Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0504.150503

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» մայիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2003 թվականի N 504-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1.1. Հաշվեկշռային մեթոդով 3551 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

(1.1-րդ կետը փոփ. 05.05.05 թիվ 915-Ն որոշում)

1.2. Սահմանել «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 2394 հազ. դրամ:

1.3. Սահմանել «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 1915 հազ. դրամ:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 479 հազ. դրամ:

1.5. «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1157 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 40 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 1117 հազ. դրամ:

1.6. «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. «Ալավերդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած 2813 հազ. դրամ պահանջի իրավունքը մինչև ընկերության մասնավորեցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2.2. Հաշվեկշռային մեթոդով 10291 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ալավերդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին` վերակազմակերպելով «Ալավերդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության:

2.3. Սահմանել «Ալավերդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 7360 հազ. դրամ, որը համապատասխանում է 7360 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել «Ալավերդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 7360 հազ. դրամ:

2.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 1840 հազ. դրամ:

2.6. «Ալավերդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 2931 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 29 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1216 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 1010 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 676 հազ. դրամ:

2.7. «Ալավերդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.9. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. «Ստեփանավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած 3096 հազ. դրամ պահանջի իրավունքը մինչև ընկերության մասնավորեցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

3.2. Հաշվեկշռային մեթոդով 7276 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ստեփանավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին` վերակազմակերպելով «Ստեփանավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության:

3.3. Սահմանել «Ստեփանավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 6188 հազ. դրամ, որը համապատասխանում է 6188 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Սահմանել «Ստեփանավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 6188 հազ. դրամ:

3.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 1547 հազ. դրամ:

3.6. «Ստեփանավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1088 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 27 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 721 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 2 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 338 հազ. դրամ:

3.7. «Ստեփանավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.9. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 7175 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արդշին կոմպլեքսային նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

4.2. Սահմանել «Արդշին կոմպլեքսային նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 3099 հազ. դրամ:

4.3. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 774 հազ. դրամ:

4.4. «Արդշին կոմպլեքսային նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 4076 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 263 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2181 հազ. դրամ,

առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 650 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 95 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 718 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 169 հազ. դրամ:

4.5. «Արդշին կոմպլեքսային նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) «Արդշին կոմպլեքսային նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պետական կարևորություն ունեցող տեխնիկական և արխիվներ չհանձնված նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով փոխանցվում են նախկին լիազորված պետական կառավարման մարմնին` պետական կարիքների համար օգտագործելու նպատակով, և ժամանակավորապես (մեկ տարի ժամկետով) պետք է պահպանվեն ընկերության կողմից զբաղեցված տարածքներում:

4.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության` Երևանի Կոմիտասի պողոտայի N 51 հասցեում գտնվող հիմնական մասնաշենքից 1126 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը (1-ին հարկից 47 քառակուսի մետր, 2-րդ, 3-րդ հարկերն ամբողջությամբ և բակի 36 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով օժանդակ կառույցը) (այսուհետ` գույք) ուղղակի եղանակով վաճառել «Արդշին կոմպլեքսային նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):

5.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 16610 հազ. դրամ:

5.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) եռամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 5.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` սույն որոշման 5.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 77982 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի թիվ 3 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Երևանի N 3 բեռնատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել «Երևանի N 3 բեռնատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 71098 հազ. դրամ, որը համապատասխանում է 71098 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Սահմանել «Երևանի թիվ 3 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության` մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 71098 հազ. դրամ:

6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 17774 հազ. դրամ:

6.5. «Երևանի թիվ 3 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են` 6884 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 1552 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2957 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 428 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1947 հազ. դրամ:

6.6. «Երևանի թիվ 3 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են` 35,4 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

6.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

6.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 43089 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ)` վերակազմակերպելով «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության:

7.2. Սահմանել «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 29751 հազ. դրամ, որը համապատասխանում է 29751 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.3. Սահմանել «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 29751 հազ. դրամ:

7.4. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 5000 հազ. դրամ:

7.5. «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 13338 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 1625 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 7480 հազ. դրամ,

հիմնադիրներին (մասնակիցներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 500 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 3618 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 115 հազ. դրամ:

7.6. «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 37,6 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

7.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է`

երեք տարվա ընթացքում կատարել 6,0 մլն դրամի ներդրումներ, այդ թվում`

1-ին տարում` 2,0 մլն դրամ,

2-րդ տարում` 2,0 մլն դրամ,

3-րդ տարում` 2,0 մլն դրամ.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 9082 հազ. դրամ գնահատված Մասիսի կենցաղի տան շենքի 512,5 քառակուսի մետր մակերես զբաղեցնող 3-րդ հարկը (ծածկագիր` 79787, քաղ. Մասիս, Բաղրամյան 45) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Աբրահամ Սարգսյանին (անձնագիր` AB 0434459, Արարատի մարզ, գ. Դաշտավան):

8.2. Սահմանել մասնավորեցվող գույքի գինը` 2270 հազ. դրամ:

8.3. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.03.2003
N 504-Ն
Որոշում