523-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի դեկտեմբերի 25-ի
N 523-Ն որոշմամբ հաստատված
Հայաստանի Հանրապետության
էլեկտրաէներգետիկական շուկայի
բաշխման ցանցային կանոնների
ԿԱՐԳ
ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են Բաշխողի կողմից Նոր սպառողի կամ Սպառողի վերակառուցվող սպառման համակարգը Բաշխման ցանցին միացման համար (այսուհետ` միացման դիմում) ԷԲՑ կանոնների 159-րդ կետով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ էլեկտրոնային եղանակով Բաշխողին ներկայացնելու պայմանները:
2. Միացման դիմումներն էլեկտրոնային կարգով կարող են ներկայացվել Բաշխողի պաշտոնական կայքի միջոցով:
3. Հայտատուն միացման դիմումը սույն կարգի 2-րդ կետում նշված հասցեում լրացնելուց զատ Բաշխողին է ուղարկում ԷԲՑ կանոնների 159-րդ կետով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի տեսաներածված պատճենները` ԴՈԿ (DՕC), ԴՈԿԻՔՍ (DՕCX), ՊԻԴԻԷՖ (PDF) կամ ՋՓԵԳ (JPEG) ֆորմատների ֆայլերի տեսքով:
4. Միացման դիմումը համարվում է ներկայացված Բաշխողի պաշտոնական կայքում մուտք լինելու օրը: Բաշխողի մոտ միացման դիմումը մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ` էլեկտրոնային համակարգում դիմումը գրանցելուց անմիջապես հետո, որը պարունակում է x-նիշանոց ծածկագիր:
5. Բաշխողը, միացման դիմումն ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է այն և դիմումն ընդունելու կամ մերժելու (ներկայացված տեղեկությունները և նյութերը (փաստաթղթերը) թերի լինելու դեպքում) մասին հայտատուին տեղեկացնում է ԷԲՑ կանոններով սահմանված կարգով: Բացի այդ, դիմումի ուսումնասիրման արդյունքները պետք է արտածվեն նաև Բաշխողի էլեկտրոնային համակարգում:
(5-րդ կետը փոփ. 17.07.2024 թիվ 244-Ն որոշում)
6. Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ նախազգուշացում ստանալու դեպքում հայտատուն կարող է ուղարկել չներկայացված կամ ուղղված փաստաթղթերի տեսաներածված պատճենները:
7. Հայտատուն սույն կարգի 6-րդ կետով նախատեսված անհրաժեշտ նոր փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է ի լրումն ներկայացված դիմումի` արդեն իսկ իրեն տրամադրված x-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:
8. Հայտատուն իրեն տրամադրված x-նիշանոց ծածկագրով կարող է մուտք գործել էլեկտրոնային համակարգ, որտեղ արտացոլված է հետևյալ տեղեկությունները.
1) միացման դիմումի համարը,
2) միացման դիմումի` Բաշխողի էլեկտրոնային համակարգում ընդունված լինելու ամսաթիվը,
3) Հայտատուի անունը, ազգանունը, բնակության վայրը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը),
4) պահանջվող հզորությունը, լարման մակարդակը,
5) միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ),
6) Պայմանագիր կնքելու առաջարկի ներկայացնելու ամսաթիվը,
7) էլեկտրամատակարարմամբ (դրա հնարավորությամբ) ապահովելու ամսաթիվը,
8) միացման վճարի վճարման առավելագույն ժամկետը` ներառյալ կանխավճարի կատարման առավելագույն ժամկետը,
9) այլ պայմաններ (այդպիսիք լինելու դեպքում):
9. Բաշխողը, միացման վճարի վճարման վերջնաժամկետից (այդ թվում նաև` կանխավճարի կատարման վերջնաժամկետից) մեկ օր առաջ, վճարումը կատարելու մասին հիշեցում է ուղարկում հայտատուին` ԷԲՑ կանոններով սահմանված կարգով:
(9-րդ կետը փոփ. 17.07.2024 թիվ 244-Ն որոշում)
10. Միացման դիմումն ընդունված լինելու վերաբերյալ հայտատուին տեղեկացնելու օրվանից սկսված` Բաշխողը ԷԲՑ կանոններով նախատեսված կարգով ընթացք է տալիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված միացման դիմումին:
11. Միացման դիմումը Բաշխողի էլեկտրոնային համակարգում ընդունվելու օրվանից հետո, ԷԲՑ կանոններով նախատեսված կարգով և ժամկետում համապատասխան գործողություններն ավարտելուց հետո, Բաշխողը դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով հայտատուին ներկայացնում է Պայմանագիր կնքելու առաջարկ` Բաշխողի էլեկտրոնային համակարգում տեղադրելով միակողմանի ստորագրված պայմանագիրը:
12. Պայմանագրի բնօրինակը կնքվում է դիմումին կից ներկայացված այն փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում, որոնք ԷԲՑ կանոններով սահմանված կարգով Բաշխողին պետք է ներկայացվեն բնօրինակի տեսքով:
13. Բաշխողը սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի բնօրինակներն անմիջապես տեղում համեմատում է դիմումին կցված փաստաթղթերի տեսաներածված պատճենների հետ` դրանց պատշաճ լինելու մեջ հավաստիանալու նպատակով, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հայտատուին: Նշված փաստաթղթերի բնօրինակները չներկայացվելու դեպքում Պայմանագիրը չի կնքվում:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի դեկտեմբերի 25-ի
N 523-Ն որոշմամբ հաստատված
Հայաստանի Հանրապետության
էլեկտրաէներգետիկական շուկայի
բաշխման ցանցային կանոնների
ԱՐՏԱԴՐՈՂԻ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՅՏ
._________________________________________________________________________.
