Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԻՏԱՆ ...

19.01.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.2003  -ից մինչեւ   19.01.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 15.11.13 թիվ 506-Ն հրաման)

i

329.0096.150403

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»         04           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32903122

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

23 դեկտեմբերի 2002 թվականի N 02/96

 

i

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Մաքսային ծառայողների հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումների անցկացման կարգը» համաձայն հավելվածի:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

մաքսային պետական կոմիտեի

նախագահի 2002 թվականի

դեկտեմբերի 23-ի N 02/96 հրամանի

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է մաքսային մարմիններում աշխատող, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք օգտագործելու իրավասություն ունեցող մաքսային ծառայողների (այսուհետ` մաքսային ծառայող) հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումների անցկացման կարգը:

2. Հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումը մաքսային ծառայողի ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք օգտագործելու իրավասություն ունենալու համապատասխանության որոշումն է:

3. Մաքսային ծառայողի հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումների անցկացումը իրականացվում է 3 տարին մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսային ծառայողը մասնակցում է հերթական կամ արտահերթ ատեստավորման:

4. Մաքսային ծառայողի հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումների անցկացումը իրականացվում է հերթական ստուգման անցկացումից առնվազն մեկ տարի հետո:

5. Հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումների անցկացմանը չեն մասնակցում հղի և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող մաքսային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

6. Հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումների ենթակա, սակայն արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ մաքսային ծառայողները ենթակա են ստուգման աշխատանքի ներկայանալուց հետո մեկամսյա ժամկետում, բացառությամբ հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող մաքսային ծառայողների:

7. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող մաքսային ծառայողների հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումների անցկացումն իրականացվում է արձակուրդից վերադառնալուց հետո երկու ամիս անց, սակայն ոչ ուշ, քան արձակուրդից վերադառնալուց հետո մեկ տարվա ընթացքում, եթե վերջիններս ավելի վաղ ստուգվելու ցանկություն չեն հայտնել:

8. Հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումներն անցկացվում են հետևյալ փուլերով`

ա) ֆիզիկական պատրաստականության ստուգում,

բ) հատուկ միջոցների հետ վարվելու և զենք օգտագործելու դեպքերի մասին տեսական իմացության ստուգում,

գ) հատուկ միջոցների հետ վարվելու ունակության ստուգում,

դ) զենքի կիրառման հմտության ստուգում:

9. Ֆիզիկական պատրաստականությունը ներառում է հետևյալ նորմատիվներն ըստ տարիքային խմբերի և սեռի`

._______________________________________________________________________.

|Հ/Հ|Վարժաձևը       |18-24    |25-29    |30-34    |35-39    |40-60|40-55|

|   |               |տարեկան  |տարեկան  |տարեկան  |տարեկան  |տարե-|տարե-|

|   |               |         |         |         |         |կան  |կան  |

|   |               |_________|_________|_________|_________|_____|_____|

|   |               |տղա-|կին |տղա-|կին |տղա-|կին |տղա-|կին |տղա- |կին  |

|   |               |մարդ|    |մարդ|    |մարդ|    |մարդ|    |մարդ |     |

|___|_______________|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|

|1. |Վազք 100 մ/վրկ |14.3|17.0|14.9|17.5|15.5|18.5|17.8|20.0|20.1 |23.5 |

|2. |Ձգում պտտաձողի |  9 |  - |  7 |  - |  7 |  - |  5 |  - |  2  |  -  |

|   |վրա (անգամ)    |    |    |    |    |    |    |    |    |     |     |

|3. |Մեջքին պառկած  |  - |  40|  - |  40|  - |  30|  - |  20|  -  |  8  |

|   |հենադրությունից|    |    |    |    |    |    |    |    |     |     |

|   |իրանի          |    |    |    |    |    |    |    |    |     |     |

|   |բարձրացում     |    |    |    |    |    |    |    |    |     |     |

|   |(անգամ)        |    |    |    |    |    |    |    |    |     |     |

|4. |Հեռացատկ       |4.20|3.40|4.10|3.20|4.00|3.00|3.80|2.80|3.30 |2.40 |

|   |թափավազքից     |    |    |    |    |    |    |    |    |     |     |

|   |(մետր)         |    |    |    |    |    |    |    |    |     |     |

|5. |Հեռացատկ       |2.10|1.70|2.00|1.60|1.90|1.50|1.70|1.40|1.50 |1.20 |

|   |տեղից (մետր)   |    |    |    |    |    |    |    |    |     |     |

._______________________________________________________________________.

 

10. Հատուկ միջոցների հետ վարվելու և զենք օգտագործելու դեպքերի մասին տեսական իմացությունների ստուգումը ներառում է ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ և ՀՀ մաքսային օրենսդրությամբ հատուկ միջոցների ու զենքի օգտագործման և կիրառման իրավական հիմքերի իմացության ստուգումը:

11. Մաքսային ծառայողը պարտավոր է իմանալ իրեն հատկացված հատուկ միջոցների և զենքի տեխնիկական բնութագրերը:

12. Հատուկ միջոցների հետ վարվելու և զենք օգտագործելու դեպքերի մասին տեսական իմացությունների ստուգումը մաքսային ծառայողի կողմից համարվում է դրական հանձնված, եթե մաքսային ծառայողը պատասխանում է ստուգումն իրականացնող հանձնաժողովի բոլոր հարցերին:

13. Հատուկ միջոցների հետ վարվելու ունակության և զենքի կիրառման հմտության ստուգումը ներառում է հատուկ միջոցների և զենքի տեսակների օգտագործման իմացության ստուգումը, դրանք ըստ առանձին մասերի մասնատումը և հավաքումը:

14. Մաքսային ծառայողը մաքսային ծառայության տրամադրության տակ եղած զենքի տեսակների առանձին մասերի քանդումն ու հավաքումը կատարում է դրա իրականացման ստորև նշված նորմատիվների ստուգմամբ.

.___________________________________________________________________.

|Հ/Հ|Նորմատիվի անվանումը|Զենքի տեսակը և  կատարման պայմանը  |Կատարման|

|   |                   |                                  |ժամանակը|

|___|___________________|__________________________________|________|

|1. |Փամփշտակալի        |«Մակարով» ատրճանակ                |   23   |

|   |լիցքավորում        |փամփշտակալը ձեռքում, 8 փամփուշտ   |        |

|   |                   |խառը թափված սեղանին               |        |

|___|___________________|__________________________________|________|

|2. |Ատրճանակի ոչ       |կատարողը կանգնած է սեղանի դիմաց,  |    9   |

|   |լրիվ քանդելը       |ատրճանակը սեղանին միացված         |        |

|   |                   |փամփշտակալով                      |        |

|___|___________________|__________________________________|________|

|3. |Ոչ լրիվ քանդած     |կատարողը կանգնած է սեղանի դիմաց,  |   11   |

|   |վիճակից ատրճանակի  |ձեռքերը իջեցրած, ատրճանակի մասերը |        |

|   |հավաքում           |դասավորված են սեղանին             |        |

|___|___________________|__________________________________|________|

|4. |Փամփշտակալի        |Ավտոմատ «Կալաշնիկով»              |   50   |

|   |լիցքավորում        |փամփշտակալը ձեռքում, 30 փամփուշտ  |        |

|   |                   |խառը թափված սեղանին               |        |

|___|___________________|__________________________________|________|

|5. |Ավտոմատի ոչ        |կատարողը կանգնած է սեղանի դիմաց,  |   26   |

|   |լրիվ քանդելը       |ձեռքերը իջեցրած, ավտոմատը սեղանին |        |

|   |                   |միացված փամփշտակալով              |        |

|___|___________________|__________________________________|________|

|6. |Ոչ լրիվ քանդած     |կատարողը կանգնած է սեղանի դիմաց,  |   40   |

|   |վիճակից ատրճանակի  |ավտոմատի մասերը և  դետալները      |        |

|   |հավաքում           |դասավորված են սեղանին             |        |

.___________________________________________________________________.

 

15. Զենքի կիրառման հմտության ստուգումն իրականացվում է հրաձգության միջոցով` ստորև նշված նորմատիվներով.

«Մակարով» ատրճանակից տեղից անշարժ թիրախի վրա սահմանափակ ժամանակում կրակելու վարժության կատարման պայմանը`

Նշանակետ - կրծքային մարմին շրջագծերով (թիրախ N 4) 0,75x 0,75 չափի, անշարժ, տեղադրված կրակողի աչքի բարձրության հարթության վրա

Հեռավորությունը մինչ նշանակետ - 25 մետր

Փամփուշտների քանակը - 3 հատ

Կատարման ժամանակը - անսահմանափակ

Կրակելու դիրքը - կանգնած, ձեռքից

Գնահատականը - «ստուգված» 18 միավոր

Ավտոմատ զենքից վարժության կատարման պայմանները`

Նշանակետ - կրծքային մարմին շրջագծերով (թիրախ N 4) 0,75x 0,75 չափի, անշարժ, տեղադրված կրակողի աչքի բարձրության հարթության վրա

Հեռավորությունը մինչ նշանակետ - 50 մետր

Փամփուշտի քանակը - 3 հատ

Կատարման ժամանակը - անսահմանափակ

Կրակելու դիրքը - պառկած, հենակից

Կրակելու տեսակը - մեկական (հատ-հատ)

Գնահատականը - «ստուգված» - 15 միավոր

 

 

pin
Մաքսային պետական կոմիտե
23.12.2002
N 02/96
Հրաման