ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հոկտեմբերի 2022 թվականի N 1569-Ն
ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(7-րդ մաս)
Աղյուսակ 4. Հիդրոլոգիական դիտակետեր շերտի հատկանիշներ
._____________________________________________________________________.
|Դաշտի անվանում (Field name) |Տվյալի տեսակ (Data type) |
|_________________________________________|___________________________|
|Արտաքին նույնականացուցիչ (Id) |Integer(10) |

|Դիտակետի անվանում (Name) |VarChar (50) |
|_________________________________________|___________________________|
|Գետի անվանում (River_Name) |VarChar (30) |
|_________________________________________|___________________________|
|Դիտակետի տեսակ (Observation_Point_Type) |VarChar (20) |
|_________________________________________|___________________________|
|Բարձրություն (Elevation) |Integer (10) |
|_________________________________________|___________________________|
|Մակերես (Area) |Double(6) |

|Հեռավորություն (Distance) |Float (4) |
|_________________________________________|___________________________|
|Միջին հավասարակշռված բարձրություն |Float (4) |
|(Weighted_Average_Height) | |

|Տարեկան ելք (Annual_Discharge) |Float (4) |
|_________________________________________|___________________________|
|X կոորդինատ (X_coord.) |Double (10) |

|Y կոորդինատ (Y_coord.) |Double (10) |

|Շահագործման ամսաթիվ (Valid_From) |Date |
|_________________________________________|___________________________|
|Շահագործումից հանելու ամսաթիվ (Valid_To) |Date |
|_________________________________________|___________________________|
|Սկզբի ամսաթիվ (Start_Date) |Date |

|Վերջին ամսաթիվ (End_Date) |Date |
._____________________________________________________________________.
164. Գետավազաններ-շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով` հետևյալ հատկանիշներով (աղ. 5):
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Գետավազանի անվանում (River_Basin_Name)
3) Մակերես (Area)
4) Միջին հավասարակշռված բարձրություն (Weighted_Average_Height)
5) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
6) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 5. Գետավազաններ շերտի հատկանիշներ
._____________________________________________________________________.
|Դաշտի անվանում (Field name) |Տվյալի տեսակ (Data type) |
|_________________________________________|___________________________|
|Արտաքին նույնականացուցիչ (Id) |Integer(10) |
|_________________________________________|___________________________|
|Գետավազանի անվանում (River_Basin_Name) |VarChar (50) |
|_________________________________________|___________________________|
|Մակերես (Area) |Double(6) |
|_________________________________________|___________________________|
|Միջին հավասարակշռված բարձրություն |Float (4) |
|(Weighted_Average_Height) | |
|_________________________________________|___________________________|
|Սկզբի ամսաթիվ (Start_Date) |Date |
|_________________________________________|___________________________|
|Վերջին ամսաթիվ (End_Date) |Date |
._____________________________________________________________________.
165. Սահմանափակումներ - շերտը ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ` հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Սահմանափակման տեսակ (Restriction_Type) ներկայացվում է սահմանափակման տեսակը (օր. առափնյա գոտի, ջրապաշտպանական գոտի):
3) Մակերես (Area)
4) Պարագիծ (Perimeter):
166. Տվյալները պիտի համապատասխանեն հետևյալ տոպոլոգիական կանոններին`
1) Գետերը պետք է ունենան հոսքի ճիշտ ուղղություն, այսինքն, պիտի թվայնացված լինեն` պահպանելով ակունքից գետաբերան սկզբունքը:
2) Ջրային հոսքերը պետք է հատվեն այնտեղ, որտեղ կապ գոյություն ունի իրենց ներկայացրած իրական աշխարհի երևույթների միջև, այսինքն, այն դեպքում պիտի հատվեն, երբ հնարավոր է ջրի անցումը մեկ տեղից մյուսը:
3) Գետերը չպետք է խաչվեն:
4) Լճերի, ջրամբարների և գետավազանների դեպքում անհրաժեշտ է, որ դրանք վրադրումներ և միմյանց հետ հատումներ չունենան:
5) Կարևոր է տեղադիրքային ճշտությունը, որը որոշվում է չափված և իրական տեղադիրքերի տարբերությամբ, և այդ տարբերությունը պիտի հնարավորինս փոքր լինի:
| ԳԼՈՒԽ 13. |
«ՀՈՂԵՐ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ |
167. «Հողեր» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի կառուցման հիմնական նպատակը միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է` հիմնարար որոշումներ կայացնելու, շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական հետևանքները բացահայտելու և կանխելու, արդյունավետ կառավարում, քարտեզագրում իրականացնելու համար:
168. Հողերին վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկություններն են.
1) Կարևոր նշանակություն ունի հողը քայքայման գործընթացներից պաշտպանելու և հիմնարար որոշումներ կայացնելու համար:
2) Նպաստում են հողային պաշարների կառավարման, օգտագործման և տնօրինման բնագավառում պետական քաղաքականության իրականացմանը:
3) Հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի մի մաս` տվյալները կարող են կիրառվել այլ թեմաների տվյալների հետ:
169. Այս տվյալների հիմնական օգտագործողներն են ֆիզիկական, իրավաբանական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
170. Հողը-երկրի մակերևույթում բիոտիկ, աբիոտիկ և մարդածին գործոնների երկարատև ազդեցության արդյունքում առաջացած ինքնուրույն բնագիտապատմական հանքաօրգանական բնական մարմին է` կազմված կոշտ հանքային և օրգանական մասնիկներից, ջրից ու օդից և ունի բույսերի աճի ու զարգացման համար համապատասխան պայմաններ ստեղծող յուրահատուկ գենետիկամորֆոլոգիական հատկանիշներ ու հատկություններ:
171. «Հողեր» տարածական տվյալների խմբի մեջ ներառված օբյեկտները ներկայացված են պոլիգոնային և կետային տեսքով: Այդ տվյալները ներկայացված են հետևյալ հիմնական տարածական շերտերով` Հողատիպեր, Հողային կտրվածք/պրոֆիլ:
172. Հողատիպ-դասակարգման հիմնական միավոր է, որը բնութագրվում է հողագոյացման ռեժիմներով և գործընթացներով պայմանավորված հատկությունների ամբողջությամբ և հիմնական գենետիկական հորիզոնների միասնական համակարգով:
173. «Հողատիպեր» տարածական շերտերը ներկայացվում են հիմնականում պոլիգոնային տեսքով` հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 1):
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի` տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով:
2) Անվանում (Name) այս հատկանիշի միջոցով ներկայացվում է հողատիպի անվանումը:
3) Գույն (Color) ներկայացվում է տվյալ հողատիպի գույնը (օր. շագանակագույն, սև և այլն): Հողի գույնը օգնում է բնորոշել նրա տեսակը և մոտավոր գնահատել հողի բերրիությունը: Հողերի մուգ գույնը պայմանավորված է հումուսային նյութերով: Որպես կանոն, որքան մուգ է հողի գույնը, այնքան բերրի է այն:
4) Մեխանիկական կազմ (Mechanical_Composition) մեխանիկական կազմը հողում տարբեր մեծության մասնիկների հարաբերակցումն է: Այս հատկանիշի միջոցով ներկայացվում է հողի մեխանիկական կազմը (օր. փխրուն ավազ, կապակցված ավազ, կավախառն ավազ, թեթև կավաավազային և այլն):
5) Բարձրություն (Elevation) նշվում են այն բացարձակ բարձրությունները, որոնց տիրույթում տարածվում է տվյալ հողատիպը:
6) Հողի խտություն (Density) ներկայացվում է հողի խտությունը: Այն առանց բնական կազմությունը խախտելու վերցված հողի չոր զանգվածի հարաբերությունն է վերցված հողի ծավալին (տ/մ3).
7) Ստրուկտուրա (Structure) հողի ստրուկտուրա ասելով` հասկանում ենք հողի մեխանիկական առանձնահատկությունները, որոնք կոլոիդների միջոցով ցեմենտացվել են` վերածվելով տարբեր չափի ու ձևի ջրակայուն ագրեգատների (ընկուզանման, կնձիկանման և այլն):
8) Հողի խոնավությունը (Moisture) ներկայացվում է հողի տեսակը` ըստ խոնավության (չոր, խոնավ, թաց և այլն):
9) Հողի թթվայնություն (Soil_pH) ներկայացվում է հողի հիմնական հատկությունը, որը պայմանավորված է հողի լուծույթում ջրածնի, ինչպես նաև հողի կլանող կոմպլեքսում ջրածնի և ալյումինի փոխանակային իոնների առկայությամբ: Բարձր թթվայնությունը բացասաբար է ազդում բույսերի զարգացման և հողի օգտակար բազմաթիվ մանրէների կենսագործունեության վրա: Ներկայացվում է թթվայնության աստիճանը (օր. թթվային, խիստ թթվային, չեզոք և այլ):
10) Հումուսի պարունակություն (Humus_Content) ներկայացվում է հողում առկա հումուսի քանակությունը` արտահայտված %-ով:
11) Էրոզացվածության աստիճան (Erosion_Degree) հողերի էրոզիա (լատ. erodere-քայքայել) ասելով` հասկանում ենք քամու և ջրի միջոցով հողային ծածկույթի քայքայման և տեղատարման տարաբնույթ գործընթացները: Այստեղ ներկայացվում է հողերի էրոզացվածության աստիճանը (օր. թույլ, միջին և այլն):
12) Էրոզիայի տեսակ (Erosion_Type) ներկայացվում է հողերի էրոզիայի տեսակը` այսինքն որ գործոնի դերն է առավելապես նպաստում հողի էրոզիային (դեֆլյացիա, ջրային, ձորակային և այլն):
13) Աղակալման աստիճան (Salinization_Degree) ներկայացվում է տեղեկատվություն հողի աղակալման վերաբերյալ (օր. չաղակալված, թույլ, ուժեղ և շատ ուժեղ աղակալված):
14) Աղակալվածության տեսակ (Salinization_ Type) ներկայացվում է տեղեկատվություն հողի աղակալման տիպի վերաբերյալ (օր. սուլֆատա-քլորիդային, քլորիդա-սուլֆատային, կարբոնատա-քլորիդա-սուլֆատային, քլորիդա-սուլֆատա-կարբոնատային և այլն):
15) Հողի ծավալային խտություն (Soil_bulk_density)
16) Անտառային թաղիքը (Litter)
17) Հողի օրգանական ածխածին (Soil_organic_carbon)
18) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում հողատիպերին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը:
19) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում հողատիպերին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
20) Նկարագրություն (Description) նշվում է հողատիպերին վերաբերող մանրամասներ և այլ առանձնահատկությունների մասին նկարագրական տեղեկատվություն:
Աղյուսակ 1. Հողատիպեր շերտի հատկանիշները
._____________________________________________________________________.
|Դաշտի անվանում (Field name) |Տվյալի տեսակ (Data type)|
|____________________________________________|________________________|
|Արտաքին նույնականացուցիչ (Id) |Integer(10) |
|____________________________________________|________________________|
|Անվանում (Name) |VarChar (50) |

