Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿ ...

21.02.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.02.2003  -ից մինչեւ   21.02.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 27.01.09 թիվ 1/14-Ն որոշում)

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 2002 թվականի թիվ 2/8-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐՁԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԶԻՋԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԱՅԴ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով և ՀՀ կառավարության 18.03.1997 թ. թիվ 47 որոշմամբ

Երևանի Կենտրոն համայնքի ավագանին որոշեց`

1. Թաղապետի կարգադրությամբ ստեղծել համայնքի անապահով բնակիչներին բնակարանների սպասարկման վարձից ազատման և (կամ) զիջման հանձնաժողով:

2. Սահմանել բնակարանների սպասարկման վարձի արտոնություններից օգտվելու իրավունք ունեցող համայնքի բնակիչների խմբերի ցանկը /կցվում է/:

 

Հավելված

Երևանի Կենտրոն համայնքի

ավագանու 22.12.02 թ.

թիվ 2/8 «Ն» որոշման

 

ՑԱՆԿ

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐՁԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ

 

1. ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված և վիրավորված ազատամարտիկների ընտանիքների /զինվորական ծառայության հաշմանդամներ/:

2. Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների և ՀՀ շահերը պաշտպանելու նպատակով ծավալված մարտական գործողությունների մասնակիցներին:

3. Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների հաշմանդամներ:

4. Առաջին և երկրորդ խմբի /կարգի/ բոլոր հաշմանդամները:

5. Միայնակ թոշակառուներ:

6. Միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաները` մինչև այն տարվա ավարտը, որի ընթացքում լրանում է նրանց 18, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների` 24 տարեկան հասակը:

7. Բռնադատվածները և նրանց առաջին կարգի ժառանգները:

 

 

pin
Կենտրոն համայնք
22.11.2002
N 2/8-Ն
Որոշում