Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, «Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, «ՍԱՐԻԿՈ» ՓԱԿ ԲԱ ...

 

 

040.0353.140403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» ապրիլի 2003թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 փետրվարի 2003 թվականի N 353-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, «ՍԱՐԻԿՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով 624350 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սարիկո» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել ստորև նշված գույքը (գնահատված ընդհանուր արժեքը` 121184 հազ. դրամ)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար, համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը`

ա) թիվ 20 վարչական շենքը (մակերեսը` 2880 քառ. մ, գնահատված արժեքը` 16144 հազ. դրամ),

բ) ծածկ-պահեստների (անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականում նշված NN 11, 12) վարձակալությամբ տրված տարածքը (մակերեսը` 6212 քառ. մ, գնահատված արժեքը` 10912 հազ. դրամ),

գ) տեխնիկումի շենքը (մակերեսը` 4936 քառ. մ, գնահատված արժեքը` 27670 հազ. դրամ),

դ) թիվ 8 պահեստը (մակերեսը` 5085 քառ. մ, գնահատված արժեքը` 28506 հազ. դրամ),

ե) թիվ 22 ճաշարանը (մակերեսը` 2832 քառ. մ, գնահատված արժեքը` 17222 հազ. դրամ),

զ) թիվ 21 վարչական շենքը (մակերեսը` 2900 քառ. մ, գնահատված արժեքը` 20730 հազ. դրամ):

2.1. «Սարիկո» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված թիվ 20 վարչական շենքը (մակերեսը` 2880 քառ. մ, քաղ. Երևան, Արարատյան 90) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ «Շառոյան-Սարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

2.2. Սահմանել մասնավորեցման ենթակա գույքի գնահատված արժեքը` 16144 հազ. դրամ:

2.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 4036 հազ. դրամ:

2.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) 3 տարվա ընթացքում շենքի վերանորոգման, հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման համար կատարել 12.0 մլն դրամի չափով ներդրումներ` յուրաքանչյուր տարի` հավասարաչափ գումարով.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել իր հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. «Սարիկո» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված ծածկ-պահեստների (անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականում նշված NN 11, 12) վարձակալությամբ տրված գույքը (ծածկ, մակերեսը` 6212 քառ. մ, քաղ. Երևան, Արարատյան 90) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Վիկտորիա կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

3.2. Սահմանել մասնավորեցման ենթակա գույքի գնահատված արժեքը` 10912 հազ. դրամ:

3.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 2728 հազ. դրամ:

3.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվելու են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. «Սարիկո» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված տեխնիկումի շենքի տարածքից 850 քառ. մետրը (քաղ. Երևան, Արարատյան 90) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Զինակից» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

4.2. Սահմանել տեխնիկումի շենքի նշված տարածքի գնահատված արժեքը` 4765 հազ. դրամ:

4.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 1191 հազ. դրամ:

4.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվելու են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. «Սարիկո» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված տեխնիկումի շենքի տարածքից 4086 քառ. մետրը (գնահատված արժեքը` 22905 հազ. դրամ, քաղ. Երևան, Արարատյան 90) մասնավորեցնել ըմբշամարտի և «Կոխ» ազգային մարզաձևի զարգացման բարեգործական հիմնադրամին` վաճառքի գինը սահմանելով Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը:

5.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ առաջիկա 10 տարվա ընթացքում ըմբշամարտի և «Կոխ» ազգային մարզաձևի զարգացման բարեգործական հիմնադրամի գործունեության պրոֆիլի փոփոխման դեպքում մասնավորեցման պայմանագիրը չեղյալ է համարվում:

6.1. «Սարիկո» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված թիվ 22 ճաշարանը (մակերեսը` 2832 քառ. մ, քաղ. Երևան, Արարատյան 90) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Սաթիկ Խլոյանին (քաղ. Երևան, Մամիկոնյանց 27 ա, բն. 48) (այսուհետ` գնորդ):

6.2. Սահմանել մասնավորեցման ենթակա գույքի գնահատված արժեքը` 17222 հազ. դրամ:

6.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 4306 հազ. դրամ:

6.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) 3 տարվա ընթացքում շենքի վերանորոգման և շրջանառու միջոցների ձեռքբերման համար կատարել 2,0 մլն դրամի չափով ներդրումներ` յուրաքանչյուր տարի` հավասարաչափ գումարով.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել իր հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. «Սարիկո» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված թիվ 8 պահեստը (մակերեսը` 5085 քառ. մ, քաղ. Երևան, Արարատյան 90) հաշվեկշռային արժեքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

7.2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով կատարել նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքները:

7.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` սահմանված կարգով ապահովել նշված շենքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

8.1. «Սարիկո» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված թիվ 21 վարչական շենքը (մակերեսը` 2900 քառ. մ, քաղ. Երևան, Արարատյան 90) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

8.2. Սահմանել մասնավորեցման ենթակա գույքի գնահատված արժեքը` 20730 հազ. դրամ:

8.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 5183 հազ. դրամ:

8.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվելու են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1.-9.4 (9.1-9.4 կետերն ուժը կորցրել են 21.10.04 թիվ 1443-Ն որոշում)

i

10.1. «Հայգյուղջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել հաշվեկշռային մեթոդով 62754 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի մեխանիկական վերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը և դրանք մասնավորեցնել մրցույթով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

10.2. Սահմանել «Մասիսի մեխանիկական վերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 59090 հազ. դրամ:

10.3. Սահմանել «Մասիսի մեխանիկական վերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության` մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 47272 հազ. դրամ:

10.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 11818 հազ. դրամ:

10.5. «Մասիսի մեխանիկական վերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 3664 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 44 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2600 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 900 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 120 հազ. դրամ:

10.6. «Մասիսի մեխանիկական վերանորոգում» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

10.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվական մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվելու են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

10.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

10.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

10.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.12. «Մասիսի մեխանիկական վերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են քաղաքացիական պաշտպանության օբյեկտի նկատմամբ նրա պարտավորությունները:

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` նշված պարտավորությունների մասին նշել «Մասիսի մեխանիկական վերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագրում:

11.1. Հաշվեկշռային մեթոդով 11580 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գագարինի արտադրական բազա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

11.2. Սահմանել «Գագարինի արտադրական բազա» փակ բաժնետիրական ընկերության` մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 11580 հազ. դրամ:

11.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 5790 հազ. դրամ:

11.4. «Գագարինի արտադրական բազա» փակ բաժնետիրական ընկերությունը 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

11.5. «Գագարինի արտադրական բազա» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

11.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվելու են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

11.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

11.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

11.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. Հաշվեկշռային մեթոդով 40064 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրու քաղաքային կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Գյումրու քաղաքային կառույցների ուղեմաս» բաց բաժնետիրական ընկերության:

12.2. Սահմանել «Գյումրու քաղաքային կառույցների ուղեմաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 33123 հազ. դրամ, որը համապատասխանում է 33123 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

12.3. Սահմանել «Գյումրու քաղաքային կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության` մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 33123 հազ. դրամ:

12.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 8280 հազ. դրամ:

12.5. «Գյումրու քաղաքային կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 6941 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 641 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3558 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 2742 հազ. դրամ:

12.6. «Գյումրու քաղաքային կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 11,2 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

12.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվելու են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

12.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

12.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

12.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

13.1. Հաշվեկշռային մեթոդով 1421 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նոր Երկիր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

13.2. Սահմանել «Նոր Երկիր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 795 հազ. դրամ:

13.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 795 հազ. դրամ:

13.4. «Նոր Երկիր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 626 հազ. դրամ, այդ թվում`

ընթացիկ պարտավորություններ` 626 հազ. դրամ:

13.5. «Նոր Երկիր» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

13.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվելու են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

13.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

13.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

13.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 2097-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1.2-րդ կետը.

բ) որոշման 5.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.2. Սահմանել «Վան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 11537 հազ. դրամ»:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու մասին» N 2032-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետում «49664 բաժնետոմսը» բառերը փոխարինել «49665 բաժնետոմսը» բառերով:

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության մամուլի տարածման գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 1695-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 7-րդ կետը «Երևանի քաղաքապետին» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության մարզպետներին և» բառերով:

17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.02.2003
N 353-Ն
Որոշում