Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐ ...

 

12.07.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1048-Ն

 

ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

8. ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐ ԵՎ ԲԱԼԱՍՏՆԵՐ

 

157. Ամբարձիչ կռունկների հակակշիռների և բալաստների բաղկացուցիչ մասերը պետք է ամրացվեն կամ ներառնվեն պատյանի մեջ` դրանք ընկնելուց պահպանելու և նախանշված զանգվածը փոխելու հնարավորությունը բացառելու նպատակով: Որպես հակակշիռ կամ բալաստ մանրահատ բեռ օգտագործելու դեպքում այն պետք է տեղադրվի մետաղե արկղի մեջ: Արկղը պետք է պատրաստված լինի այնպես, որ բացառվեն դրա մեջ մթնոլորտային տեղումների ներթափանցումը և բեռի կորուստը: Արգելվում է որպես հակակշիռ կամ բալաստ օգտագործել ավազը, կոպիճը և խիճը: Սլաքային տեսակի ամբարձիչ կռունկներում որպես բալաստ և հակակշիռ պետք է նախատեսվեն գույքային մակնիշավորված բեռներ, որոնց պատրաստումը և դասավորումը պետք է կատարվեն ամբարձիչ կռունկը պատրաստող գործարանի գծագրերին համապատասխան:

158. Շարժական հակակշիռները պետք է տեղաշարժվեն ավտոմատ կարգով` սլաքի արտաթռիչքի փոփոխությանը համապատասխան կամ ունենան սլաքի արտաթռիչքից կախված հակակշռի դիրքի լավ տեսանելի ցուցիչ:

 

9. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐ

 

159. Մեքենայական շարժաբերով ամբարձիչ կռունկները պետք է սարքավորվեն հարմարանքներով (ծայրային անջատիչներ), որոնք նախատեսվում են ավտոմատ կարգով կանգնեցնելու հետևյալ մեխանիզմները`

1) բեռնաբռնիչ սարքի մեխանիզմը` դրա վերին և ստորին սահմանային դիրքերում,

2) սլաքի թռիչքի փոփոխման մեխանիզմը` սլաքի ծայրագույն սահմանային դիրքերում,

3) ամբարձիչ կռունկների ռելսային ուղով տեղաշարժման մեխանիզմները, ինչպես նաև դրանց սայլակների մեխանիզմը, եթե կռունկի (սայլակի) արագությունը մինչև վերջնամասին մոտենալը կարող է գերազանցել 0,5 մ/վրկ: Ավելի քան 16 մ թռիչք ունեցող աշտարակային և այծիկային ամբարձիչ կռունկների, ինչպես նաև փոխաբեռնման կամրջակների շարժման մեխանիզմները պետք է սարքավորվեն ծայրային անջատիչներով` անկախ շարժման արագությունից,

4) կամրջակային, այծիկային, հեծանային ամբարձիչ կռունկների մեխանիզմները կամ դրանց բեռնասայլակները, եթե աշխատում են մեկ ուղու վրա:

Նշված հարմարանքները պետք է տեղակայվեն նաև ամբարձիչ կռունկի բոլոր մեխանիզմների վրա` անհրաժեշտության դեպքում դրանց ընթացքը սահմանափակելու համար, օրինակ` շրջադարձի, ամբարձիչ կռունկի փոխհագուցավոր մասի դուրսհանման և խցի բարձրացման մեխանիզմների:

160. Ամբարձիչ կռունկի վրա տեղակայված ծայրային անջատիչները պետք է միացվեն այնպես, որպեսզի ապահովվի մեխանիզմի շարժը հակառակ ուղղությամբ: Նույն ուղղությամբ հետագա շարժը թույլատրվում է միայն կամրջակային ամբարձիչ կռունկների տեղաշարժման մեխանիզմների համար, որպեսզի վայրէջքի հարթակին կամ փակուղային նեցուկին մոտենալու դեպքում լինի նվազագույն արագություն` սահմանված ամբարձիչի կառավարման էլեկտրական սխեմայով:

161. Բարձրացնող մեխանիզմի ծայրային անջատիչը պետք է տեղակայված լինի այնպես, որպեսզի բեռնաբռնիչ սարքն առանց բեռի բարձրացման կանգնեցնելուց հետո, բեռնաբռնիչ սարքի և նեցուկի միջև բացակն էլեկտրաբազմաճախարակի մոտ լինի 50 մմ-ից ոչ պակաս, իսկ մյուս բոլոր ամբարձիչ կռունկներում` 200 մմ-ից ոչ պակաս:

162. Գրեյֆերային ամբարձիչ կռունկներում առանձին երկշարժիչային էլեկտրական շարժաբերներով գրեյֆերային կարապիկների բարձրացման սահմանափակչի միացման սխեման պետք է կատարված լինի այնպես, որպեսզի միաժամանակ տեղի ունենան ամբարձիչի մեխանիզմի շարժիչների անջատումը և գրեյֆերի միացումը` վերջին ամենավերին դիրքին հասնելու դեպքում:

163. Տեղափոխման մեխանիզմի ծայրային անջատիչը պետք է տեղակայվի այնպես, որ դրա շարժիչի անջատումը տեղի ունենա մինչև նեցուկն ընկած հեռավորությունը, որը հավասար է մեխանիզմի արգելակման ուղու առնվազն կեսին, իսկ աշտարակային, ճակատամուտքային և այծիկային ամբարձիչ կռունկներում ու փոխաբեռնման կամրջակներում` արգելակման ամբողջ ուղուց ոչ պակաս: Միևնույն ուղու վրա աշխատող աշտարակային և բարձակային ամբարձիչ կռունկների շարժման մեխանիզմի ընթացքին փոխադարձ սահմանափակիչների տեղակայման դեպքում` նշված հեռավորությունը կարելի է փոքրացնել մինչև 500 մմ: Մեխանիզմների արգելակման ուղիները պետք է նշված լինեն ամբարձիչ կռունկի տեխնիկական անձնագրում` տրված պատրաստող գործարանի կողմից:

164. Սլաքային ինքնագնաց, աշտարակային, երկաթուղային և ճակատամուտքային ամբարձիչ կռունկների շրջվելը կանխելու նպատակով դրանք պետք է սարքավորված լինեն բեռնաբարձության սահմանափակիչով (բեռնման մոմենտի սահմանափակիչով), որն ավտոմատ կարգով անջատում է բեռի բարձրացման և թռիչքի փոփոխման մեխանիզմները բեռի բարձրացման դեպքում, որի զանգվածը բեռնաբարձության տվյալ թռիչքի համար գերազանցում է ավելի քան 10%-ը, իսկ մինչև 20տ/մ բեռնային մոմենտով աշտարակային կռունկների և ճակատամուտքային կռունկների համար` ավելի քան 15%-ը: Երկու և ավելի բեռնային բնութագիր ունեցող ամբարձիչ կռունկների համար պետք է կիրառվի բեռնաբարձության սահմանափակիչ, որն ունի մեխանիզմ` փոխարկելու դրա աշխատանքն ընտրված բնութագրին համապատասխան: Աշտարակային ամբարձիչ կռունկներում պետք է բացառվի կռունկավարի մոտենալը փոխարկչին: Պաշտպանիչ վահանակը կամ բեռնաբարձչի սահմանափակչի ռելեային (էլեկտրոնային) բլոկը պետք է լինի կապարակնքված:

165. Բաց էլեկտրական հպալարեր ունեցող ամբարձիչ կռունկները պետք է ունենան հպալարերն ավտոմատ կարգով անջատող սարքավորումներ, սրահներ, աստիճաններ, հարթակներ` դուրս գալու դեպքում կռունկավարի կողմից հպալարերի հետ պատահական շփումը բացառելու համար: Ընդ որում, բեռնային մագնիսները սնող հպալարերը չպետք է անջատվեն ամբարձիչ կռունկի վրա տեղակայված մյուս ապահովիչ սարքավորումների (ծայրային անջատիչներ) գործարկման դեպքում:

166. Ամբարձիչ կռունկի կառավարման խցիկի դուռը պետք է ունենա էլեկտրական արգելափակում, որը պետք է կանխի կռունկի շարժվելը բաց դռնով:

167. Կամրջակային տեսակի ամբարձիչ կռունկները պետք է սարքավորված լինեն բեռնաբարձման սահմանափակիչով (յուրաքանչյուր բեռնատար կարապիկի համար), եթե հնարավոր է դրանց գերծանրաբեռնումն արտադրական տեխնոլոգիաների համար: Ըստ կամրջակի երկարության փոփոխական բեռնաբարձման ամբարձիչ կռունկները նույնպես պետք է սարքավորված լինեն այդպիսի սահմանափակիչով: Կամրջակային տեսակի ամբարձիչ կռունկների բեռնաբարձության սահմանափակիչը չպետք է թույլատրի 25%-ից ավելի գերբեռնվածություն:

168. Սլաքային ամբարձիչ կռունկները պետք է սարքավորվեն աշխատանքային շարժման սահմանափակիչով, ինչը ավտոմատ կարգով անջատում է բարձրացման շրջադարձի մեխանիզմները և սլաքի դուրս հանելը ամբարձիչից` էլեկտրահաղորդման գծերից անվտանգ տարածության վրա:

169. Էլեկտրական շարժաբերով ամբարձիչ կռունկների համար պետք է նախատեսվեն պաշտպանություն բեռի և սլաքի ընկնելու դեպքերի համար` էլեկտրական ցանցի ցանկացած երեք ֆազերից մեկի խզման դեպքում: Բեռի կամ սլաքի բարձրացման էլեկտրաշարժիչի անջատման ժամանակ պետք է լարումը հանվի էլեկտրամագնիսի արգելակման կոճից կամ հիդրոհրիչի շարժիչի փաթույթից:

170. Կամրջակային տեսակի ամբարձիչ կռունկները պետք է սարքավորված լինեն կռունկի լարումը ավտոմատ անջատելու հարմարանքով` դրա սրահ մուտք գործելու ժամանակ: Շենքում աշխատող մինչև 42Վ լարում ունեցող կռունկների հպանակները (տրոլեյ) կարող են չանջատվել: Այն կամրջակային ամբարձիչ կռունկները, որոնց մուտքը նախատեսված է կամրջակի սրահով, պետք է սարքավորված լինեն դռնով` դեպի սրահը մուտք գործելու համար:

171. Նստեցման հարթակից դեպի ամբարձիչ կռունկի կառավարման խցիկը տանող մուտքի դռները պետք է սարքավորվեն էլեկտրական բլոկավորմամբ, որը կասեցնում է ամբարձիչ կռունկի տեղաշարժը բաց դռներով:

172. Սլաքային ինքնագնաց ամբարձիչ կռունկները (բացառությամբ թրթուրավորներից) պետք է սարքավորվեն հարմարանքներով` էլեկտրահաղորդման գծերի տակ աշխատելու ժամանակ վտանգավոր լարումից պաշտպանելու համար:

173. Էլեկտրական ամբարձիչ կռունկների հպատեղերի անվտանգության սարքերը (ծայրային անջատիչներ, բլոկավորման ելանցքներ, խցիկի դռներ, վթարային անջատիչներ և այլն) պետք է աշխատեն էլեկտրական շղթայի խզմամբ:

174. Այնպիսի ամբարձիչ կռունկներում, որոնց բեռնաբարձությունը փոփոխվում է թռիչքի փոփոխմամբ, պետք է նախատեսվի բեռնաբարձության ցուցիչ` սահմանված թռիչքին համապատասխան: Բեռնաբարձության ցուցիչի ցուցատախտակը պետք է հստակ երևա կռունկավարի աշխատանքային տեղից:

175. Սլաքային ինքնագնաց կռունկների խցիկում և ոչ շրջադարձային շրջանակի վրա պետք է տեղակայված լինեն կռունկի թեքության անկյան ցուցիչներ (կողաթեքաչափեր, ազդարարիչներ):

176. Գլխամասը ավելի քան 15մ բարձրությամբ աշտարակային ամբարձիչ կռունկները, 16մ-ից ավելի թռիչքով այծիկային ամբարձիչ կռունկները, ճակատամուտքային և մալուխային ամբարձիչ կռունկները պետք է սարքավորված լինեն սարքով` հողմաչափով, որն ավտոմատ կարգով միացնում է շչակը, երբ քամու արագությունը հասնում է այնպիսի մեծության, որ ամբարձիչի աշխատանքը պետք է դադարեցվի:

177. Ճակատամուտքային ամբարձիչ կռունկները պետք է սարքավորվեն թմբուկներով` ամբարձիչ կռունկը սնող մալուխների ավտոմատ կարգով փաթաթման համար:

178. Ամբարձիչ կռունկների էլեկտրաշարժիչների կառավարման սխեման պետք է բացառի`

1) էլեկտրաշարժիչի ինքնագործարկումը կռունկը սնուցող գծում լարումը վերականգնելուց հետո,

2) էլեկտրաշարժիչի գործարկումն արագացման ոչ տրված սխեմայով,

3) էլեկտրաշարժիչի գործարկումը պաշտպանիչ սարքերի հպակներով (ծայրային անջատիչներ և բլոկավորման սարքերի հպակներ):

179. Ամբարձիչ կռունկների էլեկտրամատակարարումն արտաքին ցանցից պետք է կատարվի ներանցիչ սարքերով` ձեռքով կամ հեռակառավարմամբ:

180. Կամրջակային և բարձակային ամբարձիչ կռունկների ներանցիչ սարքերը (պաշտպանիչ վահանը) պետք է սարքավորվեն անհատական հպակային փականներով, առանց որի չի կարող լարում հաղորդվել ամբարձիչ կռունկին: Աշտարակային ամբարձիչ կռունկների կառավարման ներանցիչ սարքերը և վահանակը պետք է սարքավորվեն դրանք փականի տակ դնելու հարմարանքներով (դրոշմանիշ բանալի):

181. Գլխավոր հպանվակի լարերին կամ ճկուն մալուխին լարում տալու համար տեղում պետք է տեղակայվի անջատիչ: Անջատիչը պետք է ունենա հարմարանք դրան անջատված դիրքով փակելու համար:

182. Խցիկից կամ վահանակից կառավարվող ամբարձիչ կռունկները պետք է սարքավորվեն ձայնային ազդանշանիչ սարքերով, որոնց ձայնը պետք է լսելի լինի կռունկների տեղաշարժման տեղերից և տարբերվի ավտոմեքենայի ձայնային ազդանշանից:

183. Աշտարակային ամբարձիչ կռունկների վրա տեղակայված լուսատուները պետք է միանան ճակատամուտքի վրա տեղակայված ինքնուրույն անջատիչներից:

184. Բացօթյա պայմաններում ենթակռունկային ռելսուղիներով տեղաշարժվող ամբարձիչ կռունկները պետք է սարքավորվեն հակառելսուղային շեղման միջոցներով: Ռելսային բռնիչները որպես հակառելսային շեղում օգտագործելու դեպքում, դրանց կոնստրուկցիան պետք է հնարավորություն ստեղծի ամբարձիչ կռունկն ամրացնելու դրա տեղաշարժման ուղու ամբողջ երկարությամբ:

185. Ամբարձիչ կռունկները (բացառությամբ էլեկտրական բազմաճախարակներից) և բեռնային բեռնասայլակները, որոնք տեղաշարժվում են ենթակռունկային ռելսուղիներով, պետք է սարքավորվեն նեցուկային տարրերով` անիվների և ընթացասլաքային առանցքի սարքավորումների ջարդման դեպքերի համար:

186. Կցովի խցիկով միառելս բեռնասայլակներում նեցուկային տարրերը պետք է տեղակայվեն խցիկի ընթացային բեռնասայլակի վրա, իսկ խցիկի և բարձրացնող մեխանիզմների կախվածքի ժամանակ` յուրաքանչյուր ընթացային բեռնասայլակի վրա: Նեցուկային տարրերը պետք է տեղակայվեն ռելսուղիների վրա, որով տեղաշարժվում է ամբարձիչ կռունկը` իրարից ոչ ավելի, քան 20 մմ հեռավորության վրա:

187. Տեղափոխման թռիչքով սլաքային ամբարձիչ կռունկների վրա պետք է տեղակայվեն սլաքի շուռ գալը կանխող նեցուկներ և այլ սարքեր: Աշտարակային ամբարձիչ կռունկներում նման սարքերը պետք է տեղակայվեն, եթե սլաքի նվազագույն թռիչքի ժամանակ հորիզոնականի և սլաքի միջև անկյունը գերազանցում է 700-ը:

188. Արգելվում է ամբարձիչ կռունկի մետաղակոնստրուկցիաներն օգտագործել որպես էլեկտրական հոսանքատար լարեր` լուսավորության կամ այլ շղթաներ սնելու նպատակով, բացառությամբ մինչև 42 Վ լարումով շղթաների:

189. Ամբարձիչ կռունկի խցիկում տեղակայվող էլեկտրական ջեռուցիչ սարքերը պետք է լինեն հրդեհաանվտանգ, իսկ դրանց հոսանքատար մասերը` պաշտպանված: Էլեկտրական ջեռուցիչ սարքերը պետք է միանան էլեկտրական ցանցին` կռունկի խցիկում տեղակայված գլխավոր հոսանքանջատիչից հետո: Ջեռուցիչ սարքերի իրանը պետք է լինի հողանցված:

190. Էլեկտրական շարժաբերով ամբարձիչ կռունկներում մետաղակոնստրուկցիաներն արտաքին ցանցից սնելու դեպքում, ինչպես նաև էլեկտրասարքավորումների բոլոր մետաղե մասերը, որոնք էլեկտրական շղթայի մեջ չեն մտնում, բայց կարող են լարման տակ գտնվել մեկուսացումը փչանալու հետևանքով (էլեկտրական շարժիչների իրաններ, սարքերի պատյաններ, լարերի և մալուխների մետաղե թաղանթներ, պաշտպանական խողովակներ և այլն), պետք է հողանցվեն:

191. Գետնից կառավարվող էլեկտրական ամբարձիչ կռունկների սեղմակոճակի ապարատի իրանը պետք է պատրաստվի մեկուսիչ նյութից, կամ հողանցվի ոչ պակաս, քան երկու հաղորդալարերով: Որպես մեկ հողանցված հաղորդալար կարող է օգտագործվել ճոպանը, որից կախված է սեղմակոճակի ապարատը:

192. Ցցաձողային ամբարձիչ կռունկի բեռնաբռնիչ սարքը և էլեկտրասարքավորումը, որոնք տեխնոլոգիական պայմաններում գտնվում են լարման տակ, չպետք է հողանցվեն: Այդ դեպքում ամբարձիչ կռունկի հողանցված մասերից դրանք պետք է մեկուսացվեն ոչ պակաս, քան եռաստիճան մեկուսացմամբ: Մեկուսացման յուրաքանչյուր աստիճանի դիմադրությունը նոր արտադրված կռունկի հավաքակցումից կամ հիմնական նորոգումից հետո պետք է լինի 10 ՄՕՄ:

193. Հիդրոշարժաբերով ամբարձիչ կռունկներում հեղուկի լցման և դատարկման հաղորդակցման կոմունիկացիաները պետք է կառուցվեն այնպես, որ բացառվի հեղուկի արտահոսքը մեխանիզմի աշխատանքի ժամանակ կամ չգործող վիճակում: Յուրաքանչյուր պոմպի ճնշման գծի վրա պետք է տեղակայվեն ապահովիչ կափույրներ, որոնք կկարգավորեն աշխատանքային ճնշումն` այն 10%-ից ոչ ավելի գերազանցելու դեպքում: Աշխատանքային հեղուկ մատակարարող համակարգում պետք է լինի սարք` նորոգման դեպքում հեղուկը հեռացնելու, մայրուղիները դատարկելու և այն կեղտից մաքրելու համար: Հիդրոշարժաբերում կիրառվող ճկափողերը պետք է հուսալի պաշտպանված լինեն հնարավոր մեխանիկական վնասվածքներից:

194. Անվտանգության սարքերի կապարակնքման ենթակա տեղերը նշվում են ամբարձիչ կռունկների կոնստրուկտիվ և շահագործման փաստաթղթերում:

 

10. ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՐՔԵՐ

 

195. Ամբարձիչ կռունկների կառավարման մեխանիզմները և սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի դրանց կառավարումը լինի հարմար և դժվարություններ չստեղծվի ամբարձիչ կռունկի, բեռնաբռնիչ սարքի և բեռի դիտարկման համար, իսկ կռունկի ղեկալծակի, լծակի կամ թափանիվի տեղաշարժման ուղղությունը նպատակահարմար և հնարավորին չափ համապատասխանի մեխանիզմների շարժման ուղղությանը: Առաջացող շարժման ուղղության պայմանական նշանակումը պետք է նշվի տվյալ կառավարման սարքերի և մեխանիզմների վրա` մակագրությունների ու սլաքների ձևով և պահպանվի դրանց շահագործման ամբողջ ընթացքում: Լծակների, ղեկալծակների կամ թափանիվների առանձին դիրքերը պետք է ֆիքսվեն և ունենան նշանակում: Զրոյական կամ «Անջատված է» դիրքերում ֆիքսման լարումը պետք է գերազանցի միջանկյալ դիրքի լարմանը: Յուրաքանչյուր մեխանիզմի դարձափոխման գործարկման կոճակները պետք է ունենան դարձափոխման հպակների միաժամանակյա միացումը բացառող բլոկավորում:

196. Հատակից կառավարվող ամբարձիչ կռունկների վրա կիրառվող ձեռքի կառավարմամբ գործարկվող սարքերը պետք է ունենան սարքավորում` զրոյական դիրքին ինքնավերադարձման համար: Նման դեպքերում հպակներ օգտագործելիս, դրանք միացված դիրքում պահելը պետք է հնարավոր լինի միայն գործարկման կոճակն անընդհատ սեղմելու միջոցով: Կառավարման սարքերը պողպատե ճոպանից պետք է կախվեն այնպիսի երկարությամբ, որպեսզի հնարավորություն լինի մեխանիզմները ղեկավարող անձանց գտնվել բարձրացվող բեռից անվտանգ հեռավորության վրա: Կառավարման սարքը պետք է հատակից գտնվի 1000 մմ-ից մինչև 1500 մմ բարձրության վրա:

197. Էլեկտրական շարժաբերով ամբարձիչ կռունկներում էլեկտրաշարժիչի աշխատանքը հսկիչ սարքերի միջոցով կառավարման դեպքում ամբարձիչ կռունկին լարում տվող հպակի միացումը պետք է հնարավոր լինի միայն այն ժամանակ, երբ բոլոր կարգավորող սարքերը գտնվում են զրոյական դիրքում: Անհատական զրոյական պաշտպանությամբ մագնիսական հսկիչների զրոյական պաշտպանության հպակները պաշտպանիչ վահանակին կարող են չմիացվել: Այդ դեպքում կառավարման խցիկում պետք է տեղակայված լինի ձայնային ազդարարիչ, որով տրվում է տեղեկատվություն մագնիսային հսկիչ սարքի միացման կամ անջատման մասին:

198. Ամբարձիչ կռունկներում կառավարման մի քանի կետերի սարքավորման դեպքում (բացի մանիպուլյատոր կռունկներից) պետք է նախատեսվի բլոկավորում, որը կբացառի միաժամանակ մի քանի կետերից կռունկի կառավարման հնարավորությունը:

 

11. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՑԻԿՆԵՐ

 

199. Ամբարձիչ կռունկի կառավարման խցիկը և կառավարման վահանակը պետք է տեղակայված լինի այնպիսի տեղում, որ կռունկավարը աշխատատեղից կարողանա հետևել բեռի կառչմանը, բեռնաբռնիչ սարքին և բեռին` ամբարձիչի աշխատանքի ողջ ընթացքին:

200. Սլաքային տեսակի ամբարձիչ կռունկի կառավարման խցիկը պետք է տեղակայված լինի այնպես, որ կռունկի աշխատանքի ժամանակ բացառվի բեռներով կամ բեռնաբռնիչ սարքով խցիկին հարվածելու հնարավորությունը: Արգելվում է ամբարձիչ կռունկի մեխանիզմները տեղակայել անմիջապես խցիկից վերև:

201. Կամրջակային և բարձակային շարժական ամբարձիչ կռունկների խցիկները պետք է տեղակայվեն կամրջակի (բարձակի) սրահի տակ և սանդուղքով հաղորդակցվեն դրա հետ: Կամրջակային տեսակի ամբարձիչ կռունկներում թույլատրվում է խցիկը կախել բեռնասայլակի շրջանակից, գլխավոր հպալարերի տեղադրման հակառակ կողմում: Նման դեպքում խցիկից կամրջակի սրահ դուրս գալ թույլատրվում է սայլակի երեսարկման միջով կամ արտաքին ցանկապատված սանդուղքով:

202. Ամբարձիչ կռունկների կառավարման խցիկների ներքին չափերը պետք է լինեն. բարձրությունը` 2000 մմ, լայնությունը` 900 մմ, երկարություն` 1300 մմ, իսկ նվազագույն ծավալը` 3մ3: Ամբարձիչ կռունկի խցիկի չափերը պետք է հնարավորություն տան ազատ մոտենալու դրանում տեղակայված սարքավորումներին:

203. Բացօթյա աշխատանքների համար նախատեսված ամբարձիչ կռունկների խցիկը պետք է բոլոր կողմերից ունենա հոծ ցանկապատում, իսկ վերևից` հոծ ծածկույթ, որը կպաշտպանի կռունկավարին եղանակային անբարենպաստ ազդեցություններից: Խցիկի լուսային բացվածքները պետք է պատրաստվեն չջարդվող (ոչ բեկորային) ապակուց:

204. Երկհեծան աշտարակային և շարժական բարձրակային ամբարձիչ կռունկներում և կախովի բեռնասայլակներում, որոնք աշխատում են շինության ներսում, նախատեսվում է կիրառել համատարած ցանկապատված բաց խցիկներ` բարձրությունը հատակից 1000 մմ-ից ոչ պակաս: Միահեծան ամբարձիչ կռունկների համար, որոնցում աշխատանքներն իրականացվում են նստած վիճակում, խցիկի ցանկապատի բարձրությունը նախատեսվում է 700 մմ: Մինչև 1000 մմ բարձրությամբ չջարդվող ապակիով խցիկը ցանկապատելու դեպքում անհրաժեշտ է այն լրացուցիչ ցանկապատել մետաղե ցանցով:

205. Կամրջակային և շարժական բարձակային ամբարձիչ կռունկների խցիկները, այն դեպքում, երբ հեռավորությունը հետին պատի և առարկաների միջև, որոնց նկատմամբ տեղաշարժվում է խցիկը, կազմում է 400 մմ-ից պակաս, պետք է լինի հոծ ցանկապատում հետին պատից և կողմնային մասերից` 1800 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ: Բացօթյա պայմաններում աշխատող ամբարձիչ կռունկների խցիկներում պետք է տեղակայվեն արևապաշտպան վահանակներ:

206. Ամբարձիչ կռունկի խցիկի մուտքի դուռը պետք է լինի բացովի կամ սահովի` սարքավորված խցիկից փակվող փականով: Արգելվում է խցիկի մուտքի դռան կառուցումը ելանցքի միջոցով հատակից: Դուռը պետք է բացվի դեպի խցիկի ներսը, բացառությամբ սլաքային շարժական ամբարձիչ կռունկներից: Շինությունից դուրս աշխատող ամբարձիչ կռունկների դռները պետք է սարքավորված լինեն դրսից փակելու հարմարանքով այն դեպքում, երբ կռունկավարը բացակայում է:

207. Էլեկտրական շարժաբերով ամբարձիչ կռունկների խցիկներում հատակը պետք է պատրաստված լինի չսայթաքող ոչ մետաղե նյութերից` ծածկված դիէլեկտրիկ ռետինե ուղեգորգով: Հատակի մեծ մակերես ունեցող խցիկներում 500 X 700 մմ չափի ռետինե գորգերը կարող են փռվել միայն էլեկտրասարքավորումների սպասարկման տեղերում:

208. Ամբարձիչ կռունկներում խցիկները պետք է սարքավորվեն կռունկավարի համար հաստատուն նստատեղերով` կառուցված և տեղակայված այնպես, որ հնարավոր լինի նստած դիրքում ղեկավարել մեխանիզմներն ու հետևել բեռանը: Նստատեղը պետք է լինի հարմար և կարգավորվի ըստ բարձրության ու հորիզոնական հարթության:

209. Ամբարձիչ կռունկի խցիկը պետք է պատրաստված և սարքավորված լինի այնպես, որպեսզի դրանում պահպանվի համապատասխան ջերմային ռեժիմ և օդափոխություն:

 

12. ՑԱՆԿԱՊԱՏՈՒՄ

 

210. Ամբարձիչ կռունկների դյուրամատչելի և շարժման մեջ գտնվող մասերը, որոնք կարող են դժբախտ դեպքերի պատճառ հանդիսանալ, պետք է ծածկված լինեն հուսալիորեն ամրացված, զննման համար դյուրին և յուղման հնարավորությամբ մետաղե ցանկապատով:

1) Պարտադիր ցանկապատման ենթակա են`

ա. ատամնային, շղթայական և որդնակային փոխանցումները,

բ. միացման կցորդիչները` դուրս ընկած հեղյուսներով և երիթներով,

գ. կռունկավարի աշխատատեղին կամ անցումներին մոտ գտնվող թմբուկները,

դ. կամրջակային տեսակի ամբարձիչ կռունկների շարժման մեխանիզմի լիսեռը` 50 պտ/րոպե և ավելի հաճախականությամբ պտտման արագության դեպքում:

2) Ցանկապատման ենթակա են նաև ամբարձիչ կռունկների այլ մեխանիզմների լիսեռները, եթե դրանք գտնվում են այնպիսի տեղերում, որոնք նախատեսված են սպասարկող անձնակազմի անցումների համար:

211. Ռելսային ուղիով (բացառությամբ երկաթուղայիներից) շարժող ամբարձիչ կռունկների և դրանց բեռնասայլակների ընթացանիվները պետք է ունենան անիվների տակ կողմնակի առարկաներ ընկնելու հնարավորությունը կանխող վահանակներ: Վահանակի և ռելսի միջև եղած բացակը պետք է լինի 10 մմ-ից ոչ ավելի:

212. Ամբարձիչ կռունկների բոլոր չմեկուսացված էլեկտրասարքավորումների հոսանքատար մասերը, այդ թվում` էլեկտրական լուսավորության անջատիչները, հպակիչային վահանակները և դիմադրության արկղները, եթե տեղակայված են այնպիսի տեղերում, որտեղ չեն բացառվում ամբարձիչ կռունկի խցիկում, սրահներում, հարթակներում գտնվող անձանց պատահական շփումը դրանց հետ` ենթակա են ցանկապատման: Ցանկապատման ենթակա են նաև մեկուսացված անջատիչների հոսանքատար մասերը, որոնք հաղորդում են դիմադրություն գլխավոր հպանվակի հաղորդալարերին կամ սնող մալուխին:

213. Ամբարձիչ կռունկների գլխավոր հպանվակները, որոնք տեղակայված են ենթակռունկային ուղիների երկայնքով և դրանց հոսանքաընդունիչները, որոնց հետ պատահական շփման հնարավորությունը չի բացառվում ամբարձիչ կռունկի կամրջակից, սանդուղքից, նստեցման հարթակից, նույնպես պետք է ցանկապատվեն:

214. Ամբարձիչ կռունկների վրա տեղաբաշխված հպանվակային լարերը, որոնք չեն անջատվում ելանցքի հպատեղի բլոկավորումից, պետք է ցանկապատվեն կամ տեղակայվեն կռունկի կամրջակի կրող ֆերմայի մինչև` սպասարկող անձնակազմի համար անհասանելի հեռավորության վրա:

215. Այնպիսի տեղերում, որտեղ հնարավոր է բեռնային ճոպանների շփումն աշխատող ամբարձիչ կռունկի կամ մեկ հարկաբաժին ներքև աշխատող մեկ այլ ամբարձիչ կռունկի գլխավոր կամ օժանդակ հպանվակային լարերի հետ, պետք է դրվեն համապատասխան պաշտպանական սարքեր:

 

13. ՍՐԱՀՆԵՐ, ՀԱՐԹԱԿՆԵՐ ԵՎ ՍԱՆԴՈՒՂՔՆԵՐ

 

216. Կամրջակային տեսակի և շարժական բարձակային ամբարձիչ կռունկների խցիկից դուրս գտնվող մեխանիզմների և էլեկտրասարքավորումների անվտանգ ու հարմար սպասարկման համար, պետք է նախատեսված լինեն մատչելի ելքերով ու մոտեցումներով սրահներ կամ հարթակներ:

217. Աշտարակային, այծիկային և ճակատամուտքային ամբարձիչ կռունկները պետք է հատակից ունենան հարմար մուտք դեպի կռունկը և խցիկը: Կամրջակային ամբարձիչ կռունկների վրա պետք է կառուցվի անվտանգ մուտք դեպի կռունկի սայլակը:

218. Ճակատամուտքային ամբարձիչ կռունկները պետք է ապահովված լինեն անվտանգ մուտքով ճակատամուտքի սանդուղքից դեպի ճակատամուտքի գլխամասում տեղակայված հարթակը: Այդ հարթակի բարձրությունը, դրա երեսարկման մակարդակից մինչև ամբարձիչ կռունկի շրջադարձի ստորին դուրս ընկած տարրերը, պետք է լինի 1800 մմ-ից ոչ պակաս: Ելքը ճակատամուտքից դեպի կռունկի շրջադարձային մասը պետք է հնարավոր լինի շրջադարձային մասի ցանկացած դիրքի պայմաններում:

219. Ձեռքի և էլեկտրական շարժաբերով միահեծան կամրջակային ամբարձիչ կռունկների, ինչպես նաև երկհեծան կախովի ամբարձիչ կռունկների վրա սրահների և հարթակների առկայությունը պարտադիր չէ, եթե սարքավորված են նորոգման հարթակներ:

220. Կամրջակային տեսակի շարժական և բարձակային ամբարձիչ կռունկներում մեխանիզմները սպասարկելու համար նախատեսված սրահների առկայության դեպքում` անցուղու լայնությունը սրահների վրա պետք է լինի.

1) փոխշարժաբերով (տրանսմիսսիոն) ամբարձիչ կռունկների համար` 500 մմ-ից ոչ պակաս,

2) ոչ փոխշարժաբերով կամ ձեռքի շարժաբերով ամբարձիչ կռունկների համար` 400 մմ-ից ոչ պակաս: Այդ նույն ամբարձիչ կռունկների վրա հպանվակների լարերի տեղադրման համար նախատեսված սրահներում անցուղու լայնությունը բազրիքների և հպանվակներ պահող սարքերի միջև պետք է լինի առնվազն 400 մմ-ից ոչ պակաս:

221. Շենքերի հենասյուների մեջ, որտեղ տեղակայվում են A6 և ավելի բարձր դասակարգման խմբի (ռեժիմի) հենարանային կամրջակային ամբարձիչ կռունկներ, համաձայն ԻՍՕ 4301-1-86-ի «Ամբարձիչ կռունկներ և Ամբարձիչ սարքեր: Դասակարգում: Մաս առաջին: Ընդհանուր դրույթներ» ստանդարտի, հենասյան երկու կողմերում ենթակռունկային ուղիների երկարությամբ պետք է կառուցվեն սրահներ, սպասարկման երկայնական հարթակներ: Ենթակռունկային ուղու երկարությամբ անցման համար սրահները պետք է հենասյան և հակառակ կողմից ունենան բազրիքներ` եթե պատեր չկան: Բաց էստակադներում սրահը կարող է ունենալ բազրիքներ միայն արտաքին կողմից (հենասյան հակառակ կողմից): Սրահի անցուղու (լուսանցումային) լայնությունը պետք է լինի 500 մմ-ից ոչ պակաս, իսկ բարձրությունը` 1800 մմ-ից ոչ պակաս: Հենասյուների տեղակայման տեղերում պետք է ապահովվի անցում կողքից կամ հենասյան իրանից` 400 մմ-ից ոչ պակաս լայնությամբ և 1800 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ: Արգելվում է հենասյուների մոտ սրահների ոչ պաշտպանված տեղամասեր թողնելը: Բոլոր սրահները պետք է ունենան ելքեր դեպի սանդուղքներ` ոչ պակաս, քան յուրաքանչյուր 200 մ-ի վրա:

222. Այն շենքերում, որտեղ տեղակայված են մեխանիզմների և էլեկտրասարքավորումների սպասարկման համար սրահներ և հարթակներ չունեցող ամբարձիչներ, պետք է կառուցվեն նորոգման հարթակներ, որոնք կապահովեն հարմար և անվտանգ մոտեցում մեխանիզմներին ու էլեկտրասարքավորումներին: Թույլատրվում է այդ նպատակների համար օգտվել նաև շարժական հարթակներից:

223. Խցիկից կառավարվող կամրջակային ամբարձիչ կռունկները (բացառությամբ միահեծան ամբարձիչ կռունկների) պետք է սարքավորվեն խցիկներով (հարթակներով)` գլխավոր հպակների և հոսանքաընդունիչների սպասարկման համար, եթե դրանք տեղադրված են կռունկի սրահի երեսարկումից ցածր: Խցիկի մուտքը պետք է լինի միայն ելանցքից, որը պետք է ունենա փակիչ մեխանիզմով կափարիչ` ցանկապատված ոչ պակաս 1000 մմ բարձրությամբ բազրիքներով:

224. Սրահների երեսարկումներում և նորոգման հարթակներում մուտքի համար ելանցքեր կառուցելու դեպքում, վերջինիս չափերը պետք է ընդունվի առնվազն 500 X 500 մմ: Ելանցքերը պետք է ունենան թեթև, հեշտ ու հարմար բացվող կափարիչներ: Ելանցքի կափարիչի և երեսարկման միջև անկյունը պետք է լինի 750 մմ-ից ոչ պակաս:

225. Վերգետնյա ռելսային ուղով շարժվող կամրջակային, շարժական բարձակային ամբարձիչ կռունկների, ինչպես նաև բեռնային էլեկտրական սայլակների խցիկներ մուտք գործելու համար պետք է նախատեսված լինեն մշտական սանդուղքներով նստեցման հարթակներ: Հեռավորությունը նստեցման հարթակի հատակից մինչև ծածկույթի ստորին մասը կամ մինչև կոնստրուկցիաների դուրս ընկած մասերը պետք է լինի առնվազն 1800 մմ: Նստեցման հարթակի հատակը պետք է գտնվի խցիկի կամ նախամուտքի հատակի հետ միևնույն մակարդակի վրա` եթե խցիկն ունի նախամուտք: Ամբարձիչ կռունկը կանգնեցնելու դեպքում բացակը նստեցման հարթակի և խցիկի դռան շեմի (նախամուտք) միջև պետք է լինի 60 մմ-ից ոչ պակաս և 150 մմ-ից ոչ ավելի: Նստեցման հարթակը ենթակռունկային ուղիների վերջում խցիկի հարթակի մակարդակից ցածր սարքավորելու դեպքում` թույլատրվում է խցիկի վայրէջքը նստեցման հարթակի վրա` լրիվ սեղմված թափարգելներով: Այս դեպքում նստեցման հարթակի և խցիկի ստորին մասի միջև եղած ուղղահայաց բացակը պետք է լինի 100-250 մմ սահմաններում, խցիկի և նստեցման հարթակի բազրիքի միջև 400-450 մմ սահմաններում, իսկ խցիկի մուտքի կողմից` 700-750 մմ սահմաններում:

226. Կամրջակային ամբարձիչ կռունկի կամրջակից խցիկ մտնելը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ խցիկի մեջ անմիջապես մուտք գործելը հնարավոր չէ կոնստրուկտիվ կամ արտադրական պատճառներով: Նման դեպքում մուտքը դեպի ամբարձիչ կռունկի կառավարման խցիկ պետք է իրականացվի այդ նպատակով կամրջակի բազրիքներում գտնվող դռնից` սարքավորված էլեկտրական բլոկավորմամբ և ձայնային ազդանշաններով:

227. Արգելվում է մագնիսային կռունկներից մուտք գործել կառավարման խցիկ կամրջակի վրայով, բացառությամբ այնպիսի դեպքերի, երբ բեռնային էլեկտրամագնիսը սնող հպանվակային լարերը ցանկապատված են կամ գտնվում են շփման համար անմատչելի տեղում:

228. Սրահների, նստեցման հարթակների և անցումների երեսարկումը պետք է կատարվի դրանց ամբողջ երկարությամբ ու լայնությամբ` մետաղե կամ այլ ամուր նյութից: Մետաղե երեսարկումը պետք է պատրաստված լինի մարդկանց սայթաքումը բացառող պողպատե ակոսավոր կամ ծակոտկեն թիթեղներից` անցքերի տրամագիծը 20 մմ-ից ոչ ավելի:

229. Կամրջակային տեսակի ամբարձիչ կռունկների վրա գտնվող ծայրային հեծանները, հարթակներն ու սրահները, ինչպես նաև ամբարձիչ կռունկները սպասարկելու համար նախատեսված հարթակներն ու սրահները պետք է ցանկապատվեն 1000 մմ բարձրությամբ բազրիքով` ներքևից ցանկապատված 100 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ համատարած ծածկույթով և 500 մմ բարձրության վրա միջանկյալ կապով: Կամրջակային կամ շարժական բարձակային ամբարձիչ կռունկների սայլակների ծայրային հեծանի վրա, եթե շենքի եզրաչափերը չեն թույլատրում տեղակայել 1000մ բարձրության բազրիքներ, դրանց բարձրությունը կարելի է փոքրացնել մինչև 800 մմ: Նստեցման հարթակների վրա կանգնակներն, որոնց ամրացվում են նստեցման հարթակի բազրիքները կամ ամրացնող կոնստրուկցիաները, որոնք տեղաբաշխված են 1000 մմ-ից ավելի բարձրության վրա, պետք է գտնվեն խցիկից 400 մմ-ից ոչ մոտ հեռավորության վրա:

230. Հատակից հարթակներ և սրահներ մուտք գործելու համար սանդուղքները պետք է լինեն 600 մմ-ից ոչ պակաս լայնությամբ: Անմիջապես ամբարձիչ կռունկի վրա տեղադրված սանդուղքի լայնությունը պետք է լինի 500 մմ-ից ոչ պակաս: Կամրջակային, շարժական բարձակային կռունկների խցիկի մուտքի սանդուղքները, որոնք ունեն 1500 մմ-ից պակաս բարձրություն, կարող են ունենալ 350 մմ լայնություն:

231. Ճակատամուտքային ամբարձիչ կռունկներում, դրանց շրջադարձի ցանկացած դիրքում, պետք է սանդուղքներից ապահովվի անվտանգ ելք դեպի ճակատամուտքի գլխամասում տեղակայված հարթակը:

232. Սանդուղքների աստիճանների միջև եղած հեռավորությունը պետք է կազմի. շեշտակի ուղղաձիգ սանդուղքների համար` 300 մմ-ից ոչ ավելի, թեք վայրէջքով սանդուղքների համար` 250 մմ, իսկ աշտարակային կռունկների թեք սանդուղքների համար` 200 մմ:

233. Ամբարձիչ կռունկների շեշտակի թեքությամբ սանդուղքների վրա պետք է կառուցվի աղեղնաձև ցանկապատ: Աղեղները պետք է գտնվեն միմյանցից 800 մմ-ից ոչ ավելի հեռավորության վրա և իրար միանան առնվազն 3 շարք երկայնակի ամրաշերտերով: Աղեղի 350-400 մմ շառավղի դեպքում, աղեղի և սանդուղքի հեռավորությունը պետք է լինի 700 մմ-ից ոչ պակաս և 800 մմ-ից ոչ ավելի: Աղեղնաձև ցանկապատում չի պահանջվում, եթե սանդուղքն անցնում է 900 X 900 մմ-ից ոչ ավելի տրամագծով վանդակավոր հենասյուների ներսով կամ 1000 մմ-ից ոչ ավելի տրամագծով խողովակավոր աշտարակով: Արգելվում է շեշտակի թեքությամբ սանդուղքների կառուցումը ելանցքերից: Սանդուղքների բարձրությունը 10 մ-ից ավելի լինելու դեպքում պետք է կառուցվեն հարթակներ` յուրաքանչյուր 6-8 մ-ի վրա:

 

14. ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

234. Ամբարձիչ կռունկների էլեկտրաշարժիչների կառավարման սխեմաները պետք է բացառեն`

1) էլեկտրաշարժիչների ինքնակամ գործարկումն ամբարձիչ կռունկները սնող ցանցում էլեկտրահաղորդման վերականգնումից հետո,

2) էլեկտրաշարժիչների գործարկումն արագության չնախատեսված կառավարման սխեմայով,

3) էլեկտրաշարժիչների գործարկումն ապահովիչ հարմարանքների հպակներով:

235. Ամբարձիչ կռունկների վրա տեղակայված էլեկտրական լամպերը պետք է միանան կռունկի ճակատամուտքի վրա տեղակայված գործարկիչներից:

236. Արտաքին ցանցից ամբարձիչ կռունկի էլեկտրասարքավորումների էլեկտրամատակարարումը նախատեսվում է իրականացնել ներանցիկ սարքավորումների միջոցով (բռնակավոր անջատիչ, ավտոմատ անջատիչ), ձեռքի հեռակառավարմամբ շարժաբերով:

237. Կամրջակային, այծիկային և բարձրակային ամբարձիչ կռունկների ներանցիկ սարքերը պետք է սարքավորվեն հատուկ հպակային բանալի-կողպեքով (մակնիշ-բանալի), առանց որի ամբարձիչ կռունկը չի կարող ստանալ լարում: Աշտարակային ամբարձիչ կռունկների կառավարման ներանցիկ սարքը և պաշտպանիչ դրվածքը պետք է սարքավորվի այնպիսի հարմարանքով, որպեսզի հնարավոր լինի դրանք փակել փականով:

238. Գլխավոր հպանվակներին կամ ճկուն մալուխներին լարում տալու համար հասանելի տեղում պետք է կախվի անջատիչ, որը պետք է ունենա հարմարանք` անջատված դիրքում այն փակելու համար:

239. Ճակատամուտքային ամբարձիչ կռունկները, որոնց էլեկտրամատակարարումը կատարվում է ճկուն մալուխների միջոցով, պետք է սարքավորվեն մալուխային թմբկագլանով` սնող մալուխը ավտոմատ կարգով փաթաթելու համար:

240. Աշտարակային ամբարձիչ կռունկի վրա տեղակայված լուսատուները, որոնք նախատեսված են շինարարական հրապարակի լուսավորման համար, պետք է միացվեն սեփական անջատիչով` տեղակայված ամբարձիչ կռունկի խցիկում կամ ստորին մասում:

241. Ամբարձիչ կռունկի խցիկի մեքենայական սրահը պետք է սարքավորվի էլեկտրական լուսավորության լամպերով, իսկ բացօթյա պայմաններում աշխատող ամբարձիչ կռունկների մեքենայական սրահը` նաև ջեռուցմամբ:

242. Ամբարձիչ կռունկի լուսավորության և ձայնաազդիչ սարքի էլեկտրամատակարարումը պետք է իրականացվի մինչև ներանցիկ սարքավորումը և ունենա առանձին անջատիչներ:

243. Բոլոր ամբարձիչ կռունկները պետք է սարքավորված լինեն ցածրավոլտ, 42Վ-ից ոչ ավելի նորոգման լուսավորությամբ: Նորոգման լուսավորության էլեկտրասնուցումը պետք է իրագործվի տրանսֆորմատորից կամ մարտկոցային կուտակիչից` տեղակայված ամբարձիչ կռունկի վրա:

244. Դարձակային ամբարձիչ կռունկների բեռնաբռնիչ սարքերը և էլեկտրասարքավորման իրանները, որոնք տեխնոլոգիական պրոցեսներում գտնվում են լարման տակ` հողանցման ենթակա չեն:

245. Ամբարձիչ կռունկների էլեկտրասարքավորումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 592-Ն որոշմամբ հաստատված պահանջներին:

(245-րդ կետը փոփ. 02.07.2026 թիվ 957-Ն որոշում)

 

15. ՀԻԴՐՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

246. Ամբարձիչ կռունկների հիդրավլիկ համակարգի սարքերը պետք է բացառեն հնարավորությունը`

1) վթարային իրավիճակներում բեռի ինքնակամ իջեցումը (ճնշման իջեցում, միացումների հերմետիկության խախտում, շարժիչի կանգառ և այլ),

2) հիդրոհաղորդակի տարրերի վնասվածքները մետաղակոնստրուկցիաներին (խողովակաշարեր, դրանց միացումներ) դրանց կպչելու դեպքերում:

247. Ամբարձիչ կռունկի մեխանիզմների հիդրոհաղորդակը պետք է ապահովի կեռի գործարկումը և սահմանված արագությամբ բեռի իջեցումը:

248. Ամբարձիչ կռունկների հիդրոսարքավորումների հիմնական բնութագրերը պետք է ընտրվեն այնպես, որպեսզի աշխատանքի ժամանակ հիդրոհաղորդակի համակարգի կոնստրուկցիայի կրող տարրերի մեջ գերծանրաբեռնվածություններ չառաջանան:

249. Ամբարձիչ կռունկների հիդրոհամակարգի այն տեղերում, որտեղ անհրաժեշտ է վերահսկել ճնշումը, պետք է նախատեսվեն միացման տարրեր` վերահսկիչ չափումներ կատարելու համար:

250. Ամբարձիչ կռունկների հիդրոշարժաբերի անջատման դեպքում աշխատող սարքավորումները պետք է լինեն սևեռակցված:

251. Ամբարձիչ կռունկների հիդրոհամակարգը պետք է ապահովված լինի ֆիլտրի աղտոտվածությունը վերահսկող սարքով:

252. Ամբարձիչ կռունկների հիդրոհամակարգի խողովակաշարերը և ճկափողերը պետք է ենթարկվեն ամրության փորձարկման, դրանց պատռվելու վտանգը կանխելու համար:

253. Ամբարձիչ կռունկների հիդրոհամակարգի խողովակաշարերը վտանգավոր տատանումներից (թրթռումներից), ինչպես նաև միացումների հերմետիկության խախտումներից ապահովելու համար, պետք է լինեն հուսալի ամրացված:

254. Ամբարձիչ կռունկի հիդրավլիկ համակարգը պետք է ապահովի աշխատանքային հեղուկի լրիվ և անվտանգ հեռացումը: Կռունկի տեխնիկական սպասարկման և նորոգման ժամանակ աշխատանքային հեղուկը կափույրից պետք է թափվի հիդրոբաքի մեջ:

255. Ամբարձիչ կռունկի հիդրոհաղորդակի համակարգի կոնստրուկցիաները պետք է ապահովեն`

1) հիդրոհաղորդակի տարրերի, խողովակաշարերի, ֆիլտրերի փոխումը առանց աշխատանքային հեղուկը հիդրոբաքից թափելու,

2) աշխատանքային հեղուկի անընդհատ ֆիլտրացումը:

256. Ամբարձիչ կռունկների յուրաքանչյուր հիդրավլիկ հաղորդաշղթա (կոնտուր) պետք է ապահովված լինի ապահովիչ կափույրի աշխատանքային ճնշման բարձրացումից, կարգավորված` աշխատելու նվազագույն բեռով և կապարակնքված: Հիդրավլիկ հաղորդաշղթաները, որոնք ապահովված են միատեսակ չթույլատրող ճնշումից, կարող են ունենալ մեկ ընդհանուր ապահովիչ կափույր:

257. Աշխատանքային հեղուկի մակարդակը պետք է հսկվի նվազագույն և առավելագույն ցուցանիշներով: Ամբարձիչ կռունկի վրա հեղուկի մի քանի բաքերի օգտագործման դեպքում` դրանք պետք է ունենան տարբեր դրոշմներ:

 

6. ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ

 

258. Կամրջակային տեսակի ամբարձիչ կռունկների տեղակայումը շենքերում, աշտարակային, ճակատամուտքային, բարձակային և մալուխային ամբարձիչ կռունկների տեղակայումը բաց հրապարակներում և շահագործման մյուս մշտական տեղերում, պետք է կատարվի համաձայն շինարարական հավաքակցման նախագծի:

259. Ամբարձիչ կռունկների (բացառությամբ ձեռքի և էլեկտրական հաղորդակով միահեծան, ինչպես նաև երկհեծան ամբարձիչների), խցիկից դուրս գտնվող մեխանիզմների և էլեկտրասարքավորումների անվտանգ սպասարկման համար, պետք է նախատեսված լինեն հարմարավետ մոտեցումներով սրահներ կամ հարթակներ: Շենքերում և այլ վայրերում, որտեղ տեղակայված են ամբարձիչ կռունկներ, պետք է ստեղծվի հնարավորություն դրանք բեռան կամ հատուկ հարմարանքի միջոցով փորձարկելու համար:

260. Ամբարձիչ կռունկները պետք է տեղակայված լինեն այնպես, որ բեռը բարձրացնելու ժամանակ բացառվեն բեռնված ճոպանների թեք դիրքը, բեռը նախապես քաշելու անհրաժեշտությունը և հնարավոր լինի առնվազն 500 մմ բարձրությամբ բեռը տեղափոխել ուղու վրա գտնվող սարքավորումների, բեռների, դարսերի և այլ առարկաների նկատմամբ:

261. Ամբարձիչ կռունկների, բեռնային սայլակների և շարժական բազմաճախարակների տեղակայումը արտադրական շինությունների վրա, ծածկի մեջ բացված ելանցքի միջոցով բեռն իջեցնելու և բարձրացնելու համար, թույլատրվում է միայն այն դեպքում, երբ մեկ շինությունը գտնվում է անմիջապես մյուսի շինության վերջնամասում: Ծածկի մեջ բացված ելանցքը պետք է ունենա 1000 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ մշտական ցանկապատ, համապատասխան ազդանշան, որը նախազգուշացնում է ինչպես բեռը ելանցքի վրա գտնվելու, այնպես էլ իջեցնելու մասին: Պետք է լինեն նաև ցուցանակներ տեղափոխվող բեռան տակ մարդկանց գտնվելն արգելելու մասին: Արգելվում է արտադրական շինությունների վրա անշարժ բազմաճախարակների կամ կարապիկների տեղակայումը` բացված ելանցքի միջոցով միջհարկային ծածկեր բարձրացնելու համար:

262. Վերգետնյա ռելսուղիներով տեղաշարժվող ամբարձիչ կռունկների տեղակայումը պետք է կատարվի հետևյալ պահանջների պահպանմամբ`

1) ամբարձիչ կռունկի վերին կետի հեռավորությունը մինչև շինության առաստաղը, շինության կրող ծպեղային (ստրոպիլ) ֆերմայի ստորին մասը կամ դրան ամրացված առարկաները, ինչպես նաև մեկ հարկ բարձր աշխատող մյուս ամբարձիչ կռունկի ստորին կետը, պետք է լինի 100 մմ-ից ոչ պակաս,

2) հեռավորությունն ամբարձիչ կռունկների հարթակների երեսարկումից և սրահներից, (բացառությամբ ծայրային հեծանների և սայլակների) մինչև շինության հոծ ծածկերն ու տանիքը, կրող ծպեղային ֆերմայի ստորին գոտիները և դրանց ամրացված առարկաները, ինչպես նաև մեկ հարկ բարձր աշխատող ամբարձիչ կռունկի ստորին կետը, պետք է լինի 1800 մմ-ից ոչ պակաս,

3) հեռավորությունն ամբարձիչ կռունկի ճակատի դուրս ընկած մասերից մինչև շինության սյուներն ու պատերը, անցման սրահների բազրիքները, պետք է լինի 60 մմ-ից ոչ պակաս,

4) հեռավորությունն ամբարձիչ կռունկի ստորին կետից (չհաշված բեռնաբռնիչ սարքը) մինչև արտադրամասի կամ աշխատահարթակի հատակը, որտեղ ամբարձիչ կռունկի աշխատանքի ժամանակ կարող են գտնվել մարդիկ, պետք է լինի 2000 մմ-ից ոչ պակաս,

5) հեռավորությունն ամբարձիչ կռունկի ստորին դուրս ընկած մասերի (չհաշված բեռնաբռնիչ սարքը) մինչև դրա աշխատանքային գոտում գտնվող սարքավորումները, պետք է լինի 400 մմ-ից ոչ պակաս,

6) հեռավորությունն ամբարձիչ կռունկի կառավարման խցիկի դուրս ընկած մասերից և հպանվակների սպասարկման խցիկից մինչև պատերը, սարքավորումները, խողովակաշարերը, շենքի դուրս ընկած մասերը, սյուները, օժանդակ շինությունների տանիքները և այլ առարկաները, որոնց նկատմամբ տեղաշարժվում է խցիկը` պետք է լինի 400 մմ-ից ոչ պակաս,

7) հեռավորությունը հորիզոնականով վերգետնյա ենթակռունկային ուղիներով տեղաշարժվող ամբարձիչ կռունկի դուրս ընկած մասերի և շինությունների, աշխատանքային հարթակների կամ գետնի մակարդակից 2000 մմ-ից բարձրության վրա գտնվող առարկաների միջև` պետք է լինի 700 մմ-ից ոչ պակաս, իսկ 2000մ-ից ավելի բարձրության վրա գտնվող առարկաների միջև` 400 մմ-ից ոչ պակաս,

8) հեռավորությունն ուղղաձիգով աշտարակային կռունկի բարձակային հակակշռից միջև այն հարթակները, որոնցում կարող են գտնվել մարդիկ, պետք է լինի 2000 մմ-ից ոչ պակաս:

263. Կախովի էլեկտրական սայլակների և ավտոմատ կամ կիսաավտոմատ կարգով կառավարվող էլեկտրաբազմաճախարակների, որոնց ամբարձիչ մեքենան չունի կռունկավար (օպերատոր), տեղակայումը պետք է բացառի բեռը շենքի տարրերին, սարքավորումներին, բեռան դարսերին և այլ առարկաներին կպչելու հնարավորությունը: Այդպիսի ամբարձիչ կռունկների ընթացուղու վրա պետք է բացառվի մարդկանց գտնվելը: Բանուկ մասի և մարդկանց համար անցատեղերի վրա պետք է դրվեն պաշտպանական այնպիսի ծածկույթներ (ցանցեր և այլն), որոնք ունակ են պահելու ընկնող բեռը:

264. Սլաքային ինքնագնաց կռունկների տեղակայումը պետք է կատարվի հարթեցված և նախապատրաստված հարթակների վրա` հաշվի առնելով հիմնահողի տեսակը և խումբը: Արգելվում է այդպիսի կռունկների տեղակայումը թարմ, չպնդացած հողաշերտի վրա, ինչպես նաև արգելվում է կռունկների տեղակայումը դրա տեխնիկական անձնագրում նշված թույլատրելի թեքությունից ավելի թեքություն ունեցող հարթակների վրա:

265. Սլաքային ինքնագնաց կռունկն աշխատանքային հարթակում պետք է տեղակայվի այնպես, որպեսզի աշխատանքի ընթացքում հեռավորությունը կռունկի պտտվող մասի և շինությունների, բեռների, բեռնադարսակների և այլ առարկաների միջև լինի 1000 մմ-ից ոչ պակաս:

266. Սլաքային ինքնագնաց և երկաթուղային ամբարձիչ կռունկները հանովի հենարանների վրա տեղադրելու անհրաժեշտության դեպքում դրանք պետք է հենվեն եղած բոլոր հանովի հենարանների վրա: Հենարանների տակ պետք է դրվեն ամուր, հուսալի տակդիրներ:

267. Սլաքային ինքնագնաց կռունկները խրամուղիների և փորվածքների մոտ տեղակայելու դեպքում պետք է պահպանվեն սույն Կանոնի Ձև 6-ում սահմանված նվազագույն հեռավորությունները:

 

7. ԵՆԹԱԿՌՈՒՆԿԱՅԻՆ ՌԵԼՍՈՒՂԻՆԵՐ

 

268. Ամբարձիչ կռունկի ենթակռունկային ռելսուղու սարքերը (բացառությամբ երկաթուղային կռունկների ռելսուղուց) պետք է արտադրվեն համաձայն նախագծի: Երկաթուղային ամբարձիչ կռունկի ենթակռունկային ռելսուղու կառուցումը և պահպանումը պետք է կատարվի երկաթուղային հաղորդակցության համակարգի նորմատիվներին համապատասխան:

269. Ամբարձիչ կռունկի ենթակռունկային ռելսուղու նախագիծը պետք է պարունակի հետևյալ հիմնական տվյալները`

1) ռելսերի տեսակը,

2) ռելսահենակների տեսակը, կտրվածքը և երկարությունը,

3) ռելսահենակների միջև եղած հեռավորությունը,

4) ռելսերը միմյանց և ռելսահենակներին միացնելու եղանակը,

5) ռելսերի և ռելսահենակների միջև տակդիրների առկայությունը, դրանց կոնստրուկցիան և տեղադրման եղանակը,

6) ռելսերի միջև եղած բացակը,

7) բալաստային շերտի նյութը և չափը,

8) ռելսուղու կորագիծ տեղամասերում կորի թույլատրելի նվազագույն շառավիղը,

9) առավելագույն թույլատրելի ընդհանուր երկայնակի թեքության սահմանային մեծությունը,

10) առաձգական նստվածքում անիվների տակ և աղուրի լայնության ու ռելսերի գլխիկների մակարդակների տարբերության թույլտվածքները,

11) փակուղային հենակների կոնստրուկցիան,

12) ռելսուղու հողանցման սարքավորումները:

270. Հենարանային ամբարձիչ կռունկների և բեռնասայլակների ենթակռունկային ռելսուղիները պետք է ամրացվեն այնպես, որպեսզի բացառվի դրանց կողային և երկայնական շեղումը` ամբարձիչ կռունկի տեղաշարժի և աշխատանքի ժամանակ: Ռելսուղիների եռակցմամբ ամրացման դեպքում պետք է բացառվի դրանց ջերմային դեֆորմացիայի հնարավորությունը:

271. Ավտոմեքենաների և ավտոբռնիչների անցումն այծիկային և աշտարակային ամբարձիչ կռունկների ռելսուղիներով թույլատրվում է բացառիկ դեպքերում, եթե անհնար է դրանց շրջանցումը: Այս դեպքում պետք է մշակվեն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ:

272. Այծիկային, աշտարակային և ճակատամուտքային ամբարձիչ կռունկների ռելսուղիների փոխհատումը գործարանային երկաթուղային տրանսպորտի ռելսուղիների հետ կարող է թույլատրվել միայն առանձին դեպքերում` աշխատող ամբարձիչ կռունկների և շարժակազմի բախումը բացառող հիմնավորված նախազգուշական միջոցառումներ մշակելուց հետո: Ռելսուղու նախագծի վրա պետք է նշվի ոչ աշխատանքային վիճակում գտնվող ամբարձիչ կռունկի կանգնելու համար նախատեսված տեղամասը:

273. Ամբարձիչ կռունկների ռելսուղիները (բացառությամբ աշտարակային և երկաթուղային) և բեռնասայլակների ռելսուղիները, ինչպես նաև անցումները, որոնք ծառայում են ամբարձիչ կռունկը կամ դրա սայլակը մեկ ուղուց մյուսը տեղափոխելու համար, պետք է բավարարեն հետևյալ պահանջները.

1) ամբարձիչ կռունկը կամ դրա սայլակը մեկ ուղուց մյուսին անցնելու տեղերում պետք է ապահովվի դրանց սահուն, չլռված շարժումը,

2) սարքավորվեն էլեկտրական բլոկավորմամբ փականներով, որը կբացառի ամբարձիչ կռունկի կամ դրա սայլակի շարժումը չփակված փականի դեպքում,

3) ուղու անջատվող տեղամասերը, ինչպես նաև սլաքների ու դարձակեն բոլորակի ռելսերը պետք է ունենան ավտոմատ կարգով գործող փակօղակներ, որոնք կբացառեն ամբարձիչ կռունկի կամ դրա սայլակի ռելսուղուց դուրս ընկնելը,

4) սլաքի կամ դարձակեն բոլորակի փոփոխությունները պետք է կատարվեն հատակից կամ ամբարձիչ կռունկի խցիկից կառավարվող հատուկ մեխանիզմների միջոցով,

5) ամբարձիչ կռունկի հպանվակի լարերի, սլաքների ղեկավարման մեխանիզմների և բլոկավորված սարքերի էլեկտրական լարումը պետք է տրվի մեկ հոսանքանջատիչի միջոցով:

274. Նախկինում կառուցված ստորգետնյա հաղորդակցության ուղիների առկայության դեպքում, որոնք կառուցվել են մինչև դրանց վրա ռելսուղիների հետագա կառուցումը, պետք է կատարվի հաշվարկ այդ հաղորդակցության ուղիների վնասելու հնարավորությունը բացառելու նպատակով և անհրաժեշտության դեպքում մշակվի նախագիծ, դրանց վրա պաշտպանիչ վրածածկ կառուցելու համար:

275. Ռելսուղու ավարտից հետո այն պետք է ընդունվի շահագործման` համաձայն հանձնման-ընդունման ակտի, որին պետք է կցվեն ռելսուղու պրոֆիլի լայնական և երկայնական մակարդակաչափման, ինչպես նաև աղյուրի չափերի ստուգման արդյունքները:

276. Ռելսուղու վիճակի ստուգումը և դրա հողանցման դիմադրության չափումը պետք է կատարվի սույն Կանոնի պահանջներին համապատասխան:

 

8. ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐ

 

277. Մալուխային տեսակի ամբարձիչ կռունկների շարժական չճոճվող հենարանների կայունության գործակիցը ցանկացած ուղղությամբ, հաշվի առնելով հիմնական և լրացուցիչ բոլոր ծանրաբեռնվածությունները (իներցիայի ուժը, քամու, ձյան ծանրաբեռնվածությունը, հենարաններից մեկի դուրս ընկնելը), պետք է կազմի 1,3-ից ոչ պակաս: Ճոճվող հենարանների կայունության գործակիցը հարթության մեջ, որն ուղղահայաց է կրող ճոպաններին, պետք է լինի 1,3-ից ոչ պակաս:

278. Մալուխային ամբարձիչ կռունկը պետք է սարքավորված լինի բեռնաբարձության սահմանափակիչով, որը գործարկվում է բեռնաբարձությունը 25%-ից ոչ ավելի գերազանցելու դեպքում: Բեռնաբարձության սահմանափակչի գործելուց հետո միայն պետք է հնարավոր լինի բեռի իջեցումը:

279. Շարժական հենարաններով մալուխային ամբարձիչ կռունկը պետք է սարքավորված լինի անեմոմետրով, որը պետք է ձայնային ազդանշան տա քամու արագությունը կռունկի տեխնիկական անձնագրում նշված մեծությունը գերազանցելու դեպքում:

280. Շարժական ամբարձիչ կռունկը մեկ տեղում աշխատելու դեպքում պետք է ամրակցվի ձեռքի բռնիչներով: Ամբարձիչ կռունկները, որոնց աշխատանքի ընթացքում պահանջվում են հաճախակի տեղափոխություններ, կարող են աշխատելու ժամանակ բռնիչներով չամրակցվել, բայց դրանք պետք է ամրակցվեն կռունկի աշխատանքների դադարեցումից հետո:

281. Մալուխային ամբարձիչ կռունկի կռունկավարի խցիկում պետք է տեղադրվեն ցուցիչներ բեռնաբռնիչ սարքի ըստ բարձրության և թռիչքի երկայնքով դիրքի, ինչպես նաև գրեյֆերի` ըստ բաց և փակ դիրքի: Այդ ցուցիչները պետք է հնարավորություն տան կարգավորելու ցուցանակը` կուտակված սխալանքների հանման համար:

282. Գրեյֆերի վերելքի մեխանիզմը, ինչպես նաև գրեյֆերային կռունկի գրեյֆերը փակող մեխանիզմը պետք է ունենան դրանք ավտոմատ կարգով կանգնեցնող հարմարանքներ (ծայրային անջատիչներ) հետևյալ դեպքերի ժամանակ.

1) վերելքի ժամանակ, երբ բեռնաբռնիչ սարքի թափարգելի և բեռնասայլակի միջև հեռավորությունը հասնում է 1 մ,

2) իջեցման ժամանակ, երբ թմբուկի վրա մնում են ճոպանի երեքից ոչ պակաս փաթույթներ:

283. Բեռնասայլակի տեղաշարժման մեխանիզմը պետք է սարքավորված լինի այնպիսի հարմարանքով, որն ավտոմատ կարգով կանգնեցնում է այն հենարանի հարթակից կամ բազմաճախարակային սայլակից 5մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Թույլատրվում է բեռնասայլակի հետագա տեղաշարժը դեպի հենարանների հարթակներ կամ դեպի բազմաճախարակների սայլակներ` իջեցված արագությամբ:

284. Բեռնասայլակը պետք է հարմարեցվի այնպես, որպեսզի բացառվի դրա ընկնելու հնարավորությունն ընթացային անիվները ջարդվելու կամ տանող ճոպանից դուրս գալու դեպքում:

285. Բեռնասայլակը ներքևից և բեռնաբռնիչ սարքը վերևից պետք է ունենան փայտե կամ այլ առաձգական բուֆերներ, որոնք կարգելակեն բեռնաբռնիչ սարքին հենվելու կարապիկի սարքավորման վրա:

286. Բեռնասայլակի շարժման մեխանիզմի ճոպանի զննման և յուղման համար պետք է ապահովվի վերաստուգման (ռևիզիա) արագություն` 0,5մ/վրկ-ից ոչ ավելի:

287. Բեռնասայլակի տեղաշարժման մեխանիզմի արգելակը պետք է ապահովի արգելակման մոմենտ` արգելակման պաշարի գործակցի 1,25-ից ոչ պակաս հաշվարկի դեպքում:

288. Ճոպանատար փոկանիվով բեռնասայլակների համար ճոպանի շղթայակցման գործակիցը ճոպանատարը փոկանիվի հետ ստատիկ բեռնվածության հաշվարկի դեպքում, պետք է լինի 1,5-ից ոչ պակաս, դինամիկ բեռնվածության դեպքում` 1,25-ից ոչ պակաս:

289. Ամբարձիչ կռունկների մեքենայական շինությունը պետք է բավարարի հետևյալ պահանջները.

1) մեքենայական շինության բարձրությունը պետք է սահմանվի այն հաշվով, որ ամբարձիչ կռունկի հիմնական սարքավորումներից վերև տեղակայվեն վերհանող անհրաժեշտ հարմարանքներ (ամբարձիչներ, բազմաճախարակներ),

2) հեռավորությունը մեքենայական շինության պատերից մինչև կարապիկները և կարապիկների միջև պետք է լինի 800 մմ-ից ոչ պակաս: Կամրջակային մալուխային ամբարձիչ կռունկների համար մեքենայական շինության և կարապիկի միջև հեռավորությունը թույլատրվում է փոքրացնել մինչև 200 մմ` պայմանով, որ ապահովվի անվտանգ մոտեցում կարապիկի սպասարկում պահանջող մասերին,

3) մեքենայական շինության դռների բարձրությունը պետք է լինի 1800 մմ-ից ոչ պակաս և հնարավորություն տա փոխադրելու խոշոր սարքավորման չբաժանվող հանգույցները:

290. Ամբարձիչ կռունկի մեքենայական շինությունը, կռունկավարի խցիկը պետք է ունենան ցանկացած տեսակի հեռախոսային կապ, ինչը հնարավորություն կտա կռունկավարին խոսակցություն վարելու բոլոր կետերի հետ:

291. Ամբարձիչ կռունկի մեքենայական շինությունում, կառավարման խցիկում և հենարանների վրա պետք է փակցված լինի ցուցանակ` կռունկի բեռնաբարձության, գրանցման համարի և հաջորդ փորձարկման ժամկետի նշումով:

292. Ամբարձիչ կռունկի կրող ճոպանների և նեցուկների զննման համար բեռնասայլակների թռիչքի վրա պետք է սարքավորվեն հարթակներ: Հարթակները պետք է լինեն 750 մմ-ից ոչ պակաս լայնությամբ, ունենան 1200 մմ բարձրությամբ բազրիքներ: Ամբարձիչ կռունկի հարթակի մուտքատեղերը պետք է ունենան դրանց ինքնակամ բացվելը բացառող ցանկապատեր:

293. Ամբարձիչ կռունկի հենարանների վրա պետք է լինեն հարթակներ` սարքավորումների սպասարկման, կրող ճոպանների ձգման և բեռնասայլակը մուտք գործելու համար: Հարթակները պետք է ունենան 1000 մմ-ից ոչ պակաս լայնություն:

294. Կրող ճոպանները պետք է պատրաստվեն ամբողջական մեկ կտորից և ունենան փակ կոնստրուկցիա: Հավաքակցման աշխատանքների համար նախատեսված կեռային ամբարձիչ կռունկներում, որպես կրող ճոպաններ, թույլատրվում է օգտագործել մետաղե միջուկով բազմահյուսք մետաղաճոպաններ:

295. Ամբարձման և քարշի ճոպանների համար թույլատրվում է օգտագործել թելքավոր միջուկով կրկնակի հյուսվածքով մետաղաճոպաններ: Բեռի բարձրացման համար նախատեսվող ճոպանների համար պետք է օգտագործվեն խաչաձև հյուսվածքի մետաղաճոպաններ: Բեռնային սայլակի տեղաշարժման, կանգնեցման և հենման համար նախընտրելի է օգտագործել միակողմանի հյուսվածքի ճոպաններ:

296. Կրող ճոպանը հենարաններին ամրացնելու հարմարանքը պետք է լինի հոդակապային, որը պետք է թույլատրի կարգավորել ճոպանի ձգվածությունը: Մի քանի կրող ճոպանների միաժամանակ օգտագործման դեպքում, պետք է ապահովվի բոլոր ճոպանների հավասարաչափ ձգվածությունը:

297. Կրող ճոպանը կցորդիչի մեջ պետք է ամրացվի սեպերով կամ մետաղյա ձուլվածքի լցույթով: Փոփոխական արտաթռիչքով ամբարձիչ կռունկներում թույլատրվում է կրող ճոպանի ամրացումը կատարել բռնիչների միջոցով, ընդ որում այդ բռնիչը պետք է հաշվարկված լինի այնպիսի ուժի տակ, որը հավասարազոր է ամբողջ ճոպանի կտրման-խզման ուժին:

298. Բեռնային, քարշային և գրեյֆերային ճոպանների ուղղորդող բլոկների և թմբուկների տրամագիծը պետք է որոշել հետևյալ բանաձևով`

 

D >= h .d,

 

որտեղ` D-ն թմբուկի բլոկի տրամագիծն է` չափված ճոպանի միջնագծով, մմ

d - ճոպանի տրամագիծն է, մմ-ով

h - թմբուկի, բլոկի ընտրման նվազագույն գործակիցն է, որը որոշվում է ըստ սույն Կանոնի Ձև 7-ի:

299. Կրող ճոպանները ենթակա են փոխման, եթե կտրված են արտաքին շերտի երկու հարակից լարերը:

300. Մալուխային ամբարձիչ կռունկի ստատիկ փորձարկումը կատարվում է կռունկի բեռնաբարձությունը 25%-ով գերազանցող բեռով: Այդ դեպքում բեռնասայլակը տեղադրվում է միջսյունային թռիչքի մեջտեղում, բեռը բարձրացվում է 200-300 մմ բարձրության վրա և այդ վիճակում պահվում 30 րոպե տևողությամբ: Դրանից հետո կատարվում է կրող ճոպանի ամրացում և կռունկի ընդհանուր վիճակի ստուգում:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2022
N 1048-Ն
Որոշում