Սեղմել Esc փակելու համար:
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԿՈՆՑԵՍԻՈՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԿՈՆՑԵՍԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱ ...

15.01.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.04.2008  -ից մինչեւ   15.01.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 25.12.08 թիվ 1559-Ն որոշում)

i

040.0392.220403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2003 թվականի N 392-Ն

 

i

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԿՈՆՑԵՍԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված Մաստեր Պլանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2008 թվականի փետրվարի 22-ի

N 289-Ն որոշման

 

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ԳՅՈՒՄՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆ

 

ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՄ

Դեկտեմբեր 2007

 

ՑԱՆԿ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ 3. ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆ II ՓՈՒԼ 3.1. Ընդհանուր նկարագրություն 3.1.1. Նոր ուղևորային համալիրը 3.1.1.1. Անհրաժեշտ միջոցների վերլուծության և տարածքի համեմատությունը 3.1.1.2. ՈՒղևորային համալիրի III փուլը 3.1.2. Շենք տանող ճանապարհները և ավտոկանգառը 3.1.3. Հակասեյսմիկ կառույցը 3.2. Ենթակառուցվածքը և ծառայությունները 3.2.1. Օդափոխությունը և ջեռուցումը 3.2.2. Էլեկտրականությունը 3.2.3. Հեռախոսային և տեղեկատվական ցանցերը 3.2.4. Խմելու ջրի և կոյուղու համակարգը 3.2.5. Անձրևաջրերի հեռացման համակարգը 3.2.6. Հակահրդեհային համակարգը 3.3. Օժանդակ օդանավակայանային կառույցները և այլ ներդրումներ 3.3.1. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր նախագահական համալիրը 3.3.2. Հակահրդեհային կայանը 4. ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ 4.1. Ամփոփ տեղեկատվություն օդանավակայանի մասին 4.2. Առկա պայմանները 4.3. Նպատակները և խնդիրները 4.4. Աշխատանքների ծավալը 4.5. Գյումրու «Շիրակ» օդանավակայանում կատարված աշխատանքները

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

2001 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պայմանագիր կնքեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հետ Հայաստանի ամենամեծ օդանավակայանը` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, երեսուն տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի X գլխի` «Կառավարիչը կմշակի Մաստեր Պլան և այն կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը», «Մաստեր Պլանը կվերանայվի յուրաքանչյուր հինգ տարին մեկ և կերկարացվի մինչև երեսուն տարվա ավարտը: Մաստեր Պլանը կարող է վերանայվել Կառավարչի խնդրանքով 12.9-րդ բաժնով նախատեսված կարգով կամ ելնելով օդանավակայանի փոփոխված կարիքներից»:

 

ՈՒստի, հաշվի առնելով 2006 թվականի համեմատ 2007 թվականին ուղևորահոսքի և օդանավերի շարժի զգալի աճը (25%) (տես ստորև նշված աղյուսակներ 1-ը և 2-ը) և այն հանգամանքը, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ստանձնել է նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը` Կառավարիչը նպատակահարմար է գտնում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Մաստեր Պլանի երկրորդ լրացումը:

 

Աղյուսակ 1: Օդանավակայանի 2005 և 2006 թվականների վիճակագրական տվյալների համեմատականը

 

.____________________________________________________________________.

|                                 |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԵԿԱՆ  |Տարբերությունը|

|                                 |ՑՈՒՑԱՆԻՇԸ          |06/05         |

|                                 |___________________|______________|

|                                 |  2005   |  2006   |    n     | % |

|_________________________________|_________|_________|__________|___|

|Ժամանող օդանավեր                 |    6,895|    6,743|      -152| -2|

|_________________________________|_________|_________|__________|___|

|Մեկնող օդանավեր                  |    6,897|    6,746|      -151| -2|

|_________________________________|_________|_________|__________|___|

|ՕԴԱՆԱՎԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՐԺԸ        |   13,792|   13,489|      -303| -2|

|_________________________________|_________|_________|__________|___|

|Ժամանող ուղևորներ                |  549,067|  562,873|    13,806|  3|

|_________________________________|_________|_________|__________|___|

|Մեկնող ուղևորներ                 |  570,610|  562,835|    -7,775| -1|

|_________________________________|_________|_________|__________|___|

|ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿԸ     |1,119,677|1,125,708|     6,031|  1|

|_________________________________|_________|_________|__________|___|

|Ներմուծված բեռներ                |  4,499.5|  4,842.5|       343|  8|

|_________________________________|_________|_________|__________|___|

|Արտահանված բեռներ                |  2,807.1|  4,017.2|     1,210| 43|

|_________________________________|_________|_________|__________|___|

|ԲԵՌՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿԸ (տոննա) |  7,306.6|  8,859.6|     1,553| 21|

|_________________________________|_________|_________|__________|___|

|Արտահանված փոստ                  |    291.8|    350.1|        58| 20|

|_________________________________|_________|_________|__________|___|

|Ներմուծված փոստ                  |     74.4|     76.0|         2|  2|

|_________________________________|_________|_________|__________|___|

|ՓՈՍՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿԸ (տոննա)   |    366.2|    426.0|        60| 16|

|_________________________________|_________|_________|__________|___|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՌԵԼԻՔԻ ՔԱՆԱԿԸ (տոննա)| 35,076.0| 35,802.0|       726|  2|

.____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2: Օդանավակայանի 2006 և 2007 թվականների վիճակագրական տվյալների համեմատականը

 

.____________________________________________________________________.

|                                 |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԵԿԱՆ  |Տարբերությունը|

|                                 |ՑՈՒՑԱՆԻՇԸ          |07/06         |

|                                 |___________________|______________|

|                                 |  2006   |  2007   |    n     | % |

|_________________________________|_________|_________|__________|___|

|Ժամանող օդանավեր                 |    6.743|    7.957|     1.214| 18|

|_________________________________|_________|_________|__________|___|

|Մեկնող օդանավեր                  |     6746|    7.953|     1.207| 18|

|_________________________________|_________|_________|__________|___|

|ՕԴԱՆԱՎԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՐԺԸ        |   13.489|   15.910|     2.421| 18|

|_________________________________|_________|_________|__________|___|

|Ժամանող ուղևորներ                |  562.873|  688.289|   125.416| 22|

|_________________________________|_________|_________|__________|___|

|Մեկնող ուղևորներ                 |  562.835|  698.792|   135.957| 24|

|_________________________________|_________|_________|__________|___|

|ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿԸ     |1.125.708|1.387.081|   261.373| 23|

