Սեղմել Esc փակելու համար:
{30.06.2007 - 19.05.2021} «ԽՄԵԼՈՒ ՋՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{30.06.2007 - 19.05.2021} «ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ: ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.06.2007  -ից մինչեւ   19.05.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

100.0876.281202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10002340

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 դեկտեմբերի 2002 թվականի N 876

 

i

«ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ: ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ: ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» N 2-III-Ա 2-1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թվականի N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` խմելու ջրի ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող սանիտարահիգիենիկ նորմերը և պահանջները սահմանելու նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը և կանոնները (կցվում է):

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

 

i

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարության

2002 թվականի դեկտեմբերի 25-ի

N 876 հրամանով

 

ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2-III-Ա 2-1

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

1.1. «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներ: Որակի հսկողություն» սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանում են խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները, ինչպես նաև արտադրվող ու բնակավայրերին կենտրոնացված համակարգերով տրվող խմելու ջրի որակի հսկողության կանոնները (այսուհետ` ջրամատակարարման համակարգեր):

1.2. Սանիտարական կանոնները նախատեսված են պետական գործադիր իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և այլ իրավաբանական ու այն գործարար անձանց համար, որոնց գործունեությունը կապված է ջրամատակարարման համակարգերի նախագծման, կառուցման, շահագործման և բնակչությանը խմելու ջրով ապահովելու հետ, ինչպես նաև այն կազմակերպությունների համար, որոնք իրականացնում են պետական և գերատեսչական սանիտարահամաճարակային հսկողություն:

1.3. Սանիտարական կանոնները կիրառվում են այն ջրի նկատմամբ, որը տրվում է ջրամատակարարման համակարգերի միջոցով և նախատեսված է բնակչության կողմից խմելու և կենցաղային նպատակներով սպառման, պարենային հումքի վերամշակման և սննդամթերքի արտադրության, պահպանման ու վաճառքի, ինչպես նաև խմելու որակի ջրի օգտագործում պահանջող արտադրանքի արտադրությունների համար:

1.4. Ջրամատակարարման ինքնավար համակարգերի, անհատական սարքավորումների միջոցով պատրաստվող, ինչպես նաև բնակչությանը շշերով և կոնտեյներներով իրացվող խմելու ջրին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են հատուկ սանիտարական նորմերով և կանոններով:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.1. Ջրամատակարարման համակարգերով տրվող խմելու ջրի որակը պետք է համապատասխանի սույն սանիտարական կանոնների պահանջներին:

2.2. Այն ցուցանիշները, որոնք բնութագրում են խմելու ջրի քիմիական կազմի տարածաշրջանային առանձնահատկությունները, սահմանվում են անհատական յուրաքանչյուր ջրամատակարարման համակարգերի համար` հավելված 9-ում նշված կանոններին համապատասխան:

i

2.3 Եթե ջրամատակարարման համակարգի կառույցներում կամ օբյեկտներում առաջանում են վթարային իրավիճակներ կամ տեխնիկական շեղումներ, որոնք բերում են կամ կարող են բերել խմելու ջրի որակի կամ բնակչության ջրամատակարարման պայմանների վատթարացմանը, այն կազմակերպությունը, որն իրականացնում է ջրամատակարարման համակարգի շահագործումը, պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ շեղումների վերացման ուղղությամբ և տեղյակ պահել այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանմանը: Ջրամատակարարման համակարգի շահագործումը իրականացնող կազմակերպությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանմանը անհապաղ տեղյակ պահել խմելու ջրի լաբորատոր հետազոտության արդյունքում սանիտարական կանոններին չհամապատասխանող յուրաքանչյուր նմուշի վերաբերյալ:

(2.3-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

i

2.3.1. Ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպությունը հաստատում է միջոցառումների ծրագիր խմելու ջրի որակի ապահովման` սանիտարական կանոններին համապատասխան, ներառյալ աշխատանքների կատարման ժամկետները:

(2.3.1-ին կետը լրաց. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

2.4. Ջրամատակարարման համակարգի նոր կառուցված և վերակառուցված ցանցերի շահագործումն իրականացվում է նոր կառուցված կամ վերակառուցված խողովակաշարի լվացման, ախտահանման և խմելու ջրի նմուշի լաբորատոր հետազոտության արդյունքների` սույն սանիտարական կանոնների պահանջներին համապատասխանելու դեպքում:

(2.4-րդ կետը լրաց. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

2.5. Բնակչության կողմից խմելու ջրի օգտագործումն արգելվում է, եթե գործող ջրամատակարարման համակարգը չի ապահովում բնակչությանը տրվող, սույն կանոնների պահանջներին բավարարող խմելու ջրի որակը և առկա է իրական վտանգ բնակչության առողջության համար:

i

2.6. Տվյալ ջրամատակարարման համակարգից բնակչությանը տրվող հիգիենիկ նորմերին չհամապատասխանող խմելու ջրի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացրած որոշման հիման վրա` ելնելով բնակչության առողջությանը սպառնացող վտանգի գնահատումից:

(2.6-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

i

2.6.1. Եթե կայացվել է որոշում խմելու ջրի օգտագործումը դադարեցնելու մասին, ապա այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են ջրամատակարարման համակարգերի շահագործումը, կազմում և Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման հետ համաձայնեցնում են միջոցառումներ, ուղղված խմելու ջրի որակի վատթարացման պատճառների հայտնաբերմանը և վերացմանը, բնակչությանը, սույն կանոնների պահանջներին համապատասխանող խմելու ջրով ապահովման համար:

(2.6.1-ին կետը փոփ. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

i

2.6.2. Սույն սանիտարական կանոնների պահանջների հիման վրա ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից մշակվում և հաստատվում է խմելու ջրի որակի արտադրական հսկողության աշխատանքային ծրագիր (այսուհետ` աշխատանքային ծրագիր)` հավելված 9-ում նշված կանոնների համաձայն:

(2.6.2-րդ կետը լրաց. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

i

2.6.3. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պարտադիր տեղյակ են պահում բնակչությանը խմելու ջրի օգտագործման դադարեցման որոշման, ջրի որակի բարելավման համար իրականացվող միջոցառումների մասին, ինչպես նաև այն առաջարկությունների մասին, որոնք պետք է իրականացվեն բնակչության կողմից տվյալ իրավիճակում:

(2.6.3-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

 

3. ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

3.1. Խմելու ջուրը պետք է լինի անվտանգ համաճարակային և ճառագայթային տեսակետից անվնաս քիմիական կազմով և ունենա բարենպաստ զգայորոշական հատկություններ:

3.2. Խմելու ջրի որակը մինչև ջրաբաշխիչ ցանց մտնելը, ինչպես նաև արտաքին ու ներքին ջրամատակարարման ցանցերի ջրառման կետերում պետք է համապատասխանի հավելված 1, 2, 3, 4, 5 և 10-ում նշված հիգիենիկ նորմերին:

3.3. Համաճարակային առումով խմելու ջրի անվտանգությունը որոշվում է դրա համապատասխանությամբ հավելված 1-ում բերված մանրէաբանական և մակաբուծաբանական ցուցանիշների:

3.3.1. Խմելու ջրի որակի մանրէաբանական ցուցանիշների հետազոտման ժամանակ յուրաքանչյուր նմուշում կատարվում է ջերմատոլէրանտ կոլիֆորմ մանրէների, ընդհանուր կոլիֆորմ մանրէների, մանրէների ընդհանուր քանակի և կոլիֆագերի որոշում:

i

3.3.2. Եթե ջրամատակարարման համակարգի շահագործումն իրականացնող կազմակերպության կողմից խմելու ջրի նմուշում հայտնաբերվում են ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ և/կամ ընդհանուր կոլիֆորմ մանրէներ և/կամ կոլիֆագեր, կատարվում է նրանց որոշում` հրատապ վերցրած կրկնակի նմուշառնված ջրում: Այդ դեպքերում, միաժամանակ կատարվում է ջրի աղտոտվածության պատճառի հայտնաբերման համար քլորիդների, ամոնիումային ազոտի, նիտրիտների և նիտրատների որոշում:

(3.3.2-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

3.3.3. Եթե խմելու ջրի կրկնակի հետազոտությունների ժամանակ 100 մլ-ում հայտնաբերվում են 2-ից ավելի ընդհանուր աղիքային խմբի մանրէներ և/կամ ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ և/կամ կոլիֆագեր, ապա կատարվում է խմելու ջրի նմուշների հետազոտություն կոլիֆորմ ախտածին մանրէների և/կամ աղիքային վիրուսների հայտնաբերման վերաբերյալ:

i

3.3.4 Հետազոտություն կատարվում է նաև համաճարակային ցուցումներով` ջրային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների կասկածի դեպքում:

(3.3.4-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

3.4. Ըստ քիմիական կազմի խմելու ջրի անվտանգությունը որոշվում է նորմերին դրա համապատասխանությամբ, ըստ`

3.4.1. ընդհանրացված ցուցանիշներով և բնական ջրերում հաճախ հանդիպող վնասակար քիմիական նյութերի, ինչպես նաև համատարած նշանակություն ստացած անտրոպոգեն ծագումով նյութերի պարունակության (հավելված 2),

3.4.2. ջրամատակարարման համակարգում ջրի մշակման ժամանակ ներմուծված և առաջացած վնասակար քիմիական նյութերի պարունակության (հավելված 3),

3.4.3. մարդու տնտեսական գործունեության ընթացքում առաջացած և ջրամատակարարման աղբյուրներ ներթափանցած վնասակար քիմիական նյութերի պարունակության (հավելված 10),

3.5. Եթե խմելու ջրում հայտնաբերվել են վտանգավորության առաջին և երկրորդ դասերին պատկանող մի քանի քիմիական նյութեր, որոնք նորմավորվում են վնասակարության սանիտարաթունաբանական հատկանիշներով, ապա այդ նյութերից յուրաքանչյուրի հայտնաբերված քանակի հարաբերությունների գումարն իրենց սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներին, չպետք է գերազանցի 1-ից: Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

 

     1       2            n

    C       C           C

     փ       փ           փ

---- + ---- + ...+ ---- <>

     1      2           n   -

    C      C           C  

     թ      թ           թ

 

որտեղ,

C1, C2, Cn -1-ին և 2-րդ դասերի առանձին նյութերի փաստացի, թույլատրելի կոնցենտրացիաներն են:

3.6. (3.6-րդ կետն ուժը կորցրել է 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

i

3.5.1 Խմելու ջրի բարենպաստ զգայորոշական հատկությունները որոշվում են հավելված 4-ում նշված, ինչպես նաև 2, 3 և 10 հավելվածում բերված ջրի զգայորոշական հատկությունների վրա ազդող նյութերի պարունակության նորմերին դրա համապատասխանությամբ:

(3.5.1-ին կետը փոփ. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

i

3.5.2 Խմելու ջրում չի թույլատրվում անզեն աչքով տեսանելի տարբեր ջրային օրգանիզմների և մակերեսային թաղանթի առկայություն:

(3.5.2-րդ կետը լրաց. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

3.6. Խմելու ջրի ճառագայթային անվտանգությունը որոշվում է հավելված 5-ում բերված ընդհանուր a և b ակտիվության ցուցանիշներով նորմերին դրա համապատասխանությամբ:

3.6.1 Ջրում առկա ռադիոնուկլիդների նույնացումը և դրանց անհատական կոնցենտրացիաների որոշումը կատարվում է ընդհանուր ակտիվության նորմերի գերազանցման դեպքում:

 

4. ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

i

4.1. Խմելու ջրի որակի նկատմամբ պետք է իրականացվի արտադրական հսկողություն ու հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն:

(4.1-ին կետը փոփ. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

i

4.2 Խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն ապահովվում է ջրամատակարարման համակարգի շահագործումն իրականացնող կազմակերպության կողմից, ըստ աշխատանքային ծրագրի:

(4.2-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

4.3. Ջրառի տեղերում լաբորատոր հետազոտությունների համար խմելու ջրի նմուշների քանակը և պարբերականությունը սահմանվում է հավելված 6-ում բերված պահանջներին համապատասխան:

4.4. Որոշվող ցուցանիշների տեսակները և խմելու ջրի հետազոտվող նմուշների քանակը, մինչև բաշխիչ ցանց մտնելը, սահմանվում է հավելված 7-ում բերված պահանջներին համապատասխան:

4.5. Ջրամատակարարման բաշխիչ ցանցում խմելու ջրի արտադրական հսկողությունը մանրէաբանական և զգայորոշական ցուցանիշներով կատարվում է հավելված 8-ում նշված հաճախականությամբ:

4.6. Ջրամատակարարման ցանցից նմուշառումը կատարվում է փողոցների ջրաբաշխիչ սարքավորումներից, որոնք գտնվում են դրանց ամենաբարձր և փակուղային հատվածներում, ինչպես նաև բոլոր տների ներքին ջրամատակարարման ցանցերի խողովակներից, որոնք ունեն ներմղում և տեղային ջրամղման բակեր:

i

4.7. Խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն աշխատանքային ծրագրի համաձայն իրականացվում է ջրամատակարարման համակարգերը շահագործող կազմակերպությունների լաբորատորիաների կողմից կամ պայմանագրային կարգով` խմելու ջրի որակի հետազոտություններ կատարելու իրավունք ունեցող /հավատարմագրված/ այլ կազմակերպությունների լաբորատորիաների կողմից:

(4.7-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

i

4.8 Սույն սանիտարական կանոնների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից:

(4.8-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

4.9. (4.9-րդ կետն ուժը կորցրել է 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

i

4.10. Ձուկ-ձկնամթերքի արտադրությունում օգտագործվող խմելու ջրի որակը մանրէաբանական ցուցանիշներով լրացուցիչ պետք է համապատասխանի հավելված 1-ում ներկայացված «Ձուկ-ձկնամթերքի արտադրությունում օգտագործվող խմելու ջրի որակի լրացուցիչ մանրէաբանական ցուցանիշներին:

(4.10-րդ կետը լրաց. 20.04.07 թիվ 737-Ն հրաման)

 

Հավելված 1

 

i

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՆՈՐՄԵՐ

._________________________________________________________________________.

|      Ցուցանիշներ         |      Չափման միավորներ       |    Նորմաներ    |

|__________________________|_____________________________|________________|

|Ջերմատոլէրանտ կոլիֆորմ    |100 մլ-ում մանրէների քանակ   |Բացակայություն  |

|մանրէներ 1/               |                             |                |

|__________________________|_____________________________|________________|

|Ընդհանուր կոլիֆորմ        |100 մլ-ում մանրէների քանակ   |Բացակայություն  |

|մանրէներ 2/               |                             |                |

|__________________________|_____________________________|________________|

|Մանրէների ընդհանուր       |Գաղութներ առաջացնող          |50-ից ոչ ավել   |

|քանակություն 2/           |մանրէների քանակը 1 մլ-ում    |                |

|__________________________|_____________________________|________________|

|կոլիֆագեր 3/              |Վահանակ առաջացնող միավորների |Բացակայություն  |

|                          |/ՎԱՄ/ քանակը 100 մլ-ում      |                |

|__________________________|_____________________________|________________|

|Սուլֆիտվերականգնող        |Սպորների քանակը 20 մլ-ում    |Բացակայություն  |

|կլոստրիդիաների սպորներ 4/ |                             |                |

|__________________________|_____________________________|________________|

|Լյամբլյաների ցիստեր 3/    |Ցիստերի քանակը 50 մլ-ում     |Բացակայություն  |

|__________________________|_____________________________|________________|

|աղիքային ցուպիկ`          |100 մլ-ում մանրէների քանակ   |  0             |

|«Esherichia coli»         |                             |                |

|__________________________|_____________________________|________________|

|էնտերոկոկկ - «Enterococci»|100 մլ-ում մանրէների քանակ   |  0             |

._________________________________________________________________________.

1/ Որոշման ժամանակ կատարվում է վերցված 100 մլ ջրի նմուշի եռանվագ հետազոտություն:

2/ Նորմատիվների գերազանցումը չի թույլատրվում ջրամատակարարման արտաքին և ներքին ցանցի ջրաբաշխիչ կետերից վերցված նմուշների 95 տոկոսում, 12 ամսվա ընթացքում, 100-ից ոչ պակաս հետազոտված նմուշների քանակի դեպքում, տարվա ընթացքում:

3/ Հետազոտությունները կատարվում են միայն մակերեսային ջրի աղբյուրներից սնվող ջրամատակարարման համակարգերում մինչև ջրաբաշխիչ ցանց մտնելը:

4/ Հետազոտությունը կատարվում է ջրի մշակման տեխնոլոգիական եղանակի արդյունավետության գնահատման ժամանակ:

(1-ին հավելվածը փոփ. 20.04.07 թիվ 737-Ն հրաման)

 

Հավելված 2

 

ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՋՐԵՐՈՒՄ ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԱՆՏՐՈՊՈԳԵՆ ԾԱԳՈՒՄՈՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԸ

._________________________________________________________________________.

|         Ցուցանիշներ          |Չափման   |Նորմատիվներ  |Վնասակա-|Վտանգավո-|

|                              |միավորներ|սահմանային   |րության |րության  |

|                              |         |թույլատրելի  |ցուցանիշ|դաս      |

|                              |         |կոնցենտրացիա |1/      |         |

|                              |         |(ՍԹԿ) ոչ ավել|        |         |

|_________________________________________________________________________|

|Ընդհանրացված ցուցանիշներ                                                 |

|_________________________________________________________________________|

|Ջրածնային ցուցանիշ            |PH       |6-9          |        |         |

|                              |միավորներ|սահմաններում |        |         |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Ընդհանուր հանքայնացում (չոր   |մգ/լ     |1000 (1500)  |        |         |

|մնացորդ)                      |         |2/           |        |         |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Ընդհանուր կոշտություն         |մմոլ/լ   |7,0 (10) 2/  |        |         |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Պերմանգանատային օքսիդացում    |մգ/լ     |5.0          |        |         |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Նավթամթերքներ, գումարային     |մգ/լ     |0,1          |        |         |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Մակերեսային ակտիվ նյութեր (ՄԱՆ|մգ/լ     |0.5          |        |         |

|անիոնաակտիվ                   |         |             |        |         |

|______________________________|_________|_____________|________|_________|

|ֆենոլային ինդեքս              |մգ/լ     |0.25         |        |         |

|_________________________________________________________________________|

|Անօրգանական նյութեր                                                      |

|_________________________________________________________________________|

|Ալյումինիում (Al3+)           |մգ/լ     |0.5          |ս/թ     |2        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Բարիում (Ba2+)                |-//-     |0.1          |-//-    |2        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Բերիլիում (Be2+)              |-//-     |0.0002       |-//-    |1        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Բոր (B, գումարային)           |-//-     |0.5          |-//-    |2        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Երկաթ (Fe, գումարային)        |-//-     |0.3 (1.0) 2/ |զգայ.   |3        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Կադմիում (Cd, գումարային)     |-//-     |0.001        |ս.-թ.   |2        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Մանգան (Mn, գումարային)       |-//-     |0.1 (0.5) 2/ |զգայ.   |3        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Պղինձ (Cu, գումարային)        |-//-     |1.0          |-//-    |3        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Մոլիբդեն (Mo, գումարային)     |-//-     |0.25         |ս.-թ.   |2        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Արսեն (As, գումարային)        |-//-     |0.05         |-//-    |2        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Նիկել (Ni, գումարային)        |-//-     |0.1          |-//-    |3        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Նիտրատներ (ըստ NO-3)          |-//-     |45           |զգայ.   |3        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Սնդիկ (Hg, գումարային)        |-//-     |0.0005       |ս.-թ.   |1        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Կապար, (Pb, գումարային)       |-//-     |0.03         |-//-    |2        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Սելեն (Se, գումարային)        |-//-     |0.01         |-//-    |2        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Ստրոնցիում (Sr2+/)            |-//-     |7.0          |-//-    |2        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Սուլֆատներ (SO4 2-)           |-//-     |500          |զգաց.   |4        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Ֆտորիդներ (F-)                |-//-     |             |-//-    |         |