|Գույն (Color) |VarChar (30) |

|Մեխանիկական կազմ (Mechanical_Composition) |VarChar (40) |

|Բարձրություն (Elevation) |VarChar (20) |
|____________________________________________|________________________|
|Հողի խտություն (Density) |Double(3) |
|____________________________________________|________________________|
|Ստրուկտուրա (Structure) |VarChar (30) |

|Հողի խոնավություն (Moisture) |VarChar (10) |

|Հողի թթվայնություն (Soil_pH) |VarChar (15) |
|____________________________________________|________________________|
|Հումուսի պարունակություն (Humus_Content) |Float (4) |

|Էրոզացվածության աստիճան (Erosion_Degree) |VarChar (10) |
|____________________________________________|________________________|
|Էրոզիայի տեսակ (Erosion_ Type) |VarChar (30) |
|____________________________________________|________________________|
|Աղակալման աստիճան (Salinization_Degree) |VarChar (30) |

|Աղակալվածության տեսակ (Salinization_ Type) |VarChar (50) |
|____________________________________________|________________________|
|Հողի ծավալային խտություն (Soil_bulk_density)|Float (4) |

|Անտառային թաղիք (Litter) |Float (4) |

|Հողի օրգանական ածխածին (Soil organic carbon)|Float (4) |
|____________________________________________|________________________|
|Սկզբի ամսաթիվ (Start_Date) |Date |
|____________________________________________|________________________|
|Վերջին ամսաթիվ (End_Date) |Date |
|____________________________________________|________________________|
|Նկարագրություն (Description) |VarChar (50) |
._____________________________________________________________________.
174. Հողային կտրվածք/պրոֆիլ-շերտի միջոցով ներկայացվում է հողածածկի ընդհանուր բնութագիրը: Հողային կտրվածքը գենետիկորեն կապակցված գենետիկ հորիզոնների ամբողջություն է, որը ձևավորվում է հողագոյացման գործընթացում ձեռք բերվող ձևաբանական հատկանիշների հետևանքով: Այս տարածական շերտը ներկայացվում է կետային տեսքով` հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 2):
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name) ներկայացվում է հողային հորիզոնի անվանումը (օր. հումուսակուտակիչ, անցումնային, իլուվիալ, գլեյան, ենթահող և այլն):
3) Հողատիպի անվանում (Soil_Name) ներկայացվում է այն հողատիպի անվանումը, որտեղ կտրվածք է արված:
4) Խորություն (Depth) ներկայացվում է հողի պրոֆիլի խորությունը (սմ):
5) Լայնություն (Width) ներկայացվում է հողի պրոֆիլի լայնությունը (սմ):
6) Հորիզոնի անցումներ (Horizon_Crossings) ներկայացվում են գենետիկական հորիզոնների անցումների տեսակները (օր. հստակ, կտրուկ, աստիճանական և այլն)
7) Գույն (Color)
8) Մեխանիկական կազմ (Mechanical_Composition)
9) Ստրուկտուրա (Structure)
10) Հողի խոնավություն (Moisture)
11) Հումուսի պարունակություն (Humus_Content)
12) Աղակալվածության տեսակ (Salinization_ Type)
13) Աղակալման աստիճան (Salinization_Degree)
14) Արմատների խտության (Roots_Density) ներկայացվում է հողի գենետիկական հորիզոնում բույսերի արմատների խտության գնահատումը (օր. եզակի արմատներ, քիչ քանակությամբ արմատներ, ճիմ և այլն):
15) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) այստեղ ներկայացվում է հողի պրոֆիլի գտնվելու վայրի կոորդինատները:
16) Հողի ծավալային խտություն (Soil_bulk_density)
17) Անտառային թաղիք (Litter)
18) Հողի օրգանական ածխածին (Soil_organic_carbon)
19) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
20) Վերջին ամսաթիվ (End_Date)
21) Նկարագրություն (Description)
Աղյուսակ 2. Հողային կտրվածք/պրոֆիլ շերտի հատկանիշները
._____________________________________________________________________.
|Դաշտի անվանում (Field name) |Տվյալի տեսակ (Data type)|
|____________________________________________|________________________|
|Արտաքին նույնականացուցիչ (Id) |Integer(10) |
|____________________________________________|________________________|
|Անվանում (Name) |VarChar (30) |
|____________________________________________|________________________|
|Հողատիպի անվանում (Soil_Name) |VarChar (50) |
|____________________________________________|________________________|
|Խորություն (Depth) |Integer(5) |
|____________________________________________|________________________|
|Լայնություն (Width) |Integer(5) |
|____________________________________________|________________________|
|Հորիզոնի անցումներ (Horizon_Crossings) |VarChar (20) |
|____________________________________________|________________________|
|Գույն (Color) |VarChar (30) |
|____________________________________________|________________________|
|Մեխանիկական կազմ (Mechanical_Composition) |VarChar (40) |
|____________________________________________|________________________|
|Ստրուկտուրա (Structure) |VarChar (30) |
|____________________________________________|________________________|
|Հողի խոնավություն (Moisture) |VarChar (10) |
|____________________________________________|________________________|
|Հումուսի պարունակություն (Humus_Content) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Աղակալման աստիճան (Salinization_Degree) |VarChar (30) |
|____________________________________________|________________________|
|Աղակալվածության տեսակ (Salinization_Type) |VarChar (50) |
|____________________________________________|________________________|
|Արմատների խտություն (Roots_Density) |VarChar (30) |
|____________________________________________|________________________|
|X կոորդինատ (X_coord.) |Double (10) |
|____________________________________________|________________________|
|Y կոորդինատ (Y_coord.) |Double (10) |
|____________________________________________|________________________|
|Հողի ծավալային խտություն (Soil_bulk_density)|Float (4) |
|____________________________________________|________________________|
|Անտառային թաղիք (Litter) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Հողի օրգանական ածխածին (Soil_organic_carbon)|Float (4) |
