Սեղմել Esc փակելու համար:
ԲՈՆՈՒՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՈՆՈՒՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱ ...

17.05.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.12.2009  -ից մինչեւ   17.05.2012  -ը:
 
i

(ուժը կորցրել է 03.05.12 թիվ 567-Ն որոշում, որը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա)

040.0550.240503

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» մայիսի 2003թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2003 թվականի N 550-Ն

 

ԲՈՆՈՒՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել բոնուսի մեծության հաշվարկման հետևյալ մեխանիզմը և կարգը` հանքային իրավունքով տրամադրված ընդերքի տեղամասի` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված օգտակար հանածոյի կորզվող արժեքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված պաշարների արտադրյալի 0,2 տոկոսը: Ընդ որում, վճարվող բոնուսի մեծությունը պետք է պակաս չլինի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացված` տվյալ ընդերքի տեղամասի ուսումնասիրության համար կատարված ծախսերի չափից:

(1-ին կետը փոփ. 03.12.09 թիվ 1407-Ն որոշում)

2. Բոնուսը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված կոնցեսիոն պայմանագրով սահմանված ժամկետում, իսկ կոնցեսիոն պայմանագիր չկնքվելու դեպքում` համապատասխան լիցենզիան ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:

3. Բոնուսի գանձումն ապահովվում է հանքավայրի մասին առևտրային արժեք ներկայացնող տեղեկատվությունը տրամադրող պետական կառավարման մարմնի կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հուլիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2003
N 550-Ն
Որոշում