27.08.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2024 թվականի N 634-Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 16-րդ մասի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշմամբ սահմանված հավելավճարները` ըստ քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման արդյունքների սահմանվում են յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը հատկացված «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով.
2) քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման արդյունքներով հավելավճարը վճարվում է ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ից.
3) հավելավճարների վճարումն իրականացվում է քրեակատարողական ծառայողների դրամական ապահովության վճարման հետ միաժամանակ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. մայիսի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի մայիսի 2-ի
N 634-Ն որոշման
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ
._____________________________________________________________________.
| ԱՆ քրեակատարողական ծառայողներին ատեստավորման արդյունքներով |
| հաշվարկվող հավելավճարի չափը |
|_____________________________________________________________________|
|NN |Զինվորական պաշտոնների խմբերը` ըստ խմբային|Հավելավճարների չափերը |
|ը/կ|համալրման և զինվորական կոչումների | (դրամ) |
| | |_______________________|
| | |գերա- |լավ |բավարար|
| | |զանց | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|1 |39 | Գնդապետ |400 000|300 000|168 000|
|___|___| |_______|_______|_______|
|2 |38 | | | | |
|___|___| |_______|_______|_______|
|3 |37 | |400 000|300 000|168 000|
|___|___| |_______|_______|_______|
|4 |36 | | | | |
|___|___| |_______|_______|_______|
|5 |35 | |400 000|300 000|168 000|
|___|___| |_______|_______|_______|
|6 |34 | | | | |
|___|___| |_______|_______|_______|
|7 |33 | |400 000|300 000|168 000|
|___|___| |_______|_______|_______|
|8 |32 | | | | |
|___|___|_____________________________________|_______|_______|_______|
|9 |31 | Փոխգնդապետ |370 000|278 000|138 000|
|___|___| |_______|_______|_______|
|10 |30 | |370 000|278 000|138 000|
|___|___| |_______|_______|_______|
|11 |29 | |370 000|278 000|138 000|
|___|___| |_______|_______|_______|
|12 |28 | |370 000|278 000|138 000|
|___|___| |_______|_______|_______|
|13 |27 | | | | |
|___|___| |_______|_______|_______|
|14 |26 | |370 000|278 000|138 000|
|___|___| |_______|_______|_______|
|15 |25 | |370 000|278 000|138 000|
|___|___|_____________________________________|_______|_______|_______|
|16 |24 | Մայոր |340 000|250 000|113 000|
|___|___| |_______|_______|_______|
|17 |23 | | | | |
|___|___| |_______|_______|_______|
|18 |22 | | | | |
|___|___| |_______|_______|_______|
|19 |21 | | | | |
|___|___| |_______|_______|_______|
|20 |20 | | | | |
|___|___|_____________________________________|_______|_______|_______|
|21 |19 | Կապիտան |320 000|250 000|113 000|
|___|___| |_______|_______|_______|
|22 |18 | | | | |
|___|___| |_______|_______|_______|
|23 |17 | | | | |
|___|___| |_______|_______|_______|
|24 |16 | | | | |
|___|___| |_______|_______|_______|
|25 |15 | | | | |
|___|___| |_______|_______|_______|
|26 |14 | | | | |
|___|___|_____________________________________|_______|_______|_______|
|27 |13 | Ավագ լեյտենանտ |320 000|250 000|113 000|
|___|___| |_______|_______|_______|
|28 |12 | | | | |
|___|___|_____________________________________|_______|_______|_______|
|29 |11 | Լեյտենանտ |270 000|220 000|113 000|
|___|___| |_______|_______|_______|
|30 |10 | | | | |
|___|___|_____________________________________|_______|_______|_______|
|31 |9/5| Ավագ ենթասպա |270 000|220 000|143 000|
|___|___| |_______|_______|_______|
|32 |9/4| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|33 |9/3| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|34 |9/2| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|35 |9/1| | | | |
|___|___|_____________________________________|_______|_______|_______|
|36 |8/6| Ենթասպա |270 000|220 000|143 000|
|___|___| |_______|_______|_______|
|37 |8/5| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|38 |8/4| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|39 |8/3| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|40 |8/2| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|41 |8/1| | | | |
|___|___|_____________________________________|_______|_______|_______|
|42 |7/3| Ավագ |270 000|220 000|143 000|
|___|___| |_______|_______|_______|
|43 |7/2| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|44 |7/1| | | | |
|___|___|_____________________________________|_______|_______|_______|
|45 |6/5| Ավագ սերժանտ |270 000|220 000|143 000|
|___|___| |_______|_______|_______|
|46 |6/4| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|47 |6/3| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|48 |6/2| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|49 |6/1| | | | |
|___|___|_____________________________________|_______|_______|_______|
|50 |5/5| Սերժանտ | | | |
|___|___| |_______|_______|_______|
|51 |5/4| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|52 |5/3| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|53 |5/2| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|54 |5/1| | | | |
|___|___|_____________________________________|_______|_______|_______|
|55 |4/4| Եֆրեյտոր | | | |
|___|___| |_______|_______|_______|
|56 |4/3| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|57 |4/2| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|58 |4/1| | | | |
|___|___|_____________________________________|_______|_______|_______|
|59 |3/6| Շարքային | | | |
|___|___| |_______|_______|_______|
|60 |3/5| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|61 |3/4| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|62 |3/3| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|63 |3/2| | | | |
|___|___| |_______|_______|_______|
|64 |3/1| | | | |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 13.08.2026 թիվ 1229-Ն / տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ատեստավորման արդյունքներով հավելավճարի իրավունք ձեռք բերած ծառայողների վրա / որոշում)
Պաշտոնական հրապարակման օրը` 3 մայիսի 2024 թվական: