Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԹԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԹԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13 ( ...

03.03.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.01.2003  -ից մինչեւ   03.03.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 29.12.10 թիվ 59-Ն որոշում)

i

603.0116.161202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302360

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2002 թվականի N 116-Ն

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԹԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13 (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է`

Հաստատել «Հաշվետվություն կաթի գնումների մասին» Ձև թիվ 13-գնում (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

9 օգոստոսի 2002 թվականի

թիվ 116-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԹԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԳՆՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է ձև թիվ 13-գնում (եռամսյակային) հաշվետվությունների լրացման կարգը:

2. Հաշվետվությունները լրացվում են գյուղատնտեսական մթերքի և հումքի գնումներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, միայն հանրապետությունում արտադրված ծավալներից գնված գյուղատնտեսական մթերքի համար, հաշվետվության ձևերի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. «Գնվել է կաթ և կաթնամթերք (ներառյալ ոչխարի և այծի կաթը), վերածած կովի կաթի, ընդամենը» թիվ 01 տողով, 1 և 2 սյունակներում, լրացվում են հաշվետու ժամկետում գնված կաթի և կաթնամթերքի (ներառյալ ոչխարի և այծի կաթը) ընդհանուր քանակը և արժեքը: Ոչխարի և այծի կաթը, կովի կաթի վերածելու համար օգտագործվում է 1,4 գործակիցը, այսինքն, ոչխարի կաթի քանակությունը բազմապատկվում է 1,4-ով:

6. «որից` առևտրային կազմակերպություններից»` թիվ 02 տողի թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են կաթի արտադրությամբ զբաղվող բոլոր առևտրային կազմակերպություններից գնված կաթի ընդհանուր քանակը և արժեքը:

7. «Գնվել է անարատ կաթ, ընդամենը» թիվ 03 տողի 1 և 2 սյունակներում, լրացվում են հաշվետու ժամկետում գնված անարատ` (չզտված) կաթի քանակը և արժեքը:

8. «Վերահաշվարկված բազիսային յուղայնության» թիվ 04 տողի 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված կաթը, վերահաշվարկված բազիսային յուղայնության: Կաթնամթերքը կաթի վերածելու համար` բազիսային յուղայնության դեպքում` 3,6 տոկոս, օգտագործում են հետևյալ նորմաները.

7,5 լ. կովի կաթից ստացվում է մոտ մեկ կգ. պանիր,

5 լ. ոչխարի կաթից` մեկ կգ. պանիր,

22 լ. կովի կաթից ստացվում է մոտ մեկ կգ. կարագ

9. «Այդ թվում` 1 տեսակի» թիվ 05, «2 տեսակի» թիվ 06 և «ոչ տեսակային» թիվ 07 տողերի 1 և 2 սյունակներում լրացվում է հաշվետու ժամկետում գնված կաթն ըստ տեսակների:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
09.08.2002
N 116-Ն
Որոշում