|1. |Հայտատուի տվյալները |
|___|_____________________________________________________________________|
|1) |Հայտատուի անվանումը` |
|___|_____________________________________________________________________|
|2) |Հայտատուի տեսակը |Արտադրող | |
| | |____________________|__|
| | |Սպառող | |
|___|_____________________________________________________________________|
|3) |Տեղակայանքի անվանումը |
|___|_____________________________________________________________________|
|4) |Տեղակայանքի հասցեն |
|___|_____________________________________________________________________|
|5) |Տեղակայանքի տեղակայման վայրի կադաստրային մակերեսը (ներառյալ դիրքային |
| |պատկերը) |
|___|_____________________________________________________________________|
|6) |Միանալու նպատակը |Նոր տեղակայանքի | |
| | |միացում | |
| | |____________________|__|
| | |Արտադրողի դրվածքային| |
| | |հզորության ավելացում| |
| | |____________________|__|
| | |Առկա տեղակայանքի | |
| | |արդիականացում | |
|___|_____________________________________________________________________|
|7) |Միացվող կամ ավելացվող հզորության պլանավորված մեծությունը (ՄՎտ) |
|___|_____________________________________________________________________|
|8) |Միացման կետի լարման պլանավորված մակարդակը (կՎ) |
|___|_____________________________________________________________________|
|9) |Փուլային իրականացում (այո/ոչ) |
|___|_____________________________________________________________________|
|10)|Կառուցման/վերազինման պլանավորված ժամկետները |Փուլ |I|II|III|IV|
| |(ըստ փուլերի) |___________|_|__|___|__|
| | |տարի/ամիս | | | | |
| | |___________|_|__|___|__|
| | |ՄՎտ | | | | |
|___|_____________________________________________________________________|
|11)|Հայտատուի հասցեն` |
|___|_____________________________________________________________________|
|12)|Հայտատուի հեռախոսը` |
|___|_____________________________________________________________________|
|13)|Հայտատուի ֆաքսը` |
|___|_____________________________________________________________________|
|14)|Պատասխանատու անձ |Անուն, ազգանուն`| |
| | |________________|_____|
| | |Հասցե` | |
| | |________________|_____|
| | |էլեկտրոնային | |
| | |հասցե` | |
| | |________________|_____|
| | |Հեռախոս` | |
._________________________________________________________________________.
Լրացվում է Արտադրողի կողմից
._________________________________________________________________________.
|2 |Տվյալներ արտադրող տեղակայանքի վերաբերյալ |
|__|______________________________________________________________________|
|1)|Էլեկտրակայանի տեսակը |Հունային հիդրո | |
| | |_________________|___|
| | |Ջրամբարով հիդրո | |
| | |_________________|___|
| | |Հիդրոկուտակիչ | |
| | |_________________|___|
| | |Ատոմային | |
| | |_________________|___|
| | |Ջերմային | |
| | |_________________|___|
| | |Համակցված ցիկլով | |
| | |_________________|___|
| | |Հողմային | |
| | |_________________|___|
| | |Այլ (հատկորոշել) | |
|__|________________________________________________|_________________|___|
|2)|Վառելիքը |Ածուխ | |
| | |_________________|___|
| | |Գազ | |
| | |_________________|___|
| | |Մազութ | |
| | |_________________|___|
| | |Միջուկային | |
| | |_________________|___|
| | |Այլ (հատկորոշել) | |
|__|________________________________________________|_________________|___|
|3)|Ըստ փուլերի էներգետիկ տվյալները. |I |II |III |IV |
|__|________________________________________________|____|_____|______|___|
|ա.|ագրեգատների քանակը (հատ) | | | | |
|__|________________________________________________|____|_____|______|___|
|բ.|ակտիվ հզորության արտադրությունը (ՄՎտ) | | | | |
|__|________________________________________________|____|_____|______|___|
|գ.|առավելագույն առաքվող հզորությունը (ՄՎտ) | | | | |
|__|________________________________________________|____|_____|______|___|
|դ.|կանխատեսվող տարեկան արտադրանքը (ՄՎտժ) | | | | |
|__|________________________________________________|____|_____|______|___|
|4)|հնարավորություն ռեակտիվ հզորության կարգավորմանը | | | | |
| |(այո/ոչ) | | | | |
|__|________________________________________________|____|_____|______|___|
._________________________________________________________________________.