|_________________________________|_________|_________|__________|___|

|Ներմուծված բեռներ                |  4.842,5|  6.066,0|     1.224| 25|

|_________________________________|_________|_________|__________|___|

|Արտահանված բեռներ                |  4.017,2|  3.441,3|      -576|-14|

|_________________________________|_________|_________|__________|___|

|ԲԵՌՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿԸ (տոննա) |  8.859,6|  9.507,3|       648|  7|

|_________________________________|_________|_________|__________|___|

|Արտահանված փոստ                  |    350,1|    417,6|        68| 19|

|_________________________________|_________|_________|__________|___|

|Ներմուծված փոստ                  |     76,0|     73,4|        -3| -3|

|_________________________________|_________|_________|__________|___|

|ՓՈՍՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿԸ (տոննա)   |    426,0|    490,9|        65| 15|

|_________________________________|_________|_________|__________|___|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՌԵԼԻՔԻ ՔԱՆԱԿԸ (տոննա)| 35.802,0| 45.715,0|     9.913| 28|

.____________________________________________________________________.

 

2. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Սույն երկրորդ լրամշակումն անդրադառնում է նախագծերի և ժամանակացույցի առումով որոշ կարևոր փոփոխությունների:

 

Որոշ էական հարցեր, ինչպես օրինակ ուղևորային համալիրի նախագծի և շինարարական փոփոխությունները մեծապես ազդում են Մաստեր Պլանի վրա: Համալիրի III փուլը 2012 թվականին իրագործելու փոխարեն իրականացվելու է ներկայումս:

 

Սույն լրամշակումը ներառում է ներկա և ապագա զարգացումները`

մանրամասնելով մինչև Մաստեր Պլանի II փուլի ավարտի (2010 թվականի դեկտեմբերի) համար պլանավորված նախագծերը:

2010 թվականի դեկտեմբերից հետո պլանավորված զարգացումները կընդգրկվեն Մաստեր Պլանի հաջորդ լրամշակումների մեջ:

 

Օդանավակայանի Մաստեր Պլանի երկրորդ լրացումը կազմված է այնպես, որ արտացոլի օդանավակայանի զարգացման II փուլը:

 

3. ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆ II ՓՈՒԼ

 

3.1. Ընդհանուր նկարագրություն

 

Մաստեր Պլանի II փուլ: 6-9-րդ տարիներ` 2007-2010 թվականներ: Մաստեր Պլանի II փուլը ներառում է չորս կարևոր տարիներ` 2007 թվականի սկզբից, որը կոնցեսիոն կառավարման 6-րդ տարին է մինչև 2010 թվականը:

 

Սա կարճ փուլ է, որով ավարտին են հասցվում օդանավակայանի զարգացման գլխավոր բաղադրիչները: II փուլի առաջնահերթ խնդիրը նոր ուղևորային համալիրի III փուլի իրագործումն է` ներառյալ համալիրի մուտքն առաջին հարկից, ճանապարհային համակարգը, կայանատեղերը և հակահրդեհային կայանի վերազինումը:

 

2007-2010 թվականների ընթացքում ներդրումների նախատեսվող ընդհանուր գումարը կկազմի 158 մլն ԱՄՆ-ի դոլար:

 

Նախատեսված ներդրումների կարճ ներկայացումը`

    Կայանատեղի և  ճանապարհներ*                20 միլիոն

    Գլխավոր շենքի կառույց*                    31 միլիոն

    Տեղադրումներ*                             27 միլիոն

    BHS համակարգ*                             10 միլիոն

    Շինարարական աշխատանքներ*                  42 միլիոն

    Գլխավոր հրշեջ կայանի վերանորոգում         1.15 միլիոն

    3 նոր հրշեջ մեքենա                        3.6 միլիոն

    Երկրորդ հրշեջ կայան                       0.35 միլիոն

    Նոր բնակելի շենքեր                        9.5 միլիոն

    Նոր նախագահական տերմինալ                  2.5 միլիոն

    Քանդման աշխատանքներ                       1 միլիոն

    Վառելանյութ                               3 միլիոն

    Պահեստներ                                 1 միլիոն

    Սիստեմ + անվտանգություն                   1.9 միլիոն

    Ավտոտնտեսական մեքենաներ                   2 միլիոն

    Անգար                                     2 միլիոն

 

*) Կայանատեղի և ճանապարհներ. ներառում է վիադուկտ կամուրջը, բոլոր արտաքին ճանապարհները և 3 մակարդակի փակ կայանատեղիները` բոլոր տեղադրումներով` ներառյալ լուսավորումը, հակահրդեհային ապահովությունը, սանիտարական հիգիենան, ֆիրմային ցուցանակները և այլն:

*) Գլխավոր շենքի կառույց. ներառում է էքսկավացիան, ամբողջ ամրացման կոնկրետ աշխատանքները և ամբողջությամբ գլխավոր մետաղյա կառույցը:

*) Տեղադրումներ. ներառում է HVAC (օդափոխում և ջեռուցում) համակարգի, հակահրդեհային համակարգի, սանիտարահիգիենիկ համակարգի, տվյալների ցանցի համակարգի և այլնի հատկացումն ու տեղադրումը:

*) BHS (ուղեբեռի ստացում) համակարգ. ներառում է ամբողջական BHS արտասահմանյան համակարգի հատկացումն ու տեղադրումը:

*) Շինարարական աշխատանքներ. ներառում է ընդհանուր շինարարական աշխատանքները և ներքոհիշյալի ապահովումն ու տեղադրումը`

 

Ապակիների աշխատանքները

Ֆասադի աշխատանքները

Կտուրի աշխատանքները

Սեյսմիկ իզոլյատորները

Պատերը, հատակները և առաստաղները

Լույսերի համակարգը

Լանդշաֆտի աշխատանքները

Վերելակներն ու էսկալատորները

Սանիտարահիգիենիկ սարքավորումները

FID-երը (տեղեկատվական համակարգ)

Կահույքը

Ճանապարհի ցուցանակները և նշանները

Փականագործական աշխատանքները և այլն

 

3.1.1. Նոր ուղևորային համալիրը

 

Նոր ուղևորային համալիրի III փուլով նախատեսվում է չվերահսկվող գոտու նոր շինության կառուցումը, որն ընդգրկված է Մաստեր Պլանի II փուլի մեջ:

 

Համալիր մեկում առկա են ուղևորների սպասարկման գոտիների ճկուն կիրառման համար լուրջ խոչընդոտներ: Համալիրում հնարավոր չէ ընդլայնել ապագա հաշվառման կետերի գոտին և այն աշխատում է իր գործառնական հնարավորությունների առավելագույն չափով:

Հաշվառման կետերի մոտ հերթի գոտիները բավականաչափ մեծ չեն և չկա դրանք ընդլայնելու հնարավորություն: Բացի դրանից, մեկնման գոտու հասարակական տարածքները նույնպես չափազանց փոքր են և խանգարում են հաշվառման գործընթացին:

 

ՈՒղեբեռի անվտանգության ստուգման գործառույթը ևս ունի սահմանափակումներ և բավականաչափ ճկուն չէ բարելավվելու և միջազգային պահանջներին համապատասխանելու համար:

 

Հանրային ծառայությունների և կոմերցիոն գոտիների ենթակառուցվածքները բավականաչափ չեն ուղևորների նվազագույն հարմարավետությունն ու սպասարկումն ապահովելու համար: Մեկնման սրահի կորի առջևի մասը սահմանափակ հնարավորություններ ունի և վերջինիս շրջանաձև դիրքը խանգարում է դրա արդյունավետությանը: Որոշ տեսակի մեքենաների համար բավարար տարածք չկա, ինչպես չկա ավտոբուսների և տաքսիների համար համապատասխան տարածք:

 

Ներկայիս ուղևորափոխադրումների ծավալի և շենքի խիստ սահմանափակ հնարավորությունների առումով համալիր 1-ը չի համապատասխանում ԻԱԹԱ-ի (Միջազգային օդային փոխադրումների ասոցիացիա) ծառայությունների չափանիշներին:

 

Այս ամենի պատճառով որոշվել է, որ լավագույն լուծումը համալիր մեկը նոր շենքով փոխարինելն է, որում կտեղակայվեն պատշաճ մակարդակի ծառայություններով գործառնական բոլոր գոտիները, որոնք հեշտությամբ կհարմարվեն ապագա ընդլայնումներին և շահագործման ու անվտանգության միջազգային պահանջների հետագա փոփոխություններին:

 

Այս փուլի ընթացքում կկառուցվի չվերահսկվող գոտու նոր շինություն, որը կօժանդակի II փուլի ընթացքում կառուցված վերահսկվող գոտու համալիրին: Նոր շինությունն ամբողջովին կփոխարինի ներկայիս համալիր մեկին` ընդգրկելով այն բոլոր գործառույթները, որոնք նախկինում իրականացվում էին համալիր մեկում:

 

3.1.1.1. Անհրաժեշտ միջոցների վերլուծության և տարածքի համեմատությունը

 

III փուլի հիմնական գործառույթների համար պահանջվում է նվազագույն տարածք և որոշ քանակի շահագործման միավորներ:

Չնայած այս փուլը բաղկացած է միայն մի քանի որոշակի գործառույթներից, ստորև նշված են բոլոր գործող գոտիները: Դրանց պահանջները ներկայացված են անհրաժեշտ միջոցների վերլուծության և նախատեսվող տարածքների ու ճարտարապետական նախագծի միավորների համեմատության տեսքով:

 

Նախագծի բոլոր չափանիշները համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին կամ գերազանցում են դրանց:

 

._________________________________________________________________________.

|         Ենթահամակարգերը       |Անհրաժեշտ           |Նախատեսվող          |

|                               |չափանիշները         |չափանիշներ          |

|                               |____________________|____________________|

|                               |քառակուսի|միավորները|քառակուսի|միավորները|

|                               |մետրը    |          |մետրը    |          |

|_______________________________|_________|__________|_________|__________|

|Հաշվառման սեղաններ             |         |23        |         |42        |

|_______________________________|_________|__________|_________|__________|

|Հաշվառման սրահ                 |900      |          |3,600    |          |

|_______________________________|_________|__________|         |__________|

|Մեկնման սրահ                   |2,050    |          |         |          |

|_______________________________|_________|__________|_________|__________|

|Անվտանգության վերահսկման կետեր |         |4         |         |4         |

|_______________________________|_________|__________|_________|__________|

|Անվտանգության սրահում հերթի    |180      |          |500      |          |

|հատված                         |         |          |         |          |

|_______________________________|_________|__________|_________|__________|

|Մեկնման սահմանապահ վերահսկման  |         |9         |         |12-24     |

|կետեր                          |         |          |         |          |

|_______________________________|_________|__________|_________|__________|

|Մեկնման սահմանապահ վերահսկման  |180      |          |600      |          |

|գոտի                           |         |          |         |          |

|_______________________________|_________|__________|_________|__________|

|Մեկնման սրահ                   |900      |          |1,000    |          |

|_______________________________|_________|__________|_________|__________|

|Նստեցման ելքի գոտի             |1,460    |          |1,600    |          |

|_______________________________|_________|__________|_________|__________|

|Ժամանման սահմանապահ վերահսկման |         |12        |         |12-24     |

|կետեր                          |         |          |         |          |

|_______________________________|_________|__________|_________|__________|

|Ժամանման սահմանապահ վերահսկման |360      |          |360      |          |

|գոտի                           |         |          |         |          |

|_______________________________|_________|__________|_________|__________|

|ՈՒղեբեռի սպասարկման համակարգի  |         |1         |         |2         |

|լայն հարահոսներ                |         |          |         |          |

|_______________________________|_________|__________|_________|__________|

|ՈՒղեբեռի սպասարկման համակարգի  |         |2         |         |1         |

|նեղ հարահոսներ                 |         |          |         |          |

|_______________________________|_________|__________|_________|__________|

|ՈՒղեբեռի ստացման գոտի          |1,000    |          |1,000    |          |

|_______________________________|_________|__________|_________|__________|

|Մաքսային վերահսկման կետեր      |         |4         |         |4-6       |

|_______________________________|_________|__________|_________|__________|

|Մաքսային վերահսկման գոտի       |220      |          |340      |          |

|_______________________________|_________|__________|_________|__________|

|Ժամանման սրահ                  |1,260    |          |2,360    |          |

._________________________________________________________________________.

 

3.1.1.2. ՈՒղևորային համալիրի III փուլը

 

Քանի որ ուղևորային համալիրի երկրորդ փուլն ավարտված է և համալիրը լիովին շահագործվում է, համալիրի երրորդ փուլը կսկսվի չվերահսկվող գոտում նոր շինության կառուցմամբ:

ՈՒղևորային հոսքի աճը պահանջում է սահմանել ընդլայնման հստակ ժամկետ` ելնելով լրացուցիչ տարածքի անհրաժեշտությունից:

 

Այս փուլի ընթացքում չվերահսկվող գոտում կկառուցվի լրացուցիչ շենք` լրացնելով II փուլի ընթացքում վերահսկվող գոտում կառուցված համալիրը: Այս նոր 25.000 քառ. մետր մակերեսով շինությունը կընդգրկի այն գործառույթները, որոնք նախկինում շահագործվել են համալիր 1-ում` լիովին փոխարինելով հին համալիրի շինությանը:

 

Օդանավակայանի մեկնման և ժամանման սրահները, ինչպես նաև բոլոր հասարակական տարածքները, որոնք նախկինում շահագործվել են, նախկին համալիրում կտեղակայվեն այս նոր շենքում երկու տարբեր հարկերում` մեկնող և ժամանող ուղևորների հոսքերը լիովին առանձնացնելու համար:

Բարձրակարգ սպասարկման սրահի (VIP) մնացած մասը, մասնավոր թռիչքները և կառավարական գոտիները, որոնք այժմ գտնվում են առանձին շենքերում կտեղափոխվեն այս շենք:

 

Բոլոր սարքավորումներին հոսանքը մատակարարվելու է նոր էլեկտրակայանից, որը կառուցվել է II փուլի ընթացքում` հաշվի առնելով այս նոր շենքի էլեկտրամատակարարման պահանջները, և ձևավորում է թունելի միջոցով միավորված բոլոր շինությունների կենտրոնացված համակարգ:

Փուլային բարելավումը կապահովի ուղևորային համալիրի շարունակական շահագործում` յուրաքանչյուր հատված հարմարեցնելով տարածքի պահանջներին, որոնք էլ իրենց հերթին բխում են երթևեկության պահանջներից:

 

Այս փուլի վերջում չվերահսկվող գոտում կառուցված նոր շինությունը II փուլում վերահսկվող գոտում կառուցված շինության հետ միասին կկազմի համալիրի նոր նախագիծը:

 

3.1.1.2.1. Շենքի դիրքը

 

Հասարակական և հաշվառման սրահները կենտրոնացվելու և հարակից են լինելու մեկնման և ժամանման վերահսկվող գոտու համալիրին` կրճատելով քայլելու հեռավորությունը և բարելավելով ուղևորահոսքի շրջանառությունը:

 

+0.20 հարկի պլանն ընդգրկելու է ժամանման հասարակական սրահը, իսկ +7.20 հարկի պլանը` մեկնման հասարակական սրահը: Երկու հարկերն էլ ներառելու են բոլոր անհրաժեշտ և պահանջվող օժանդակ հարմարությունները: Մաքսազերծման և վերահսկման գոտիները կտեղակայվեն չվերահսկվող գոտու նոր շենքում:

 

Նոր վերերկրյա ճանապարհը, որը բաժանում է ժամանող և մեկնող ուղևորների հոսքը, ձևավորում և ուրվագծում է բազմահարկ կայանատեղի, որը տեղակայված է թեք կանաչ այգու հետևում` ամբողջովին փոխելով օդանավակայանի հիմնական տեսարանը` վերածելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը նոր տեսարժան վայրի: Երկու հասարակական հարկերի հանդիպակաց 160 մ երկայնքով եզրագիծը կբարելավի շրջանառության արդյունավետությունը` ապահովելով հանրային և տրանսպորտի օգտագործման համար բավարար տարածք:

 

Ժամանման և մեկնման սրահները կմիավորվեն բազմաթիվ ազատ տարածքների և մեկ հիմնական ուղղահայաց շրջանառության կորի միջոցով: Այս շենքի երկու ծայրերում կանաչապատ տարածքը կլրացնի, մի կողմից` բարձրակարգ սպասարկման սրահի շենքը, իսկ մյուս կողմից` կոմերցիոն տարածքը` հիմնովին փոխելով ուղևորների պատկերացումն օդանավակայանի շենքի մասին:

Կամուրջներով փոխկապակցված վերահսկվող և չվերահսկվող գոտիների շինությունները կազմելու են կենտրոնացված համալիր` նվազեցնելով գոյություն ունեցող թերությունները և բարելավելով ուղևորահոսքը:

Հաշվառման սրահն ապահովված է լինելու թվով 42 հաշվառման սեղանով վերազինված CUTE (ուղևորների հաշվառում) տեխնոլոգիայով: Այս շենքը ներառելու է արտահանվող ուղեբեռի նոր համակարգ` օժանդակ տեսակավորման հարահոսով, որը սարքավորված է ռենտգենային և ավտոմատ զննման սարքերով:

 

3.1.1.2.2. ՈՒղևորահոսքը և գործառույթները

 

. Ըստ նախագծի առաջին հարկում (+ 0.20 մակարդակ) բոլոր օժանդակ կառույցներով հանդերձ կտեղակայվի ժամանման սրահի հանրային մասը: Մաքսային գոտին, որը նախկինում տեղակայված էր վերահսկվող գոտում, նույնպես կտեղակայվի նոր շենքի վերոնշյալ մակարդակի վրա ուղևորահոսքը բարելավելու համար:

 

. Նախկինում համալիր 2-ում գործող բարձրակարգ հյուրերի սպասարկման սրահը նույնպես կներառվի այս շինության մեջ. դրա մի անկյունում կլինի ատրիում (կանաչապատ տարածք), որը առանձնացված կլինի հիմնական հանրային սրահներից և ուղևորահոսքից և կլինի կանաչապատված:

 

. Ըստ նախագծի միջանկյալ հարկը (+ 3.70 մակարդակ) կտեղակայի կառավարության և օդանավակայանի գրասենյակները, ինչպես նաև ծառայողական և տեխնիկական տարածքները, որոնք ամբողջությամբ առանձնացված կլինեն ուղևորային գոտիներից:

 

. 20 մ մակարդակի վրա բոլոր օժանդակ կառույցներով հանդերձ կտեղակայի մեկնման սրահը: Գծային ձև ունեցող հաշվառման սրահը, որը համալրված է 42 հաշվառման սեղանով և հերթի համար նախատեսված համապատասխան տարածքով, տոմսարկղերով, սանիտարական և առևտրային կետերով, կապահովի ուղևորասպասարկման բարձր չափանիշներ: Քանի որ մեկնման սրահը տեղակայված կլինի ապակեպատ կանաչ վերնասրահում, սրահից տեսանելի կլինի ամբողջ շինությունը և ավտոկանգառի կանաչ տանիքը, ինչի շնորհիվ ուղևորի անցկացրած ժամանակը համալիրում ավելի հաճելի կլինի:

