Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

040.0231.200303

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 2003 թվականի N 231-Ն

 

i

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի տասերորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար պետական քննությունների կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

փետրվարի 6-ի N 231-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար պետական քննություններ հանձնելու ընդհանուր պայմանները:

2. Պետական քննությունների հանձնումը (դիպլոմային նախագծերի պաշտպանությունը) կազմակերպվում է 2003 թվականից մինչև 2005/2006 ուսումնական տարվա ավարտը: Նշված ժամանակահատվածում պետական քննությունները թույլատրվում է հանձնել 2 անգամ: Պետական քննությունների բացասական արդյունքի դեպքում նույն ուսումնական տարվա ընթացքում քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

3. Պետական քննություններ հանձնելու նպատակով ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները, մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը, գրավոր դիմում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` նախարարություն)` ներկայացնելով տվյալ բուհից համապատասխան տեղեկանք և դիպլոմի բնօրինակը` միջուկի հետ միասին:

4. Շրջանավարտը պետական քննությունները հանձնում է բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու տարում` նախարարության հաստատած ուսումնական պլանով նախատեսված առարկաներից:

5. Պետական քննական հանձնաժողովները, որպես կանոն, միասնական են: Դրանք յուրաքանչյուր տարի կազմվում են ըստ մասնագիտությունների` ոչ ուշ, քան դրանց աշխատանքներն սկսվելուց երկու շաբաթ առաջ և գործում են միայն տվյալ ուսումնական տարվա համար նախատեսվող քննաշրջանի ժամկետներում:

6. Յուրաքանչյուր մասնագիտության գծով պետական քննական հանձնաժողովի նախագահին և անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը` գիտական կազմակերպությունների, պետական և ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական աստիճան ունեցող, հիմնական աշխատող-մասնագետների թվից:

7. Պետական քննություններն անցկացվում են ըստ մասնագիտությունների` նախարարության կողմից սահմանված մասնագիտական-առարկայական ծրագրերի համաձայն: Պետական քննություններն անցկացվում են գրավոր (համապատասխան հարցման թերթում շրջանավարտը գրի է առնում իր պատասխանը, լրացուցիչ հարցերն ու դրանց պատասխանները):

8. Յուրաքանչյուր առարկայից պետական քննության, ինչպես նաև մեկ դիպլոմային նախագծի պաշտպանության տևողությունը չպետք է գերազանցի 45 րոպեն: Քննությունների արդյունքները գնահատվում (գերազանց, լավ, բավարար, անբավարար) և հայտարարվում են նույն օրը` պետական քննական հանձնաժողովի նիստի արձանագրությունը կազմվելուց հետո:

9. Պետական քննությունները հանձնած (դիպլոմային նախագիծը պաշտպանած) շրջանավարտին քննական հանձնաժողովի որոշմամբ շնորհվում է ստացած մասնագիտությանը համապատասխան որակավորում: Պետական քննական հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի նախագահը մեկ շաբաթվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում նախարարություն` վերջինիս կողմից տվյալների ամփոփման և համապատասխան բուհերի պետական նմուշի դիպլոմի շնորհման համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.02.2003
N 231-Ն
Որոշում