Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵ ...

 

26.07.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական  դատավարության  օրենսգրքի  (այսուհետ`  Օրենսգիրք) 265-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.  

«3) բժշկական հարկադրանքի վարույթի շրջանակներում, անձի հոգեկան առողջության վիճակով պայմանավորված, անհնար է նրա` դատական նիստին մասնակցության ապահովումը:». 

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում արտագնա դատական նիստ կարող է անցկացվել զորամասի կամ զինվորական հիմնարկի տարածքում, 2-րդ կետով նախատեսված դեպքում` քրեակա- տարողական հիմնարկի տարածքում, իսկ 3-րդ կետով նախատեսված դեպքում` հոգեբուժական կազմակերպությունում:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 422-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «քննիչը» բառը փոխարինել «քննիչն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան այդ հիմքերն ի հայտ գալուց հետո` 24 ժամվա ընթացքում,» բառերով.  

2) 2-րդ մասի «կողմերի կարծիքը լսելուց հետո» բառերը փոխարինել  «միջոցներ է ձեռնարկում հնարավորինս սեղմ ժամկետում կողմերի կարծիքը լսելու համար, որից հետո» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հուլիսի 15
Երևան
ՀՕ-311-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 հուլիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 03.07.2026
N ՀՕ-311-Ն օրենք