|____________________________________________|________________________|
|Սկզբի ամսաթիվ (Start_Date) |Date |
|____________________________________________|________________________|
|Վերջին ամսաթիվ (End_Date) |Date |
|____________________________________________|________________________|
|Նկարագրություն (Description) |VarChar (50) |
._____________________________________________________________________.
175. Տվյալները պետք է համապատասխանեն հետևյալ տոպոլոգիական կանոններին`
1) Հողատիպերի սահմանների վրադրման, միմյանց հետ հատման դեպքերը պետք է բացառել:
2) Կից հողատիպերի միջև չպետք է լինեն բացթողումներ (gaps): Հարևան հողատիպերի սահմանները պետք է ունենան նույն կոորդինատները:
| ԳԼՈՒԽ 14. |
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ |
176. «Շրջակա միջավայրի աղտոտվածություն և մոնիթորինգ» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի ստեղծման հիմնական նպատակը շրջակա միջավայրի վրա մարդկային գործունեության բացասական ազդեցության բացահայտումն է, իրազեկվածության բարձրացումը` դրանով իսկ աջակցելով հետազոտողների, որոշումներ կայացնողների, քաղաքացիների` շրջակա միջավայրի պահպանմամբ, ռիսկերի գիտակցմամբ որոշումների կայացմանն ու կառավարման իրականացմանը:
177. Այս տվյալների հիմնական օգտագործողներն են ֆիզիկական, իրավաբանական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
178. Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդածին աղտոտիչներ: Անդրադարձ է կատարվել միայն մարդածին աղտոտիչներին:
179. «Շրջակա միջավայրի աղտոտվածություն և մոնիթորինգ» տվյալները ներկայացված են հետևյալ հիմնական տարածական շերտերով` Մթնոլորտի աղտոտում, մոնիթորինգ, Ջրոլորտի աղտոտում, մոնիթորինգ, Հողի աղտոտում, մոնիթոինգ, Թափոններ:
180. Տարածական ենթաշերտերը ներկայացվում են կետային և պոլիգոնային տեսքով` կախված առաջադրվող խնդրից և մասշտաբներից:
181. Մթնոլորտի աղտոտում, մոնիթորինգ-աղտոտող (վնասակար) նյութերի թափանցումը մթնոլորտային օդ կամ այնտեղ նրանց առաջացումը այնպիսի կոնցենտրացիաներով, որոնք գերազանցում են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Մթնոլորտի աղտոտմանը վերաբերող տարածական շերտը ներկայացվում է կետային տեսքով հետևյալ հատկանիշներով (աղ. 1):
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով:
2) Անվանում (Name) հատուկ գոյական անուն, որը կիրառվում է իրական աշխարհի օբյեկտի համար: Աշխարհագրական անունն օգտագործվում է որակի մոնիթորինգի անցկացման համար տեղակայված դիտակայանները, դիտակետերը, ավտոմատ կայանները որոշելու համար: Այն եզակի նույնականացուցիչ է և կարող է օգտագործվել որպես «բանալի»` տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով:
3) Համայնքի անվանում (Community_Name) ցույց է տալիս այն համայնքի անվանումը, որտեղ իրականացվել է մոնիթորինգը:
4) Տեսակ (Type) այս արժեքը ցույց է տալիս մոնիթորինգի իրականացման վայրի տեսակը (դիտակայան, դիտակետ, ավտոմատ կայան):
5) Փորձանմուշների քանակ (Number_Of_Samples) ներկայացվում է վերցված փորձանմուշի քանակը:
6) Նմուշառման տեսակ (Sampling_Type) ներկայացվում է նմուշառման եղանակը կամ տեսակը (պասիվ, ակտիվ, ավտոմատ):
7) Փոշի առավելագույն (Dust_Maximal) ներկայացվում է օդում փոշու առավելագույն կոնցենտրացիան դիտարկման տվյալ ժամանակահատվածի համար` (մգ/մ3):
8) Փոշի միջին տարեկան (Dust_Average_Annual) ներկայացվում է օդում փոշու միջին տարեկան կոնցենտրացիան` (մգ/մ3):
9) Ծծմբի երկօքսիդ (Sulphur_Dioxide) ներկայացվում է օդում ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան դիտարկման տվյալ ժամանակահատվածի համար` (մգ/մ3):
10) Ազոտի երկօքսիդ (Nitrogen_Dioxide) ներկայացվում է օդում ազոտի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան դիտարկման տվյալ ժամանակահատվածի համար` (մգ/մ3):
11) Գետնամերձ օզոն (Surface_Ozone) ներկայացվում է օդում գետնամերձ օզոնի միջին տարեկան կոնցենտրացիան դիտարկման տվյալ ժամանակահատվածի համար` (մգ/մ3):
12) Բենզոլ (Benzol) ներկայացվում է օդում բենզոլի միջին տարեկան կոնցենտրացիան դիտարկման տվյալ ժամանակահատվածի համար` (մգ/մ3):
13) Տոլուոլ (Toluene) ներկայացվում է օդում տոլուոլի միջին տարեկան կոնցենտրացիան դիտարկման տվյալ ժամանակահատվածի համար (մգ/մ3):
14) Քսիլոլներ (Xylenes) ներկայացվում է օդում քսիլոլների միջին տարեկան կոնցենտրացիան դիտարկման տվյալ ժամանակահատվածի համար (մգ/մ3):
15) Ածխածնի մոնօքսիդ (Carbon_Monoxide) ներկայացվում է օդում ածխածնի մոնօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան դիտարկման տվյալ ժամանակահատվածի համար` (մգ/մ3):
16) Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From) ցույց է տալիս տվյալ ցուցանիշի դիտման սկզբի ամսաթիվը:
17) Դիտման վերջին ամսաթիվ (Valid_To) ցույց է տալիս տվյալ ցուցանիշի դիտման դադարման ամսաթիվը:
18) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ աղտոտիչին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը:
19) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ աղտոտիչին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
20) Պատասխանատու կառույցի անվանումը (Responsible_Party) այստեղ ներկայացվում է մոնիթորինգ իրականացնող կառույցի /կազմակերպության անվանումը:
21) Հղում (Link) այս դաշտում տեղադրվում է հղում դեպի այլ կայք կամ փաստաթուղթ, որտեղ կներկայացվի յուրաքանչյուր տարրի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները (ՍԹԿ):
22) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) այստեղ ներկայացվում է բնակավայրի գտնվելու վայրի կոորդինատները:
Աղյուսակ 1. Մթնոլորտի աղտոտում շերտի հատկանիշներ
._____________________________________________________________________.
|Դաշտի անվանում (Field name) |Տվյալի տեսակ (Data type)|
|____________________________________________|________________________|
|Արտաքին նույնականացուցիչ (Id) |Integer (10) |
|____________________________________________|________________________|
|Անվանում (Name) |VarChar (50) |
|____________________________________________|________________________|
|Համայնքի անվանում (Community_Name) |VarChar (50) |

|Տեսակ (Type) |VarChar (20) |
|____________________________________________|________________________|
|Փորձանմուշների քանակ (Number_Of_Samples) |Integer (10) |
|____________________________________________|________________________|
|Նմուշառման տեսակ (Sampling_Type) |VarChar (20) |
|____________________________________________|________________________|
|Փոշի առավելագույն (Dust_Maximal) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Փոշի միջին տարեկան (Dust_Average_ Annual) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Ծծմբի երկօքսիդ (Sulphur_Dioxide) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Ազոտի երկօքսիդ (Nitrogen_Dioxide) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Գետնամերձ օզոն (Surface_Ozone) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Բենզոլ (Benzol) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Տոլուոլ (Toluene) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Քսիլոլներ (Xylenes) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Ածխածնի մոնօքսիդ (Carbon_Monoxide) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From) |Date |

|Դիտման վերջի ամսաթիվ (Valid_To) |Date |
|____________________________________________|________________________|
|Սկզբի ամսաթիվ (Start_Date) |Date |
|____________________________________________|________________________|
|Վերջին ամսաթիվ (End_Date) |Date |
|____________________________________________|________________________|
|Պատասխանատու կառույցի անվանումը |VarChar (50) |
|(Responsible_Party) | |
|____________________________________________|________________________|
|Հղում (Link) |VarChar (30) |
|____________________________________________|________________________|
|X կոորդինատ (X_coord.) |Double (10) |
|____________________________________________|________________________|
|Y կոորդինատ (Y_coord.) |Double (10) |
._____________________________________________________________________.
182. Ջրոլորտի աղտոտում, մոնիթորինգ-ջրային ռեսուրսի ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունների ուղղակի կամ անուղղակի փոփոխում, որի պատճառով այն դառնում է նվազ պիտանի այն օգտակար նպատակի համար, որը տրամաբանորեն կարելի էր ակնկալել դրա օգտագործմամբ, կամ` վնասակար կամ հնարավոր վնասակար` մարդկանց բարեկեցության, առողջության կամ անվտանգության, ջրային կամ ոչ ջրային օրգանիզմների, ջրային ռեսուրսների որակի կամ հատկությունների համար: Աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ գյուղատնտեսական դաշտերից տեղափոխվող պարարտանյութերը, պեստիցիդները, անձրևի և ձյան միջոցով մթնոլորտից անջատվող զանազան նյութերը: Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսային և գազային ձևերով: Առանձնացնում են մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտում:
183. Մակերևութային ջրերի աղտոտման և մոնիթորինգի իրականացման տարածական պատկերումը` ըստ դիտակետերի, ներկայացվում է կետային տեսքով` հետևյալ հատկանիշներով (աղ. 2):
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name)
3) Ջրային ռեսուրսի անվանում (Object_Name) ներկայացվում է այն ջրային ռեսուրսի (գետ, լիճ, ջրամբար) անվանումը, որի համար կատարվում է դիտարկումը:
4) Համայնքի անվանում (Community_Name)
5) Ջերմաստիճան (Temperature) ներկայացվում է ջրի ջերմաստիճանը արտահայտված oC-ով:
6) Լուծված թթվածին (Dissolved_Oxygen) ներկայացվում է ջրում լուծված թթվածնի քանակը` արտահայտված մգօ2/լ-ով:
7) Թթվածնի կենսաքիմիական պահանջ (Biochemical_Oxygen_Demand) ներկայացվում է թթվածնի կենսաքիմիական պահանջը (5 օր)` արտահայտված մգօ2 /լ-ով:
8) Ընդհանուր անօրգանական ազոտ (Total_Inorganic_Nitrogen) ներկայացվում է անօրգանական ազոտի ընդհանուր քանակը` արտահայտված մգ N/լ-ով:
9) Նիտրատ իոն (Nitrate_Ion) ներկայացվում է նիտրատ իոնի ընդհանուր քանակը` արտահայտված մգ N/լ-ով:
10) Նիտրիտ իոն (Nitrite_Ion) ներկայացվում է նիտրիտ իոնի ընդհանուր քանակը` արտահայտված մգ N/լ-ով:
11) Ամոնիում իոն (Ammonium_Ion) ներկայացվում է ամոնիում իոնի ընդհանուր քանակը` արտահայտված մգ N/լ-ով:
12) Ընդհանուր ֆոսֆոր (Total_Phosphorous) ներկայացվում է ֆոսֆորի ընդհանուր քանակը` արտահայտված մգ Pլ-ով:
13) Ֆոսֆատ իոն (Phosphate_Ion) ներկայացվում է ֆոսֆատ իոնի ընդհանուր քանակը` արտահայտված մգ Pլ-ով:
14) Ընդհանուր օրգանական ազոտ (Total_Organic_Nitrogen) ներկայացվում է օրգանական ազոտի ընդհանուր քանակը` արտահայտված մգ N/լ-ով:
15) Ընդհանուր օրգանական ածխածին (Total_Organic_Carbon) ներկայացվում է օրգանական ածխածնի ընդհանուր քանակը` արտահայտված մգ C/լ-ով:
16) Քլորոֆիլ a (Chlorophyll-a) ներկայացվում է քլորոֆիլ a-ի ընդհանուր քանակը` արտահայտված մկգ/լ-ով:
17) Քլորիդ իոն (Chloride_Ion) ներկայացվում է քլորիդ իոնի ընդհանուր քանակը` արտահայտված մգ/լ-ով:
18) Սուլֆատներ (Sulphates) ներկայացվում է սուլֆատների ընդհանուր քանակը` արտահայտված մգ/լ-ով:
19) Սիլիկատներ (Silicates) ներկայացվում է սիլիկատների ընդհանուր քանակը` արտահայտված մգ Si/լ-ով:
20) Ընդհանուր հանքայնացում (Total_Dissolved_Solids) ներկայացվում է ջրի ընդհանուր հանքայնացումը` արտահայտված մգ/լ-ով:
21) Թթվայնություն (Acidity) ներկայացվում է ջրի թթվայնությունը` արտահայտված pH-ով:
22) Լողացող մասնիկներ (Floaters) ներկայացվում է լողացող մասնիկների առկայությունը:
23) Կախված մասնիկներ (Dependent_Components) ներկայացվում է կախված մասնիկների ընդհանուր քանակը` արտահայտված մգ/լ-ով:
24) Հոտ (Odor) ներկայացվում է ջրի (20 oC և 60 oC) հոտին վերաբերող տեղեկատվություն` արտահայտված բալ-ով:
25) Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From)
26) Դիտման վերջի ամսաթիվ (Valid_To)
27) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
28) Վերջին ամսաթիվ (End_Date)
29) Պատասխանատու կառույցի անվանում (Responsible_Party)
30) Հղում (Link)
31) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) այստեղ ներկայացվում են բնակավայրի գտնվելու վայրի կոորդինատները:
Աղյուսակ 2. Մակերևութային ջրերի աղտոտում և մոնիթորինգ շերտի հատկանիշներ
._____________________________________________________________________.
|Դաշտի անվանում (Field name) |Տվյալի տեսակ (Data type)|
|____________________________________________|________________________|
|Արտաքին նույնականացուցիչ (Id) |Integer (10) |
|____________________________________________|________________________|
|Անվանում (Name) |VarChar (50) |
|____________________________________________|________________________|
|Ջրային ռեսուրսի անվանում (Object_Name) |VarChar (50) |
|____________________________________________|________________________|
|Համայնքի անվանում (Community_Name) |VarChar (50) |
|____________________________________________|________________________|
|Ջերմաստիճան (Temperature) |Float (4) |

|Լուծված թթվածին (Dissolved_Oxygen) |Float (4) |

|Թթվածնի կենսաքիմիական պահանջ |Float (4) |
|(Biochemical_Oxygen_Demand) | |
|____________________________________________|________________________|
|Ընդհանուր անօրգանական ազոտ |Float (4) |
|(Total_Inorganic_Nitrogen) | |
|____________________________________________|________________________|
|Նիտրատ իոն (Nitrate_Ion) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Նիտրիտ իոն (Nitrite_Ion) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Ամոնիում իոն (Ammonium_Ion) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Ընդհանուր ֆոսֆոր (Total_Phosphorous) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Ֆոսֆատ իոն (Phosphate_Ion) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Ընդհանուր օրգանական ազոտ |Float (4) |
|(Total_Organic_Nitrogen) | |
|____________________________________________|________________________|
|Ընդհանուր օրգանական ածխածին |Float (4) |
|(Total_Organic_Carbon) | |
|____________________________________________|________________________|
|Քլորոֆիլ a (Chlorophyll-a) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Քլորիդ իոն (Chloride_Ion) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Սուլֆատներ (Sulphates) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Սիլիկատներ (Silicates) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Ընդհանուր հանքայնացում |Float (4) |
|(Total_Dissolved_Solids) | |
|____________________________________________|________________________|
|Թթվայնություն (Acidity) |Float (4) |

|Լողացող մասնիկներ (Floaters) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Կախված մասնիկներ (Dependent_Components) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Հոտ (Odor) |VarChar (20) |
|____________________________________________|________________________|
|Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From) |Date |
|____________________________________________|________________________|
|Դիտման վերջի ամսաթիվ (Valid_To) |Date |
|____________________________________________|________________________|
|Սկզբի ամսաթիվ (Start_Date) |Date |
|____________________________________________|________________________|
|Վերջին ամսաթիվ (End_Date) |Date |
|____________________________________________|________________________|
|Պատասխանատու կառույցի անվանում |VarChar (50) |
|(Responsible_Party) | |
|____________________________________________|________________________|
|Հղում |VarChar (30) |
|____________________________________________|________________________|
|X կոորդինատ (X_coord.) |Double (10) |
|____________________________________________|________________________|
|Y կոորդինատ (Y_coord.) |Double (10) |
._____________________________________________________________________.
183. Ըստ ջրավազանային կառավարման տարածքների` ջրոլորտի աղտոտումը կներկայացվի պոլիգոնային տեսքով, իսկ հատկանիշների կառուցվածքը կհամապատասխանի ըստ դիտակետերի ջրերի աղտոտման` ներկայացված կառուցվածքին:
184. Ստորերկրյա ջրերի աղտոտման և մոնիթորինգ շերտը կներկայացվի կետային տեսքով` հետևյալ հատկանիշներով (աղ. 3):
1) Արտաքին նույնականացուցիչ կամ համար (Id)
2) Անվանում (Name)
3) Համայնքի անվանում (Community_Name)
4) Դիտակետի տեսակ (Type) ներկայացվում է դիտակետի տեսակը (շատրվանող հորատանցք, գրունտային ջրհոր և այլն):
5) Բնութագիրը (Characteristics) ներկայացվում են ջրատար հորիզոնի կամ հանքավայրի բնութագիրը և տեղադրման խորությունը:
6) Ջերմաստիճան (Temperature)
7) Մակարդակ (Level) ներկայացվում է ստորերկրյա ջրի մակարդակը:
8) Ծախս (Discharge) ներկայացվում է միավոր ժամանակահատվածում անցած ջրի քանակը (լ/վրկ):
9) Ջրաղբյուրի նիշ (Elevation) ներկայացվում է ջրաղբյուրի բացարձակ նիշը (մ-ով):
10) Ներկա կարգավիճակ (Current_Status) ներկայացվում է ջրաղբյուրի ներկա կարգավիճակը (տեղական, հենակետային և այլն):
11) Նախկին կարգավիճակ (Previous_Status) ներկայացվում է ջրաղբյուրի նախկին կարգավիճակը:
12) Հանքայնացում (Mineralization) ներկայացվում է ջրի ընդհանուր հանքայնացումը (մգ/լ):
13) Լուծված թթվածին (Dissolved_Oxygen)
14) Թթվայնություն (Acidity)
15) NO3 տարեկան առավելագույն (NO3_Maximum_Annual) ներկայացվում է NO3-ի տարեկան առավելագույն կոնցենտրացիան, մգ NO3/լ:
16) NO3 տարեկան նվազագույն (NO3_Minimum_Annual) ներկայացվում է NO3-ի տարեկան նվազագույն կոնցենտրացիան, մգ NO3/լ:
17) NO3 միջին տարեկան (NO3_ Annual_Average) ներկայացվում է NO3-ի միջին տարեկան կոնցենտրացիան, մգ NO3/լ:
18) Հոտ (Odor)
19) Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From)
20) Դիտման վերջի ամսաթիվ (Valid_To)
21) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
22) Վերջին ամսաթիվ (End_Date)
23) Պատասխանատու կառույցի անվանում (Responsible_Party)
24) Հղում (Link)
25) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.)
26) Ջրի տեսակ (Water type) ներկայացվում է ջրի տեսակը` քաղցրահամ կամ հանքային: Այստեղ ներկայացվում են բնակավայրի գտնվելու վայրի կոորդինատները:
185. Ստորերկրյա ջրերի աղտոտմանը վերաբերող մյուս հատկանիշների մուտքագրման համար կկիրառվի նույն մոտեցումը, ինչ որ ըստ դիտակետերի` ջրերի աղտոտման պատկերման դեպքում:
Աղյուսակ 3. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի աղտոտում և մոնիթորինգ շերտի հատկանիշներ
._____________________________________________________________________.
|Դաշտի անվանում (Field name) |Տվյալի տեսակ (Data type)|
|____________________________________________|________________________|
|Արտաքին նույնականացուցիչ (Id) |Integer (10) |
|____________________________________________|________________________|
|Անվանում (Name) |VarChar (50) |
|____________________________________________|________________________|
|Համայնքի անվանում (Community_Name) |VarChar (50) |
|____________________________________________|________________________|
|Դիտակետի տեսակ (Type) |VarChar (30) |
|____________________________________________|________________________|
|Բնութագիրը (Characteristics) |VarChar (50) |
|____________________________________________|________________________|
|Ջերմաստիճան (Temperature) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Մակարդակ (Level) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Ծախս (Discharge) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Ջրաղբյուրի նիշ (Elevation) |Integer (10) |
|____________________________________________|________________________|
|Ներկա կարգավիճակ (Current_Status) |VarChar (30) |
|____________________________________________|________________________|
|Նախկին կարգավիճակ (Previous_Status) |VarChar (30) |
|____________________________________________|________________________|
|Հանքայնացում (Mineralization) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Լուծված թթվածին (Dissolved_Oxygen) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Թթվայնություն (Acidity) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|NO3 տարեկան առավելագույն |Float (4) |
|(NO3_Maximum_Annual) | |
|____________________________________________|________________________|
|NO3 տարեկան նվազագույն (NO3_Minimum_Annual) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|NO3 միջին տարեկան (NO3_ Annual_Average) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Հոտ (Odor) |VarChar (20) |
|____________________________________________|________________________|
|Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From) |Date |
|____________________________________________|________________________|
|Դիտման վերջի ամսաթիվ (Valid_To) |Date |
|____________________________________________|________________________|
|Սկզբի ամսաթիվ (Start_Date) |Date |
|____________________________________________|________________________|
|Վերջին ամսաթիվ (End_Date) |Date |
|____________________________________________|________________________|
|Պատասխանատու կառույցի անվանում |VarChar (50) |
|(Responsible_Party) | |
|____________________________________________|________________________|
|Հղում (Link) |VarChar (30) |
|____________________________________________|________________________|
|X կոորդինատ (X_coord.) |Double (10) |
|____________________________________________|________________________|
|Y կոորդինատ (Y_coord.) |Double (10) |
|____________________________________________|________________________|
|Ջրի տեսակ (Water type) |VarChar (30) |
._____________________________________________________________________.
186. Հողի աղտոտում, մոնիթորինգ-մարդու գործունեության արդյունքում հողում վտանգավոր ու թունավոր նյութերի և օրգանիզմների այնպիսի քանակության կուտակում, որն առաջացնում է հողերի դեգրադացիա կամ հողային ծածկույթի կառուցվածքի, ձևաբանության ու միկրոֆլորայի փոփոխություն, հողի ֆիզիկաքիմիական հատկությունների վատթարացում, հողի բերրիության, աճեցվող մշակաբույսերի տեխնոլոգիական, սննդային, սանիտարահիգիենիկ արժեքների ու հողի հետ կապ ունեցող բնական այլ օբյեկտների որակի նվազեցում: Հողի աղտոտմանը և մոնիթորինգին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային և կետային տեսքով` հետևյալ հատկանիշներով (աղ. 4):
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name) այստեղ ներկայացվում է հողատիպի անվանումը:
3) Համայնքի անվանում (Community_Name)
4) Խորություն (Depth) ներկայացվում է դիտարկման խորությունը` արտահայտված սմ-ով:
5) Քիմիական աղտոտում (Chemical_Pollution) այստեղ ներկայացվում է հողերի քիմիական աղտոտվածությունը: Ըստ քիմիական աղտոտվածության աստիճանի` դասակարգվում են, հողերում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (ՍԹԽ) և այդ նյութերի ֆոնային մակարդակների հիման վրա, խիստ աղտոտված, միջին աղտոտված և քիչ աղտոտված հողեր:
6) Վտանգավորություն (Danger) այստեղ ներկայացվում է հողերի քիմիական աղտոտվածություն վտանգավորության աստիճանը, որը որոշվում է շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, ինչպես նաև հողի կենսաբանական ակտիվության և ինքնամաքրման ունակության վրա աղտոտվածության աստիճանի հնարավոր բացասական ներգործությամբ (անվտանգ, թույլատրելի, չափավոր վտանգավոր, վտանգավոր, խիստ վտանգավոր):
7) Դեգրադացման աստիճան (Degradation_Degree) այստեղ ներկայացվում է հողերի դեգրադացման աստիճանը (չդեգրադացված (չխախտված), թույլ դեգրադացված, միջին դեգրադացված, ուժեղ դեգրադացված, ծայրահեղ դեգրադացված և այլն):
8) Ալֆամեթիլիստիրոլ (Alpha-methylstyrene) ներկայացվում է ալֆամեթիլիստիրոլով հողերի աղտոտումը (մգ/կգ):
9) Ատրազին (Atrazine) ներկայացվում է ատրազինով հողերի աղտոտումը (մգ/կգ):
10) Արսեն (Arsenic) ներկայացվում է արսենով հողերի աղտոտումը (մգ/կգ):
11) Բենզոլ (Benzene) ներկայացվում է բենզոլով հողերի աղտոտումը (մգ/կգ):
12) Բենզ(ա)պիրեն (Benzo (a) pyrene) ներկայացվում է բենզապիրենով հողերի աղտոտումը (մգ/կգ):
13) Գրանոզան (Granosan) ներկայացվում է գրանոզանով հողերի աղտոտումը (մգ/կգ):
14) Ծարիր (Antimony) ներկայացվում է հողերի աղտոտումը ծարիրով (մգ/կգ):
15) Ծծումբ (Sulfur) ներկայացվում է ծծումբով հողերի աղտոտումը (մգ/կգ):
16) Կապար (Lead) ներկայացվում է կապարով հողերի աղտոտումը (մգ/կգ):
17) Կոբալտ (Cobalt) ներկայացվում է կոբալտով հողերի աղտոտումը (մգ/կգ):
18) Մանգան (Manganese) ներկայացվում է մանգանով հողերի աղտոտումը (մգ/կգ):
19) Մետաֆոս (Metaphos) ներկայացվում է մետաֆոսով հողերի աղտոտումը (մգ/կգ):
20) Հեպտաքլոր (Heptachlor) ներկայացվում է հեպաքլորով հողերի աղտոտումը (մգ/կգ):
21) Նիկել (Nickel) ներկայացվում է նիկելով հողերի աղտոտումը (մգ/կգ):
22) Նիտրատներ (Nitrates) ներկայացվում է նիտրատներով հողերի աղտոտումը (մգ/կգ):
23) Պատանոլ (Patanol) ներկայացվում է պատանոլով հողերի աղտոտումը (մգ/կգ):
24) Պղինձ (Copper) ներկայացվում է պղնձով հողերի աղտոտումը (մգ/կգ):
25) Սնդիկ (Mercury) ներկայացվում է սնդիկով հողերի աղտոտումը (մգ/կգ):
26) Ցինկ (Zinc) ներկայացվում է ցինկով հողերի աղտոտումը (մգ/կգ):
27) Վանադիում (Vanadium) ներկայացվում է վանանդիումով հողերի աղտոտումը (մգ/կգ):
28) Քացախալդեհիդ (Acetaldehyde) ներկայացվում է քացախալդեհիդով հողերի աղտոտումը (մգ/կգ):
29) Ֆոսֆոր (P2 O5) (Phosphorus) ներկայացվում է ֆոսֆորով հողերի աղտոտումը (մգ/կգ):
30) Ֆտոր (Fluorine) ներկայացվում է ֆտորով հողերի աղտոտումը (մգ/կգ):
31) Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From)
32) Դիտման վերջի ամսաթիվ (Valid_To)
33) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
34) Վերջին ամսաթիվ (End_Date)
35) Պատասխանատու կառույցի անվանում (Responsible_Party)
Աղյուսակ 4. Հողերի աղտոտում և մոնիթորինգ շերտի հատկանիշներ
i
._____________________________________________________________________.
|Դաշտի անվանում (Field name) |Տվյալի տեսակ (Data type) |
|___________________________________________|_________________________|
|Արտաքին նույնականացուցիչ (ID) |Integer (10) |
i
|___________________________________________|_________________________|
|Անվանում (Name) |VarChar (50) |
|___________________________________________|_________________________|
|Համայնքի անվանում (Community_Name) |VarChar (50) |
|___________________________________________|_________________________|
|Խորություն (Depth) |Float (4) |

