Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՆԿԵՐԻ ...

24.11.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1999  -ից մինչեւ   24.11.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 24.11.99 թիվ 195 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 1996 թ. թիվ 139

 

i

«ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՆԿԵՐԻ ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (4) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հաստատել «Բանկերում վերստուգումների իրականացման և բանկերի աուդիտային ստուգման» կանոնակարգը (4) (կցվում է):

2. ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությանը (պրն Ռ. Վալեսյան)` 10 օրյա ժամկետում մշակել «Տեղերում վերստուգումներ իրականացնելու» ընթացակարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

i

/փոփ. 13.09.96 թիվ 6 որոշում/

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի վարչության

1996 թ. օգոստոսի 16-ի թիվ 139 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ - 4

 

ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԲԱՆԿԵՐԻ ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կանոնակարգը սահմանում է բանկերում, դրանց, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում, գործառնական գրասենյակներում (կետերում), ներկայացուցչություններում (այսուհետև` բանկեր) ՀՀ կենտրոնական բանկի ծառայողների կողմից վերստուգումների անցկացման կանոնները, բանկերի աուդիտային ստուգման կարգը:

1.2. Բանկերի գործունեության նկատմամբ վերահսկողության (այդ թվում տեղերում վերստուգումների իրականացման միջոցով) բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին:

1.3. ՀՀ կենտրոնական բանկի ծառայողները բանկերում վերստուգումներ են կատարում սույն կանոնակարգով սահմանված կարգով և հաճախականությամբ:

1.4. Բանկերում վերստուգումները (տեղերում (on-site) վերահսկողությունը) իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության բանկային վերահսկողության վարչության կողմից:

1.5. Վերահսկողություն և վերստուգումներ իրականացնելիս արգելվում է ՀՀ կենտրոնական բանկի ծառայողների օրինական գործողությունների խոչընդոտելը կամ միջամտելը: Բոլոր բանկերը, մասնաճյուղերը, գործառնական գրասենյակները (կետերը) պարտավոր են ընդունել և աջակցել ՀՀ կենտրոնական բանկի ծառայողներին, մասնավորապես.

(ա) ապահովել վերստուգման ընթացքում աշխատանքային խմբի անդամների անարգել մուտքը և ելքը բանկի շենք կամ նրա առանձին ծառայողական տարածքներ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ոչ աշխատանքային ժամերին` բանկի հետ փոխադարձ համաձայնությամբ,

(բ) վերստուգման առաջին օրվա սկզբին կազմակերպել աշխատանքային խմբի անդամների հանդիպումը բանկի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նրա մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի), մյուս կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում ներքին վերահսկողության ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ աշխատանքային խմբի ղեկավարը հանդիպման մասնակիցներին ծանոթացնում է աշխատանքային խմբի և նրանց պարտավորությունների հետ: Բանկի ղեկավարը ձեռնարկում է կոնկրետ միջոցառումներ` նշված պարտավորությունները իրագործելու նպատակով,

(գ) աշխատանքային խմբին հատկացնել աշխատանքային տարածք, որն ապահովված է աշխատելու համար բավարար պայմաններով և տեխնիկական միջոցներով:

Վերստուգման ամբողջ ժամանակաշրջանում, առանց աշխատանքային խմբի անդամների թույլտվության, կողմնակի անձանց մուտքը նշված տարածք արգելվում է:

Վերստուգումն սկսելու առաջին օրը վերստուգվող բանկի աշխատակիցներին, անհրաժեշտության դեպքում նաև բանկի մասնակիցներին (հիմնադիրներին, բաժնետերերին, փայատերերին, անդամներին) տեղեկացվում է աշխատանքային խմբի հեռախոսի համարի և աշխատատեղի մասին:

Վերստուգման ամբողջ ընթացքում բանկի շենքի մուտքին փակցվում է ցուցանակ, որտեղ նշվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերստուգում իրականացնելու, բանկի հաճախորդներից առաջարկություններ և բողոքներ ստանալու հնարավորության մասին: Բանկի ղեկավարները պարտավոր են վերստուգող խմբին տրամադրել բանկի հաճախորդներից և մասնակիցներից ստացված բողոքները և առաջարկությունները:

i

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային խմբի կողմից սահմանված ժամկետում վերջինիս ներկայացնել վարկային ներդրումների ամփոփագիր (հավելված 1), անհրաժեշտ տեղեկանքներ, բացատրագրեր, փաստաթղթեր և (կամ) նրանց պատճեններ (հաստատված վերստուգվող բանկի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ), որոնք անմիջականորեն առնչվում են վերստուգման ծրագրի իրականացմանը:

Փաստաթղթերի ստացումը և վերադարձումը կատարվում է աշխատանքային խմբի անդամների և բանկի համապատասխան աշխատակիցների ստորագրությամբ: Աշխատանքային խմբի անդամները պատասխանատվություն են կրում ժամանակավորապես իրենց տրամադրված փաստաթղթերի համար:

Աշխատանքային խմբին հատկացված տարածքը աշխատանքային օրվա ավարտին փակվում, կնքվում և հանձնվում է վերստուգվող բանկի պահպանությանը,

(1.5 կետի դ ենթ. փոփ. 23.09.98 թիվ 193 որոշում)

(ե) վերստուգվող բանկի ղեկավարները և աշխատակիցները պարտավոր են առևտրային և այլ գաղտնիքներ համարվող տեղեկատվությունը ներկայացնել աշխատանքային խմբին` օրենքով սահմանված կարգով:

Սույն կանոնակարգի 1.5 կետով նախատեսված պարտավորությունները վերստուգվող բանկի կողմից չկատարելը, ակնհայտ և միտումնավոր կեղծ տվյալներ ներկայացնելը դիտվում են վերստուգումների խոչընդոտում:

Յուրաքանչյուր նման դեպք ձևակերպվում է համապատասխան զեկուցագրով:

Նշված զեկուցագիրը ստորագրում է աշխատանքային խմբի ղեկավարը և ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության բանկային վերահսկողության վարչության պետին: Վերջինս 3 օրվա ընթացքում ձեռնարկում է ՀՀ կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված միջոցներ:

1.6. Բանկերում վերստուգումներն անցկացվում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության բանկային վերահսկողության վարչության պետի լիազորագրի հիման վրա: Լիազորագրի մեջ նշվում են վերստուգվող բանկի լրիվ անվանումը, գտնվելու վայրը և գրանցման թիվը, վերստուգող խմբի կազմը, վերստուգում անցկացնելու սկիզբը և ավարտը, ինչպես նաև վերստուգման տեսակը (համալիր, նպատակային վերստուգում, թեմատիկ ուսումնասիրություն), որին կցվում է վերստուգման ծրագիրը:

 

2. Վերստուգում իրականացնող (աշխատանքային) խումբը

 

2.1. Բանկում վերստուգում կատարելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության բանկային վերահսկողության վարչության պետի կողմից ստեղծվում է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվում են այդ վարչության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ կենտրոնական բանկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների աշխատակիցներ:

Աշխատանքային խմբի անդամներից վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության բանկային վերահսկողության վարչության պետը նշանակում է խմբի ղեկավար:

2.2. Վերստուգվող բանկի ղեկավարը կարող է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել իր առարկությունները աշխատանքային խմբի այս կամ այն անդամի (անդամների) վերաբերյալ:

2.3. Աշխատանքային խմբի անդամների թիվը կախված է կատարվող աշխատանքների ծավալից, այն չի կարող 2-ից պակաս լինել:

2.4. Աշխատանքային խմբի ղեկավարը աշխատանքային խմբի անդամների միջև բաժանում է աշխատանքները, սահմանում այդ աշխատանքների իրականացման կարգը, հսկում հանձնարարված խնդիրների կատարման ընթացքը, նյութերի ձևակերպման մասին տալիս կարգադրություններ, վերաբաշխում պարտավորությունները, ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության բանկային վերահսկողության վարչության պետին ներկայացնում առաջարկություն վերստուգման ժամկետը երկարացնելու, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու, ինչպես նաև վերստուգումը դադարեցնելու վերաբերյալ, եթե վերստուգվող բանկի կամ մեկ այլ երրորդ անձի կողմից նկատվել է խոչընդոտ:

Վերստուգվող բանկի ղեկավարության համաձայնությամբ աշխատանքային խմբի ղեկավարը կնիք է դնում բանկի առանձին ծառայողական տարածքների, եթե տվյալ պահին այլ կերպ հնարավոր չէ ապահովել փաստաթղթերի, կանխիկ դրամի կամ տվյալ տեղամասի վերստուգումը: Այս դեպքում կազմվում է համապատասխան ակտ:

Աշխատանքային խմբի ղեկավարն իրավունք չունի ճնշում գործադրել աշխատանքային խմբի անդամների վրա` վերստուգման արդյունքներն ամփոփելիս: Եթե աշխատանքային խմբի անդամն (անդամներն) ունի (ունեն) հատուկ կարծիք, ապա այն կցվում է հաշվետվությանը:

2.5. Աշխատանքային խումբը վերստուգումն իրականացնելու նպատակով կարող է`

(ա) բանկի համապատասխան աշխատակցի ուղեկցությամբ մուտք գործել բանկի տարածք, դրամապահոց և դրամարկղ, արխիվ, տվյալների համակարգչային մշակման սրահ,

(բ) օգտվել վերստուգման համար անհրաժեշտ կազմակերպատեխնիկական սեփական միջոցներից, այդ թվում վերստուգվող բանկ բերել և տանել համակարգիչ, մագնիսական կրիչներ (դիսկետներ), բազմացնող սարքեր, հաշվիչներ և այլն,

(գ) վերստուգվող բանկի ղեկավարներից և բանկի կողմից լիազորված աշխատակիցներից պահանջել վերստուգման համար անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում հիմնադիր փաստաթղթեր, պայմանագրեր, գրագրություններ, բանկի կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, բանկի հրամաններ և այլ կազմակերպչական կարգադրիչ փաստաթղթեր, ներքին վերահսկողության ակտեր, դրամահաշվարկային, հաշվառման, ֆինանսական հաշվետվություններ (այդ թվում հաշվեկշիռը), սկզբնական և այլ հաշվապահական փաստաթղթեր, տեղեկություններ գործառնությունների, հաճախորդների հաշիվների և ավանդների վերաբերյալ, վերստուգվող բանկի գործունեությունը ապահովող համակարգչային համակարգի հետ կապված փաստաթղթեր,

i

(դ) վերստուգվող բանկի ղեկավարներից պահանջել անկախ աուդիտյին կազմակերպության վերջին եզրակացությունը, բանկի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, բանկի առջև ծագած հիմնահարցերի, բանկի գործունեության ծրագրի կատարման ընթացքի և նախորդ վերստուգման արդյունքներով հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման ուղղությամբ բանկի ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկատվություն,

(ե) վերստուգվող բանկի ստորաբաժանումների ղեկավարներից, աշխատակիցներից, հաճախորդներից (նրանց համաձայնությամբ) ստանալ տեղեկանքներ, բացատրագրեր բանկային օրենսդրության պահանջների կամ ՀՀ կենտրոնական բանկի իրավական ակտերի խախտման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են փաստացի հանգամանքները, այդ թվում վերստուգվող բանկից ստացված փաստաթղթերում պարունակվող տվյալների հավաստիությունը հաստատելու համար,

(զ) անհրաժեշտության դեպքում ինքնուրույնաբար կամ վերստուգվող բանկի օգնությամբ պատճենահանել անհրաժեշտ փաստաթղթերը, ֆայլերը, հաշվողական ցանցում կամ առանձին համակարգչային համակարգում պահվող գրառումները,

(է) վերստուգվող բանկի ղեկավարությանը կամ աշխատակիցներին իրենց իրավասության սահմաններում ներկայացնել այլ պահանջներ, եթե դրանք բխում են վերստուգման անհրաժեշտությունից և նպատակից:

/լրաց. 13.12.96 թիվ 66 որոշում/

2.6. Արգելվում է աշխատանքային խմբի կողմից վերստուգվող բանկի ընթացիկ գործունեությանը միջամտելը, բանկի բնականոն գործունեությանը խոչընդոտելը, վերստուգման աշխատանքային ծրագրից շեղվելը:

Աշխատանքային խմբի անդամները չեն կարող հրապարակել կամ այլ կերպ տարածել ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև օգտագործել նման տեղեկությունները շահադիտական նպատակներով:

 

3. Վերստուգումների տեսակները, հաճախականությունը և իրականացման

մեթոդները

 

Կախված իրականացման նպատակից վերստուգումները լինում են`

(ա) համալիր վերստուգումներ,

- հերթական,

- արտահերթ,

(բ) նպատակային վերստուգումներ,

(գ) թեմատիկ ուսումնասիրություններ:

 

3.1. Համալիր վերստուգումներ

 

3.1.1. Բանկերում համալիր վերստուգումներն իրականացվում են անմիջապես տեղերում բանկային և այլ օրենքների, ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվային փաստաթղթերի պահանջներին բանկի կողմից իրականացվող գործառնությունների համապատասխանությունը պարզելու, ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվություններում և տեղեկանքներում արտացոլված տվյալների արժանահավատությունը բացահայտելու, բանկի ընդհանուր ֆինանսական վիճակը գնահատելու, տեղերում կատարված վերստուգման արդյունքներով արտաքին (off-site) վերահսկողության կողմից CAMEL (կապիտալ, ակտիվներ, կառավարում (մենեջմենտի), եկամուտներ, իրացվելիություն) համակարգով բանկին տրված գնահատականը ճշտելու նպատակով:

Վերոհիշյալ յուրաքանչյուր ուղղությամբ վերստուգումներն իրականացվում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության պետի կողմից հաստատված «Տեղերում վերստուգումներ իրականացնելու» ընթացակարգի համաձայն:

3.1.2. Բանկի համալիր վերստուգման ժամանակ պարտադիր կատարվում է ամփոփ ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում հետևյալ ուղղություններով` կապիտալի համարժեքություն (բավարարություն), ակտիվների որակ, մենեջմենտ, եկամտաբերություն, իրացվելիություն:

Համալիր վերստուգումը ենթադրում է եկամտաբեր ակտիվների (վարկային, ինվեստիցիոն ներդրումների և այլն) գումարի առնվազն 70 %-ի ուսումնասիրություն:

3.1.3. Համալիր վերստուգումները չեն փոխարինում բանկերի աուդիտային վերստուգումներին, որոնք իրականացվում են բանկերի հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական հաշվետվությունների տվյալների հավաստիության վերստուգման նպատակով, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող արտաքին վերահսկողությանը, որն իրականացվում է բանկերից ստացված հաշվետվությունների և տեղեկանքների վերլուծության հիման վրա:

3.1.4. Մասնաճյուղեր, գործառնական գրասենյակներ (կետեր) ունեցող բանկերի համալիր վերստուգմանը նախապատրաստվելիս անհրաժեշտ է հաշվի առնել դրանց աշխատանքի կազմակերպման յուրահատկությունը տվյալ բանկում: Մասնավորապես, եթե վերստուգմանն առընչվող փաստաթղթերը կենտրոնացվում են գլխամասային բանկում, ապա մասնաճյուղերն այցելելու անհրաժեշտություն կարող է չառաջանալ: Իսկ երբ մասնաճյուղն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ և փաստաթղթերը վարվում են տեղում, ապա անհրաժեշտությունը առկա է:

3.1.5. Բանկի համալիր վերստուգումը կատարվում է, որպես կանոն, մինչև 45 օր տևողությամբ: Այդ ժամկետը կախված է բանկի ակտիվների ծավալից, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) թվից:

Վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության պետը կարող է այդ ժամկետը երկարացնել ոչ ավելի, քան 30 օրով, իսկ դրանից ավելին` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

i

3.1.6. Բանկերում համալիր հերթական վերստուգումները կատարվում են վերստուգումների ժամանակացույցի հիման վրա, որը կազմվում է յուրաքանչյուր տարվա համար և հաստատվում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից ու ենթակա է հրապարակման մամուլում` եռօրյա ժամկետում:

/փոփ. 13.12.96 թիվ 66 որոշում/

3.1.7. Հերթական համալիր վերստուգումներն իրականացվում են ոչ ավել, քան տարին մեկ անգամ:

3.1.8. Արտահերթ վերստուգումները կարող են իրականացվել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիման վրա:

3.1.9. Արտահերթ վերստուգումների իրականացման հիմք կարող են հանդիսանալ`

բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների պարբերաբար խախտումները,

CAMEL-ի ցուցանիշներում վտանգավոր միտումների ի հայտ գալը,

բանկի մեղքով վճարումների (այդ թվում` բյուջետային) հաճախակի ձգձգումները,

հիմնավորված այլ հանգամանքները:

 

3.2.Նպատակային վերստուգումներ

 

3.2.1. Նպատակային վերստուգումներն իրականացվում են ըստ կոնկրետ ուղղությունների`

բանկի կանոնադրական հիմնադրամի համալրման օրինականության վերստուգում,

հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունների օրինականության վերստուգում,

բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկի ճշտում,

հաշվեկշռի իրացվելիության գնահատում,

վարկային պորտֆելի վերլուծություն, դասակարգում և գնահատում,

բանկի կառավարման (մենեջմենտի) գնահատում,

բանկի եկամտաբերության գնահատում,

ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվություններում և տեղեկանքներում արտացոլված տվյալների արժանահավատության վերստուգում,

ՀՀ կենտրոնական բանկի հանձնարարականների կատարման ընթացքի վերստուգում,

ֆինանսական գործառնությունների առանձին տեսակների վերլուծություն:

3.2.2. Նպատակային վերստուգումները ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանի հիման վրա նշանակվում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության ներկայացմամբ: Դրանց իրականացման համար հիմք կարող են ծառայել բանկերի շաբաթական, ամսական մոնիտորինգի արդյունքները, որոնք վկայում են բանկի կողմից տնտեսական նորմատիվների ընթացիկ արժեքների մեծ տատանումների մասին:

Նպատակային վերստուգումներ կարող են իրականացվել` հիմք ընդունելով նաև`

ՀՀ կենտրոնական բանկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների կողմից ներկայացվող առաջարկությունները,

ՀՀ կառավարության կողմից ներկայացվող հայտերը (առաջարկությունները),

իրավապահ մարմինների առաջարկությունը,

բանկի հաճախորդների բողոքները և (կամ) մամուլում տվյալ բանկի վերաբերյալ քննադատական արձագանքները:

3.2.3. Նպատակային վերստուգումներ իրականացնող աշխատանքային խմբի ծրագիրը կազմվում է վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության կողմից: Այդ ծրագրի կազմմանը կարող են մասնակցել նաև ՀՀ կենտրոնական բանկի այլ ստորաբաժանումները:

3.2.4. Անհրաժեշտության դեպքում նշվում են պարտադիր վերստուգման ենթակա գործառնությունները, հաշվեկշռային և արտահաշվեկշռային հաշիվների համարները, ընտրանքային կարգով վերստուգվող փաստաթղթերի ցանկը, վերստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածը:

3.2.5. Նպատակային վերստուգումներ անցկացվում են, որպես կանոն, մինչև 20 օր տևողությամբ: Վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության պետի կողմից այդ ժամկետը, անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 10 օրով, իսկ դրանից ավելին` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

 

3.3. Թեմատիկ ուսումնասիրություններ

 

3.3.1. Ընդհանուր համակարգային բնույթ կրող հիմնահարցերի, ինչպես նաև առանձին խնդիրների ուսումնասիրության, վերլուծության, գնահատման և անհրաժեշտության դեպքում, դրանց արդյունքների հիման վրա ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման կարգավորում պահանջող հարցերի մեթոդոլոգիական լուծման, մեթոդական նյութերի և բանկային համակարգի զարգացման հայեցակարգի մշակման նպատակով բանկերում կարող են իրականացվել թեմատիկ ուսումնասիրություններ:

3.3.2. Թեմատիկ ուսումնասիրությունների կատարման անհրաժեշտությունը կարող է պայմանավորված լինել նաև ՀՀ կառավարության համապատասխան մարմինների, ՀՀ կենտրոնական բանկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների կողմից ներկայացված առաջարկություններով (որոնցում մասնավորապես պետք է տրվեն ուսումնասիրություն կատարելու հիմնավորումը և ակնկալվող արդյունքների նկարագիրը):

 

3.4. Բանկերում վերստուգումների անցկացման

 

3.4.1. Վերստուգումներն անցկացվում են բանկային գործունեության սկզբնական (անալիտիկ), ամփոփ (սինթետիկ) փաստաթղթերի, տեղեկատվության ուսումնասիրության, բանկի ղեկավարների (այդ թվում կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների), հաշվարկներ կատարող և վերահսկողություն իրականացնող աշխատակիցների հետ զրույցի ճանապարհով:

3.4.2. Արտահերթ համալիր վերստուգումները և նպատակային վերստուգումները կարող են իրականացվել նաև առանց վերստուգվող բանկին նախապես տեղեկացնելու: Բանկի վերստուգումը կարող է իրականացվել անսպասելի, եթե նպատակահարմար է ապահովել դրա հանկարծակիությունը: Սովորաբար այդպիսի վերստուգումն իրականացվում է, եթե արձանագրվել է փաստ կամ կան կասկածներ կեղծիքի, միտումնավոր անարժանահավատ տվյալների ներկայացման վերաբերյալ:

Մնացած դեպքերում վերստուգվող բանկի ղեկավարին 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է վերստուգման մասին` նախապես վերստուգման համար անհրաժեշտ նյութերի, փաստաթղթերի նախապատրաստման և այլ միջոցառումների ձեռնարկման նպատակով:

 

4. Վերստուգումների արդյունքների ձևակերպումը և դրանց

 

i

4.1. Վերստուգման աշխատանքների ավարտից հետո, մեկշաբաթյա ժամկետում, վերստուգվող բանկի նախաձեռնությամբ բանկի խորհրդի նիստում բանկի գործադիր տնօրենի և աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ անցկացվում է վերստուգման արդյունքների քննարկում:

/խմբ. 13.12.96 թիվ 66 որոշում/

i

4.2. Վերստուգման համար սահմանված ժամկետը լրանալու պահից 10-օրյա ժամկետում վերստուգման արդյունքների հիման վրա աշխատանքային խմբի կողմից կազմվում է հաշվետվություն` վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության պետի կողմից հաստատված ձևով: Անհրաժեշտության դեպքում վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության պետի թույլտվությամբ այդ ժամկետը կարող է երկարացվել 7 օրով:

Բանկի գործադիր տնօրենը 5 օրվա ընթացքում ծանոթանում է հաշվետվության հետ և ստորագրում այն «Հաշվետվության հետ ծանոթացել եմ» մակագրությամբ: Անհամաձայնության դեպքում գործադիր տնօրենը կարող է կից ներկայացնել իր դիտողություններն ու առաջարկությունները:

Հաշվետվությունը պետք է պարունակի վերստուգումներ իրականացնող աշխատանքային խմբի ծրագրում ընդգրկված ուղղություններով կատարված վերստուգման արդյունքները, ներառյալ` խախտումները:

Հաշվետվությունը ստորագրվում է աշխատանքային խմբի բոլոր անդամների կողմից:

/խմբ. 13.12.96 թիվ 66 որոշում/

4.3. Հաշվետվությունում պարունակվող տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք և կարող են հրապարակվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով:

Վերստուգման հաշվետվությունը կազմվում է 2 օրինակից: Առաջին օրինակը հանձնվում է վերստուգվող բանկին, որի մասին մյուս օրինակի վրա կատարվում է

նշում «Սույն հաշվետվության առաջին օրինակը «___» __               199   թ.

հանձնված է բանկի ղեկավարին»:

Հաշվետվության մյուս օրինակը հանձնվում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության բանկային վերահսկողության վարչության պետին:

4.4. ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության բանկային վերահսկողության վարչության պետը հաշվետվությունը ստանալուց հետո 1 շաբաթվա ընթացքում (համալիր վերստուգման ժամանակ 2 շաբաթվա ընթացքում) ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության պետին է ներկայացնում հաշվետվությունը և դրա վերաբերյալ իր եզրկացություններն ու առաջարկությունները:

ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության պետը վարչությունում կազմակերպում է ներկայացված նյութերի քննարկում, որին անհրաժեշտության դեպքում կարող են մասնակցել նաև ՀՀ կենտրոնական բանկի այլ ստորաբաժանումների աշխատակիցներ և վերստուգվող բանկի ներկայացուցիչներ:

Քննարկման արդյունքներն ամփոփվում և ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահին:

 

5. Բանկերի աուդիտային ստուգումը

 

5.1. Յուրաքանչյուր տարի բանկերը ստուգվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտային գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտային կազմակերպության կողմից:

5.2. Աուդիտային ստուգումները չեն փոխարինում ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերում իրականացվող վերստուգումներին:

5.3. Բանկերը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո վեցամսյա ժամկետում մամուլում հրապարակել իրենց հաշվեկշիռը և աուդիտային եզրակացության համառոտ ամփոփագիրը:

5.4. Անկախ աուդիտային կազմակերպությունը`

(ա) օժանդակում է բանկի ֆինանսական հաշվետվությունների (մասնավորապես, հաշվեկշռի, եկամուտների և ծախսերի հաշվետվություն) պատշաճ ձևակերպմանը,

(բ) պատրաստում է և (կամ) ստուգում բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ներկայացնում է աուդիտային եզրակացություն այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ են արտահայտում բանկի ֆինանսական վիճակը,

(գ) ստուգում է բանկի վերստուգիչ հանձնաժողովի կազմակերպման և գործունեության համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերին:

5.6. Անկախ աուդիտային կազմակերպությանը նշանակում է բանկը:

5.7. Եթե ՀՀ կենտրոնական բանկը տվյալ բանկի ներքին վերահսկողությունը վերջին 1 տարվա ընթացքում գնահատել է բավարար (պատշաճորեն կատարվել են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ֆունկցիաները), վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և անդամները բավարարում են որակավորման և մասնագիտական համապատասխանության` ՀՀ կենտրոնական բանկի չափանիշներին, ապա բանկի աուդիտային ստուգումը կարող է իրականացնել տվյալ բանկի վերստուգիչ հանձնաժողովը: Այս դեպքում աուդիտային եզրակացությունը ՀՀ կենտրոնական բանկին ներկայացվում է բանկերի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո երկամսյա ժամկետում:

5.8. ՀՀ կենտրոնական բանկը կարող է պարտադրել բանկին 6 ամսվա ընթացքում հրավիրել աուդիտային գործունեություն իրականացնող անկախ աուդիտային կազմակերպություն և հրապարակել նրա եզրակացությունը:

5.9. Անկախ աուդիտային կազմակերպության եզրակացությունը ՀՀ կենտրոնական բանկին է ներկայացվում բանկերի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո վեցամսյա ժամկետում:

 

Հավելված 1(բ)

 

i

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

1998 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 193 որոշմամբ

 

Վարկային ներդրումների ամփոփագրի լրացման կարգը

(հավելվածը լրաց. 23.09.98 թիվ 193 որոշում)

 

Վարկային ներդրումների ամփոփագրի տեքստային տեղեկատվություն պարունակող սյունակներում յուրաքանչյուր բառ, տառ անհրաժեշտ է լրացնել մեծատառերով` բառերի կամ տառերի միջև թողնելով մեկ ազատ (բաց) տեղ, իսկ որպես չակերտ օգտագործել «« նշանը: Ամփոփագրի սյունակներում արտացոլվող ամսաթվերը անհրաժեշտ է լրացնել հետևյալ ֆորմատով` DD.MM.YYYY (օրինակ` 25.11.1998): Սյունակներում բոլոր գումարային թվերը անհրաժեշտ է արտացոլել հազարական ստորակետերով (օրինակ` 156,000 կամ 1,289,100): Եթե ամփոփագրի վանդակներից որևէ մեկը լրացման կարիք չունի, ապա համապատասխան վանդակը պետք է դատարկ մնա (գծիկ կամ այլ խորհրդանիշ (սիմվոլ) չպետք է նշել):

1-ին սյունակում լրացվում է յուրաքանչյուր վարկառուի առանձնահատուկ կոդը (կոդը կարող է որոշել լրացնողը), որը յուրաքանչյուր վարկառուի համար պետք է լինի միակը: Եթե մի վարկառուի վերաբերյալ լրացվում է մի քանի տող, ապա յուրաքանչյուր տողի 1-ին սյունակում տվյալ վարկառուի կոդը կրկնվում է:

2-րդ սյունակում լրացվում է վարկատուի (բանկի) և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրի համարը (օրինակ` 5): Համարից առաջ ոչ մի բառ (օրինակ` «թիվ» բառը) կամ նշան (օրինակ` «N») չպետք է գրվի:

3-րդ սյունակում լրացվում է վարկառուի վարկային հաշվի համարը (օրինակ` 123006798101):

4-րդ սյունակում լրացվում է վարկառուի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, եթե վարկառուն իրավաբանական անձ է (օրինակ` «ԱՐԵՎԻԿ» ՍՊԸ («ՓԱՅԼ» Փ/Ձ)), որտեղ փակագծերում նշվածը վարկառուի նախկին անվանումն է: Իսկ եթե վարկառուն ֆիզիկական անձ է, ապա պետք է լրացվի անձի անունը, ազգանունը (օրինակ` ՀԱՍՄԻԿ ԱՎԱԳՅԱՆ (ՀԱՍՄԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ)), որտեղ փակագծերում նշվածը վարկառուի նախկին անունը, ազգանունն է: Նախկինը գրվում է, եթե անվանումը կամ անունը, ազգանունը փոփոխվել են:

5-րդ սյունակում լրացվում է վարկառուի ՀՎՀՀ-ն (հարկ վճարողի հաշվառման համարը), իսկ եթե ՀՎՀՀ չունի` ՀՀ հարկային տեսչությունում գրանցված չէ, ապա այդ սյունակում լրացվում են վարկառուի անձնագրի տվյալները` սերիան, համարը` առանց ազատ (բաց) տեղերի և գծիկների (օրինակ` XICL576128):

6-րդ սյունակում լրացվում է վարկառուի իրավաբանական հասցեն` եթե վարկառուն իրավաբանական անձ է, իսկ եթե վարկառուն ֆիզիկական անձ է` բնակության հասցեն (օրինակ` ԵՐԵՎԱՆ ՓԱՓԱԶՅԱՆ 5/8):

7-րդ սյունակում լրացվում է Կ տառը, եթե վարկառուն բանկի հետ կապված անձ է: Կ տառի կողքին ոչինչ չպետք է գրվի (կետ (.) և այլն):

8-րդ սյունակում լրացվում է վարկի փաստացի տրման ամսաթիվը:

9-րդ սյունակում լրացվում է վարկի մարման ամսաթիվը` ըստ վարկային պայմանագրի:

10-րդ սյունակում լրացվում է վարկի գումարը` համաձայն վարկային պայմանագրի (օրինակ` եթե պայմանագրով նախատեսված է վարկառուին

տրամադրել 10,000 ԱՄՆ-ի դոլարի վարկ, վանդակում գրվում է` 10,000, իսկ եթե նախատեսված է 1,100,000 դրամի վարկ, գրվում է` 1,100,000):

11-րդ սյունակում լրացվում է տրված վարկի գումարի արժույթին համապատասխան ISO կոդը` ըստ վարկային պայմանագրի (օրինակ` ԱՄՆ-ի դոլարով վարկի համար` USD, հայկական դրամով վարկի համար` AMD և այլն):

12-րդ սյունակում լրացվում է վարկի գումարը համարժեք դրամով (օրինակ` եթե տրվել է 10,000 ԱՄՆ-ի դոլար, ապա 12-րդ սյունակում լրացվում է այդ գումարը համարժեք դրամով): Ամփոփագրի հաջորդ սյունակներում արտացոլված բոլոր գումարային տվյալները լրացվում են դրամով:

13-րդ սյունակում լրացվում է վարկի տրամադրման ձևը` կանխիկ կամ անկանխիկ, այսինքն եթե վարկը տրամադրվել է կանխիկ ձևով, գրվում է կանխիկ բառի առաջին տառը` Կ, իսկ եթե տրամադրվել է անկանխիկ ձևով, գրվում է` Ա:

14-րդ սյունակում լրացվում է տարեկան կտրվածքով տոկոսադրույքը` ըստ վարկային պայմանագրի (օրինակ` 24 (առանց տոկոսի նշանի)):

15-րդ սյունակում լրացվում է տոկոսադրույքի հաշվարկման եղանակը` ՊԱՐԶ, կամ ԲԱՐԴ, կամ ՖԻՔՍՎԱԾ և այլն` համաձայն վարկային պայմանագրի:

16-րդ սյունակում լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված վարկի մաս-մաս մարման ամսաթվերը (յուրաքանչյուրը` առանձին տողի վրա): Եթե պայմանագրով վարկը նախատեսված է մարել միանվագ կարգով, ապա այդ սյունակը չի լրացվում` դատարկ է մնում:

17-րդ սյունակում լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված վարկի մաս-մաս մարման ենթակա գումարները (յուրաքանչյուրը` առանձին տողի վրա): Եթե պայմանագրով վարկը նախատեսված է մարել միանվագ կարգով, ապա այդ սյունակը չի լրացվում` դատարկ է մնում:

18-րդ սյունակում լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված տոկոսների մարման պայմանները (օրինակ` կարող է գրվել` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՄՍՎԱ 1-ԻՆ կամ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ և այլն):

19-րդ սյունակում լրացվում է վարկի օգտագործման կոնկրետ նպատակը (օրինակ` ԱՌԵՎՏՈՒՐ, կամ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, կամ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ և այլն):

20-րդ սյունակում լրացվում է գրավառուի (բանկի) և գրավատուի միջև կնքված գրավի պայմանագրի համարը (լրացման կարգը` ինչպես ամփոփագրի 2-րդ սյունակում է նախատեսված):

21-րդ սյունակում լրացվում է գրավի գնահատման արժեքը` ըստ գրավի պայմանագրի:

22-րդ սյունակում լրացվում է գրավի առարկան (օրինակ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ, կամ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ, կամ ՈՍԿԻ, կամ այլ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂ, կամ ՏԱՐԲԵՐ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ և այլն):

23-րդ սյունակում լրացվում է գրավի առարկայի գտնվելու վայրը` ԳՐԱՎԱՌՈՒ, կամ ԳՐԱՎԱՏՈՒ, կամ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ:

24-րդ սյունակում լրացվում է երաշխավորության գումարը:

25-րդ սյունակում լրացվում է երաշխավորողի անվանումը (լրացման կարգը` ինչպես 4-րդ սյունակի համար է նախատեսված):

26-րդ սյունակում լրացվում է վարկառուի վճարունակության գնահատականը` 1, կամ 2, կամ 3, կամ 4` համապատասխանաբար ամենաբարձր գնահատականը ընդունելով 4-ը, իսկ ամենացածրը` 1-ը (օգտվելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1998թ. մայիսի 6-ի թիվ 26 արձանագրային որոշմամբ հաստատված «Վարկային ռիսկի և վարկերի դասակարգման նպատակով վարկառուի ֆինանսական վիճակի գնահատման չափանիշների վերաբերյալ» մեթոդական ցուցումներում ամրագրված չափանիշներից և ցուցաբերելով սուբյեկտիվ մոտեցում):

27-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) հաշվեկշռային ընդհանուր մնացորդը:

28-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) և ստացված երաշխիքների ու երաշխավորությունների արտահաշվեկշռային ընդհանուր մնացորդը:

29-րդ սյունակում լրացվում է վարկառուի հետ փոխկապակցված անձանց ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) հաշվեկշռային ընդհանուր մնացորդը:

30-րդ սյունակում լրացվում է վարկառուի հետ փոխկապակցված անձանց ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) և ստացված երաշխիքների ու երաշխավորությունների արտահաշվեկշռային ընդհանուր մնացորդը:

31-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած նախկին` վերջին մեկ տարվա ընթացքում վերջին մարված պարտքի վերջին փաստացի մարման ամսաթիվը:

32-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած նախկին` վերջին մեկ տարվա ընթացքում վերջին մարված պարտքի վերջին փաստացի մարված գումարը:

33-րդ սյունակում լրացվում է մարված տոկոսների ընդհանուր գումարը:

34-րդ սյունակում լրացվում է դուրս գրված տոկոսների ընդհանուր գումարը:

35-րդ սյունակում լրացվում է հաշվեկշռում առկա ժամկետանց տոկոսագումարների մնացորդը:

36-րդ սյունակում լրացվում է ժամկետային վարկի փաստացի մնացորդը:

37-րդ սյունակում լրացվում է ժամկետանց վարկի փաստացի մնացորդը:

38-րդ սյունակում լրացվում է երկարաձգված վարկի գումարը` համաձայն վարկատուի և վարկառուի միջև կնքված վարկի երկարաձգման պայմանագրի:

39-րդ սյունակում լրացվում է երկարաձգման օրվա ամսաթիվը:

40-րդ սյունակում լրացվում է երկարաձգման ժամկետը (օրինակ` 30 ՕՐ կամ 60 ՕՐ):

41-րդ սյունակում լրացվում է վարկային պայմանագրում ամրագրված տոկոսադրույքի վերանայման օրվա ամսաթիվը, եթե տեղի է ունեցել տոկոսադրույքի վերանայում:

42-րդ սյունակում լրացվում է վերանայված տոկոսադրույքը` տարեկան կտրվածքով (օրինակ` 36 (առանց տոկոսի նշանի)):

43-րդ սյունակում լրացվում է վարկային ռիսկի դասը (օրինակ` ՎՏԱՆԳԱՎՈՐ)` համաձայն 1997թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման կարգի»:

44-րդ սյունակում լրացվում է ռիսկի գործակիցը` առանց տոկոսի նշանի:

45-րդ սյունակում լրացվում է պահուստին ուղղված մասհանման գումարը:

 

Ամփոփագրի սյունակները անհրաժեշտ է թարմացնել յուրաքանչյուր տվյալի փոփոխության դեպքում: Ամփոփագրում ընդգրկված յուրաքանչյուր վարկառուի ստանձնած պարտավորությունների մարումից հետո բանկը պետք է առնվազն 5 տարի պահպանի (արխիվացնի) լրացված տվյալները:

 

Վարկային ներդրումների ամփոփագիր

(հավելվածը լրաց. 23.09.98 թիվ 193 որոշում)

Հավելված 1(ա)

 

i

Հաստատված է

ՀՀ ԿԲ խորհրդի

1998թ. սեպտեմբերի 23-ի

թիվ 193 որոշմամբ

 

առ «---»----------199 թ.

 

.________________________________________________________________________.

|Վարկա-|Վարկա-|Վարկա-|«Վարկա-|Վարկա-|Վարկա-|Բանկի|Վարկի|Վարկի|Վարկի|Ի՞նչ |

|ռուի  |յին   |ռուի  |ռուի   |ռուի  |ռուի  |հետ  |տրման|մար- |գու- |ար-  |

|կոդը  |պայմա-|վարկա-|անվանու|ՀՎՀՀ  |հասցեն|կապ- |ամսա-|ման  |մարը |ժույ-|

|      |նագրի |յին   |մը (եթե|կամ   |      |վա-  |թիվը |ամսա-|     |թով է|

|      |համարը|հաշվի |նախկի- |անձնա-|      |ծու- |     |թիվը |     |տրա- |

|      |      |համարը|նում   |գրի   |      |թյու-|     |     |     |մադր-|

|      |      |      |այլ է  |տվյալ-|      |նը   |     |     |     |ված  |

|      |      |      |եղել,  |ները  |      |     |     |     |     |     |

|      |      |      |նաև    |      |      |     |     |     |     |     |

|      |      |      |նախկինը|      |      |     |     |     |     |     |

|______|______|______|_______|______|______|_____|_____|_____|_____|_____|

|  1   |  2   |  3   |   4   |  5   |  6   |  7  |  8  |  9  | 10  | 11  |

|______|______|______|_______|______|______|_____|_____|_____|_____|_____|

|______|______|______|_______|______|______|_____|_____|_____|_____|_____|

|______|______|______|_______|______|______|_____|_____|_____|_____|_____|

|______|______|______|_______|______|______|_____|_____|_____|_____|_____|

|______|______|______|_______|______|______|_____|_____|_____|_____|_____|

.________________________________________________________________________.

 

.______________________________________________________________________.

|Վարկի |Վարկի|Տոկո-|Տոկոսա-|Վարկի մարման|Տոկոս-|Վարկի|Գրավի|Գրավի|Գրավի|

|գու-  |տրամա|սա-  |դրույքի|պայմանները  |ների  |նպա- |պայմա|գնա- |առար-|

|մարը  |դրման|դրույ|հաշվարկ|____________|մարման|տակը |նագրի|հատ- |կան  |

|համար-|ձևը  |քը   |ման    |Ամսա-| Գու- |պայման|     |համա-|ման  |     |

|ժեք   |     |     |եղանակը|թիվը | մարը |ները  |     |րը   |արժե-|     |

|դրամով|     |     |       |     |      |      |     |     |քը   |     |

|______|_____|_____|_______|_____|______|______|_____|_____|_____|_____|

| 12   | 13  | 14  |   15  | 16  |  17  |  18  |  19 | 20  | 21  | 22  |

|______|_____|_____|_______|_____|______|______|_____|_____|_____|_____|

|______|_____|_____|_______|_____|______|______|_____|_____|_____|_____|

|______|_____|_____|_______|_____|______|______|_____|_____|_____|_____|

|______|_____|_____|_______|_____|______|______|_____|_____|_____|_____|

.______________________________________________________________________.

 

.___________________________________________________________________.

|Գրավի|Երաշ-|Երաշ-|Վարկա-|   Վարկառուի և  նրա հետ փոխկապակցված      |

|առար-|խավո-|խավո-|ռուի  |  անձանց ստանձնած պարտավորությունների     |

|կայի |րու- |րողի |վճարու|       գումարային մնացորդը                |

|գտնը-|թյան |անվա-|նակու-|__________________________________________|

|վելու|գու- |նումը|թյան  |Վարկառուի կողմից   |Փոխկապ. անձանց կողմից |

|վայրը|մարը |     |գնահա-|___________________|______________________|

|     |     |     |տականը|Հաշվեկշռ.|Արտահաշվ.|Հաշվեկշռ.|Արտահաշվ.   |

|_____|_____|_____|______|_________|_________|_________|____________|

| 23  | 24  | 25  |  26  |   27    |   28    |   29    |   30       |

|_____|_____|_____|______|_________|_________|_________|____________|

|_____|_____|_____|______|_________|_________|_________|____________|

|_____|_____|_____|______|_________|_________|_________|____________|

|_____|_____|_____|______|_________|_________|_________|____________|

.___________________________________________________________________.

 

._______________________________________________________________.

|Վարկառուի |                    |              |                |

|ստանձնած  |                    |              |                |

|նախկին    |                    |Վարկի փաստացի | Երկարաձգում    |

|պարտավո-  |Հաշվեգրված տոկոսներ |  մնացորդը    |                |

|րություն  |                    |              |                |

|__________|____________________|______________|________________|

|Մար- |Գու-|Մարված|Դուրս|Հաշվե- |Ժամկե-|Ժամկե- |Գու-|Ամսա-|Ժամ- |

|ման  |մարը|      |գրված|կշռային|տային |տանց   |մարը|թիվը |կետը |

|ամսա-|    |      |     |ժամկե- |      |       |    |     |     |

|թիվը |    |      |     |տանց   |      |       |    |     |     |

|_____|____|______|_____|_______|______|_______|____|_____|_____|

| 31  | 32 |  33  | 34  | 35    |  36  |  37   | 38 | 39  | 40  |

|_____|____|______|_____|_______|______|_______|____|_____|_____|

|_____|____|______|_____|_______|______|_______|____|_____|_____|

|_____|____|______|_____|_______|______|_______|____|_____|_____|

|_____|____|______|_____|_______|______|_______|____|_____|_____|

._______________________________________________________________.

 

.______________________________________________.

|Տոկոսադրույքի |Վարկային |Ռիսկի     |Պահուստին |

|վերանայում    |ռիսկի    |գործակիցը |ուղղված   |

|______________|դասը     |          |մասհանման |

|Ամսա-|Տոկոսա- |         |          |գումարը   |

|թիվը |դրույքը |         |          |          |

|_____|________|_________|__________|__________|

| 41  |   42   | 43      |   44     |   45     |

.______________________________________________.

 

Բանկի վարչության նախագահ Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
16.08.1996
N 139
Որոշում