 

. + 12 մ-ի վրա գտնվող ամենաբարձր մակարդակում կտեղակայվեն օդանավակայանի գրասենյակները:

 

. Ամենացածր տեխնիկական հարկում (- 4.80) կտեղակայվեն տեխնիկական սենյակները, սեյսմիկ մեկուսիչները, ինչպես նաև ուղեբեռի ստացման համակարգը:

 

Երկու մակարդակներում էլ կտեղակայվեն սննդի, առևտրային և այլ օժանդակ կառույցներ` ուղևորասպասարկման մակարդակը բարելավելու նպատակով:

 

. Ժամանող ուղևորները վերահսկվող գոտին անցնելուց հետո մուտք կգործեն նոր չվերահսկվող գոտի, կանցնեն մաքսային զննում և կմտնեն ժամանման հանրային սրահ, այնուհետև` հասարակական տրանսպորտի համար հատկացված տարածք և բազմահարկ ավտոկանգառ:

 

. Մեկնող ուղևորները մուտք կգործեն հանրային սրահ, վերգետնյա ճանապարհով կամ ավտոկանգառից ուղղահայաց միջանցքով, որն անմիջապես միանում է հաշվառման սրահին: Այս հարկում գտնվող կանաչ ատրիումն ապակե առաստաղի միջոցով միմյանց է միացնում շենքի բոլոր հարկերը:

 

3.1.2. Շենք տանող ճանապարհները և ավտոկանգառը

 

Բոլոր արտաքին կառույցները կապահովվեն լուսավորման համակարգերով, անձրևաջրերի հեռացման միջոցներով և երթուղային, տեղեկատվական նշաններով: Ձևավորումը նաև կներառի լանդշաֆտի ձևավորման աշխատանքներ:

Երկու ճանապարհից կազմված վիադուկտը, որը միացված է հիմնական ճանապարհային համակարգին և անջատում է ժամանող և մեկնող ուղևորահոսքերը, նաև անջատում է չվերահսկվող գոտին երեքհարկանի ավտոկանգառից, որն ունի 800 տրանսպորտային միջոցի կայանման հնարավորություն:

160 մետր երկարությամբ հանրային մայթերը երկու հարկերում էլ կունենան հատուկ տրանսպորտային գծեր, որոնք կբարձրացնեն շրջանառության արդյունավետությունը և կբարելավեն ուղևորասպասարկման որակը:

 

3.1.3. Հակասեյսմիկ կառույցը

 

III փուլով նախատեսված շենքի կառուցվածքային չափանիշներն այնպիսին են, ինչպիսին II փուլով նախատեսված վերահսկվող գոտու համալիրինը:

Շենքի սեյսմիկ կայունությունն ապահովելու նպատակով կկիրառվեն Հայաստանի Հանրապետության գործող նորմատիվ իրավական ակտերը:

Կապարառետինե կրող մեկուսիչներ կտեղադրվեն շենքի հիմքում` նվազեցնելու համար սեյսմիկ տատանումների հետևանքները:

Մեկուսիչն իրենից ներկայացնում է կապարե միջուկ, որին փոխարինում են իրար հաջորդող պողպատե և ռետինե շերտերը: Երկրաշարժի ժամանակ, երբ հողը շինության տակ տատանվի, նմանատիպ հենարաններով զինված կառույցը փաստացի կմնա անշարժ: Այնուհետև ռետինը և պողպատը կրկին ընդունում են իրենց սկզբնական ձևը` պատրաստ լինելով հաջորդ հարվածին:

Ցանկալի ճարտարապետական լուծումը, կարող է հաջող ի կատար ածվել շնորհիվ այդ գործոնների փոխհամագործակցության, ինչը թույլ կտա 65%-ով նվազեցնել սեյսմիկ տատանումների ազդեցությունը շենքի վրա:

Կառույցը կունենա երկաթբետոնե և պողպատե հիմք և նախագծված կլինի ամերիկյան և հայկական չափանիշներին համապատասխան:

 

3.2. Ենթակառուցվածքը և ծառայությունները

 

Բոլոր ծառայությունների համակարգերի մատակարարման և բաշխման համապատասխան ինժեներական նախագծերը մշակվում են ճարտարապետական նախագծին զուգահեռ:

Բոլոր ենթակառուցվածքային համակարգերը մանրամասնորեն կնկարագրվեն անհրաժեշտ փաստաթղթերում:

 

3.2.1. Օդափոխությունը և ջեռուցումը

 

Այս փուլի ընթացքում կկատարվեն հետևյալ աշխատանքները` նոր օդափոխության և ջեռուցման համակարգի ներդրում` ներառյալ բոլոր սարքավորումների և ամբողջ խողովակացանցի տեղադրումը:

Նոր համալիրը կունենա կենտրոնական ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգեր: Ջեռուցման կենտրոնական աղբյուրը կենտրոնական կաթսայատունն է, սառեցման աղբյուրները` ջրային հովացուցիչները: Բաշխման ցանցի և համապատասխան սարքավորումների միջոցով կարգավորվող ջերմաստիճանով սառը և տաք ջուրը մատակարարվում են համալիրի բոլոր սենյակներն սպասարկող կետերը:

 

Օդի որակավորման բոլոր սարքավորումները կտեղաբաշխվեն ամբողջ համալիրով և միացված կլինեն խողովակների ցանցին: Այս կետերից յուրաքանչյուրը կունենա անհատական կարգավորում և զինված կլինի ներքին ջերմացուցիչներով և կարգավորման փականով: Շենքի ջերմաստիճանը կկարգավորվի ջերմության փոխանակման անջատիչներով:

 

Կիրառվող բոլոր չափանիշները համապատասխանում են Ջեռուցման, սառեցման և օդորակման ինժեներների ամերիկյան միության չափանիշներին:

 

3.2.2. Էլեկտրականությունը

 

Փուլի ընթացքում կկատարվեն հետևյալ աշխատանքները`

- բարձր (35 կվ), միջին (6 կվ) և ցածր լարման համար նախատեսված նոր էլեկտրական բաշխիչ վահանակների տեղադրում.

- արտակարգ իրավիճակների համար նախատեսված նոր դիզելային գեներատորների տեղադրում.

