Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՐԴԻ ԵՎ ՆՐԲԱԳԵՂ ՄՈՐԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՐԴԻ ԵՎ ՆՐԲԱԳԵՂ ՄՈՐԹՈՒ ԳՆՈՒՄՆԵՐԻ Մ ...

03.03.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.01.2003  -ից մինչեւ   03.03.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 29.12.10 թիվ 61-Ն որոշում)

i

603.0118.171202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302373

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2002 թվականի N 118-Ն

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՐԴԻ ԵՎ ՆՐԲԱԳԵՂ ՄՈՐԹՈՒ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 15-ԳՆՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն բրդի և նրբագեղ մորթու գնումների մասին» Ձև թիվ 15-գնում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

9 օգոստոսի 2002 թվականի

թիվ 118-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՐԴԻ ԵՎ ՆՐԲԱԳԵՂ ՄՈՐԹՈՒ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 15-ԳՆՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է ձև թիվ 15-գնում (եռամսյակային) հաշվետվությունների լրացման կարգը:

2. Հաշվետվությունները լրացվում են գյուղատնտեսական մթերքի և հումքի գնումներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, միայն հանրապետությունում արտադրված ծավալներից գնված գյուղատնտեսական մթերքի համար, հաշվետվության ձևերի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. «Գնվել է բուրդ` վերահաշվարկված մաքուր մազաթելի, ընդամենը» թիվ 01 տողի 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված բրդի` վերահաշվարկված մաքուր մազաթելի քանակը և արժեքը:

6. Բրդի զանգվածը (մասսան) մաքուր մազաթելի վերածելու համար, անհրաժեշտ է բրդի ֆիզիկական զանգվածը (մասսան) բազմապատկել տվյալ բրդից փաստացի դուրս բերված մաքուր ելքով:

7. «որից` առևտրային կազմակերպություններից»` թիվ 02 տողի թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բրդի արտադրությամբ զբաղվող, առևտրային կազմակերպություններից գնված, բրդի (վերահաշվարկված մաքուր մազաթելի) ընդհանուր քանակն ու արժեքը:

8. «Ընդհանուր քանակից (տող 01) նուրբ» թիվ 03, «կիսանուրբ» թիվ 04, «կիսակոպիտ» թիվ 05 և «կոպիտ և այլն» թիվ 06 տողերի թիվ 1 սյունակում լրացվում են հաշվետու ժամկետում բրդի` ըստ տեսակների գնված և մաքուր մազաթելի վերածած բրդի քանակը:

9. «Գնվել է բուրդ` ֆիզիկական քաշով, ընդամենը» թիվ 07 տողի թիվ 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամկետում գնված բրդի (ֆիզիկական անլվա քաշով) քանակը:

10. «այդ թվում` նուրբ» թիվ 08, «կիսանուրբ» թիվ 09, «կիսակոպիտ» թիվ 10 և «կոպիտ և այլն» թիվ 11 տողերի 1 սյունակում լրացվում է ֆիզիկական անլվա քաշով գնված բրդի ըստ տեսակների արժեքները:

11. «Գնվել է նրբագեղ մորթու հումք, ընդամենը» թիվ 12 տողի 2 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված նրբագեղ մորթու հումքի արժեքը:

12. «Ընդհանուր քանակից (տող 12) գնվել է մորթեղեն արդյունագործական» թիվ 13 տողի 2 սյունակում լրացվում է հաշվետու ժամկետում (տող 12) բրդի ընդհանուր քանակից, գնված արդյունագործական (արդյունաբերական նպատակով օգտագործվող) մորթեղենի արժեքը:

13. «Վանդակավոր գազանաբուծության մորթեղեն» թիվ 14 տողի 2 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված վանդակավոր գազանաբուծության (աղվես, բևեռաղվես, ջրաքիս, նուտրիա, ճագար) մորթեղենի արժեքը:

14. «Մորթու հումք» թիվ 15 տողի 2 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված, ըստ տեսակների մորթու հումքի արժեքը:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ    |

|վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական    |

|աշխատանքների ծրագրի» և  «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման»      |

|                                 կարգի                                   |

|_________________________________________________________________________|

|Ում է ներկայացվում                  |          Ձև  N 15-գնում            |

|(անվանումը)_______________________  |           եռամսյակային             |

|Ով է ներկայացնում                   |                                    |

|(անվանումը)_______________________  |Հաստատված է ՀՀ Վիճակագրության       |

|__________________________________  |պետական խորհրդի _09_ օգոստոսի 2002  |

| ՀԻմնադիրները      ._.1._.2._.3._.4 |թ. թիվ___118-Ն ____ որոշմամբ        |

|(մասնակիցները) **  ._. ._. ._. ._.  |                                    |

|1. պետություն  2. համայնք           |         Ներկայացվում է`            |

|3. իրավաբանական անձ  4. քաղաքացի    |                                    |

|Օտարերկրյա մասնակցի առկայության     |ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության |

|դեպքում անհրաժեշտ է կատարել նշում   |մարզային գործակալություն կամ        |

|Կազմակերպական-իրավական  ._.         |տարածքային բաժանմունք               |

|ձևը___________________ ._.         |                                    |

|          ծածկագիր` * ._________.   |         Ներկայացնում են`           |

|Փաստացի գործունեության հիմնական     |                                    |

|տեսակը___________________________   |իրավաբանական անձինք, հիմնարկները,   |

|_____________ ծածկագիր` * .______.  |անհատ ձեռնարկատերերը, գյուղական     |

|Իրավաբանական անձանց պետռեգիստրում   |և  քաղաքային համայնքները            |

|գրանցման համարը *                   |                                    |

|  ._____________________________.   |     Հաշվետվության ներկայացման      |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն)     |            ժամկետը`                |

|կոդը * ___   .______________.       |                                    |

|Մարզը ____________________ ._____.  |հունվարի 7-ին, ապրիլի 3-ին, հուլիսի |

|Գտնվելու վայրը ___________________  |3-ին, հոկտեմբերի 2-ին               |

|*) Լրացվում է իրավաբանական անձանց   |                                    |

|պետռեգիստրի կողմից տրված գրանցման   |                                    |

|վկայականից:                         |                                    |

|**) Մի քանի հիմնադրի (մասնակցի)     |                                    |

|դեպքում նշումները կատարվում են      |                                    |

|միաժամանակ` համապատասխան            |                                    |

|վանդակներում:                       |                                    |

._________________________________________________________________________.

 

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՐԴԻ ԵՎ ՆՐԲԱԳԵՂ ՄՈՐԹՈՒ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

.________________________________________________________________________.

|                                  |Տողի|    Աճողական, տարվա սկզբից      |

|__________________________________|____|________________________________|

|                                  | N  |քանակը, տոննա |արժեքը, հազ. դրամ|

|__________________________________|____|______________|_________________|

|               Ա                  | Բ  |       1      |        2        |

|__________________________________|____|______________|_________________|

|Գնվել է բուրդ, վերահաշվարկված     | 01 |              |                 |

|մաքուր մազաթելի, ընդամենը         |    |              |                 |

|__________________________________|____|______________|_________________|

|որից` առևտրային                   |    |              |                 |

|կազմակերպություններից             | 02 |              |                 |

|__________________________________|____|______________|_________________|

|Ընդհանուր քանակից (տող 01)        |    |              |                 |

|նուրբ                             | 03 |              |                 |

|__________________________________|____|______________|_________________|

|կիսանուրբ                         | 04 |              |       X         |

|__________________________________|____|______________|_________________|

|կիսակոպիտ                         | 05 |              |       X         |

|__________________________________|____|______________|_________________|

|կոպիտ և  այլն                     | 06 |              |       X         |

|__________________________________|____|______________|_________________|

|Գնվել է բուրդ` ֆիզիկական քաշով,   | 07 |              |        X        |

|ընդամենը                          |    |              |                 |

|__________________________________|____|______________|_________________|

|այդ թվում` նուրբ                  | 08 |              |         X       |

|__________________________________|____|______________|_________________|

|կիսանուրբ                         | 09 |              |       X         |

|__________________________________|____|______________|_________________|

|կիսակոպիտ                         | 10 |              |       X         |

|__________________________________|____|______________|_________________|

|կոպիտ և  այլն                     | 11 |              |       X         |

|__________________________________|____|______________|_________________|

|Գնվել է նրբագեղ մորթու հումք,     | 12 |      X       |                 |

|ընդամենը                          |    |              |                 |

|__________________________________|____|______________|_________________|

|Ընդհանուր քանակից (տող 12) գնվել է| 13 |      X       |                 |

|մորթեղեն արդյունագործական         |    |              |                 |

|__________________________________|____|______________|_________________|

|վանդակավոր գազանաբուծություն      | 14 |      X       |                 |

|մորթեղեն                          |    |              |                 |

|__________________________________|____|______________|_________________|

|մորթու հումք                      | 15 |      X       |                 |

.________________________________________________________________________.

 

առ ---- -------------- 200 -- թ.

 

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը *)      (16) ______________ մարդ

*) լրացնում են միայն իրավաբանական անձինք և հիմնարկները

 

«____ «_________________ 200  թ.     Ղեկավար`______________________

 

___________________________________________________________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը__________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
09.08.2002
N 118-Ն
Որոշում