Ընկերության ներկայացուցիչ
անուն, ազգանուն /ստորագրություն/
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի դեկտեմբերի 25-ի
N 523-Ն որոշմամբ հաստատված
Հայաստանի Հանրապետության
էլեկտրաէներգետիկական շուկայի
բաշխման ցանցային կանոնների
ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՆԱԽԱՀԱՇԻՎ
ԲԱՇԽՈՂ ԱՐՏԱԴՐՈՂ
________________________ ________________________
(պաշտոն, ստորագրություն, (պաշտոն, ստորագրություն,
անուն, ազգանուն) անուն, ազգանուն)
___ __________20__ թվական ___ __________20__ թվական
Համաձայնեցված է`
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ
________________________
(պաշտոն, ստորագրություն,
անուն, ազգանուն)
___ __________20__ թվական
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի դեկտեմբերի 25-ի
N 523-Ն որոշմամբ հաստատված
Հայաստանի Հանրապետության
էլեկտրաէներգետիկական շուկայի
բաշխման ցանցային կանոնների
ՍՊԱՌՈՂԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ
| ԳԼՈՒԽ 1. |
0.4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների և Առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները |
1. 0.22 կՎ լարմամբ միացվող առանձնատների և Առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.
Աղյուսակ N 1
._____________________________________________________________________.
|Միացման տեսակը|Միացվող առավելագույն |Ստանդարտ միացման վճարը հազար |
| |հզորությունը |դրամ (ներառյալ` ավելացված արժեքի|
| | |հարկը) |
| | |________________________________|
| | |Երևան քաղաքի|Հայաստանի Հանրապե-|
| | |տարածք |տության տարածք |
| | | |(բացառությամբ |
| | | |Երևան քաղաքի) |
|______________|_____________________|_____________|__________________|
|Միաֆազ | 10 կՎԱ | 166 | 124 |
|(0.22 կՎ) |_____________________|_____________|__________________|
| | 14 կՎԱ | 199 | 140 |
._____________________________________________________________________.
(1-ին կետը փոփ. 17.07.2024 թիվ 244-Ն, 22.04.2026 թիվ 90-Ն որոշումներ)
1.1. Այն դեպքում, երբ Դիմող անձը պահանջում է 10 կՎԱ-ից 14 կՎԱ միացման հզորացում, ապա միացման վճարը հաշվարկվում է Աղյուսակ N 1-ով սահմանված 14 կՎԱ-ի ստանդարտ միացման վճարի և 10 կՎԱ-ի համար սահմանված ստանդարտ միացման վճարի տարբերությամբ:
(1.1-ին կետը լրաց. 17.06.2026 թիվ 158-Ն որոշում)
2. 0.4 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`
Վ(ստ) = Վ(հ) + Վ(փ) * Պ(հզ)
որտեղ`
1) Վ(հ)-ն հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 229 000 (երկու հարյուր քսանինն հազար) դրամի,
2) Վ(փ)-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար Երևան քաղաքի տարածքում ընդունվում է հավասար 16 000 (տասնվեց հազար) դրամի, իսկ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում` 9 000 (ինը հազար) դրամի,
3) Պ(հզ) -ն Հայտատուի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ):
(2-րդ կետը փոփ. 17.07.2024 թիվ 244-Ն, 22.04.2026 թիվ 90-Ն որոշումներ)
| ԳԼՈՒԽ 2. |
Բազմաբնակարան շենքի բնակարանների և Առևտրային սպառողների միացման վճարները |
(2-րդ գլուխն ուժը կորցրել է 17.06.2026 թիվ 158-Ն որոշում)
| ԳԼՈՒԽ 3. |
6 (10) կՎ լարմամբ միացող Առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները |
(3-րդ գլուխն ուժը կորցրել է 17.06.2026 թիվ 158-Ն որոշում)
| ԳԼՈՒԽ 4. |
Նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցման և շինարարության թույլտվության վճարի որոշման համար նախատեսված վճարները |
6. Նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցման և շինարարության թույլտվության վճարի որոշման համար Դիմող անձանց կողմից վճարման ենթակա վճարները որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.
Աղյուսակ N 3
.______________________________________________________________.
|հ/հ|Միացման տեսակ |Տեխնիկական պայմանների |
| | |համաձայնեցման և կազմման |
| | |վճար, հազար դրամ |
| | |(ներառյալ` ավելացված արժեքի հարկը)|
|___|_______________________|__________________________________|
|1 |0.22 կՎ |18 |
|___|_______________________|__________________________________|
| |0.4 կՎ, մինչև 30 ԿՎԱ |86 |
|2 |_______________________|__________________________________|
| |0.4 կՎ, 30 ԿՎԱ-ից բարձր|128 |
|___|_______________________|__________________________________|
(4-րդ հավելվածը փոփ. 27.04.2022 թիվ 168-Ն, 01.03.2023 թիվ 60-Ն, 17.07.2024 թիվ 244-Ն, 17.06.2026 թիվ 158-Ն որոշումներ)
(հավելվածը խմբագրվել է 05.01.2022 թիվ 4-Ն որոշում)