- նոր անխափան էլեկտրամատակարարման սարքի տեղադրում` նախատեսված այն միավորների համար, որոնց անհրաժեշտ է անընդհատ էլեկտրամատակարարում:

 

Նոր համալիրի էլեկտրական համակարգը զինված է շղթայական կապով, որն ապահովում է սիստեմատիկ, նորմալ, արտակարգ իրավիճակների և անխափան էլեկտրամատակարարում, որոնցից վերջին երկուսն ամբողջությամբ նոր են: Ապահովիչները կլինեն SF6,6 ԿՎ և 35 ԿՎ:

Արտակարգ իրավիճակներում էլեկտրամատակարարումը կապահովի ցածր լարվածությամբ բաշխիչ վահանակով գեներատորը, որը կապահովի հետևյալ սարքավորումների էլեկտրասնուցումը`

- ուղեբեռի ստացման որոշ հարահոսներ.

- կոյուղու ջրի պոմպեր.

- որոշ վերելակներ և շարժասանդուղքներ.

- օդանավակայանի լուսավորության 60% ապահովում, որը բավարար է օդանավակայանի գործունեության ապահովման համար:

 

Անխափան էլեկտրամատակարարման համակարգը բաղկացած է երկու անխափան էլեկտրամատակարարման սարքից, որոնցից մեկն ապահովում է լուսավորության համակարգի անխափան էլեկտրամատակարարումը, իսկ մյուսը` տեղեկատվության փոխանցման գծերինը: Երկու համակարգն էլ ունեն 15 րոպեի ինքնավարման հնարավորություն և զինված են անհրաժեշտ զուգահեռ հոսքագծով` նախատեսված պարբերական վերանորոգման նպատակով հոսանքի չեզոքացման համար:

 

Անխափան էլեկտրամատակարարման սարքերը հոսանքով են ապահովում հետևյալ համակարգերը`

 

- խելացի վերահսկման համակարգ.

- CUTE (ուղևորների հաշվառման) և FIDS (տեղեկատվական) համակարգեր.

- Աուդիո և հեռախոսային գծեր.

- FIDS համակարգեր.

- վարչական գրասենյակներ.

- օդանավակայանի լուսավորության 30%.

- CCTV (անվտանգության հեռուստացույցներ և խցիկներ) և մուտքի վերահսկման համակարգեր:

 

Կիրառվող բոլոր էլեկտրական չափանիշները համապատասխանում են հետևյալ չափանիշներին`

- Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողով.

- Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն.

- Հայաստանի Հանրապետության:

 

3.2.3. Հեռախոսային և տեղեկատվական ցանցերը

 

Ինչպես և նախկին փուլում, կտեղադրվի նոր բարձրակարգ հեռախոսային համակարգ: Նոր հեռախոսային համակարգը զինված է բազմազույգ և օպտիկական մանրաթելային մալուխներով, որոնք ձգվում են ենթակառուցվածքի ստորգետնյա մասով` կազմելով մալուխային խողովակացանց, որն սպասարկում է օդանավակայանի ծառայությունները:

Կներդրվի նոր օդանավակայանային ինֆորմացիոն տեխնոլոգիաների համակարգ, որը կպաշտպանվի սերվերների «BLADES» համակարգի միջոցով:

 

3.2.4. Խմելու ջրի և կոյուղու համակարգը

 

Փուլի շինարարական աշխատանքների ժամանակ նոր սանհանգույցներ կնախագծվեն` համապատասխանեցնելով նոր համալիրի ինժեներական ոճին ու չափսին:

 

3.2.5. Անձրևաջրերի հեռացման համակարգը

 

Նոր համալիրի համակարգը կազմված է PVC խողովակային ցանցից: Հիմնական կոլեկտորներն ունեն նվազագույնը 400 մմ տրամագիծ: Նոր պոմպերը կունենան նվազագույնը 800 մ3 անհատական տարողություն և արտամղման 3 բար ճնշում: Պոմպերը կաշխատեն լիովին ինքնուրույն և ապահովված կլինեն ազդանշանային համակարգերով:

 

3.2.6. Հակահրդեհային համակարգը

 

Ըստ համալիրի նախագծի կներդրվի ջրօգտագործման համակարգ: Այն կհամապատասխանի Ազգային հակահրդեհային պաշտպանության ասոցիացիայի տեխնիկական պահանջներին և կսպասարկվի ստորգետնյա խողովակացանցով, որը միացված կլինի ջրամատակարարման համակարգին, հիդրանտներին ու ջրացրիչների ցանցին:

 

Ջրի բաքի վրա կտեղադրվի արտակարգ իրավիճակների համար նախատեսված մեխանիզմ: Համակարգի ճիշտ աշխատանքի համար կտեղադրվի էլեկտրական պոմպ, շարժիչավոր պոմպ և ճնշում ապահովող պոմպ, որոնց աշխատանքը կկարգավորվի ամբողջությամբ ավտոմատ մատակարարման վերահսկման փականներով և ազդանշանային սարքերով:

 

Հրդեհի հայտնաբերումը կիրականացվի ներդրող միկրոպրոցեսորային հայտնաբերման համակարգի միջոցով, որն ապահովված է ծխի և ջերմության բարձրացման հայտնաբերման սարքերով:

 

3.3. Օժանդակ օդանավակայանային կառույցները և այլ ներդրումներ

 

3.3.1. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր նախագահական համալիրը

 

Նոր նախագահական համալիրը նպատակ ունի բարելավելու ծառայությունների մատուցման մակարդակը պաշտոնական չվերթների իրականացման ժամանակ: Այս նպատակով կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխանող մի նոր կառույց: 250 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով այս նոր կառույցը տեղակայված է լինելու կառամատույցին մոտ և կապված զրո կայանատեղի հետ, որը կտա հնարավորություն առավել հարմարավետ և անվտանգության առումով առավել ապահով դարձնել պաշտոնական չվերթների իրականացումը:

Հատուկ տարածք է նախատեսված լինելու պաշտոնատար անձանց ավտոմեքենաների կանգառման համար, ինչպես նաև ծածկված (փակ) տարածք` արարողակարգային նպատակներին ծառայելու համար:

Համալիրն իր գործառնական կառուցվածքով իրենից միասնական մի կառույց է ներկայացնելու, որը ծառայելու է արարողակարգային տարբեր նպատակների համար: Անվտանգության, լրատվության և սննդի համար նախատեսված տարածքները և սանիտարական հանգույցներն արդիականացվելու են առկա պահանջներին համապատասխանեցնելու համար:

Հիմնական կառույցները, ինչպիսիք են օրինակ նախագահական սրահը, հանդիպումների համար նախատեսված նախագահական առանձնասենյակը և նախարարական սրահը, ընդլայնվելու և համալրվելու են ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նոր հարմարություններով:

Նախարարների և նախագահի համար նախատեսված արդեն իսկ գոյություն ունեցող առանձին տարածքներն ու հարմարությունները պահպանվելու են նոր հատակագծի մեջ:

Շենքի ճարտարապետական տեսքը լինելու է ժամանակակից և համահունչ նոր ուղևորային համալիրի հետ:

 

3.3.2. Հակահրդեհային կայանը

 

Օդանավակայանի հակահրդեհային կայանի բարելավման նախագիծն ընդգրկում է բոլոր այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են ԻԿԱՕ-ի 9-րդ կարգի չափանիշներին համապատասխանելու համար: Առկա շենքը կվերանորոգվի և նախնական կառուցվածքը կպահպանվի:

Գնվել է երեք OSKHOSK-SRTIKER-3000 հակահրդեհային մեքենա հետևյալ տարողությամբ` ջուր 11355 լ, փրփուր 1590 լ:

 

Ըստ ԻԿԱՕ-ի 17-րդ հավելվածի պահանջների տագնապից հետո առաջին հրշեջ մեքենան պետք է մոտենա դեպքի վայր 60 վայրկյանից ոչ ուշ, իսկ վերջինը` 180 վայրկյանից ոչ ուշ: Հրշեջ մեքենան Փրկարար հրդեհային ծառայությունից (ՓՀԾ) պետք է հասնի 09-ի սահմանին 90 վայրկյանի ընթացքում: Մեկնարկային կայանի փաստացի դիրքը թույլ է տալիս առաջին հրշեջ մեքենային հասնել 09-ի սահմանին 60 վայրկյանում, ինչն անհնար է ՓՀԾ-ում կանգնած հրշեջ մեքենայի համար:

 

Հակազդման ժամանակի և հեռավորության հարաբերակցությունը հետևյալն է`

Ժամանակ` 35 վայրկյան, հեռավորություն` 389 մ.

Ժամանակ` 60 վայրկյան, հեռավորություն` 1.055 մ.

Ժամանակ` 180 վայրկյան, հեռավորություն` 4.789 մ.

 

Լրիվ հերթափոխի աշխատանքի դեպքում հիմնական շենքում կարող են գտնվել պահանջվող քանակի հրշեջներ: Շենքը տեղակայում է Օդանավերի փրկարարական և հակահրդեհային ծառայության 4 հրշեջ մեքենա, արագ տեղափոխման ֆուրգոն, տեխսպասարկման արհեստանոց, պահեստային հրդեհաշեջ նյութերի պահեստ` նախատեսված օդագնացության համար, հատուկ սարքավորումների պահեստ, ծառայողական պահեստ, վարչակազմի համար նախատեսված բաժին, խոհանոց, լվացքատուն, պահեստներ, ճաշասրահ, սանհանգույցներ, ննջասենյակներ, պահարաններ, դասասենյակ, մարզասրահ և մեկ վերնահարկ, որի շնորհիվ, երկրորդ մոտեցման ժամանակ, հեշտանում է հրդեհաշեջ նյութերի լիցքավորումը հրշեջ մեքենաների տանիքից (ԻԿԱՕ չափանիշներ):

 

Վերահսկվող գոտու դռների ընտրությունը համապատասխանում է արագ հակազդեցության պահանջներին և նոր հրշեջ մեքենաների լայնությանը և ընդհանուր բարձրությանը: Հրշեջ մեքենայի բարձրությունը գերազանցում է դրա խցիկի բարձրությանը` կանխելով սարքավորումների սառչումը:

 

Հրշեջ կայանի վերանորոգումը կներառի նոր ինժեներական լուծումներ և սարքավորումներ, որոնք կներդրվեն կայանի բոլոր ենթակառուցվածքներում և ծառայություններում, ինչպիսիք են օրինակ սանիտարական, էլեկտրական, մեխանիկական և այլ բաժիններ:

 

Քանի որ օդանավակայանը գտնվում է 3-րդ մակարդակի սեյսմավտանգ գոտում, հիմնական ջրի բաքը, որը մատակարարում է հրշեջ մեքենաները, կտեղադրվի գետնի տակ: Նման լուծման մյուս առավելությունն այն է, որ կառույցը կկրի ավելի քիչ դիմադրողականություն և ջուրը չի սառչի:

 

Ջրի բաքն ունի 45 մ3 տարողություն, որը բավարար է ջրի միջին հոսանքի դեպքում միանգամից մեկ հրշեջ մեքենա ամբողջությամբ լիցքավորելու համար` 4 ժամվա ընթացքում: Մարդկանց օգտագործման համար նախատեսված ջուրը չի վերցվի այս ջրի բաքից, որի ամբողջական տարողությունը կազմում է 45.000 լիտր, քանի որ անձնակազմն օրական ծախսում է 2520 լիտր ջուր: Այսպիսի ծավալով ջրի բաքի լրիվ օգտագործման համար անհրաժեշտ է 18 օր, որի ընթացքում ջուրը կաղտոտվի:

 

4. ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

 

«Շիրակ» օդանավակայանը Գյումրին և Շիրակի մարզն սպասարկող միջազգային օդանավակայան է: Այն գտնվում է Գյումրու կենտրոնից մոտավորապես 5 կմ հեռավորության վրա:

Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շիրակի մարզը ներառում է երկրի` մեծությամբ երկրորդ քաղաքը` Գյումրին: Մարզն ունի մոտավորապես 257.242 բնակչություն:

Գյումրին վարչական կենտրոն է: Այն նաև հարուստ քաղաքական և մշակութային ժառանգությամբ պատմական քաղաք է:

 

Օդանավակայանը բացվել է 1961 թվականին և հանդիսանում է երկրի երկրորդ խոշոր օդանավակայանը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հետո:

Ներկայումս օդանավակայանը տարեկան սպասարկում է մոտ 46.000 ուղևոր և կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Մոսկվա, Դոնի Ռոստով և Սոչի:

 

4.1. Ամփոփ տեղեկատվություն օդանավակայանի մասին

 

Օդանավակայանի հիմնական բնութագրերը հետևյալն են`

 

ԻԱՏԱ (միջազգային օդային փոխադրումների ասոցիացիա) կոդ: LWN

ԻԿԱՕ կոդ: UDSG

 

բարձրությունը` 1.524 մետր

կոորդինատներ: 40՛45՛01՛՛N, 43՛51՛33՛՛E

 

թռիչքուղիներ` 02/20 ասֆալտ, 3.220 x 45 մետր

 

ժամանակը UTC + 4(+ 5DT)

մագնիսական շեղումը` 005՛ E (05/06)

եղանակը` -9Ե - + 22Ե

հաղորդակցություն GYUMRI TWR 120.6; ATIS 128.7; GYUMRI APP 127.7

Navaids Type ID Name Channel Freq Distance From Field Bearing From

Navaid

VOR-DME GRM GYUMRI 081X 113.4 1.4 NM 018.4

NDB GM GYUMRI - 325 1.4 NM 023.7

 

ուղևորների քանակը` 46.100 ուղևոր 2005 թվականին, 46.400 ուղևոր 2006 թվականին:

 

Ավիաուղիներ և ուղղություններ` Աերոֆլոտ Դոն (Ադլեր-Սոչի, Դոնի Ռոստով), Արմավիա (Մոսկվա-Վնուկովո); Տ7 Ավիաուղիներ (Մոսկվա-Դոմոդեդովո):

 

4.2. Առկա պայմանները

 

Ներկայումս օդանավակայանային շինությունները լավ վիճակում չեն գտնվում: Ավիաուղիները խուսափում են «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնելուց` ելնելով շահագործման ռիսկից և գլխավորապես թռիչքուղու առկա իրավիճակից:

 

Թռիչքուղու ծածկույթը վատ վիճակում է և պետք է վերանորոգվի: Ծածկույթն ունի ճեղքվածքներ, շերտավորումներ և քայքայումներ:

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն իրականացրել է աշխատանքների առաջին փուլը` կապված 2005 թվականի ԻԿԱՕ-ի սերտիֆիկացման հետ:

 

Օդանավակայանում վերջերս շահագործման է հանձնվել երթևեկությունը կարգավորող նոր սարքավորում: Այն թույլ է տալիս ճանաչել ինքնաթիռները 400 կմ շառավղի վրա: Սարքավորումը չեխական ընկերության կողմից արտադրված արդի համակարգ է:

 

4.3. Նպատակները և խնդիրները

 

Երևանից ընդամենը 110 կմ հեռավորության վրա գտնվող «Շիրակ» օդանավակայանի բարելավման աշխատանքների հիմնական նպատակը «Զվարթնոց» օդանավակայանի համար այլընտրանքային օդանավակայան ստեղծելն է: Գյումրու օդանավակայանը հետագայում կօգտագործվի որպես այլընտրանքային օդանավակայան Զվարթնոցում անբարենպաստ եղանակային պայմանների ժամանակ: Չվերթներն անվտանգ կերպով կուղղվեն դեպի Շիրակ:

Բարելավման աշխատանքներն ավարտելուց հետո Հայաստանի երկրորդ օդանավակայանն ամբողջովին շահագործելի կլինի:

 

4.4. Աշխատանքների ծավալը

 

Բարելավման աշխատանքները կներառեն թռիչքուղու ծածկույթի, թռիչքուղու լուսավորման համակարգի, այդ թվում` նաև եզրերի, մուտքի և ելքի լույսերի վերանորոգումը, ինչպես նաև համալիրի և օդանավակայանի որոշ շինությունների արդիականացումը և բարելավումը: Նոր ծածկույթապատման աշխատանքները պետք է կատարվեն նախքան ծածկույթի վիճակի վատթարացումը:

 

Բոլոր աշխատանքները նպատակ ունեն բարձրացնելու օդանավակայանի անվտանգության և սպասարկման մակարդակը և հասցնել «Շիրակ» օդանավակայանի աերոդրոմը ԻԿԱՕ I կարգախմբի պահանջներին:

 

Նախնական ներդրումների նախատեսվող գումարը կազմում է 12,5 միլիոն դոլար:

 

Բոլոր տեխնիկական պահանջները և մանրամասն նախագծերը մշակման ընթացքում են: Շինարարական աշխատանքները կիրականացվեն 2007 թվականի ընթացքում:

 

4.5. Գյումրու «Շիրակ» օդանավակայանում կատարված աշխատանքները

 

Շինարարական աշխատանքներ`

 

1. Վազքուղու նորոգում`

- վազքուղու ամբողջ երկարությամբ և լայնությամբ իրականացվել են փոսային նորոգումներ մոտ 30.000 մ2.

- վազքուղու երկարությամբ և 16 մ լայնությամբ կենտրոնական գծով կատարվել է հին հիմքերի քանդում (ֆրեզայով) և տեղադրվել նոր հիմք միջինը 10 սմ հաստությամբ.

- 51.200 մ2 թռիչքուղու ամբողջ երկարությամբ և լայնությամբ իրականացվել է նոր շերտի կառուցում (միջին հաստությունը 12 սմ) - 144.900 մ2:

 

Աշխատանքներն իրականացվել են 2 փուլով`

 

I փուլ - հիմքի կառուցում` 7 սմ միջին հաստությամբ:

- N 1 ղեկուղին ամբողջովին ասֆալտապատվել է = 3525 մ2.

- փոսային նորոգում կառամատույցում 2100 մ2.

- համալիրի մուտքի ասֆալտապատում 300 մ2:

II փուլ վերջնական հիմքի կառուցում` 5 սմ հաստությամբ:

 

2. Լուսաազդանշանային համակարգ`

ապամոնտաժվել է հին համակարգը (Սվեչա-3) և տեղադրվել նոր IDMAN համակարգ (199 մագնիսական ուղղվածությամբ), այդ թվում`

- մոտեցման լույսեր.

- մագլցող լույսեր (Flash).

- վազքուղու մուտքի լույսեր.

- թռիչքուղու մուտքի և եզրի սահմանափակող լույսեր.

- PAPI (հստակ մոտեցման ուղղու ցուցիչ) համակարգ.

- վազքուղու կողային լույսեր.

- IDMAN (թռիչքուղու լույսեր) ինքնակառավարման համակարգ:

 

3. Կատարվել են նաև մասնակի վերանորոգման աշխատանքներ`

- ենթակայանում տեղադրվել են կառավարման նոր վահանակներ.

- ուղևորային համալիրում վերանորոգվել են զուգարանները, տեղադրվել են նոր սարքավորումներ.

- տեղադրվել է 3 հաշվարկման սեղանիկ` իր բոլոր սարքավորումներով:

(հավելվածը փոփ. 22.02.08 թիվ 389-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2003
N 392-Ն
Որոշում