|Քիմիական աղտոտում (Chemical_Pollution) |VarChar (40) |
|___________________________________________|_________________________|
|Վտանգավորություն (Danger) |VarChar (40) |

|Դեգրադացման աստիճան (Degradation_Degree) |VarChar (40) |
|___________________________________________|_________________________|
|Ալֆամեթիլիստիրոլ (Alpha-methylstyrene) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Ատրազին (Atrazine) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Արսեն (Arsenic) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Բենզոլ (Benzene) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Բենզ(ա)պիրեն (Benzo[a]pyrene) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Գրանոզան (Granosan) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Ծարիր (Antimony) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Ծծումբ (Sulfur) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Կապար (Lead) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Կոբալտ (Cobalt) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Մանգան (Manganese) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Մետաֆոս (Metaphos) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Հեպտաքլոր (Heptachlor) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Նիկել (Nickel) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Նիտրատներ (Nitrates) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Պատանոլ (Patanol) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Պղինձ (Copper) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Սնդիկ (Mercury) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Ցինկ (Zinc) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Վանադիում (Vanadium) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Քացախալդեհիդ (Acetaldehyde) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Ֆոսֆոր (P2 O5) (Phosphorus) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Ֆտոր (Fluorine) |Float (4) |
|___________________________________________|_________________________|
|Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From) |Date |
|___________________________________________|_________________________|
|Դիտման վերջի ամսաթիվ (Valid_To) |Date |
|___________________________________________|_________________________|
|Սկզբի ամսաթիվ (Start_Date) |Date |
|___________________________________________|_________________________|
|Վերջին ամսաթիվ (End_Date) |Date |
|___________________________________________|_________________________|
|Պատասխանատու կառույցի անվանում |VarChar (50) |
|(Responsible_Party) | |
._____________________________________________________________________.
i
187. Թափոններ-մարդու կենցաղային և արդյունաբերական (այդ թվում` ընդերքօգտագործման) գործունեության ժամանակ նյութերի ու էներգիայի փոխակերպման հետևանքով առաջացող արգասիքներ, որոնք չունեն հետագա օգտագործելի հատկություններ: Թափոններին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով` հետևյալ հատկանիշներով (աղ. 5):
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name) այստեղ ներկայացվում է թափոնի անվանումը:
3) Համայնքի անվանում (Community_Name)
4) Տեսակ (Type) ներկայացվում է դիտակետի տեսակը (կենցաղային, արդյունաբերական և այլն):
5) Ընդհանուր տեղեկություն (General Information) ներկայացվում են թափոնների կուտակման վայրի կամ օբյեկտի մասին ընդհանուր տեղեկություններ (հողամասի նկատմամբ իրավունքի հիմքը, բնապահպանական օբյեկտների առկայությունը):
6) Մակերես (Area) ներկայացվում է հողամասի մակերեսը (հա)` կոշտ-պինդ թափոնների համար,
7) Չափման միավորը (Measurement _Unit) ներկայացվում է հեղուկ թափոնների համար տեղադրված համապատասխան տարաների չափման միավորը` լիտր կամ խորանարդ մետր:
8) Ամսաթիվ (Date) ներկայացվում է թափոնների կուտակման տվյալ վայրի` շահագործման հանձնելու տարեթիվը:
9) Վտանգավորություն (Danger) ներկայացվում է թափոնի վտանգավորության մասին տեղեկատվություն, օրինակ, վտանգավորության դասը:
10) Ագրեգատային վիճակ (Aggregate_State) ներկայացվում է թափոնի ագրեգատային վիճակի մասին տեղեկատվություն (պինդ, հեղուկ և այլն):
11) Առկա ծավալ (Existing_Volume) ներկայացվում է տվյալ թափոնի կուտակված ծավալը (տ):
12) Ծավալ (Volume) ներկայացվում է տվյալ թափոնի կուտակվող ծավալը (տ/տարի):
13) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
14) Վերջին ամսաթիվ (End_Date)
15) Պատասխանատու կառույցի անվանում (Responsible_Party):
Աղյուսակ 5. Թափոններ շերտի հատկանիշներ
._____________________________________________________________________.
|Դաշտի անվանում (Field name) |Տվյալի տեսակ (Data type)|
|____________________________________________|________________________|
|Արտաքին նույնականացուցիչ (Id) |Integer (10) |
|____________________________________________|________________________|
|Անվանում (Name) |VarChar (50) |
|____________________________________________|________________________|
|Համայնքի անվանում (Community_Name) |VarChar (50) |
|____________________________________________|________________________|
|Խորություն (Depth) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Տեսակ (Type) |VarChar (30) |
|____________________________________________|________________________|
|Ընդհանուր տեղեկություն (General Information)|VarChar (60) |
|____________________________________________|________________________|
|Մակերես (Area) |Double(6) |
|____________________________________________|________________________|
|Չափման միավորը (Measurement _Unit) |Double(6) |
|____________________________________________|________________________|
|Ամսաթիվ (Date) |Date |
|____________________________________________|________________________|
|Վտանգավորություն (Danger) |VarChar (40) |
|____________________________________________|________________________|
|Ագրեգատային վիճակ (Aggregate_State) |VarChar (40) |
|____________________________________________|________________________|
|Առկա ծավալ (Existing_Volume) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Ծավալ (Volume) |Float (4) |
|____________________________________________|________________________|
|Սկզբի ամսաթիվ (Start_Date) |Date |
|____________________________________________|________________________|
|Վերջին ամսաթիվ (End_Date) |Date |
|____________________________________________|________________________|
|Պատասխանատու կառույցի անվանում |VarChar (50) |
|(Responsible_Party) | |
._____________________________________________________________________.
188. Սահմանափակումներ-շերտը ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ` հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Սահմանափակման տեսակ (Restriction_Type) ներկայացվում է սահմանափակման տեսակը (օր. սանիտարական պահպանման տարածք):
3) Մակերես (Area)
4) Պարագիծ (Perimeter):
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում