Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵ ...

 

24.07.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.11-41.14-րդ կետերով.

«41.11) համայնքի ղեկավարի առաջարկությամբ, օրենքով սահմանված կարգով և լիազորված մարմնի հետ նախապես համաձայնեցնելով, որոշում է կայացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու վերաբերյալ.

41.12) համայնքի ղեկավարի առաջարկությամբ սահմանում է տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքում գանձվող թույլատրելի գործունեության և սպասարկման վճարների տեսակները և դրույքաչափերը.

41.13) հաստատում է տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլանը և կանոնադրությունը.

41.14) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի մշտադիտարկման կազմակերպման ապահովման վերաբերյալ.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «հողամասերը» բառից հետո լրացնել «` բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի.» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) կազմակերպում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի, տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների և համայնքային անտառների պահպանությունը` օրենքով սահմանված կարգով.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) օրենքով սահմանված դեպքում` լիազորված մարմնի հետ կնքված կառավարման պայմանագրի և տվյալ բնության հուշարձանի անձնագրի հիման վրա իրականացնում է բնության հուշարձանի կառավարման, պահպանության և օգտագործման գործառույթները:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հուլիսի 13
Երևան
ՀՕ-300-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը`  14 հուլիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 18.06.2026
N ՀՕ-300-Ն օրենք