|_________________________________________________________________________|

|Կլիմայական շրջանների համար                                               |

|_________________________________________________________________________|

|-I և  II                      |-//-     |1.5          |ս.-թ.   |2        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|III                           |-//-     |1.2          |-//-    |2        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Քլորիդներ (Cl-)               |-//-     |350          |զգայ.   |4        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Քրոմ (Cr6+)                   |-//-     |0.05         |ս.-թ.   |3        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Ցիանիդներ  (CN-)              |-//-     |0.035        |-//-    |2        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|Ցինկ (Zn2+)                   |-//-     |5.0          |զգայ.   |3        |

|_________________________________________________________________________|

|Օրգանական նյութեր                                                        |

|_________________________________________________________________________|

|y - ՀՔՑՀ (լինդան)             |-//-     |0.002 3/     |ս.-թ.   |1        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|ԴԴՏ (իզոմերների գումար)       |-//-     |0.002 3/     |-//-    |2        |

|______________________________|_________|_____________|________|_________|

|2,4-Դ                         |-//-     |0.03 3/      |-//-    |2        |

._________________________________________________________________________.

1/ Նյութի վնասակարության լիմիտավորող հատկանիշը, որով սահմանված է նորմատիվը` «ս. -թ.» - սանիտարաթունաբանական, «զգայ.» -զգայորոշական:

2/ Փակագծերում նշված մեծությունը կարող է սահմանվել տարածքի գլխավոր պետական սանիտարական բժշկի որոշմամբ` ջրամատակարարման տվյալ համակարգի համար, ելնելով բնակավայրի սանիտարահամաճարակային իրավիճակից և օգտագործվող ջրապատրաստման տեխնոլոգիայից:

3/ Նորմատիվներն ընդունված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկություններին համապատասխան:

 

Հավելված 3

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ԱՌԱՋԱՑՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԻ /ՍԹԿ/ ՆՈՐՄԵՐԸ

._________________________________________________________________________.

|         Ցուցանիշներ         |Չափման   |Նորմեր        |Վնասակա-|Վտանգավո-|

|                             |միավորներ|սահմանային    |րության |րության  |

|                             |         |թույլատրելի   |ցուցանիշ|դաս      |

|                             |         |կոնցենտրացիա  |        |         |

|                             |         |(ՍԹԿ) ոչ ավել |        |         |

|_____________________________|_________|______________|________|_________|

|Քլոր 1/                      |         |              |        |         |

|_____________________________|_________|______________|________|_________|

|- մնացորդային ազատ           |մգ/լ     |0.3-0.5       |զգայ.   |3        |

|                             |         |սահմաններում  |        |         |

|_____________________________|_________|______________|________|_________|

|- մնացորդային կապված         |-//-     |0.8-0.12      |-//-    |3        |

|                             |         |սահմաններում  |        |         |

|_____________________________|_________|______________|________|_________|

|քլորոֆորմ (ջրի քլորացման     |-//-     |0.2  2/       |ս.-թ.   |2        |

|դեպքում)                     |         |              |        |         |

|_____________________________|_________|______________|________|_________|

|օզոն մնացորդային 3/          |-//-     |0.3           |զգայ.   |         |

|_____________________________|_________|______________|________|_________|

|ֆորմալդեհիդ (ջրի օզոնացման   |-//-     |0.05          |ս.-թ.   |2        |

|դեպքում)                     |         |              |        |         |

|_____________________________|_________|______________|________|_________|

|պոլիակրիլամիդ                |-//-     |2.0           |-//-    |2        |

|_____________________________|_________|______________|________|_________|

|ակտիվացված սիլիկաթթու        |-//-     |10            |-//-    |2        |

|(ըստ Si)                     |         |              |        |         |

|_____________________________|_________|______________|________|_________|

|պոլիֆոսֆատներ (ըստ PO 4 3-)  |-//-     |3.5           |զգայ.   |3        |

|_____________________________|_________|______________|________|_________|

|ալյումինիում և  երկաթ        |-//-     |նայել         |        |         |

|պարունակող կոագուլյանտների   |         |ցուցանիշներ   |        |         |

|մնացորդային քանակներ         |         |«Ալյումինիում»|        |         |

|                             |         |երկաթ» աղ. 2  |        |         |

._________________________________________________________________________.

i

1/ Ազատ քլորով ջրի վարակազերծման դեպքում ջրի հետ դրա կոնտակտը պետք է լինի 30 րոպեից ոչ պակաս, կապված քլորով -60 րոպեից ոչ պակաս: Մնացորդային քլորի պարունակության հսկողությունն իրականացվում է մինչև ջրի ջրաբաշխիչ ցանց մղելը: Ջրում ազատ և կապված քլորի միաժամանակ առկայության դեպքում դրանց ընդհանուր կոնցենտրացիան չպետք է գերազանցի 1,2 մգ/լ:

(1-ին կետը փոփ. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

2/ Նորմատիվն ընդունված է ԱՀԿ-ի առաջարկություններին համապատասխան:

3/ Մնացորդային օզոնի պարունակության հսկողությունն իրականացվում է խառնման խցիկից հետո, ապահովելով 12 րոպեից ոչ պակաս կոնտակտ:

 

Հավելված 4

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԶԳԱՅՈՐՈՇԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԸ

._________________________________________________________________________.

| Ցուցանիշներ |              Չափման միավորներ            |Նորմեր, ոչ ավելի|

|_____________|__________________________________________|________________|

|Հոտ          |բալեր                                     |2               |

|_____________|__________________________________________|________________|

|Համ          |--»--                                     |2               |

|_____________|__________________________________________|________________|

|Գունավորում  |աստիճաններ                                |20/35/ 1)       |

|_____________|__________________________________________|________________|

|Պղտորություն |ՖՊՄ (ըստ ֆորմազինի) պղտորության միավոր    |2.6/35/ 1)      |

|             |կամ մգ/լ (ըստ կաոլինի)                    |1.5/2/  1)      |

._________________________________________________________________________.

Փակագծերում նշված մեծությունը կարող է սահմանվել տվյալ տարածքի գլխավոր պետական սանիտարական բժշկի որոշումով, տվյալ ջրամատակարարման համակարգի համար, ելնելով բնակավայրի սանիտարահամաճարակային իրավիճակի գնահատականից և օգտագործվող ջրապատրաստման տեխնոլոգիայից:

 

Հավելված 5

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ

._______________________________________________________.

|    Ցուցանիշներ      |Չափման    |Նորմեր |Վնասակարության|

|                     |միավորներ |       |ցուցանիշ      |

|_____________________|__________|_______|______________|

|Ընդհանուր a-         |Բկ/լ      |0.1    |ռադիաց.       |

|ռադիոակտիվություն    |          |       |              |

|_____________________|__________|_______|______________|

|Ընդհանուր B-         |Բկ/լ      |1.0    |-//-          |

|ռադիոակտիվություն    |          |       |              |

._______________________________________________________.

 

Հավելված 6

 

ՋՐԱՌԻ ՏԵՂԵՐՈՒՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

._________________________________________________________________________.

|   Ցուցանիշների տեսակներ    |    Մեկ տարվա ընթացքում նմուշների քանակը,   |

|                            |                 ոչ պակաս                   |

|                            |____________________________________________|

|                            |      Ստորգետնյա         |   Մակերեսային    |

|                            |   աղբյուրների համար     |աղբյուրների համար |

|____________________________|_________________________|__________________|

|Մանրէաբանական               |4 (ըստ տարվա եղանակների) |12 (ամենամսյա)    |

|____________________________|_________________________|__________________|

|Մակաբուծական                |չեն կատարվում            |-//-              |

|____________________________|_________________________|__________________|

|զգայորոշման                 |4 (ըստ տարվա եղանակների) |12 (ամենամսյա)    |

|____________________________|_________________________|__________________|

|ընդհանրացված ցուցանիշներ    |-//-                     |-//-              |

|____________________________|_________________________|__________________|

|անօրգանական և  օրգանական    |1                        |4 (ըստ տարվա      |

|նյութեր                     |                         |եղանակների)       |

|____________________________|_________________________|__________________|

|Ռադիոլոգիական               |1                        |1                 |

._________________________________________________________________________.

 

Հավելված 7

 

ՄԻՆՉԵՎ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑ ԽՄԵԼՈՒ ՋՐՈՒՄ ՈՐՈՇՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՎՈՂ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

._________________________________________________________________________.

|   Ցուցանիշների տեսակներ    |    Մեկ տարվա ընթացքում նմուշների քանակը,   |

|                            |                 ոչ պակաս                   |

|                            |____________________________________________|

|                            |      Ստորգետնյա         |   Մակերեսային    |

|                            |   աղբյուրների համար     |աղբյուրների համար |

|____________________________|____________________________________________|

|                            |     Տվյալ ջրահամակարգից ջրով ապահովող      |

|                            |        բնակչության թիվը, հազար մարդ        |

|____________________________|____________________________________________|

|                            |մինչև  20 |20-100|100-ից |մինչև  100|100-ից |

|                            |          |      |բարձր  |          |բարձր  |

|____________________________|__________|______|_______|__________|_______|

|Մանրէաբանական               |50 1/     |150 2/|365 3/ |365 3/    |365 3/ |

|____________________________|_________________________|__________|_______|

|Մակաբուծական                |չեն կատարվում            |12 4/     |12 4/  |

|____________________________|_________________________|__________|_______|

|Զգայորոշման                 |50 1/     |150 2/|365 3/ |365 3/    |365 3/ |

|____________________________|__________|______|_______|__________|_______|

|Ընդհանրացված ցուցանիշներ    |4 4/      |6 5/  |12 6/  |12 6/     |24 7/  |

|____________________________|__________|______|_______|__________|_______|

|Անօրգանական և  օրգանական    |1         |1     |1      |4 4/      |12 6/  |

|նյութեր                     |          |      |       |          |       |

|____________________________|____________________________________________|

|Ջրապատրաստման տեխնոլոգիայի  |Մնացորդային քլոր, մնացորդային  օզոն ոչ պակաս|

|հետ կապված ցուցանիշներ      |մեկ անգամ մեկ ժամում, մնացած ռեագենտները ոչ |

|                            |պակաս մեկ անգամ հերթափոխի ընթացքում         |

|____________________________|____________________________________________|

|Ռադիոլոգիական               |1         |1     |1      |1         |1      |

._________________________________________________________________________.

1. Ընդունվում է ջրի նմուշների վերցման հետևյալ պարբերականությունը`

1/ շաբաթը մեկ անգամ, 2/ շաբաթը 3 անգամ, 3/ ամեն օր, 4/ 1 անգամ տարվա եղանակների ընթացքում,

5/ 2 ամիսը մեկ անգամ, 6/ ամիսը 1 անգամ, 7/ ամիսը 2 անգամ:

2. Եթե մինչև 20 հազար մարդու խմելու ջրով ապահովող ստորգետնյա աղբյուրներից սնվող ջրմուղու ջուրը չի վարակազերծվում, ապա մանրէաբանական և զգայորոշական ցուցանիշներով հետազոտությունները կատարվում են ամիսը 1 անգամից ոչ պակաս:

i

3. Հեղեղների և արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ է սահմանել խմելու ջրի որակի հսկողության ուժեղացված ռեժիմ` Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման համաձայնությամբ:

(3-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

 

Հավելված 8

 

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԶԳԱՅՈՐՈՇԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

._________________________________________________________________.

|Սպասարկվող բնակչության քանակը,|   Նմուշների քանակը մեկ ամսում    |

|        հազար մարդ            |                                  |

|______________________________|__________________________________|

|          մինչև  10           |            2                     |

|______________________________|__________________________________|

|            10-20             |            10                    |

|______________________________|__________________________________|

|            20-50             |            30                    |

|______________________________|__________________________________|

|            50-100            |           100                    |

|______________________________|__________________________________|

|          100-ից ավել         |100+1 նմուշ, յուրաքանչյուր 5 հազար|

|                              |մարդու համար 100 հազարից ավել     |

|                              |բնակչության դեպքում               |

._________________________________________________________________.

Նմուշների քանակի մեջ չեն մտնում պարտադիր հսկողական նմուշները, որոնք վերցվում են ցանցի վերանորոգումից կամ այլ տեխնիկական աշխատանքներ կատարելուց հետո:

 

Հավելված 9

 

i

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Խմելու ջրի կազմի քիմիական ցուցանիշների ընտրության կազմակերպման կարգը.

1.1. Սույն սանիտարական կանոնների 3.4 կետի համաձայն խմելու ջրի քիմիական կազմի ցուցանիշների ընտրությունը, որոնք ենթակա են մշտական արտադրական հսկողության, իրականացվում է ջրամատակարարման յուրաքանչյուր համակարգի համար` ջրամատակարարման աղբյուրների ջրի քիմիական կազմի գնահատման արդյունքների, ինչպես նաև ջրամատակարարման համակարգի խմելու ջրի արտադրության տեխնոլոգիայի հիման վրա:

1.2. Ընդլայնված հետազոտություններ իրականացնելու համար խմելու ջրի քիմիական կազմը բնութագրող ցուցանիշների ընտրությունը կատարվում է ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից երկու փուլով:

1.2.1. Առաջին փուլում ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպությունը վերլուծում է ոչ պակաս, քան վերջին 3 տարվա ժամանակահատվածի հետևյալ փաստաթղթերը`

- ջրառներից վերև ջրամատակարարման աղբյուրներ թափվող կեղտաջրերի ծավալների և կազմի մասին պետական վիճակագրական հաշվետվություններ և այլ պաշտոնական տվյալներ,

- բնության պահպանության, հիդրոմետ ծառայության, ջրային ռեսուրսների, երկրաբանական և ընդերքի օգտագործման մարմինների և այլ կազմակերպությունների ստորերկրյա, մակերեսային ջրերի և ջրամատակարարման համակարգի խմելու ջրի որակի վերաբերյալ իրականացվող մոնիտորինգի և արտադրական հսկողության տվյալները,

(3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

- ջրահավաքման ավազանում (մակերեսային աղբյուրների համար) և սանիտարական պաշտպանական գոտու տարածքում (ստորգետնյա աղբյուրների համար) օգտագործվող ագրոքիմիկատների և պեստիցիդների ծախսերի և տեսականու մասին տվյալներ: Կատարված վերլուծության հիման վրա կազմվում է նյութերի ցանկ, որոնք բնութագրում են ջրամատակարարման կոնկրետ աղբյուրի ջրի քիմիական կազմը և սույն սանիտարական կանոնների հավելված 10-ում ունեն հիգիենիկ նորմատիվներ:

1.2.2 2-րդ փուլում ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից կատարվում են խմելու ջրի ընդլայնված լաբորատոր հետազոտություններ կազմված քիմիական նյութերի ցանկով, ինչպես նաև սույն սանիտարական կանոնների հավելված 2-ում նշված ցանկով:

1.2.2.1 Ջրի մշակման ռեագենտային եղանակներ օգտագործվող ջրամատակարարման համակարգերի համար, ընդլայնված հետազոտությունների կատարման ժամանակ մինչև ջրի մատակարարելը ջրաբաշխիչ ցանց, լրացուցիչ ներառվում են սույն սանիտարական կանոնների հավելված 3-ում նշված ցուցանիշները:

1.2.2.2 Ջրի ընդլայնված լաբորատոր հետազոտությունները կատարվում են մեկ տարվա ընթացքում ջրամատակարարման համակարգի ջրառի տեղերում, իսկ ջրի մշակման կամ տարբեր ջրառների ջրերի խառնման դեպքում նաև մինչև ջրաբաշխիչ ցանց մտնելը:

1.2.2.3 Խմելու ջրի նմուշների հետազոտությունների նվազագույն թիվը կախված է ջրամատակարարման աղբյուրի տեսակից և կատարվում է տարվա ընթացքում հետևյալ հաճախականությամբ.

- ստորգետնյա աղբյուրների համար տարեկան 4 անգամ, տարվա յուրաքանչյուր եղանակին,

- մակերեսային աղբյուրների համար տարեկան 12 անգամ, ամիսը մեկ անգամ:

1.2.2.4 Եթե կա անհրաժեշտություն ստանալ ավելի ստույգ տեղեկություններ ջրի քիմիական կազմի և նրա մեջ պարունակվող նյութերի կոնցենտրացիաների դինամիկայի մասին, ապա անհրաժեշտ է ավելացնել խմելու ջրի հետազոտվող նմուշների քանակը և հաճախականությունը` ջրամատակարարման աղբյուրի ջրի որակի գնահատման առաջադրանքներին համապատասխան:

1.3 Ջրամատակարարման համակարգի շահագործումն իրականացնող կազմակերպությունը վերլուծում է ջրի քիմիական կազմի ընդլայնված հետազոտությունների արդյունքները ջրամատակարարման յուրաքանչյուր համակարգի համար, գնահատում է քիմիական նյութերի պոտենցիալ վտանգը բնակչության առողջության համար:

1.4. Գնահատման արդյունքների հիման վրա ջրամատակարարման համակարգի շահագործումն իրականացնող կազմակերպությունը մշակում է առաջարկություններ, հսկվող ցուցանիշների ցանկի մշտական արտադրական հսկողության տակ գտնվող խմելու ջրի նմուշների քանակի և նմուշառման պարբերականության վերաբերյալ:

1.5. (1.5-րդ կետն ուժը կորցրել է 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

2. Ջրամատակարարման համակարգի շահագործումն իրականացնող կազմակերպությունը սույն սանիտարական կանոնների համաձայն մշակում է աշխատանքային ծրագիր:

3. Մի քանի ջրառ ունեցող ջրամատակարարման համակարգի դեպքում աշխատանքային ծրագիրը կազմվում է յուրաքանչյուր ջրառի համար` հաշվի առնելով նրա առանձնահատկությունները:

4. Աշխատանքային ծրագիրը ներառում է.

1) Խմելու ջրի որակի վերահսկվող ցուցանիշների ցանկը.

ա. մանրէաբանական և մակաբուծական (սույն սանիտարական կանոնների 3.3-րդ կետ, Հավելված 1),

բ. զգայորոշական (սույն սանիտարական կանոնների 3.5.1-րդ կետ, Հավելվածներ 2, 3, 4, 10),

գ. ճառագայթային (սույն սանիտարական կանոնների 3.6-րդ կետ, Հավելված 5),

դ. ընդհանրացված (սույն սանիտարական կանոնների 3.4.1-րդ կետ, Հավելված 2),

ե. ռեագենտների մնացորդային քանակներ (սույն սանիտարական կանոնների 3.4.2-րդ կետ, Հավելված 3),

զ. մշտական հսկողության համար ընտրված քիմիական նյութեր, համաձայն սույն հավելվածի 1.1 կետում ներկայացված կանոնների, (սանիտարական կանոնների 3.4.1-րդ և 3.4.3-րդ կետեր, Հավելվածներ 2, 10):,

5. Աշխատանքային ծրագիրը հաստատվում է 5 տարուց ոչ ավել ժամկետով: Նշված ժամկետի ընթացքում աշխատանքային ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

 

(9-րդ հավելվածը փոփ. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

 

Հավելված 10

 

ԽՄԵԼՈՒ ՋՐՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ

 

1. Սույն ցանկում ներառված են խմելու ջրում վնասակար նյութերի հիգիենիկ նորմերը: Այդ ցանկի մեջ են մտնում այն քիմիական նյութերը, որոնք կարող են լինել խմելու ջրում նշված տեսքով և կարող են նույնականացվել արդի անալիտիկ եղանակներով:

2. Ցանկում քիմիական նյութերը տեղադրված են օրգանական և անօրգանական նյութերի կառուցվածքներին համապատասխան: Յուրաքանչյուր ենթաբաժինն իրենից ներկայացնում է համապատասխան բաժնի ընդլայնում: Ենթաբաժիններում նյութերը տեղակայված են նորմերի թվային աճի կարգով: Օրգանական թթուները, այդ թվում թունաքիմիկատները նորմավորվում են ըստ անիոնի, անկախ դրանից, թե ցանկում տվյալ թթուն որ ձևով է ներկայացված (թթվի տեսքով, դրա անիոնի կամ դրա աղի): Տարրերը և կատիոնները («անօրգանական նյութեր» բաժնի 1-ին կետ) նորմավորվում են գումարային օքսիդացման բոլոր աստիճանների համար, եթե այդ նշված չէ այլ ձևով:

3. Ցանկն ունի հետևյալ ուղղահայաց սյունակավորում.

3.1 ցանկի 1-ին սյունակում նշված են քիմիական նյութերի ամենահաճախ օգտագործվող անվանումները:

3.2 2-րդ սյունակում նշված են քիմիական նյութերի հոմանիշները և որոշ ընդունված անվանումները:

3.3 3-րդ սյունակում նշված են ՍԹԿ կամ ԿԹՄ-ի մեծությունները մգ/լ-ում, որտեղ ՍԹԿ-սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներ, որոնց դեպքում նյութերը չունեն ուղղակի կամ անուղղակի ներգործություն մարդու առողջության վրա և չեն վատթարացնում ջրօգտագործման հիգիենիկ պայմանները, ԿԹՄ (նշված է աստղով) - կողմնորոշիչ թույլատրելի մակարդակներ, որոնք մշակված են թունաբանական կանխատեսման հաշվարկային և էքսպրես-փորձնական եղանակների հիման վրա:

Եթե նորմերի չափի սյունակում նշված է «բացակայություն», ապա դա նշանակում է, որ խմելու ջրում տվյալ միացության կոնցենտրացիան պետք է լինի կատարվող հետազոտման եղանակի հայտնաբերման սահմանից ցածր:

3.4 4-րդ սյունակում նշված է նյութի վնասակարության լիմիտավորող հատկանիշը, ըստ որի սահմանված է նորմատիվը:

- ս-թ-սանիտարաթունաբանական

- զգայ.- զգայորոշական, այդ թվում հոտ (փոխում է ջրի հոտը), գույն (առաջացնում է ջրի գունավորում), փրփ. (առաջացնում է փրփուր), թաղ. (առաջացնում է թաղանթ ջրի մակերեսի վրա), համ (ջրին տալիս է համ), օպ. (առաջացնում է օպալեսցենցիա), պղտ. (առաջացնում է պղտորություն):

3.5 5-րդ սյունակում նշված է նյութերի վտանգավորության դասը.

1-ին դաս -արտակարգ վտանգավոր,

2-րդ դաս -բարձր վտանգավոր,

3-րդ դաս -վտանգավոր,

4-րդ դաս -չափավոր վտանգավոր:

Դասակարգման հիմքում ընկած են այն ցուցանիշները, որոնք բնութագրում են մարդկանց համար տարբեր աստիճանի վտանգ ներկայացնող ջուրը կեղտոտող քիմիական նյութերը, կախված թունաբանական, կուտակման, վնասակարության լիմիտավորման ցուցանիշի հայտնաբերման հեռավոր գործոնի առաջացման հատկությունից:

Նյութերի վտանգավորության դասերը հաշվի են առնում`

- խմելու ջրում առաջնահերթ հսկողության ենթակա միացությունների ընտրության ժամանակ,

- լրացուցիչ ֆինանսական ներդրումներ պահանջող ջրապահպան միջոցառումների հաջորդականության սահմանման ժամանակ,

- տեխնոլոգիական գործընթացներում բարձր վտանգավորության նյութերի ավելի անվտանգ նյութերով փոխարինելու առաջարկների հիմնավորման ժամանակ,

- ջրում նյութերի անալիտիկ հսկողության սելեկցիոն մեթոդների մշակման գերակայության որոշման ժամանակ:

 

Խմելու ջրում վնասակար նյութերի պարունակության հիգիենիկ նորմերը (ՍԹԿ) տարածվում են նաև խմելու - տնտեսական և կուլտուր - կենցաղային ջրօգտագործման ջրային օբյեկտների ջրի վրա:

 

ԽՄԵԼՈՒ ՋՐՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

i

._________________________________________________________________________.

|    Նյութի անվանումը     |    Հոմանիշներ     |Նորմատիվի  |Վնասակա- |Վտան-|

|                         |                   |մեծությունը|րության  |գավո-|

|                         |                   |մգ/լ       |ցուցանիշ |րու- |

|                         |                   |           |         |թյան |

|                         |                   |           |         |դաս  |

|_________________________________________________________________________|

|                          Անօրգանական նյութեր                            |

|_________________________________________________________________________|

|1. Տարրեր, կատիոններ     |                   |           |         |     |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Թալիում                  |                   |0,0001     |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Տարրական ֆոսֆոր          |                   |0,0001     |ս.-թ.    |  1  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Նիոբիում                 |                   |0,01       |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Տելլուր                  |                   |0,01       |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Սամարիում                |                   |0,024      |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Լիթիում                  |                   |0,03       |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Անտիմոն                  |                   |0,05       |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Վոլֆրամ                  |                   |0,05       |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Արծաթ                    |                   |0,05       |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Վանադիում                |                   |0,1        |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Բիսմուտ                  |                   |0,1        |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Կոբալտ                   |                   |0,1        |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Ռուբիդիում               |                   |0,1        |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Եվրոպիում                |                   |0,3*       |զգայ. համ|  4  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Ամոնիակ (ըստ ազոտի)      |                   |0,05       |ս.-թ.    |  3  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Քրոմ (Cr3+)              |                   |0,5        |ս.-թ.    |  3  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Սիլիցիում                |                   |10,0       |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Նատրիում                 |                   |200,0      |ս.-թ.    |  2  |

|_________________________________________________________________________|

|                              2. Անիոններ                                |

|_________________________________________________________________________|

|Ռոդանիդ-իոն              |                   |0,1        |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Քլորիդ-իոն               |                   |0,2        |ս.-թ.    |  3  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Բրոմիդ-իոն               |                   |0,2        |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Պերսուլֆատ-իոն           |                   |0,5        |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Հեքսանիտրոկոբալտիատ-իոն  |                   |1,0        |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Ֆերրոցիանիդ-իոն          |                   |1,25       |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Հիդրոսուլֆիդ-իոն         |                   |3,0        |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Նիտրիտ-իոն               |                   |3,0        |զգայ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Պերքլորատ-իոն            |                   |5,0        |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Քլորատ-իոն               |                   |20,0       |զգայ. համ|  3  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Ծծմբաջրածին              |Ջրածնի սուլֆիդ     |0,003      |զգայ. հոտ|  4  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Ջրածնի գերօքսիդ          |Ջրածնի պերօքսիդ    |0,1        |ս.-թ.    |  2  |

|_________________________________________________________________________|

|                           Օրգանական նյութեր                             |

|_________________________________________________________________________|

|1. Ածխաջրածիններ                                                         |

|_________________________________________________________________________|

|1.1. ալիֆատիկ                                                            |

|_________________________________________________________________________|

|Իզոպրեն                  |2-Մեթիլբութա-      |0,005      |զգայ. հոտ|  4  |

|                         |1,3-դիեն           |           |         |     |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Բութադիեն-1.3            |Դիվինիլ-           |0.05       |զգայ. հոտ|  4  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Բութիլեն                 |Բութ-1-են          |0,2        |զգայ. հոտ|  3  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Էթիլեն                   |Էթեն               |0,5        |զգայ. հոտ|  3  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Պրոպիլեն                 |Պրոպեն             |0,5        |զգայ. հոտ|  3  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Իզոբուտիլեն              |2-Մեթիլպրոպ-1-են   |0,5        |զգայ. հոտ|  3  |

|_________________________________________________________________________|

|1.2. ցիկլիկ                                                              |

|_________________________________________________________________________|

|1.2.1. ալիցիկլիկ                                                         |

|_________________________________________________________________________|

|1.2.1.1. միամիջուկ                                                       |

|_________________________________________________________________________|

|Ցիկլոհեքսեն              |Տետրահիդրոբենզոլ   |0,02       |ս.-թ.    |2    |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Ցիկլոհեքսան              |Հեքսահիդրոբենզոլ,  |0,1        |ս.-թ.    |2    |

|                         |հեքսամեթիլեն       |           |         |     |

|_________________________________________________________________________|

|1.2.1.2. բազմամիջուկ                                                     |

|_________________________________________________________________________|

|Նորբորնեն                |2,3-Դիցիկլո (2.2.1)|0,004      |զգայ. հոտ|  4  |

|                         |հեպտեն             |           |         |     |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Դիցիկլոհեպտադիեն         |Բիցիկլո (2.2.1)    |0,004      |զգայ. հոտ|  4  |

|                         |հեպա 2,5-դիեն,     |           |         |     |

|                         |նորբորնադիեն       |           |         |     |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Դիցիկլոպենտադիեն         |Տրիցիկլոդեկա-3,8-  |0,015      |զգայ. հոտ|  3  |

|                         |դիեն, 3ա, 4,7.7 ա- |           |         |     |

|                         |տետրահիդրո-4,7-    |           |         |     |

|                         |մեթանո-1 Ն-ինդեն   |           |         |     |

|_________________________________________________________________________|

|1.2.2. արոմատիկ                                                          |

|_________________________________________________________________________|

|1.2.2.1. միամիջուկային                                                   |

|_________________________________________________________________________|

|Բենզոլ                   |                   |0,01       |ս.-թ.    |  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Էթիլբենզոլ               |                   |0,01       |զգայ. համ|  4  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|մ-Դիէթիլբենզոլ           |1,3-Դիէթիլբենզոլ   |0,04       |զգայ. հոտ|  4  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Քսիլոլ                   |Դիմեթիլբենզոլ      |0,05       |զգայ. հոտ|  3  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Դիիզոպրոպիլբենզոլ        |Դի-1-մեթիլէթիլ     |0,05       |ս.-թ.    |  2  |

|                         |բենզոլ             |           |         |     |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Մոնոբենզիլտոլուոլ        |3-Բենզիլտոլուոլ    |0,08       |զգայ. հոտ|  2  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Բութիլբենզոլ             |1-Ֆենիլբութան      |0,1        |զգայ. հոտ|  3  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Իզոպրոպիլբենզոլ          |Կումոլ,            |0,1        |զգայ. հոտ|  3  |

|                         |1-մեթիլէթիլբենզոլ  |           |         |     |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Ստիրոլ                   |Վինիլբենզոլ        |0,1        |զգայ. հոտ|  3  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|a-Մեթիլստիրոլ            |(1-մեթիլվինիլ)     |0,1        |զգայ. համ|  3  |

|                         |բենզոլ             |           |         |     |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Պրոպիլբենզոլ             |1-Ֆենիլպրոպան      |0,2        |զգայ. հոտ|  3  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|պ-տրետ-Բութիլտոլուոլ     |1-(1,1-Դիմեթիլէթիլ)|0,5        |զգայ. հոտ|  3  |

|                         |-4-մեթիլբենզոլ, 1- |           |         |     |

|                         |մեթիլ-4-տրետ-բութիլ|           |         |     |

|                         |բենզոլ             |           |         |     |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Տոլուոլ                  |Մեթիլբենզոլ        |0,5        |         |  4  |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Դիբենզիլտոլուոլ          |(3-մեթիլ-4-բենզոլ) |0,6        |         |  3  |

|                         |ֆենիլ մեթան        |           |         |     |

|_________________________________________________________________________|

|1.2.2.2. բազմամիջուկային                                                 |

|_________________________________________________________________________|

|Բենզ(ա)պիրեն             |                   |0,000005   |ս.-թ.    |  1  |

|_________________________________________________________________________|

|1.2.2.2.1. բիֆենիլներ                                                    |

|_________________________________________________________________________|

|Դիֆենիլ                  |Բիֆենիլ,           |0,001      |ս.-թ.    |  2  |

|                         |ֆինիլբենզոլ        |           |         |     |

|_________________________|___________________|___________|_________|_____|

|Ալկիլդիֆենիլ             |                   |0,4        |         |  2  |

|_________________________________________________________________________|

|1.2.2.2.2. կոնդենսացված                                                  |

|_________________________________________________________________________|

|Նավթալին                 |                   |0,01       |         |  4  |

._________________________________________________________________________.

 

(աղյուսակը փոփ. 12.05.2021 թիվ 34-Ն հրաման)

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
25.12.2002
N 876
Հրաման