Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N ՆԿ 29-Ն ԿԱՐ ...

 

 

041.0251.300503

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2003 թվականի N 251-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N ՆԿ 29-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի հունվարի 21-ից մարտի 3-ը Հայաստանի Հանրապետության մարզեր կատարած այցելությունների ընթացքում արծարծված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մասին» N ՆԿ 29-Ն կարգադրության կատարումն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ի կատարումն կարգադրության 2-րդ կետի` իրավասու նախարարությունների, գերատեսչությունների և տարածքային կառավարման մարմինների հետ քննարկել ժամանակացույցով նախատեսված միջոցառումները և ապահովել դրանց ընդգրկումը Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում և նշված տարիների պետական բյուջեում:

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ապահովել ժամանակացույցում ընդգրկված Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից ֆինանսավորում նախատեսող միջոցառումների իրականացումը` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հոդվածներով նախատեսված գումարների սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության նախարարներին, մարզպետներին, պետական կառավարման այլ մարմինների, պատասխանատու կազմակերպությունների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի մայիսի 17-ի N ՆԿ 29-Ն կարգադրության 3-րդ կետով նախատեսված ժամկետում միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

4. Սույն որոշման 3-րդ կետի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ մայիսի 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.05.2003
N 251-Ա
Որոշում